06.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 փետրվարի 2025 թվականի N 22-Ն
ՈԼՈՔԻ ՀԵՌԱԴԻՐ (ՍՏՈՐԻՆ) ԾԱՅՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ոլոքի հեռադիր (ստորին) ծայրի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
13 փետրվարի 2025 թվականի
N 22-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈԼՈՔԻ ՀԵՌԱԴԻՐ (ՍՏՈՐԻՆ) ԾԱՅՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
S82.3 |
Ոլոքի հեռադիր (ստորին) ծայրի կոտրվածք Նրբոլոքային ոսկորի կոտրվածքի հիշատակմամբ կամ առանց դրա Բացառությամբ` միջային պճեղի (S82.5) |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Սուր ընթացքով |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, բժշկական հաստատության ընդունարանի բժիշկ, ԱԱՊ հաստատության բժիշկ (ընտանեկան բժիշկ, թերապևտ) |
8) |
Գանգատներ |
Ցավ, այտուց, վերջույթի ֆունկցիայի խանգարում, զգացողության խանգարումներ |
9) |
Անամնեզ |
1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, սպորտային, արտադրական, ճանապարհատրանսպորտային պատահար, կատատրավմա, հրազենային վնասվածք):
2. Մինչհիվանդանոցային օգնություն:
3. Նախկինում տարած հիվանդություններ` ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդությունների առկայություն:
4. Դեղորայքային ալերգիաներ:
5. Ալկոհոլի չարաշահում:
6. Ծխախոտի օգտագործում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մանրակրկիտ զննում, որը սկսվում է վնասված հատվածը համեմատելով առողջ հատվածի հետ: Շարունակվում է զննումը դեպի ոտքի մատներ և ծնկան հոդ: Տեսանելի գնահատվում է մաշկային ծածկույթը, արյունազեղումների և այտուցների առկայությունը, որից հետո կատարվում է վնասված հատվածների պալպացիա` շոշափում, գնահատվում է առկա ցավային համախտանիշը: Այնուհետև ստուգվում է ակտիվ և պասիվ շարժումների ծավալը վերջույթներում: Ստուգվում է ոսկրային կրեպիտացիայի և ախտաբանական շարժունության առկայությունը վնասված հատվածում: Գնահատվում է ծայրամասային զգացողությունը և պուլսացիան վերջույթներում: Այլ օրգան համակարգեր. ընդհանուր վիճակի գնահատում, մաշկ` գունատություն, ցանավորում, սիրտանոթային համակարգ, ծայրամասային պուլսացիա, շնչառական համակարգ, աղեստամոքսային համակարգ, միզային համակարգ, կենտրոնական նյարդային համակարգ: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
1. Բացարձակ ցուցումներ.
1) նյարդանոթային խրձի վնասումներ.
2) ակտիվ արյունահոսություն.
3) հոդախախտով կոտրվածքի առկայություն.
4) կոմպարտմենտ համախտանիշ` միջփակեղային համախտանիշ.
5) բաց կոտրվածքներ (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, IIIb, IIIc):
2. Հարաբերական ցուցումներ.
1) տեղաշարժով կոտրվածքներ.
2) բաց կոտրվածքներ առանց նյարդանոթային խրձի վնասման (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson I): |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Վնասվածքաբան-օրթոպեդ |
1 |
1 |
2) |
Անոթային վիրաբույժ |
1 |
1 |
3) |
Սրտաբան |
1 |
1 |
4) |
Պլաստիկ վիրաբույժ |
0.07 |
- |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ |
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
ԱԲ |
Բ |
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
- |
Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակի որոշում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), միզանյութ, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց) |
1 |
- |
Այլ օրգան-համակարգերի գնահատում, hնարավոր շեղումների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
- |
Բորբոքային փոփոխություններ, միզային համակարգի գնահատում |
4) |
Առկա չէ |
Արյան խումբ և ռեզուս գործոն |
1 |
- |
Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում |
5) |
Առկա չէ |
Ընդհանուր կոագուլոգրամմա |
1 |
- |
Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Արյան շճաբանական հետազոտություն |
1 |
- |
Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ |
7) |
Առկա չէ |
Վնասված հատվածի ռենտգենաբանական հետազոտություն` առաջահետին և կողմնային դիրքերով |
1 |
- |
Ախտորոշման ճշտում |
8) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա (ռենտգենաբանական հետազոտությունով կասկածելի կոտրվածքների և ներհոդային կոտրվածքների առկայության դեպքում) |
1 |
- |
Ախտորոշման ճշտում |
9) |
Առկա չէ |
Վնասված հատվածի առաջահետին և կողմնային դիրքերի, նաև mortise (մորտայզ) ռենտգեն հետազոտություն |
1 |
- |
Դինամիկան հսկողություն` վնասվածք ստանալուց վեց շաբաթ անց |
10) |
Առկա չէ |
Ստորին վերջույթների անոթների դոպլերոգրաֆիա |
1 |
- |
Ստորին վերջույթների անոթների անցանելիության գնահատում |
11) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
- |
Սրտային ախտաբանությունների հայտնաբերում |
12) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն ( Էխո-ՍԳ) |
0.2 |
- |
Սրտային ախտաբանությունների հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
- |
Ախտաբանությունների բացառում |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Կետոպրոֆեն 100մգ |
Կետոպրոֆեն 100մգ |
դեղա-հատեր |
1 |
100-150մգ օրական |
700մգ |
7օր |
Դեքսկետոպրոֆեն 25մգ |
Դեքսկետոպրոֆեն 25մգ |
150մգ օրական |
800մգ |
Պարացետամոլ |
Պարացետամոլ |
1500մգ օրական |
10500մգ |
2) |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ |
դեղա-պատիճներ |
0.9 |
200-400մգ օրական |
400մգ |
2 օր |
3) |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ |
սրվակներ |
1 |
2000մգ |
2000մգ |
1օր |
4) |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; |
ներա-րակիչներ |
1 |
40մգ |
2800մգ |
7օր |
8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) հակաբակտերիալ դեղերի ընտրությունը կատարվում է հեռացված թարախի մանրէաբանական քննության պատասխանի առկայության դեպքում.
2) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
3) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Վերջույթի անշարժացում (գիպսակապ` լոգնետ, կոշտ բեկակալ, երկար ճտքակոշիկ` բեկակալ) |
0.8 |
0.1 |
2) |
Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` արտաօջախային ֆիքսման ապարատով |
0.4 |
0.2 |
3) |
Ոսկրաբեկորային բաց կամ փակ համադրում և ներքին ֆիքսացիա |
0.9 |
0.4 |
10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
11. Ոլոքի հեռադիր (ստորին) ծայրի կոտրվածքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.
Ձև 6

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում: Մայր Տ. Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California
Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2025 թվական: