Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

15.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 2025 թվականի N 26-Ն

 

i

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել կրծքագեղձի այլ հիվանդություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

24.02.2025 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
24 փետրվարի 2025 թվականի
N 26-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) N 64.0 Պտուկի ճաք և խուղակ
2) N 64.1 Կրծքագեղձի ճարպային մեռուկ (նեկրոզ)
 Կրծքագեղձի ճարպային մեռուկ (սեգմենտար)
3) N 64.2 Կրծքագեղձի ապաճում (պրոլիֆերացիա)
4) N 64.3 Ծննդաբերության հետ չկապված` կաթնահոսություն (գալակտորեա)
5) N 64.4 Կրծքագեղձացավ (մաստոդինիա)
6) N 64.5 Կրծքագեղձի այլ նշաններ և ախտանիշեր
Կրծքագեղձի պնդացում
Արտադրություն` պտուկից
Պտուկի ներքաշում (ռետրակցիա)
7) N 64.8 Կրծքագեղձի այլ ճշտված հիվանդություններ
Գալակտոցելե
Կրծքագեղձի սուբինվոլուցիա` (առաջացած կերակրելուց հետո) (հետլակտացիոն)
8) N 64.9 Կրծքագեղձի հիվանդություն` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3)

Բարդություններ (առանց

բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ))

ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1. Սոլիտար կիստայի տեսակները.
1) Կրծքագեղձի ատիպիկ կիստա
2) Ֆիբրոզային կիստա
3) Ծորանային կիստա
4) Բազմախոռոչ կիստա
5) Փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա (>20մմ)
2. Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ` դիֆուզ և հանգուցային:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Վիրաբույժ-ուռուցքաբան(օնկովիրաբույժ), ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան
8) Գանգատներ Կրծքագեղձում պինդ կամ էլաստիկ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ
9) Անամնեզ Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն, մաստալգիա: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:
10) Զննման արդյունք/Ցուցում Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ և/կամ էլաստիկ կոնսիստենցիայի ուռուցքանման գոյացության առկայություն, տեղային ջերմության և փափուկ զոնաների արագ առաջացում: Պացիենտները կարող են ունենալ արտահայտված ցավ, պտուկից առատ արտադրություն: Հիվանդության պատմության տևողությունը < 6 ամիս:
11) Հոսպիտալացման ցուցում Դեղորայքային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում` հիվանդանոցային պայմաններում

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ Բ
1) Վիրաբույժ-ուռուցքաբանի(օնկովիրաբույժ)` կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ 1 1
2) Ճառագայթային ախտորոշման մասնագետի (ռադիոլոգ) խորհրդատվություն 1 1
3) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 1. Նորմայի սահմաններում:
2. Սակավարյունություն:
3. Թրոմբոցիտոպենիա:
4. Երկաթի պակաս, թալասսեմիա:
5. Լեյկոցիտոզ:
6. Լեյկոպենիա:
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), միզանյութ և միզանյութի N, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալացված գործակից` ՄՆԳ) 1 1 1. Նորմայի սահմաններում:
2. Նորմայից շեղումներ /ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, բիլիռուբինի բարձրացում/:
3. Հիպերգլիկեմիա, հիպոգլիկեմիա:
4. Միզաթթվային ազոտի, միզանյութի, կրեատինինի բարձրացում:
5. Արյան մակարդելիության ցուցանիշների շեղումներ:
3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Մեզում օքսալատների, լեյկոցիտների, միզաթթվային աղերի առկայություն
4) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն (հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) և սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում) 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Ռենտգեն թվային մամոգրաֆիա` տոմոսինթեզով 1 1 Կրծքագեղձի սոլիտար կիստա: Կրծքագեղձի դիֆուզ կիստոզ մաստոպաթիա: Կրծքագեղձի ֆիբրոադենոզ: Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ: Կրծքագեղձի ծորանների էկտազիա: Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ: Կրծքագեղձի չճշտված բարորակ դիսպլազիաներ: մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:
6) Առկա չէ Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն (ըստ ցուցման) 1 1 Անութային, վերանրակային, ստորանրակային լիմֆադենոպաթիա
7) Առկա չէ Կրծքագեղձերի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ներերակային կոնտրաստավորումամբ 1 1 1. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:
2. Ֆիբրոսկլերոզ:
3. Այլ բարորակ դիսպլազիաներ:
4. Չճշտված բարորակ դիսպլազիաներ:
5. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:
8) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Նորմա, պլևրիտ, թոքաբորբ
9) Առկա չէ Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն 1 1 Ճարպային հեպատոզ, երիկամներում միկրոլիթների պատկեր, արգանդի միոմա:
10) Առկա չէ Ուոռւցքանման գոյացության տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ 1 1 1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք ներառում են`
1) Կալցիումի պաշարներ կրծքագեղձում` կալցիֆիկատներ.
2) Կիստաներ.
3) Կրծքագեղձի ադենոզ.
4) Ճարպային նեկրոզ.
5) Ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ.
6) Ատիպիկ ներծորանային հիպերպլազիա.
7) Ատիպիկ բլթակային հիպերպլազիա.
8) Բլթակային կարցինոմա տեղում (in situ)` (LCIS).
9) Ծորանային կարցինոմա տեղում (in situ)` (DCIS)
11) Առկա չէ Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ 1 1 1. Ավշային հանգույցի բորբոքում, ռեակտիվ հիպերպլազիս:
2. Լիմֆոգրանուլեմատոզ:
3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:
4. Տուբերկուլյոզ:
12) Առկա չէ Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիա` բջջաբանական հետազոտությամբ 1 1
13) Առկա չէ Պտուկից արտադրության բջջաբանական հետազոտություն 1 1 1. Գալակտորեա:
2. Ինֆեկցիոն ախտահարում:
3. Դուկտէկտազիա:
4. Ներծորանային պապիլոմա:
14) Առկա չէ Պտուկից արտադրության բակտերիաբանական հետազոտություն 1 1
15) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա` բջջաբանական հետազոտությամբ 1 1 1. Ինտրակիստոզ պապիլոմա:
2. Թարախային կիստա:
16) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա` բակտերիաբանական հետազոտությամբ 1 1

