Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՏԱՆՑՔԻ ԵՎ ՈՒՂԻՂ ԱՂՈՒ ՇՐՋԱՆԻ ԱԲՍՑԵՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՏԱՆՑՔԻ ԵՎ ՈՒՂԻՂ ԱՂՈՒ ՇՐՋԱՆԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ Գ ...

 

23.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մարտի 2025 թվականի N 32-Ն

 

ՀԵՏԱՆՑՔԻ ԵՎ ՈՒՂԻՂ ԱՂՈՒ ՇՐՋԱՆԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ 

 

1. Հաստատել հետանցքի և ուղիղ աղու շրջանի աբսցեսով (թարախակույտ) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.03.2025     Ա. Ավանեսյան


Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
12 մարտի 2025 թվականի
N 32-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՏԱՆՑՔԻ ԵՎ ՈՒՂԻՂ ԱՂՈՒ ՇՐՋԱՆԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K61.0

Հետանցքի աբսցես

Պերիանալ աբսցես

Բացառությամբ` ներսեղմանային աբսցեսի (K61.4)

2)

K61.1

Ուղիղաղիքային աբսցես

Շուրջուղիղաղիքային (պերիռեկտալ) աբսցես

Բացառությամբ` նստաուղիղաղիքային (իսխիոռեկտալ) աբսցեսի (K61.3)

3)

K61.2

Անոռեկտալ աբսցես

4)

K61.3

Նստաուղիղաղիքային աբսցես

Իսխիոռեկտալ փոսի աբսցես

5)

K61.4

Ներսեղմանային աբսցես

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1. Սուր`

1) աէրոբ.

2) անաէրոբ

ա. կլոստրիդիային,

բ. ոչ կլոստրիդիային:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ)

8)

Գանգատներ

Ուղիղ աղիքում, շեքում կամ կոնքում հարաճող ցավ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում

9)

Անամնեզ

Պացիենտի գանգատները, հիվանդության տևողությունը, ցավերի բնույթը և արտահայտվածությունը, ինչպես նաև հիվանդության առաջացման պատճառագիտական գործոնները, ուղեկցող սուր կամ քրոնիկ վարակների հետևանքով իմունիտետի անկումը, շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային փոփոխությունները, աղեստամոքսային տրակտի խանգարումները, թութքի, ճաքի և կատարի բորբոքման առկայությունը, նախկինում տարած հետանցք-ուղիղաղիքային և շեքային վիրահատական միջամտությունների առկայությունը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

1.Պացիենտի զննում` կատարում են գինեկոլոգիական բազկաթոռին կամ պացիենտի կողքի պառկած դիրքում: Այդ ընթացքում գնահատում են գերարյունությունը, շուրջհետանցքային, սրբան-պոչուկային շրջանի մաշկային ծածկույթների և հետույքի այտուցվածությունը, խիստ ցավոտ ներսփռանքի կամ ծփանքի առկայությունը տվյալ շրջանում: Շեքի և հետանցքի զննման ժամանակ հայտնաբերում են թարախի կամ լորձի ախտաբանական արտազատում, ուղեկցող հիվանդություններ` հետանցքի ճաք, թութք, խուղակներ կամ ուղիղ աղու արտանկում:

 2. Ուղիղ աղիքի մատնային զննում` սուր պարապրոկտիտի ժամանակ վերջինս հանդիսանում է հիմնական ախտորոշիչ մեթոդ և տալիս է որոշակի տեղեկատվություն հիվանդության մասին:

1) Կոնք-ուղիղաղիքային պարապրոկտիտի ժամանակ հայտնաբերում են ուղիղ աղիքի միջին կամ վերին ամպուլյար հատվածի պատերից մեկի ցավոտություն, աղիքի պատին խմորանման կոնսիստենցիայի ներսփռում կամ պինդ ներսփռանքի առկայություն նրա սահմաններից դուրս: Ավելի ուշ փուլերում հայտնաբերում են աղիքի պատի հաստացում, դրսից սեղմում, հետագայում էլաստիկ, երբեմն` ծփացող ուռուցքի արտափքում դեպի լուսանցք, որի վրա աղիքի լորձաթաղանթը կարող է մնալ շարժուն.

2) Հետուղիղաղիքային տիպի դեպքում հայտնաբերում են արտափքվածություն ուղիղ աղիքի հետին պատի շրջանում, ինչպես նաև ցավերի ուժեղացում պոչուկի ճնշման ժամանակ.

3) Սուր պայտաձև պարապրոկտիտի ժամանակ ուղիղ աղիքի պատին` հետանցքային խողովակից վեր, հայտնաբերում են պնդացում, ինչպես նաև ախտահարված շրջանում ծալքերի հարթեցում: Հիվանդության առաջին շաբաթվա վերջում բորբոքային ներսփռանքը տեղաշարժում է աղիքի պատը և արտափքվում դեպի լուսանցք: Եթե բորբոքային ներսփռանքը գրավում է շագանակագեղձը և միզատար խողովակը, վերջիններիս շոշափումը առաջացնում է միզարձակման ցավոտ ցանկություն.

4) Ներպատաներսփռանքային պարապրոկտիտի ժամանակ ատամնավոր գծից վեր` անմիջապես նրա վրա կամ ավելի վեր` ուղիղ աղիքի ամպուլյար հատվածում, աղիքի պատին շոշափվում է պինդ, անցավ, անշարժ, հաճախ առանց հստակ սահմանների ներսփռանք:

11)

Հոսպիտալացման ցուցում

Ցանկացած ծագման սուր պարապրոկտիտի տարբերակված ախտորոշում` շտապ կամ անհետաձգելի:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ)

1

1

2)

Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ և այլ մասնագետներ` ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից

1

1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի.

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

 

 Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ներուղիղաղիքային գերձայնային հետազոտություն (ԳՁՀ)

1

1

Ախտորոշման հաստատում:

Շեքի շրջանից գերձայնային հետազոտության և տրանսռեկտալ սոնոգրաֆիայի արդյունքում գնահատվում են ախտաբանական օջախի տեղակայումը, չափսերը, կառուցվածքը, հավելյալ ուղիների առկայությունը, ուղիղ աղիքի պատերի և արտաքին սեղմանի թելիկների ներգրավվածության աստիճանը բորբոքային պրոցեսում և մաշկային ծածկույթներից տեղակայման խորությունը:

3)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Բարդացած դեպքերում.

անաէրոբ պարապրոկտիտի հետ տարբերակիչ ախտորոշման համար, խոր պարապրոկտիտների դժվար ախտորոշման դեպքերում:

4)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերը` հակաբակտերիալ դեղեր, որոնց նշանակումը և ընտրությունը անհատական է, կախված վիրահատության ժամանակ ստացված թարախային արտադրության մանրեաբանական քննության և դեղորայքային զգայունության, ինչպես նաև վիրահատական արդյունքից: Հնարավոր է առանց հակաբակտերիալ դեղերի նշանակման:

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Բազմափուլային վիրաբուժական բուժում`

Առաջին փուլում կատարվում է թարախակույտի անհապաղ բացազատում,

Երկրորդ փուլում` վաղաժամ հետաձգված արմատական վիրահատություն:

1

1

2)

Արմատական վիրահատություն` թարախակույտի բացազատում և դրենավորում, ախտահարված կրիպտայի և թարախային ուղու հատում աղիքի լուսանցք:

1

1

3)

Թարախակույտի բացազատում և դրենավորում, ախտահարված կրիպտայի հատում և սֆինկերոտոմիա:

1

1

4)

Թարախակույտի բացազատում և դրենավորում, ախտահարված կրիպտայի հատում էլաստիկ դրենավորող լիգատուրայի անցկացում:

1

1

5)

Պելվիոռեկտալ պարապրոկտիտի բացազատում և դրենավորում:

1

1

6)

Ռետրոռեկտալ պարապրոկտիտի բացազատում և դրենավորում:

1

1

7)

Պայտաձև պարապրոկտիտի բացազատում և դրենավորում:

1

1

 

9. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հակոբյան Ա.Ս. և բժիշկ: Սուր պարապրոկտիտով պացիենտների բուժման արդյունքների բարելավում: Կոլոպրոկտոլոգիայի խնդիրները. մայիս 2002, թողարկում 7, էջեր 24-28/Акопян А.С. и др. Улучшение результатов лечения больных острым парапроктитом Сб.\Проблемы колопроктологии. – М., 2002. – Вып. 7. – С. 24-28.

2. Բոլկվազձե Է.Է.: Սուր պարապրոկտիտի բարդ ձևեր. Գրականության ակնարկ. Կոլոպրոկտոլոգիա, 2009, 27 (1). էջեր 38-46/Болквадзе Э. Э. Cложные формы острого парапроктита. Обзор литературы. Колопроктология, 2009. 27 (1). С. 38-46.

