Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

06.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի խմբագրությամբ` մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրհներգը սույն օրենքով նախատեսված որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ` մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը «հանրակրթական դպրոցներում» բառերից հետո լրացնել «, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը «բացման և փակման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը և երաժշտությունը

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է` սահմանված սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով (տեքստը` Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի):»:

 

Հոդված 5.

 

Օրենքում`

 

i

1) հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
      

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ հավելվածներով.

 

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, Կառավարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է օրհներգի նոր պաշտոնական տարբերակը (տարբերակները):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 25
Երևան
ՀՕ-42-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-42-Ն օրենք