Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

20.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2025 թվականի N 29-Ն

 

ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտով (կիստա) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

04.03.2025 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
4 մարտի 2025 թվականի
N 29-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
  L05 Մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտ (կիստա) Ներառյալ` խուղակը (ֆիստուլա) պոչուկային կամ մազաբունոցային խոռոչը (սինուս)
1) L05.0 Մազաբունոցային բուշտ` աբսցեսով (թարախակույտով)
2) L05.09 Մազաբունոցային բուշտ` առանց աբսցեսի Մազաբունոցային բուշտ` ԱՀՃ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1. Չբարդացած (առանց կլինիկական դրսևորումների):

2. Սուր բորբոքված պոչուկի էպիթելային ուղիներ (այսուհետ` ՊԷՈՒ).

1) ինֆիլտրացվող փուլ.

2) թարախակույտով:

3. Քրոնիկ բորբոքված ՊԷՈՒ.

1) չբարդացած (կլինիկական կամ առանց կլինիկական դրսևորումների).

2) բարդացած (խուղակներով):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ)

8)

Գանգատներ

Սուր փուլ` ցավ, ջերմության բարձրացում, այտուցվածություն, ընդհանուր թուլություն:

Քրոնիկ փուլ` թարախային արտադրություն:

9)

Անամնեզ

Պարզաբանվում են հիվանդության ծագումնաբանական գործոնները, հիվանդության տևողությունը և գանգատների բնույթը, պոչուկասրբանային շրջանի վնասվածքների առկայության պատմությունը և կոնքի օրգանների այլ խնդիրներ, օրինակ` մենինգոցելե` տարբերակիչ ախտորոշման նպատակով:

10)

Զննման արդյունք/Ցուցում

1. Պացիենտի զննում`

 

1) պառկած փորի վրա.

2) կողքի վրա` ոտքերը առավելագույն ծալած դեպի որովայնը.

3) գինեկոլոգիական աթոռի վրա` մեջքի վրա պառկած և ոտքերը առավելագույն ծալած դեպի որովայնը:

 

2. Առաջնային և երկրորդային բացվածքների առկայության, քանակի, տեղակայման և մաշկի գնահատում: Հետանցքի և միջնստատեղային շրջանի դիտարկումը թույլ է տալիս բացահայտել այդ շրջանին բնորոշ ախտաբանությունները` թութք, հետանցքի ճաք, խուղակներ կամ ուղիղ աղիքի արտանկում:

 

3. Շոշափում` պալպացիայի օգնությամբ որոշվում է սպիական փոփոխությունների և բորբոքային գործընթացի առկայությունը պոչուկասրբանային շրջանում:

 

4. Ուղիղ աղիքի մատնային զննում` ցուցված է բոլոր պացիենտներին` անկախ հաստատված ՊԷՈՒ ախտորոշումից: Գնահատվում է Մորգանյան կատարները, ինչպես նաև պոչուկային և սրբանային ողերի վիճակը:

11)

Հոսպիտալացման ցուցում

Սուր բորբոքումով ՊԷՈՒ կամ հոսպիտալացում պլանային վիրահատության համար` հիվանդության ցանկացած փուլում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) 1 -
2) Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ և այլ մասնագետներ` ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից 1 -

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի.

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

 

 Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ռեկտոռոմանոսկոպիա

1

1

Կատարվում է միայն տարբերակիչ ախտորոշման նպատակով այն պացիենտների շրջանում, ովքեր ունեն աղիքային գանգատներ և կլինիկական ախտանիշներ: Ստուգվում է ուղիղ աղիքի և սիգմայաձև աղու դիստալ հատվածի լորձաթաղանթը: Գնահատվում է անոթային պատկերը և բորբոքային փոփոխությունների առկայությունը:

3)

Առկա չէ

Ֆիստուլոգրաֆիա

1

1

Կատարվում է միայն բարդ դեպքերում` տարբերակիչ ախտորոշման նպատակով:

4)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

5)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1

1

6)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն

1

1

7)

Առկա չէ

Էնդոսկոպիկ հետազոտություն

1

1

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

2) Ըստ բժշկական ցուցումների, բժիշկը իրավասու է նշանակել նախավիրահատական այլ հետազոտություններ:

7. Օգտագործվող դեղերը` հակաբակտերիալ դեղեր, որոնց նշանակումը և ընտրությունը անհատական է, կախված վիրահատության ժամանակ ստացված թարախային արտադրության մանրեաբանական քննության և դեղորայքային զգայունության, ինչպես նաև վիրահատական արդյունքից:

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

ՊԷՈՒ–ի երկփուլանի վիրահատական բուժում` .

