Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ...

 

14.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի N 279-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 2 հավելվածի «Ռազմավարական նպատակ 1. Քաղաքականությունների մշակման և իրականացման փաստահենք ու արդյունքամետ համակարգի կայացում» բաժնի «1.1. Ռազմավարական պլանավորման համակարգի բարելավում» ենթաբաժնի`

i

ա. 1-ին կետի «2024 թ. մարտ» բառերը փոխարինել «2025 թ. սեպտեմբեր» բառերով,

i

բ. 2-րդ կետի «2025 թ. հունվար» բառերը փոխարինել «2025 թ. սեպտեմբեր» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի «Ռազմավարական նպատակ 5. Մասնակցային կառավարման համակարգի կայացում ու հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցության ապահովում» բաժնի «5.2. Կառավարության ռազմավարական հաղորդակցության բարելավում» ենթաբաժնի`

i

ա. 1-ին կետի «Ռազմավարական հաղորդակցության հաղորդակարգերի մշակում և ներդնում, ներառյալ` որակի հսկողության համակարգը» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության հաղորդակարգերի մշակում և ներդնում», հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը, «2024 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2025 թ. նոյեմբեր» բառերով,

i

բ. 2-րդ կետի «Հանրային քաղաքականության և բարեփոխումների հաղորդակցման ընթացակարգերի մշակում ու ներառում գործող իրավական ու ֆինանսական պլանավորման փաստաթղթերում» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության մշակում» բառերով, հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը,

i

գ. 3-րդ կետի «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորում» բառերը փոխարինել «Ռազմավարական հաղորդակցության կառավարման ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ ճարտարապետության ներդնում» բառերով, հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը, «2024 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2025 թ. դեկտեմբեր» բառերով,

i

դ. 4-րդ կետից հանել «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ն. Փաշինյան


2025 թ. մարտի 13
Երևան


 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2025
N 279-Լ
Որոշում