3. Վորոբև Գ.Ի., Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները. Մ.: Բժշկական տեղեկատվական գործակալություն 2006. էջ 430/Воробьев Г.И. Основы колопроктологии. М. : Медицинское информационное агентство, 2006. 430 с.

4. Դուլցեվ Յ. Վ. Սալամով Կ.Ն., Պարապրոկտիտ Մ. Մեդիցինա, 198, էջ 208/Дульцев Ю.В., Саламов К.Н. Парапроктит. – М.: Медицина, 1981. – 208 с

5. Ժուկով Բ.Ն., Իսաև Բ.Ն., Չերնով Ա.Ա., Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները ընդհանուր պրակտիկանտի համար. մենագրություն: Սամարա, ՌԴ. 2009. էջ 218/Жуков БН, Исаев ВР, Чернов АА. Основы колопроктологии для врача общей практики: монография. Самара, РФ: Офорт; 2009. 218 с.

6. Կայզեր Անդրեաս Մ. Կոլոռեկտալ վիրաբուժություն, Մ. ԲԻՆՈՄ հրատարակչություն, 2011, էջեր 473-477/Кайзер Андреас М. Колоректальная хирургия. М. : Издательство БИНОМ, 2011. С 473-477.

7. Կոպլատաձե Ա.Մ., Բոնդարև Յ.Ա.: Արտասֆինկտերային պարապրոկտիտի բուժման մեթոդ//. Կոլոպրոկտոլոգիայի խնդիրների ժողովածու, Մ. 1994, թողարկում 14, էջեր 21-23/Коплатадзе А.М., Бондарев Ю.А. Способ лечения экстрасфинктерного парапроктита // Сб. Проблемы колопроктологии. – М., 1994. – Вып. 14 – С. 21-23.

8. Լավրեշին Պ.Մ., Սուր պարապրոկտիտի բուժման ինտեգրված մոտեցում: Կոլոպրոկտոլոգիայի արդի խնդիրները: Համառուսաստանյան հինգերորդ համաժողով, միջազգային մասնակցությամբ, Դոնի Ռոստով, 2001թ. էջ 44/Лаврешин П.М. Комплексный подход к лечению острого парапроктита. Актуальные проблемы колопроктологии. V Всероссийская конференция с международным участием. – Ростов-на-Дону, 2001. – 44 с.

9. Օրլովա Լ.Պ., Կոպլատաձե Ա.Մ., Ֆիլիպով Դ.Յ., Սուր պարապրոկտիտի ուլտրաձայնային ախտորոշման մեթոդ, (պատենտ ՌԴ № 2134544)/Орлова Л.П., Коплатадзе А.М., Филиппов Д.Ю. Cпособ ультразвуковой диагностики острого парапроктита (патент РФ № 2134544)

10. Սլեսարենկո Ս.Ս., Ֆյոդորով Վ.Է., Սուր պարապրոկտիտի վիրաբուժական բուժման արդյունքներ. // Ժողովածու` Կոլոպրոկտոլոգիայի արդի հիմնախնդիրները - Մ. 2005, թողարկում 8, էջեր 125-126/Слесаренко С.С., Фёдоров В.Э. Результаты хирургического лечения острого парапроктита. // Сб.: Актуальные проблемы колопроктологии. – М., 2005. – Вып. 8. – С. 125-126.

11. Շելըգին Յ.Ա., Բլագոդարնիյ Լ.Ա., Կոլոպրոկտոլոգիայի ձեռնարկ, Մ. Լիտտերրա, 2012, էջ 596/Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник по колопроктологии. М. : Литтерра, 2012. 596 с.

12. Բեք Դ.Ե., Ֆազիո Վ,Ու., Յագելման Դ.Գ., Լավերի Ի.Լ., Ուիքլի Ֆ.Լ., Իշիոռեկտալ աբսցեսների կաթետերային դրենաժ, Սաութ Մեդ Ջեյ, 1988, 81:444-446/Beck DE, Fazio VW, Jagelman DG, Lavery IL, Weakley FL. Catheter drainage of ischiorectal abscesses. South Med J. 1988; 81:444–446.

13. Բրութ Ի., Փափուկ հյուսվածքի և մկանային ինֆեկցիաների միկրոկենսաբանությունն ու վարումը, Ինթ Ջեյ Սըրջ, 2008, էջեր 328-338/Brook I. Microbiology and management of soft tissue and muscle infections // Int J Surg. – 2008. – Р. 328-338.

14. Բյուքենըն Գ.Ն., Բարթրամ Ս.Ի. Ուլլիամս Ա.Բ., Հալլիգան Ս., Քոհեն Ս.Ր., Ջրածնի պերօքսիդի բարձրացման արժեքը եռաչափ էնդոանալ ուլտրաձայնային ֆիստուլա-ին-անո-ում, Դիս Կոլոն Ռեկտում, 2005;48:141–147/Buchanan GN, Bartram CI, Williams AB, Halligan S, Cohen CR. Value of hydrogen peroxide enhancement of three-dimensional endoanal ultrasound in fistula-in-ano. Dis Colon Rectum. 2005;48:141–147.

15. Բյուքենըն Գ.Ն., Հալլիգան Ս., Բերթրամ Ս.Ի., Ուլլիամս Ա.Բ., Տարրոնի Դ., Քոհեն Ս.Ր., Կլինիկական հետազոտություն, էնդոսոնոգրաֆիա և մագնիսառեզոնանսային շերտագրում ֆիստուլայի նախավիրահատական գնահատման մեջ: Ճառագայթաբանություն,2004; 233:674–681/Buchanan GN, Halligan S, Bartram CI, Williams AB, Tarroni D, Cohen CR. Clinical examination, endosonography, andMR imaging in preoperative assessment of fistula in ano: comparison with outcome-based reference standard. Radiology. 2004; 233:674–681.

16. Բյուքենըն Պ., Քեյլի Մ.Ռ., Ալլան Ռ.Ն., Թոմսըն Հ., Ալեքսանդր-Ուլլիամս Ջ., Պերիանալ Կրոնի հիվանդության բնական պատմությունը: Տասը տարվա շարունակ հետազոտություն. կոնսերվատիզմի կոչ: Էյեմ Ջեյ Սըրջ.1980;140:642– 644/Buchmann P, Keighley MR, Allan RN, Thompson H, Alexander-Williams J. Natural history of perianal Crohn’s disease. Ten year follow-up: a plea for conservatism. Am J Surg. 1980;140:642– 644.

17. Չինն Բ.Թ., Պիլոնիդային հիվանդության արտահիվանդանոցայինպայմաններում վարում: Սեմին կոլոն ռեկտալ սըրջ. 2003;14:166 –172/Chinn BT. Outpatient management of pilonidal disease. Semin Colon Rectal Surg. 2003;14:166 –172.

18. Չիրոկկո Ու.Ս., Րայլի Ջ.Ս., Վիճարկելով Գուդսալի կանոնի կանխատեսման ճշգրտությունը անալ ֆիստուլների համար: Դիս կոլոն ռեկտում, 1992;35: 537–542/Cirocco WC, Reilly JC. Challenging the predictive accuracy of Goodsall’s rule for anal fistulas. Dis Colon Rectum. 1992;35: 537–542.

19. Քորման Մ.Լ., Կոլոռեկտալ վիրահատություն: Ֆիլադելֆիա, 1998, չորրորդ հրատարակություն, էջեր 224-237/Corman M.L. Colon and rectal surgery. – Philadtlfia, 1998 Fourth Edition. – р 224-237.

20. Կոքս Ս.Վ., Սենագոր Ա.Ջ., Լւհտեֆելդ Մ.Ա., Նազիեր Վ.Պ., Իշիոռեկտալ աբսցեսների համար ֆիստուլոտոմիայով դրենաժի և կտրվածքի արդյունքը: Էյեմ սըրջ, 1997;63:686–689/Cox SW, Senagore AJ, Luchtefeld MA, Mazier WP. Outcome after incision and drainage with fistulotomy for ischiorectal abscess. Am Surg. 1997;63:686–689.

21. Ջինգոլդ Բ.Ս., Նվազեցնելով ֆիստուլի կրկնության ռիսկը ուղիղ աղիքում/Մանկաբարձական և գինեկոլոգիական վիրաբուժություն 1983, հատոր 156, № 5., էջեր 661-662/Gingold B.C. Reducing the recurrence risk of fistulo in ano // Surg Gynec Obstetr. – 1983. – Vol. 156. – № 5. – P. 661-662.

22. Գուստաֆսսոն Ու.Մ., Կահվեջիոգլու Բ., Աստրո՛մ Գ., Ահլստրո՛մ Հ, Գրաֆ Վ., Էնդոանալ ուլտրաձայն կամ մագնիսական հետազոտություն անալ ֆիստուլայի նախավիրահատական գնահատման համար. համեմատական հետազոտություն: Կոլոռեկտալ դիս., 2001;3:189 –197/Gustafsson UM, Kahvecioglu B, Astroևm G, Ahlstroևm H, Graf W. Endoanal ultrasound or magnetic for preoperative assessment of anal fistula: a comparative study. Colorectal Dis. 2001;3:189 –197.

23. Գորդըն Պ.Հ., Հաստ աղիքի, ուղիղ աղիքի և հետանցքի վիրահատության սկզբունքներն ու պրակտիկան, երրորդ հրատարակություն, Նյու Յորք, էջեր 2007-1354/Gordon P.H. Principles and practice of surgery for the colon, rectum, and anus. 3rd ed. – N.Y., 2007. – 1354 p.

24. Հելդ Դ., Խուբչանդանի Ի., Շիթս Ջ., Ստատիկ Ջ., Րոզըն Լ., Ռիթեր Ռ., Անոռեկտալ պայտային թարախակույտի և ֆիստուլի կառավարում: Դիս Կոլոն Ռեկտում, 1986;29:793–797/Held D, Khubchandani I, Sheets J, Stasik J, Rosen L, Riether R. Management of anorectal horseshoe abscess and fistula. Dis Colon Rectum. 1986;29:793–797.

25. Հերանդ Աբգարյան, Անոռեկտալ ինֆեկցիա. աբսցես-ֆիստուլա կլին կոլոն ռեկտալ սըրջ. 2011 մարտ, 24(1): 14-21/Herand Abcarian, Anorectal Infection: Abscess–Fistula Clin Colon Rectal Surg. 2011 March; 24(1): 14– 21.

26. Հոլցայմեր Ռ.Գ., Զիբեք Մ., Անալ ֆիստուլային կրիպտոգլանդուլյար թարախակույտի բուժման ընթացակարգեր. ինչպես ստանալ լավագույն արդյունքները: Էյր Ջեյ Մեդ Ռեզ., 2006, դեկտեմբեր, 14;11(12):501-15/Holzheimer RG, Siebeck M. Treatment procedures for anal fistulous cryptoglandular abscess--how to get the best results Eur J Med Res. 2006 Dec 14;11(12):501-15.

27. Կոււյպերս Հ.Ս., Շուլպեն Տ., Հետանցքի ֆիստուլայի համար ֆիստուլոգրաֆիա. արդյոք օգտակա՞ր է: Դիս Կոլոն ռեկտում. 1985;28:103– 104/Kuijpers HC, Schulpen T. Fistulography for fistula-in-ano: is it useful? Dis Colon Rectum. 1985;28:103– 104.

28. Լուխտեվելդ Մ., Նոռեկտալ աբսցեսս, առաջնային խնամք. 1999, էջեր 69-80/Luchteveld M. Anorectal abscess.Primery care. – 1999. – Р. 69-80.

29. Լուննիսս Պ.Ջ., Ֆիլիպս Ռ.Կ., Սուր անոռեկտալ սեպսիսի վիրաբուժական գնահատումը ֆիստուլի ավելի լավ կանխատեսող է, քան միկրոկենսաբանական անալիզը: Բր Ջեյ Սըրջ., 1994, էջեր 368-369/Lunniss P.J., Phillips R.K. Surgical assessment of acute anorectal sepsis is a better predictor of fistula than microbiological analysis // Br J Surg. – 1994. – Р. 368-369.

30. Նելսոն Ջ., Նիլլինգհամ Ռ., Պիլոնիդային հիվանդություն և հիդրադենիտ սուպպուրատիվա: Վոլֆֆ Բ.Գ., Ֆլեշման Ջ.Վ., Բեք Դ.Ե., Պեմբերտոն Ջ., Հ., Վեքսներ Ս.Դ., հրատարակություն, կոլոնի և ռեկտումի վիրաբուժության ԷՅԷՍՍԻՐԱՐԷՍ աշխատանքային գրքույկ: Նյու Յորք, Սփրինգեր, 2007:228 –235/Nelson J, Billingham R. Pilonidal disease and hidradenitis suppurativa.In: Wolff BG, Fleshman JW, Beck DE, Pemberton JH, Wexner SD, eds. The ASCRS Textbook of Colon and Rectal Surgery.New York: Springer; 2007:228 –235.

31. ՕՍԵԲՄ ապացուցողական աշխատանքային խմբի մակարդակներ. ,Օքսֆորդի 2011 թվ.-ի ապացույցների մակարդակներե. Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոն/OCEBM Levels of Evidence Working Group. "The Oxford 2011 Levels of Evidence". Oxford Centre for Evidence-Based Medicine.

32. Օլիվեր Ի., Լակուեվա Ֆ.Ջ., Պերեզ Վիցենտե Ֆ., Արրոյո Ա., Ֆերրեր Ր., Կանսադո Պ., Կանդելա Ֆ., Կալպենա Ռ., Ռանդոմիզացված կլինիկական փորձարկում, որը համեմատում է անոռեկտալ թարախակույտի պարզ դրենաժը ֆիստուլայի հետքային բուժման հետ և առանց դրա: Ինտ Ջեյ Կոլոռեկտալ Դիս. 2003 մարտ, 18(2):107-10/Oliver I, Lacueva FJ, Pռrez Vicente F, Arroyo A, Ferrer R, Cansado P, Candela F, Calpena R Randomized clinical trial comparing simple drainage of anorectal abscess with and without fistula track treatment. Int J Colorectal Dis. 2003 Mar;18(2):107-10.

33. Օնակա Ն., հիրշբերգ Ա., Ադար Ռ., Պերիռեկտալ աբսցեսի վաղ վերավիրահատում. կանխարգելվող բարդություն: Դիս Կոլոն Ռեկտում, 2001; 44:1469 –1473/Onaca N, Hirshberg A, Adar R. Early reoperation for perirectal abscess: a preventable complication. Dis Colon Rectum. 2001; 44:1469 –1473.

34. Օրսոնի Պ., Բարթետ Մ., Պորտիեր Ֆ., Պանուել Մ., Դեսյու Ա., Գրիմաուդ Ջ.Ս., Էնդոսոնոգրաֆիայի, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի և վիրաբուժական արդյունքների հեռանկարային համեմատություն անոռեկտալ ֆիստուլայի և Կրոնի հիվանդությունը բարդացնող թարախակույտի համար, Բր Ջեյ Սըրջ, 1999;86:360–364/Orsoni P, Barthet M, Portier F, Panuel M, Desjeux A, Grimaud JC. Prospective comparison of endosonography, magnetic resonance imaging and surgical findings in anorectal fistula and abscess complicating Crohn’s disease. Br J Surg. 1999;86:360–364.

35. Քուահ Հ.Մ., Տանգ Ս.Լ., Իու Կ.Վ., Չան Ս.Յ., Սամուել Մ., Ռանդոմիզացված կլինիկական փորձարկումների մետա-անալիզ, որը համեմատում է միայն դրենաժի և անոռեկտալ թարախակույտ-ֆիստուլայի առաջնային սֆինտերի կտրման ընթացակարգերը: Ինթ Ջեյ Կոլոռեկտալ Դիս. 2006 սեպտեմբեր;21(6):602-9/Quah HM, Tang CL, Eu KW, Chan SY, Samuel M. Meta-analysis of randomized clinical trials comparing drainage alone vs primary sphincter-cutting procedures for anorectal abscess-fistula Int J Colorectal Dis. 2006 Sep;21(6):602-9.

36. Ռամանուջամ Պ.Ս., Պրասադ Մ.Լ., Աբգարյան Հ., Տան Ա.Բ., Պերիանալ աբսցես և ֆիստուլաներ. 1023 պացիենտների ուսումնասիրում: Դիս կոլոն Ռեկտում 1984;27:593–597/Ramanujam PS, Prasad ML, Abcarian H, Tan AB. Perianal abscesses and fistulas: a study of 1023 patients. Dis Colon Rectum. 1984;27:593–597.

37. Ռոզեն Ս.Ա., Կոլքուհոուն Պ., Էֆրոն Ջ., և այլոք, Պայտային թարախակույտեր և ֆիստուլներ. ինչպե՞ս ենք դրանք կառավարում: Սըրջ իննով, 2006;13:17–21/Rosen SA, Colquhoun P, Efron J, et al. Horseshoe abscesses and fistulas: how are we doing? Surg Innov. 2006;13:17–21.

38. Սահնի Վ.Ա., Ահմադ Ռ., Բուրլինգ Դ., Ո՞ր մեթոդն է լավագույնը պերիանալ ֆիստուլայյի պատկերավորման համար: Աբդոմ պատկերավարում, 2008;33:26 –30/Sahni VA, Ahmad R, Burling D. Which method is best for imaging of perianal fistula? Abdom Imaging. 2008;33:26 –30.

39. Սանտորո Գ.Ա., Ֆորտլինգ Բ., Անոռեկտումի եռաչափ էնդոսոնոգրաֆիայում ծավալային արտահայտման առավելությունները: Դիս Կոլոն Ռոկտում, 2007;50:359 –368/Santoro GA, Fortling B. The advantages of volume rendering in three-dimensional endosonography of the anorectum. Dis Colon Rectum. 2007;50:359 –368.

40. Շութեն Վ.Ռ., Ֆան Ֆրոնհոֆըն Տ.Ջ., Անոռեկտալ թարախակույտի բուժում առաջնային ֆիստուլէկտոմիայով կամ առանց դրա: Հնարավոր ռանդոմիզացված փորձարկումների արդյունքներ: Դիս Կոլոն Ռեկտում, 1991, հատոր 34, № 1. էջեր 60-63/Schouten W.R., van Vroonhoven T.J.. Treatment of anorectal abscess with or without primary fistulectomy. Results of a prospective randomized trial // Dis Colon Rectum. – 1991. – Vol.34. – № 1. – P. 60-63.

41. Սկոմա Ջ.Ա., Սալվատի Է.Պ., Ռուբին Ռ.Ջ., Աղիքային բորբոքային հիվանդության ժամանակ ուղիղ աղիքի և սֆինկտերի պահպանողական բուժման ներկայիս հայեցակարգերը: Դիս Կոլոն Ռեկտում, 1981. հատոր 24. – № 5. – էջեր 370-372/Scoma J.A., Salvati E.P., Rubin R.J. Current concepts of rectum and sphincter preservatio in iflamatiry bowel disease // Dis Colon Rectum. – 1981. – Vol. 24. – № 5. – P. 370-372.

42. Սկոթ Ռ., Ստիլի Մ.Դ., Ռավին Կումար Մ.Դ, Դանիել Լ., Ֆայնգոլդ Մ.Դ., Յանիս Լ., Ռաֆերլի Մ.Դ., Վ. Դոնալդ Բուի Մ.Դ., Պրակտիկայի պարամետրերը պերիանալ թարախակույտի և ուղիղ աղիքի ֆիստուլայի կառավարման համար, 2011; 54: 1465–1474/Scott R. Steele, M.D. ● Ravin Kumar, M.D. ● Daniel L. Feingold, M.D. Janice L. Rafferty, M.D. ● W.Donald Buie, M.D. Practice Parameters for the Management of Perianal Abscess and Fistula-in-Ano Dis Colon Rectum 2011; 54: 1465–1474.

43. Տոյոնագա Տ., Մացուշիմա Մ., Տանակա Յ., և այլոք, Սուր անոռեկտալ սեպսիսի ժամանակ հետանցքային ֆիստուլայի ախտորոշման համար միկրոկենսաբանական հետազոտում և էնդոանալ ուլտրասոնոգրաֆիա:Ինթ Ջեյ Կոլոռեկտալ Դիս., 2007;22: 209–213/Toyonaga T, Matsushima M, Tanaka Y, et al. Microbiological analysis and endoanal ultrasonography for diagnosis of anal fistula in acute anorectal sepsis. Int J Colorectal Dis. 2007;22: 209–213.

44. Տոյոնագա Տ., Տանակա Յ., Սոնգ Ջ.Ֆ., և այլոք, Սուր և քրոնիկ անալ ֆիստուլայով պացիենտների մոտ նախավիրահատական գնահատման համար ֆիզիկական հետազոտության և էնդոանալ ուլտրաձայնային հետազոտությունների ճշգրտության համեմատություն: Տեխ Կոլոպրոկտել, 2008;12:217–223/Toyonaga T, Tanaka Y, Song JF, et al. Comparison of accuracy of physical examination and endoanal ultrasonography for preoperative assessment in patients with acute and chronic anal fistula. Tech Coloproctol. 2008;12:217–223.

