14.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2025 թվականի թիվ 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 65-րդ կետի 1-ին ենթակետում, 131-րդ կետի 2-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 4-ի 5.2-րդ կետում, Հավելված 22-ի 8.6-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով,
i
2) Կանոնակարգի 60-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»:
i
3) Կանոնակարգի 124-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:
i
4) Կանոնակարգի Հավելված 4-ի.
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.
«
5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
»,
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետ.
«
5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
o Ոչ, ներկայացնել մանրամասներ
o Այո |
»,
գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
5) Կանոնակարգի Հավելված 18-ի.
ա. 9.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.
«
9.1.1. Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
»,
բ. 9.2-րդ կետի «, ինչպես նաև դրա հիման վրա» բառերը փոխարինել «և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից» բառերով,
գ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
6) Կանոնակարգի Հավելված 19-ի 5.2-րդ և Հավելված 20-ի 3.2-րդ կետերում «, ինչպես նաև դրանց հիման վրա» բառերը փոխարինել «և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից» բառերով:
i
7) Կանոնակարգի Հավելված 22-ի.
ա. 8.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6.1-ին կետ.
«
8.6.1. Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
»,
բ. 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.
«
8.13.1. Արդյո՞ք բացակայում են «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:
o Ոչ, ներկայացնել մանրամասներ
o Այո |
»,
գ. «9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
8) Կանոնակարգի Հավելված 30-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
«
10.1. Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
10.2. Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկին ախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական: