Սեղմել Esc փակելու համար:
«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

11.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին

 

«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա` որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը և կայացնում համապատասխան որոշում:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված` վարքագծի կանոնները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու` Օրենքով սահմանված ժամկետները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 7
Երևան
ՀՕ-34-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 12.02.2025
N ՀՕ-34-Ն  օրենք