14.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2025 թվականի թիվ 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 62.1-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի Հավելված 8-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
«
10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
. Ոչ
. Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
. Ոչ
. Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական: