Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

26.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի ընդունած և գործողության մեջ դրած ստանդարտներին.».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս և ցանցային օպերատորներին` հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողն իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 25
Երևան
ՀՕ-45-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-45-Ն օրենք