Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

15.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 2025 թվականի N 25-Ն

 

i

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել կրծքագեղձի բարորակ դիսպլազիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

24.02.2025 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
24 փետրվարի 2025 թվականի
N 25-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) N 60.0

Կրծքագեղձի սոլիտար բուշտ (կիստա)

Կրծքագեղձի բուշտ

2) N 60.1

Սփռուն ստինքախտություն (դիֆուզ-կիստոզային մաստոպաթիա)

Կրծքագեղձի կիստոզ

Բացառությամբ` էպիթելի աճակալման (պրոլի‎ֆերացիայի) (N60.3)

3) N 60.2

Կրծքագեղձի ֆիբրոադենոզ

Բացառությամբ` կրծքագեղձի ֆիբրոադենոմայի (D24)

4) N 60.3

Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ

Էպիթելի աճակալումով ստինքախտություն (մաստոպաթիա էպիթելի պրոլիֆերացիայով)

5) N 60.4 Կրծքագեղձի ծորանի լայնացում (էկտազիա)
6) N 60.8 Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ
7) N 60.9 Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3)

Բարդություններ (առանց

բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ))

ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել)

1. Սոլիտար կիստայի տեսակները.

1) կրծքագեղձի ատիպիկ կիստա.

2) ֆիբրոզային կիստա.

3) ծորանային կիստա.

4) բազմախոռոչ կիստա.

5) փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա (>20մմ):

2. Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ`

1) դիֆուզ.

2) հանգուցային:

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Վիրաբույժ-ուռուցքաբան(օնկովիրաբույժ), ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան
8) Գանգատներ Կրծքագեղձում պինդ կամ էլաստիկ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ
9) Անամնեզ Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն, մաստալգիա: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:
10) Զննման արդյունք/Ցուցում Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ կամ էլաստիկ կոնսիստենցիայի ուռուցքանման գոյացության առկայություն, տեղային ջերմության և փափուկ զոնաների արագ առաջացում: Պացիենտները կարող են ունենալ արտահայտված ցավ, պտուկից առատ արտադրություն: Հիվանդության պատմության տևողությունը < 6 ամիս:
11) Հոսպիտալացման ցուցում Դեղորայքային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում` հիվանդանոցային պայմաններում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ Բ
1) Վիրաբույժ-ուռուցքաբանի(օնկովիրաբույժ)` կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ 1 1
2) Ճառագայթային ախտորոշման մասնագետի (ռադիոլոգ) խորհրդատվություն 1 1
3) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1

1. Նորմայի սահմաններում:

2. Սակավարյունություն:

3. Թրոմբոցիտոպենիա:

4. Երկաթի պակասո, թալասսեմիա:

5. Լեյկոցիտոզ:

6. Լեյկոպենիա:

2) Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ

(ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ

(ԳԳՏ), միզանյութ և միզանյութի N, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոլիտներ

(Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալացված գործակից` ՄՆԳ)

1 1

1. Նորմայի սահմաններում:

2. Նորմայից շեղումներ /ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, բիլիռուբինի բարձրացում/:

3. Հիպերգլիկեմիա, հիպոգլիկեմիա:

4. Միզաթթվային ազոտի, միզանյութի, կրեատինինի բարձրացում:

5. Արյան մակարդելիության ցուցանիշների շեղումներ:

3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Մեզում օքսալատների, լեյկոցիտների, միզաթթվային աղերի առկայություն
4) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն (հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) և սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում) 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Ռենտգեն թվային մամոգրաֆիա` տոմոսինթեզով 1 1

1. Կրծքագեղձի սոլիտար կիստա:

2. Կրծքագեղձի դիֆուզ կիստոզ մաստոպաթիա:

3. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:

4. Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ:

5. Կրծքագեղձի ծորանների էկտազիա:

6. Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ:

7. Կրծքագեղձի չճշտված բարորակ դիսպլազիաներ:

8. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

6) Առկա չէ Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն (ըստ ցուցման) 1 1 Անութային, վերանրակային, ստորանրակային լիմֆադենոպաթիա
7) Առկա չէ Կրծքագեղձերի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ներերակային կոնտրաստավորմամբ 1 1

1. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:

2. Ֆիբրոսկլերոզ:

3. Այլ բարորակ դիսպլազիաներ:

4. Չճշտված բարորակ դիսպլազիաներ:

5. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

8) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Նորմա, պլևրիտ, թոքաբորբ
9) Առկա չէ Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն 1 1 Ճարպային հեպատոզ, երիկամներում միկրոլիթների պատկեր, արգանդի միոմա:
10) Առկա չէ Ուռուցքանման գոյացության տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ 1 1

1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք ներառում են`

1) Կալցիումի պաշարներ կրծքագեղձում` կալցիֆիկատներ.

