Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 

06.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը «ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը» բառերից հետո լրացնել «(զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները)» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի բազմազանություն առաջարկող, զարգացման որևէ ոլորտի գերակայմամբ կամ հիմնական ծրագրից առնվազն երկու բաղադրիչով տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».

3) 15-րդ կետի «երաշխավորած» բառը փոխարինել «հաստատած» բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.

«15.1) նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր` նախադպրոցական հիմնական ծրագրի մեկ կամ մի քանի բաղադրիչների ներառմամբ կազմված կամ հիմնական ծրագրի ծավալի առավելագույնը 2/3-ը ներառող ծրագիր, որը մասնակիորեն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».

5) 21-րդ կետը «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, որոնք հանդիսանում են նախադպրոցական կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի անբաժանելի մասեր» բառերով.

6) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23) մանկավարժական աշխատող` դաստիարակության և ուսուցման մեթոդների կիրառման միջոցով սաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ) ծրագրերի յուրացմանը, համապատասխան գիտելիքի և հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի և դիրքորոշման ձևավորմանը նպաստող, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներն ու սաների խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատող.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ կետերով.

«25) դաստիարակ` նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաների առողջության պահպանման և ամրապնդման, խնամքի, սաների կողմից նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացումն ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

26) մենթոր հաստատություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընտրած նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների, խորհրդատվությունների և մշտադիտարկումների իրականացման միջոցով նպաստում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում 6-րդ մասի 8-րդ կետի «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`

1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.

2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները` ըստ տարիքային խմբերի.

3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված` կրթության բովանդակության հասանելի մակարդակն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով.

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը և այլ մանկավարժական աշխատողներ:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է համապատասխանի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկով և պաշտոնների նկարագրով դաստիարակի պաշտոնի համար սահմանված որակավորման պահանջներին կամ ունենա միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ` մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կրեդիտներ կարող է տալ մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մոդուլով:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «մանկավարժական» բառից հետո լրացնել «կամ գիտամանկավարժական» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»:

 

i

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաստատում է նախադպրոցական կրթական և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը.».

2) 6-րդ կետի «տնօրենների և մանկավարժական աշխատողների» բառերը փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի» բառերով.

3) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում` այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի` նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը.».

4) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 24-րդ կետի «կարող է սահմանել» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով.

6) 25-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «պետական և» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ կետերով.

«26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը.

27) հաստատում է նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը:»:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-57-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-57-Ն օրենք