45. Վասիլվեսկի Ս.Ա., Անոռեկտալ ֆիստուլաներ և աբսցեսներ: Ին, Վոլֆ Բ.Գ., Ֆլեշման Ջ.Վ., Բեք Դ.Ե., Պեմբերտոն Ջ.Հ., Վեքսներ Ս.Դ., Կոլոռեկտալ վիրաբուժության ԷՅԷՍՍԻԱՐԷՍ աշխատանքային գրքույկ, Նյու Յորք, Սփրինգեր 2007:192–214/Vasilveski CA. Anorectal abscesses and fistulas. In: Wolff BG, Fleshman JW, Beck DE, Pemberton JH, Wexner SD, eds. The ASCRS Textbook of Colorectal Surgery. New York: Springer; 2007:192–214.

46. Վայսման Ռ.Ի., Օրսեյ Ս.Փ., Փըրլ Ռ.Կ., Աբգարյան Հ., Հետանցքում ֆիստուլայի ժամանակ ֆիստուլոգրաֆիայի դերը: Դիս Կոլոն Ռեկտում, 1991;34:181–184/Weisman RI, Orsay CP, Pearl RK, Abcarian H. The role of fistulography in fistula-in-ano: report of five cases. Dis Colon Rectum. 1991;34:181–184.

47. Վեստ Ռ.Լ., Դվարկասինգ Ս., Ֆելթ-Բերսմա Ռ.Ջ., և այլոք: Ջրածնի պերօքսիդով ուժեղացված եռաչափ էնդոանալ ուլտրաձայնային հետազոտություն և էնդոանալ մագնիսական ռեզոնանսային պատկերավորում պերինալ ֆիստուլների գնահատման համար. համաձայնություն և պացիենտի նախապատվությունը: Յուր Ջեյ Գաստրոէնտերոլ Հեպատոլ, 2004;16:1319 –1324/West RL, Dwarkasing S, Felt-Bersma RJ, et al. Hydrogen peroxide- enhanced three-dimensional endoanal ultrasonography and endoanal magnetic resonance imaging in evaluating perianal fistulas: agreement and patient preference. Eur J Gastroenterol Hepatol. 2004;16:1319 –1324.

48. Վեսթ Ռ.Լ., Ցիմերման Դ.Դ., Դվարկասինգ Ս., և այլոք: West RL, Ջրածնի պերօքսիդով ուժեղացված եռաչափ էնդոանալ ուլտրաձայնային և պերինալ ֆիստուլների էնդոանալ մագնիսական ռեզոնանսային պատկերավորում. պրոսպեկտիվ համեմատություն: Դիս Կոլոն Ռեկտում, 2003;46: 1407–1415/Zimmerman DD, Dwarkasing S, et al. Prospective comparison of hydrogen peroxide-enhanced three-dimensional endoanal ultrasonography and endoanal magnetic resonance imaging of perianal fistulas. Dis Colon Rectum. 2003;46: 1407–1415.

49. Վանգ Ս., Լու Ջ.Գ., Սաո Յ.Ք., Յաո Յ.Բ., Գուո Ս.Տ., Յին Հ.Ք., Ավանդական չինական վիրաբուժական բուժում հետանցքային ֆիստուլների համար երկրորդական հետքերով և թարախակույտով: Ուորլդ Ջեյ Գստրոէնտերոլ, 2012 հոկտեմբեր 28;18(40):5702-8/Wang C, Lu JG, Cao YQ, Yao YB, Guo XT, Yin HQ Traditional Chinese surgical treatment for anal fistulae with secondary tracks and abscess. World J Gastroenterol. 2012 Oct 28;18(40):5702-8

50. Սահակյան Ա.Բ., Սուր անաէրոբ պարապրոկտիտի բուժման մարտավարություն: Դիս., կանդ., 1996, Երևան/Саакян А.Б., Тактика лечения острого анаэробного парапроктита., Дисс.канд., 1996, Ереван.

51. Նազարով Լ.Ու. Սուր անաէրոբ պարապրոկտիտի բուժման փորձը, Проблемы Проктологии, Вып. 8, 1987, Ереван

52. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ., եջ 54-69

53. Հայկական Կոլոպրոկտոլոգների Ասոցիացիա հասարակական կազմակերպության և ԵրՊԲՀ-ի կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի կողմից գրված կլինիկական ուղեցույցներ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.03.2025
N 32-Ն
Հրաման