Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

06.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2) պետական գրանցման օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսանալու մասին տեղեկություն, որն արտացոլվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում և միասնական տեղեկանքում.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսացող գույքի վերաբերյալ գործարքը նոտարական վավերացում է ստացել առանց միասնական տեղեկանքի առկայության.»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում ներառելու նպատակով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի 288.2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձանց ցանկ:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխան վկայականներում արտացոլելու վերաբերյալ պահանջը տարածվում է գրանցման մատյանում տեղեկությունները գրառելուց հետո կազմված վկայականների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-54-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-54-Ն օրենք