Առաջին փուլում` թարախակույտի բացազատում, դրենավորում, :

Երկրորդ փուլում` ՊԷՈՒ-ի արմատական հեռացում.

1

1

2)

ՊԷՈՒ-ի հեռացում վերքերի փակումով.

1

1

3)

ՊԷՈՒ-ի հատում վերքի եզրերը հատակին կարումով` մարսուպիալիզացիա.

1

1

4)

ՊԷՈՒ-ի հատում վերքի պլաստիկայով` մաշկային լաթերի տեղափոխմամբ.

1

1

5)

ՊԷՈՒ-ի հեռացում առանց կարերի` բաց թողնելով վերքերը.

1

1

6)

ՊԷՈՒ-ի լազերային վապորիզացիա:

1

1

 

9. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Վորոբյով Գ.Ի. «Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները»: Մ. Բժշկական տեղեկատվական գործակալություն, 2006թ., էջ 430/Воробьев Г.И. Основы колопроктологии. М. : Медицинское информационное агентство, 2006.430 с.

2. Կայզեր Անդրեաս Մ. «Կոլոռեկտալ վիրաբուժություն», Մ. ԲԻՆՕՄ հրատարակչություն, 20112., էջ 737/Кайзер Андреас М. Колоректальная хирургия. М. : Издательство БИНОМ, 2011. 737 с.

3. Ֆյոդորով Վ.Դ., Դուլցև Յ.Վ. «Պրոկտոլոգիա»,Մ. Բժշկություն, 1984թ., էջ 384/Федоров В.Д., Дульцев Ю.В. Проктология. М. : Медицина, 1984. 384 с.

4. Շելըգին Յ.Ա., Բլագոդարնիյ Լ.Ա., «Կոլոպրոկտոլոգիայի ձեռնարկ» Մ., Լիտերրա, 2012թ. էջ 596/Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник по колопроктологии. М. : Литтерра, 2012. 596 с.

5. Ակինչի Օ., Ջոսկուն Ա., Ուզունկյոյ Ա., «Պոչուկային բշտի պարզ և արդյունավետ վիրահատական բուժում, ասիմետրիկ բացահատում և առաջնային փակում` օգտագործելով արտածծիչ դրենաժ և ենթակուտիկուլային մաշկային կար», ուղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 2000թ., 43: էջ 701-707/Akinci O, Coskun A, Uzunkoy A. Simple and Effective Surgical Treatment of pilonidal sinus, asymmetric excision and primary closure using suction drain and subcuticular skin closure. Dis Colon Rectum 2000; 43: 701-707.

6. Ակինչի Օ.Ֆ., Բոզեր Մ., Ուզունկյոյ Ա., և այլոք, «Թուրք զինվորների շրջանում պոչուկային բշտի հանդիպման տարածվածությունն ու պատճառագիտական գործոնները», Վիրաբուժության Եվրոպական ամսագիր, 1999թ.; 165: էջ 339–342/Akinci, O.F., Bozer, M., Uzunkuy, A. et al. Incidence and aetiological factors in pilonidal sinus among Turkish soldiers. Eur J Surg. 1999; 165: 339–342.

7. Ալդեան Ի., Շանկեր Պ., Մաթեու Ջ., և այլոք, «Պոչուկային բշտի պարզ բացահատում և առաջնային փակում. պայմանական տեխնիկայի պարզ մոդիֆիկացիա` գերազանց արդյունքներով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2005թ.; 7: էջ 81–85/Aldean I, Shankar P, Mathew J, et al. Simple excision and primary closure of pilonidal sinus: a simple modification of conventional technique with excellent results. Colorectal Dis 2005; 7: 81–85.

8. Ալլեն-Մերշ, Տ.Գ., «Պոչուկային բուշտ. գտնելով բուժման ճիշտ մոտեցումը», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1990թ.; 77: էջ 123–132/Allen-Mersh, T.G. Pilonidal sinus: finding the right track for treatment. Br J Surg. 1990; 77: 123–132.

9. Արումուգամ Պ., Չանդրասեկարան Տ., Մորգան Ա., և այլոք, «Ռոմբոյիդ կափույր պիլոնիդալ հիվանդության համար», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ.; 5: էջ 218–221/Arumugam P, Chandrasekaran T, Morgan A, et al. The rhomboid flap for pilonidal disease. Colorectal Dis 2003; 5: 218–221.

10. Բաններջի. Դ., «Պոչուկային բշտի վերքեր. կլինիկական մոտեցում», Համայնքային քույրական գործի ամսագիր, 1999թ.; 13: էջ 22–26 Bannerjee, D. Pilonidal sinus wounds: the clinical approach. J Community Nurs. 1999; 13: 22–26.

11. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ. կոլոռեկտալ վիրաբուժության ներկայիս թերապիան», 1990թ.: էջ 1-8/Bascom J. Pilonidal Sinus. Curr Ther Colon Rectal Surg 1990: 1-8.

12. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ. բշտի հեռացման երկարաժամկետ արդյունքները», Ուղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 1983թ.; 26: էջ 800– 807/Bascom, J. Pilonidal disease: long term results of follicle removal. Dis. Colon Rectum. 1983; 26: 800– 807.

13. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ», Ին. Ֆացիո, Վ.Վ., Չըրչ, Ջ.Մ., Դելանի, Ս.Փ., «Հաստ և ուղիղ աղիքների ներկայիս վիրահատական բուժումը», Բիսի Դեքեր, 1980թ./Bascom, J. Pilonidal sinus. In: Fazio, V.W., Church, J.M., Delaney, C.P. (eds). Current Therapy in Colon and Rectal Surgery. BC Decker, 1990.

14. Բերքեմ Հ., Թոփալօղլու ս., Օզել Հ., և այլոք, «Բարդացած պոչուկային բշտի V-Y-աձև փակումները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 2005թ.; 20: էջ 343– 348/Berkem H, Topaloglu S, Ozel H, et al. V–Y advancement flap closures for complicated pilonidal sinus disease. Int J Colorectal Dis 2005; 20: 343– 348.

15. Բերրի, Դ.Փ., «Պոչուկային բուշտ», Վերքի խնամքի ամսագիր, 1992թ.; 1: էջ 29–32/Berry, D.P. Pilonidal sinus disease. J. Wound Care. 1992; 1: 29–32.

16. Բերրի Դ.Փ., Բեյլ Ս., Հարդինգ Կ.Գ., «Խոռոչային վերքերի բուժման համար նախատեսված վիրակապեր», Վերքերի խնամքի ամսագիր, 1996թ.; 5: էջ 1– 13/Berry, D.P., Bale, S., Harding, K.G. Dressings for treating cavity wounds. J Wound Care. 1996; 5: 1–13.

17. Բիսեթ, Ի.Փ., Իսբիստեր, Վ.Հ., «Պոչուկային բշտով պացիենտների կառավարում. համեմատական ուսումնասիրությոն», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժության ամսագիր, 1987թ.; 57: էջ 939–942/Bissett, I.P., Isbister, W.H. The management of patients with pilonidal disease-a comparative study. Aust N Z J Surg. 1987; 57: 939–942.

18. Բոզկուրտ, Մ.Կ., Թեզել, Ե. «Լիմբերգյան կափույրով պոչուկի կիստայի կառավարում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1998թ.; 41: էջ 775–777/Bozkurt, M.K., Tezel, E. Management of pilonidal sinus with the Limberg Flap. Dis Colon Rectum. 1998; 41: 775–777.

19. Բրանագան Գ., Թոմփսոն Մ., Սենեպատի Ա., «Չապաքինված պոչուկի կիստայի բուժում ճեղքային փակումով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2006թ.; 8: էջ 314–317/Branagan G, Thompson M, Senapati A. Cleft closure for the treatment of unhealed perineal sinus. Colorectal Dis 2006; 8: 314–317.

20. Բուի, Լ.Ա., Կուրտիս Ռ.Կ., «Պոչուկի կիստա», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1952թ.; 32: էջ 1247–1259/Buie, L.A., Curtiss, R.K. Pilonidal Disease. Surg Clin North Am. 1952; 32: 1247–1259.

21. Չեմբըրլեյն, Ջ.Վ., Ֆավտեր, Գ.Ֆ., «Պոչուկային բշտի բնական ծագումը», Մանկական վիրաբուժության ամսագիր, 1974թ.; 9: էջ 441–444/Chamberlain, J.W., Vawter, G.F. The congenital origin of pilonidal sinus. J Pediatr Surg. 1974; 9: 441–444.

22. Չինտապատլա Ս., Սաֆարանի Ն., Կումար Ս., «Կոնքոսկրի պոչուկային բուշտ. պատմական ակնարկ, ախտաբանական պատկերացում, վիրաբուժական տարբերակները», Հնարքներ կոլոպրոկտոլոգիայում, 2003թ.; 7: էջ 3-8/Chintapatla S, Safarani N, Kumar S. Sacrococcygeal pilonidal sinus: historical review, pathological insight and surgical options. Tech Coloproctol 2003; 7: 3-8.

23. Ջիհան Ա., Ուջան Բ., Ջոմերթ Մ., և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժման համար ասիմետրիկ մոդիֆիկացված լիմբերգյան կափույրի գերակայությունը», Ուղիղ և հաստ աղու հիվանդույթուններ, 2006թ.; 49: էջ 244-249/Cihan A, Ucan B, Comert M, et al. Superiority of asymmetric modified limberg flap for surgical treatment of pilonidal disease. Dis Colon Rectum 2006; 49: 244-249.

24. Քլոթիեր, Փ.Ր., Հայվուդ Ի.Ռ., «Պոչուկային բշտի բնական պատմությունը», Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի տարեգրություն, 1984թ.; 66: էջ 201–203/Clothier, P.R., Haywood, I.R. The natural history of the post anal (pilonidal) sinus. Ann R Coll Surg Engl. 1984; 66: 201–203.

25. Քրիփս Ն., Էվանս Ջ., Նորդոն Ի., և այլոք, «Կոնքսոկրային պոչուկային բուշտ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2009թ.; 11: էջ 105-106/Cripps N, Evans J, Nordon I, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease. Colorectal Dis. 2009; 11: 105-106.

26. Ջուբուկչու Ա., Ջարկման Ս., Գյոնյուլյու Ն.Ն., և այլոք, «Ապացույցների պակասն այն հարցի շուրջ, որ գիրությունը պոչուկային բշտի զարգացման պատճառ է», Վիրաբուժների եվրոպական ամսագիր, 2001թ.; 167: էջ 297–298/Cubukju, A., Carkman, S., Gonullu, N.N. et al. Lack of evidence that obesity is a cause of pilonidal sinus disease. Eur J Surg. 2001; 167: 297–298.

27. Դա Սիլվա Ջ., «Պոչուկի կիստա. պատճառներն ու բուժումը», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2000թ.; 43: էջ 1146–1156/Da Silva J. Pilonidal cyst: cause and treatment. Dis Colon Rectum 2000; 43: 1146–1156.

28. Դաֆան Ջ., Թեքելիօղլու Հ., Սայլիյան Ջ., «Պոչուկի կիստայի համար լիմբերգյան կափույրի վերանորոգում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2004թ.; 47: էջ 233–237/Daphan C, Tekelioglu H, Sayilgan C. Limberg Flap Repair for Pilonidal Sinus Disease. Dis Colon Rectum 2004; 47: 233–237.

29. Դիլեկ Օ.Ն., Բեքերեցիօդլու Մ., «Պարզ V-Y-աձև կափույրի դերը պարդացած պոչուկի կիստայի բուժման հարցում», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1998թ.; 164: էջ 961–964/Dylek, O.N., Bekereciodlu, M. Role of simple V-Y advancement flap in the treatment of complicated pilonidal sinus. Eur J Surg. 1998; 164: 961–964.

30. Էդվարդս Մ., «Պոչուկի կիստա. Միլլար-Լորդ բուժման հնգամյա գնահատանք», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1977թ.; 64: էջ 867– 868/Edwards M. Pilonidal sinus. A 5 year appraisal of the Millar-Lord treatment. Br J Surg 1977; 64: 867– 868.

31. Էրսոյ Օ.Ֆ., Կարաջա Ս., Կայաօղլու Հ., «Պոչուկի կիստայի բուժման վիրահատական տարբեր եղանակների համեմատություն. 175 պացիենտի հետահայաց ուսումնասիրություն», Կաոհսիունգի բժշկական գիտությունների ամսագիր, 2007թ.; 23 (2): էջ 67-70/Ersoy O.F., Karaca S., Kayaoglu H. A. Comparison of different surgical options in the treatment of pilonidal desease: retrospective analysis of 175 patients. Kaohsiung J Med Sci 2007; 23 (2): 67-70.

32. Ֆաբրիցիուս Ռ., Վիուֆ Լ., Բերտելսեն Ս., «Դանիայում պոչուկի կիստայի բուժումն օպտիմալ չէ», Դանիական բժշկական տեղեկագիր, Bul 2010; 57 (12): A 4200/Fabricius R., Wiuff L., Bertelsen C. A. Treatment of pilonidal sinuses in Denmark is not optimal. Dan Med. Bul 2010; 57 (12): A 4200.

33. Ֆազելի Մ., Ադել Մ., Լեբաշի Ա., «Fazeli M, Adel M, Lebaschi A. Comparison of 39 outcomes in Z-plasty and delayed healing by secondary intention of the wound after excision of the sacral pilonidal sinus: results of a randomized, clinical trial. Dis Colon Rectum 2006; 49: 1831- 1836.

34. Գալալա Կ., Սալամ Ի., Սիմ Ա., և այլոք, «Պոչուկի կիստայի բուժումը. համեմատելով փոխադրված ռոմբաձև կամփույրով առաջնային փակումը խորադիր վիրաբուժական կարի հետ: Առաջահայաց պատահական կլինիկական փորձ», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1999թ.; 165: էջ 468–472/Galala K, Salam I, Sim A, et al. Treatment of pilonidal sinus by primary closure with a transposed rhomboid flap compared with deep suturing: a prospective randomized clinical trial. Eur J Surg 1999; 165: 468–472.

35. Գիլքրիստ Բ., «Վերքի վարակում: Մանրէաբանական ֆլորայի նմուշառում. գրականության ուսումնասիրում», Վերքի խնամքի ամսագիր, 1996թ.; 5: էջ 386–388/Gilchrist, B. Wound infection. Sampling bacterial flora: a review of the literature. J Wound Care. 1996; 5: 386–388.

36. Գոլայեր Ջ.Ս., «Պոչուկի կիստա», Ին. Քեյլի, Մ.Ռ.Բ., Ուիլլիամս, Ն.Ս., «Հետանցքի, ուղիղ աղիքի և հաստ աղիքի վիրահատություն» (չորրորդ ձեռնարկ) Սունդերս, 1980թ./Goligher J.C. Pilonidal sinus. In: Keighley, M.R.B., Williams, N.S. (eds). Surgery of the Anus, Rectum and Colon (4th edn) Saunders, 1980.

37. Գոլադեյ Ե., «Ամբուլատոր դեռահասների վիրաբուժական խնդիրները», Դեռահասների բժշկական կլինիկա, 2004թ.; 15: էջ 503-520/Golladay E. Outpatient adolescent surgical problems. Adolesc Med Clin 2004; 15: 503-520.

38. Գուպտա Պ., «Ռադիոհաճախային կտրվածք և պոչուկի կիստայի բաց տեխնիկա: Փոփոխված տեպնիկայի վերաբերյալ կլինիկական մոտեցումները», Քոբ բժշկական գիտությունների ամսագիր, 2003թ.; 49: էջ 75-82/Gupta P. Radiofrequency Incision and Lay Open Technique of Pilonidal Sinus Clinical Practice Paper on Modified Technique Kobe J Med Sci 2003; 49: 75-82.

39. Գույուրոն Բ., Դիններ Մ., Դոուդեն Ռ., «Հատումն ու պատվաստումը կրկնվող պոչուկի կիստայի բուժման մեջ», Գինեկոլոգիայի և մանկաբարձության վիրաբուժություն, 1983թ.; 156: էջ 201–204/ Guyuron B, Dinner M, Dowden R. Excision and grafting in treatment of recurrent pilonidal sinus disease. Surg Gynecol Obstet 1983; 156: 201–204.

40. Հարթ Ջ., «Բորբոքում 2. իր դերը քրոնիկական վերքերի ապաքինման գործում», Վերքի խնամքի ամսագիր, 2002թ.; 11: էջ 245–249/Hart J. Inflammation 2: its role in the healing of chronic wounds. J Wound Care. 2002; 11: 245–249.

41. Հոջես Ռ.Մ., «Պոչուկի կիստա», Բոստոնի բժշկական վիրաբուժական ամսագիր, 1980թ.; 103: էջ 485–486/Hodges R.M. Pilo-nidal Sinus. Boston Med Surg J. 1980; 103: 485–486.

42. Ջեֆրի Մ., Բիլլինգհամ Ն., Բիլլինգհամ Ռ., «Պոչուկի կիստա և սուպուրատիվ հիդրադենիտ», Ին. Ուոլֆ Բ., Ֆլեշման Ջ., Բեք Դ., և այլ խմբագիրներ, Ուղիղ և հաստ աղիքի վիրաբության ԷՅԷՍՍԻԱՐԷՍ ձեռնարկ, առաջին հրատարակություն, Նյու Յորք, Սպրինգեր, 2007թ., էջ 228-239/Jeffery M, Billingham N, Billingham R. Pilonidal Disease and Hidradenitis Suppurativa. In: Wolff B, Fleshman J, Beck D, et al editors. The ASCRS Textbook of Colon and Rectal Surgery. 1st ed. New York: Springer 2007. p. 228-239.

43. Ջոնս Դ.Ջ., «Պոչուկի կիստա», Կոլոռեկտալ հիվանդությունների ԷՅԲԻՍԻ, Բրիտանական բժշկական ամսագիր, 1992թ.; 305: էջ 410–412/Jones D.J. Pilonidal sinus. ABC of colorectal diseases. BMJ. 1992; 305: 410–412.

44. Կապան Մ., Կապան Ս., Պեկմեցի Ս., և այլոք, «Կոնքոսկրային պոչուկի կիստա լիմբերգյան կափույրի վերանորոգմամբ», 2002թ.; 6: էջ 27– 32/Kapan M, Kapan S, Pekmezci S, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease with Limberg flap repair. Tech Coloproctol 2002; 6: 27– 32.

45. Կարիդակիս Գ.Է., «Պոչուկի կիստայի հեշտ և հաջողված բուժում` վերջինիս պատճառագիտական գործընթացները բացատրելուց հետո», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժական ամսագիր, 1992թ.; 62: էջ 385–389/Karydakis, G.E. Easy and successful treatment of pilonidal sinus after explanation of its causative process. Aust N Z J Surg. 1992; 62: 385–389.

46. Կայմակջիօղլի Ն., Յայջի Գ., Սիմսեկ Ա., և այլոք, «Պոչուկային բշտի բուժումը ֆենոլով և գործոններ, որոնք ազդում են ռեցիդիվի վրա», Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2005թ.; 9: էջ 21–24/Kaymakcioglu N, Yagci G, Simsek A, et al. Treatment of pilonidal sinus by phenol application and factors affecting the recurrence. Tech Coloproctol 2005; 9: 21–24.

47. Խաթրի Վ., Էսպինոզա Մ., Ամին Ա., «Կրկնված պոչուկային բշտի կառավարումը V-Y-աձև փակեղամաշկային կափույրով», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 1994թ.; 37: էջ 1232-1235/Khatri V, Espinosa M, Amin A. Management of recurrent pilonidal sinus by simple V-Y fasciocutaneous flap. Dis Colon Rectum 1994; 37: 1232-1235.

48. Կրոնբորգ Գ., Քրիստենզեն Կ., Ցիմերման-Նիլսեն Ս., «Քրոնիկ պոչուկային բուշտ. ռանդոմիզացված փորձ` եռամյա հետագա արդյուքնենրի հետազոտություններով», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ.; 72: էջ 303–304/Kronborg G., Christensen K., Zimmermann-Nielsen C. Chronic pilonidal disease: a randomized trial with a complete 3-year follow-up. Br J Surg. 1985; 72: 303–304.

49. Լունդհուս Ե., Գոթրուպ Ֆ., «Շուրջհետանցքային և պոչուկային թարախակույտերի առաջնային փակման երեքից հինգ տարվա արդյունքները», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1993թ.; 159: էջ 555–558/Lundhus E., Gottrup F. Outcome at three to five years of primary closure of perianal and pilonidal abscess. Eur J Surg. 1993; 159: 555–558.

50. Մահդի Տ. «Պոչուկային բշտի վիրահատական բուժում. բացահատումից հետո առաջնային փակում կամ կափույրի վերակառուցում», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2008թ.; 51: էջ 1816-1822/Mahdy T. Surgical treatment of the pilonidal disease: primary closure or flap reconstruction after excision. Dis Colon Rectum. 2008; 51: 1816-1822.

51. Մանտերոլա Ս., Բարրոսո Մ., Արայա Ջ., և այլոք, «Պոչուկային բուշտ. 25 դեպքեր` բուժված Դուֆուրմենտալի տեխնիկայով»,  Կոլոռեկտալ հիվանդություններ, 1991թ.; 34: էջ 649-652/Manterola C, Barroso M, Araya J, et al. Pilonidal disease: 25 cases treated by the Dufourmentel technique. Dis Colon Rectum 1991; 34: 649-652.

