Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի

կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար`

բազային տուրքի 175 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով

Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)

կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար`

բազային տուրքի 50 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով

».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները.

 

2025 թվականի

ապրիլի 1-ից

2026 թվականի

հունվարի 1-ից

2027 թվականի

հունվարի 1-ից

2028 թվականի

հունվարի 1-ից

2.0 3.0 4.0 5.0

 

Սույն մասով սահմանված` պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու վրա:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասամբ օգտագործված` խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չօգտագործված` խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խաղադրույքներ կարող են ընդունվել սույն օրենքով սահմանվող և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո:

5. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը մասամբ օգտագործված` խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև այդ տարվա հունվարի 1-ն օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև այդ տարվա հունվարի 1-ից հետո:

6. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը չօգտագործված` խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա այդ տարվա հունվարի 1-ից հետո խաղադրույքներ կարող են ընդունվել այդ տարվա հունվարի 1-ից սահմանվող և մինչև այդ գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-52-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ 06.03.2025
N ՀՕ-52-Ն օրենք