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ,

դեղաձև, փաթեթավորում

Անվանում

 /ջեներիկ/

Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ` տրամա-դրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Պարացետամոլ 500մգ Պարացետամոլ 500մգ դեղահատեր Օրը 2 անգամ 600 - 3-6 ամիս
2) Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ դեղահատեր Օրը 2 անգամ 600 - 3-6 ամիս
3) Դիկլոֆենակ 140 մգ Դիկլոֆենակ 140 մգ սպեղանի Օրը 2 անգամ 100 - 3-6 ամիս
4) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)10մգ/գ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում)10մգ/գ դոնդող արտաքին կիրառման ատեր Օրը 1-2 անգամ 40 - 3-6 ամիս
5)

Վիտամին A,

վիտամին D3,

վիտամին E,

վիտամին C, ֆոլաթթու,

վիտամին B1,

վիտամին B2,

վիտամին B6,

վիտամին B12, նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում,

մագնեզիում,

ֆոսֆոր, երկաթ,

ցինկ, պղինձ,

մանգան

Վիտամին A,

վիտամին D3,

վիտամին E,
վիտամին C, ֆոլաթթու,

վիտամին B1,

վիտամին B2,

վիտամին B6,

վիտամին B12, նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում,

մագնեզիում,

ֆոսֆոր, երկաթ,

ցինկ, պղինձ,

մանգան

դեղահատեր օրը 2 անգամ 1000մգ 200 IU - 4-6 ամիս
6) Լինօլենաթթու Լինօլենաթթու դեղպատիճեր օրը 2 անգամ 300մգ - 3-4 ամիս
7)

Կուսածառ

սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն

եվրոպական D4, չիլիբուխա

իգնատիոսի D6,

հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ

վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6,

հիրիկ D2, վագրաշուշան D3

Կուսածառ

սովորական Մ,

կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն

եվրոպական D4, չիլիբուխա

իգնատիոսի D6,

հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ

վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6,

հիրիկ D2, վագրաշուշան D3

դեղահատեր և կաթիլներ ներքին ընդունման հոմեոպաթային օրը 2 անգամ /հաբ/ 30 կաթիլից օրը 2 անգամ   - 3-4 ամիս
8) Տամոքսիֆեն 20 մգ Տամոքսիֆեն 20 մգ դեղահատեր օրը 1 անգամ 10մգ - 3-4 ամիս
9) Դանազոլ 200մգ /FDA-ի կողմից հաստատված միակ դեղամիջոցը մաստալգիայի բուժման համար/ Դանազոլ 200մգ դեղահատեր Օրը 2-4 անգամ 200-800մգ - 3-4 ամիս
10) Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ դեղահատեր Ամեն 8 ժամը 1 անգամ 2.5մգ - 3 ամիս

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

 9. Կրծքագեղձի այլ հիվանդությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 5-ում.

 

Ձև 5

 

(Նկար)

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK551609/

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/3321867/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մարտի 2025 թվական:

 

 


 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.02.2025
N 26-Ն
Հրաման