2) Կիստաներ.

3) Կրծքագեղձի ադենոզ.

4) Ճարպային նեկրոզ.

5) Ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ.

6) Ատիպիկ ներծորանային հիպերպլազիա.

7) Ատիպիկ բլթակային հիպերպլազիա.

8) Բլթակային կարցինոմա տեղում (in situ)` (LCIS).

9) Ծորանային կարցինոմա տեղում (in situ)` (DCIS)

11) Առկա չէ Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ 1 1

1. Ավշային հանգույցի բորբոքում, ռեակտիվ հիպերպլազիս:

2. Լիմֆոգրանուլեմատոզ:

3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:

4. Տուբերկուլյոզ:

12) Առկա չէ Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիա` բջջաբանական հետազոտությամբ 1 1
13) Առկա չէ Պտուկից արտադրության բջջաբանական հետազոտություն 1 1

1. Գալակտորեա:

2. Ինֆեկցիոն ախտահարում:

3. Դուկտէկտազիա:

4. Ներծորանային պապիլոմա:

14) Առկա չէ Պտուկից արտադրության բակտերիաբանական հետազոտություն 1 1
15) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա` բջջաբանական հետազոտությամբ 1 1 1. Ինտրակիստոզ պապիլոմա: 2. Թարախային կիստա:
16) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա` բակտերիաբանական հետազոտությամբ 1 1

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում,

դեղաչափ,

դեղաձև,

փաթեթավորում

Անվանում

 /ջեներիկ/

Չ/Մ

Միջի-

նացված ցուցանիշ` տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Տեղային օգտագործման դեղաձև կամ Per os (օրալ) ՈՍՀԴ Պարացետամոլ 500մգ Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ Դիկլոֆենակի /սպեղանի/ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)10մգ/գ

Դեղա-հատեր դեղա-

հատեր սպեղանի դոնդող արտաքին կիրառման ատեր

Օրը

2 անգամ

600 - 3-6 ամիս
2) Երեկոյան գարնանածաղկի յուղ և վիտամին E

Վիտամին A,

վիտամին D3,

վիտամին E,

վիտամին C,

ֆոլաթթու,

վիտամին B1,

վիտամին B2,

վիտամին B6,

վիտամին B12,

նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում,

մագնեզիում,

ֆոսֆոր, երկաթ,

ցինկ, պղինձ,

մանգան

դեղա-

հատեր

օրը

2 անգամ

1000մգ 200 IU - 4-6 ամիս
3) Լինօլենաթթու Լինօլենաթթու դեղպատիճ

օրը

2 անգամ

300մգ - 3-4 ամիս
4)

Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6,

հիրիկ բազմերանգ D2,

վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6,

հիրիկ D2, վագրաշուշան D3

Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ,

կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4,

իգնացիա D6,

հիրիկ D2,

վագրաշուշան D3

դեղա-

հատեր և կաթիլներ ներքին ընդունման հոմեոպա-թային

օրը 2

անգամ

/հաբ/ 30 կաթիլից

օրը

2 անգամ

- 3-4 ամիս
5) Տամոքսիֆեն 20 Տամոքսիֆեն 20 մգ դեղա-հատեր

օրը

1 անգամ

10մգ - 3-4 ամիս
6) Դանազոլ 200մգ /FDA-ի կողմից հաստատված միակ դեղամիջոցը մաստալգիայի բուժման համար/ Դանազոլ 200մգ դեղա-հատեր Օրը 2-4 անգամ 200-800մգ - 3-4 ամիս
7) Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ դեղա-հատեր Ամեն 8 ժամը 1 անգամ 2.5մգ - 3 ամիս

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Կրծքագեղձի սոլիտար կիստայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 5-ում.

 

Ձև 5

 

(Նկար)

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK551609/

2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/3321867/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մարտի 2025 թվական:

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.02.2025
N 25-Ն
Հրաման