Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ ...

 

14.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի թիվ 44-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով ղեկավարների և մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

 հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 71-րդ հոդվածը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի Հավելված 20-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

1. 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք

«

Անվանումը (Անուն, ազգանուն) ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ) ՀԾՀ Գործու-նեության վայրը (բնակության վայրը) Մասնակ-ցության չափը Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավո-րությամբ կատարված հանցագոր-ծությունների համար: Եթե «այո»` ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվա-ծությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակեր-պության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: Եթե «այո»` ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) Արդյո՞ք պահպանված են համապա-տասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: Եթե «ոչ»` ներկայացնել մանրամասներ
               
               

 

2. Փոխանակման կետի ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն

 

Անուն ազգանուն Անձնագրի տվյալներ ՀԾՀ Բնակության վայրը Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար: Եթե «այո»` ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: Եթե «այո»` ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: Եթե «ոչ»` ներկայացնել մանրամասներ
             
             

 »:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                            

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.03.2025
N 44-Ն
Որոշում