52. Մարկս Ջ., Հարդինգ Կ.Գ., Հուգես Լ.Է., Ռիբեիրո Ս.Դ., «Պոչուկային բշտի բացահատում. բաց գրանուլյացիայով վերականգնում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ.; 72: էջ 637–640/Marks J., Harding K.G., Hughes L.E., Ribeiro C.D. Pilonidal sinus excision-healing by open granulation. Br J Surg 1985; 72: 637–640.

53. Մաուրիս Բ.Ա., Գրինվուդ Ռ.Կ., «Պոչուկային բշտի պահպանողական բուժում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1964թ.; 51: էջ 510– 512/Maurice B.A., Greenwood R.K. A conservative treatment of pilonidal sinus. Br J Surg. 1964; 51: 510– 512.

54. Նոտարաս Մ.Ջ., «Պոչուկային բշտի բուժման երեք հայտնի մեթոդների վերլուծություն», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1970թ.; 57: 12, էջ 886–890/Notaras M.J. A review of three popular methods of treatment of postanal (pilonidal) sinus disease. Br J Surg. 1970; 57: 12, 886–890.

55. Օնջել Մ., Կուրտ Ն., Կեմենտ Մ., «Բացահատումն և մարսուպիլիացիան ընդդեմ բշտի բացահատման` սահմանփակ քրոնիկ պոչուկային բշտի բուժման համար. առաջահայաց ռանդոմիզացված փորձ, Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2002թ.; 6: էջ 165– 69/Oncel M, Kurt N, Kement M. Excision and marsupialization versus sinus excision for the treatment of limited chronic pilonidal disease: a prospective, randomized trial. Tech Coloproctol 2002; 6: 165– 69.

56. Ապացուցողական աշխատանքային խմբի «Ապացուցողական բժշկության կենտրոնի մակարդակներըե. Օքսֆորդ 2011թ., Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոն/OCEBM Levels of Evidence Working Group. "The Oxford 2011 Levels of Evidence". Oxford Centre for Evidence-Based Medicine.

57. Փեյջ Բ.Հ., «Մազի հայտնվելը պոչուկային բշտում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1969թ.; 56: էջ 32/Page B.H. The entry of hair into a pilonidal sinus. Br J Surg. 1969; 56: 32.

58. Պատել Հ., Լի Մ., Բլում Ի., և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժումից հետո ապաքինման ժամկետների երկարաձգումը խուսափելի է», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1999թ.; 1: էջ 107-110/Patel H, Lee M, Bloom I et al. Prolonged delay in healing after surgical treatment of pilonidal sinus is avoidable. Colorectal Dis 1999; 1: 107-110.

59. Պատեյ Դ.Հ., Սկարֆ Ռ.Վ., «Հետին հետանցքային բշտի ախտաբանություն. բուժման հանդեպ վերջինիս վարքագիծը», Լանցետ, 1946թ.; 251: էջ 484–486/Patey D.H., Scarff R.W. Pathology of postanal pilonidal sinus disease: its bearing on treatment. Lancet. 1946; 251: 484–486.

60. Փեթըրսըն Ս., Քոխ Ռ., Շտելցներ Ս., և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի առաջնային փակման տեխնիկաներ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2002թ.; 45: էջ 1458-1467/Petersen S, Koch R, Stelzner S et al. Primary closure techniques in chronic pilonidal sinus. A survey of the results of different surgical approaches. Dis Colon Rectum 2002; 45: 1458- 1467.

61. Փրայս Փ.Է., Բաթթըրվորթ Ռ.Ջ., Բեյլ Ս., Հարդինգ Կ.Գ., «Գրանուլացիոն վերքերով պացիենտների կյանքի որակի գնահատում», Վերքի խնամքի ամսագիր, 1994թ.; 3: էջ 49–50/Price P.E., Butterworth R.J., Bale S. Harding K.G. Measuring quality of life in patients with granulating wounds. J Wound Care 1994; 3: 49–50.

62. Փրայս Փ.Է., Հարդինգ Կ.Գ., «Սուր և քրոնիկ վերքեր. առողջության հետ կապված կյանքի որակի մասին ինքնազեկուցվող տեղեկությունների տարբերությունները», Վերքի խնամքի ամսագիր, 2000թ.; 9: էջ 93–95/Price P.E., Harding K.G. Acute and chronic wounds: differences in self-reported health-related quality of life. J Wound Care. 2000; 9: 93–95.

63. Սակր Մ., Էլսերաֆի Մ., Համեդ Հ., «Քրոնիկ պոչուկային բշտով 634 հաջորդական պացիենտների կառավարումը. մեկ ինստիտուտի կողմից կատարված իննամյա հետազոտություն», Վիրաբուժական գիտություններ, 2012թ.; 3: էջ 145-154/Sakr M., Elserafy M., Hamed H. Management of 634 Consecutive patients with chronic pilonidal sinus: a nine-year experience of a single institute. / Surgical Science 2012; 3: 145-154.

64. Սենապատի Ա., Քրիփս Ն.Փ.Ջ., Թոմփսոն Մ.Ռ., «Բասկոմի վիրահատությունը ախտանշանային պոչուկային բշտի ցերեկային վիրաբուժական կառավարման մեջ», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 2000թ.; 87: էջ 1067–1070/Senapati A., Cripps N.P.J., Thompson M.R. Bascom’s operation in the day-surgical management of symptomatic pilonidal sinus. Br J Surg. 2000; 87: 1067–1070.

65. Սոլ Ս., Դինդո Դ., Շտայնման Դ., «Առաջնային պոչուկային բշտի սինուսէկտոմիա», Վիրաբուժություն 2011թ.; 150 (5): էջ 996-1001/Soll C., Dindo D., Steinmann D. Sinusectomy for primary pilonidal sinus: less no more. Surgery 2011; 150 (5): 996-1001.

66. Սոլլա Ջ.Ա., Ռոտենբերգեր Դ.Ա., «Քրոնիկ պոչուկային բուշտ. 150 դեպքի գնահատում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1990թ.; 33: էջ 758–761/Solla J.A., Rothenberger D.A. Chronic pilonidal disease: An assessment of 150 cases. Dis Colon Rectum. 1990; 33: 758–761.

67. Սոնդենաա Կ., Անդերսոն Է., Նեսվիկ Ի., Սորեիդա Ջ.Ա., «Քրոնիկ պոչուկային բշտով պացիենտների առանձնահատկություններն ու ախտանիշները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 1995թ.; 10: էջ 39–42/Sondenaa K., Anderson E., Nesvik I., Soreide J.A. Patient characteristics and symptoms in chronic pilonidal sinus disease. Int J Colorect Dis. 1995; 10: 39–42.

68. Սպիվակ Հ., Բրուկս Վ.Լ., Բուսսբաում Մ., Ֆրիդման Ի., «Քրոնիկ պոչուկային բշտի բուժում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1996թ.; 39: էջ 1136–1139/Spivak H., Brooks V.L.,Nussbaum M., Friedman I. Treatment of Chronic Pilonidal Disease. Dis Colon Rectum. 1996; 39: 1136–1139.

69. Սուրրելլ Ջ.Ա., «Պոչուկային բուշտ», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1994թ.; 74: էջ 1309–1315/Surrell J.A. Pilonidal disease. Surg Clin North Am. 1994; 74: 1309–1315.

70. Տեստինի Մ., Պիչինի Գ., Մինիելո Ս., և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի բուժումը տեղային անզգայացմամբ. ռանդոմիզացված փորձ` համեմատելով բաց և փակ տեխնիկաները», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2001թ.; 3: էջ 427-430/Testini M, Piccinni G, Miniello S, et al. Treatment of chronic pilonidal sinus with local anaesthesia: a randomized trial of closed compared with open technique. Colorectal Dis 2001; 3: 427-430.

71. Թոփգուլ Կ., Օզդեմիր Ե., Կիլիջ Կ., և այլոք, «Պոչուկային բշտի բուժման համար լիմբերգյան կափույրի երկարաժամկետ արդյունքները. 200 դեպքի զեկույց», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ.; 46: էջ 1545–1548/Topgul K, Ozdemir E, Kilic K, et al. Long-Term Results of Limberg Flap Procedure for Treatment of Pilonidal Sinus. A Report of 200 Cases. Dis Colon Rectum 2003; 46:1545–1548.

72. Վիչիանո Վ., Կաստերա Ջ.Է., Մեդրանո Ջ., և այլոք, «Երկրորդային մոտեցումով հիդրոկոլոիդ վիրակապերի ազդեցությունը բուժման վրա` պոչուկային բշտի բացահատումից հետո», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 2000թ.; 166: էջ 229–232/Viciano V., Castera J.E., Medrano J. et al. Effect of hydrocolloid dressings on healing by second intention after excision of pilonidal sinus. Eur J Surg. 2000; 166: 229–232.

73. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ., էջ 69-82:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2025
N 29-Ն
Հրաման