14.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2025 թվականի թիվ 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «գ1» պարբերությունում, 37-րդ կետի 1.1-ին ենթակետում, 42-րդ կետի 1.1-ին ենթակետում, «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 5-ի 5.2-րդ ենթակետում, Հավելված 9-ի 8.3-րդ ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
i
2) Կանոնակարգի 33-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
i
3) Կանոնակարգի 39-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
i
4) Կանոնակարգի 48-րդ կետում «(դիմումը):» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:
i
5) Կանոնակարգի Հավելված 5-ի.
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.
«
5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
»,
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.
«
5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
o Ոչ, ներկայացնել մանրամասներ
o Այո |
»,
գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգի Հավելված 8-ի.
ա. 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.
«
9.1.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: |
Այո □ |
Ոչ □ |
»,
բ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
7) Կանոնակարգի Հավելված 9-ի.
ա. 8.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3.1-ին կետ.
«
8.3.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
»,
բ. 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.
«
8.13.1 Արդյո՞ք բացակայում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը.
o Այո շ
o Ոչ (ներկայացնել մանրամասները) |
»,
գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
8) Կանոնակարգի Հավելված 19-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
«
10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ
o Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
o Ոչ
o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական: