11.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են նրանց` որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, կիրառվում են քննիչի վարքագծի կանոնները: Գլխավոր դատախազի տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին, կիրառվում են դատախազի վարքագծի կանոնները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-33-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: