Սեղմել Esc փակելու համար:
ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

02.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 փետրվար 2025 թվականի N 16-Ն

 

ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ոլոքի մոտակա հատվածի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
11 փետրվար 2025 թվականի
N 16-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S82.1

Ոլոքի մոտակա հատվածի կոտրվածք

Ոլոքային`

 կոճերի

    նրբոլոքի կոտրվածքի վերաբերյալ հիշատակմամբ կամ առանց դրա

 գլխիկի

 մոտակա ծայրի

 թմբկության

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Սուր ընթացքով
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ընտանեկան բժիշկ, բժշկական հաստատության ընդունարանի բժիշկ
8) Գանգատներ Ցավ, այտուց, վերջույթի ֆունկցիայի խանգարում և դեֆորմացիա
9) Անամնեզ

1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, սպորտային, արտադրական, ճանապարհատրանսպորտային պատահար, կատատրավմա, հրազենային վնասվածք):

2. Մինչհիվանդանոցային օգնություն:

3. Նախկինում տարած հիվանդություններ` ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդությունների առկայություն:

4. Դեղորայքային ալերգիաներ:

5. Ալկոհոլի չարաշահում:

6. Ծխախոտի օգտագործում:

10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկային ծածկույթների ամբողջականության, գույնի և այտուցի գնահատում, դեֆորմացիաների գնահատում, ախտաբանական շարժունակության գնահատում, պերիֆերիկ պուլսի ու զգացողության գնահատում, հարակից հոդերում շարժումների ծավալի գնահատում: Այլ օրգան համակարգերի ընդհանուր վիճակի գնահատում` սիրտանոթային համակարգ, շնչառական համակարգ, աղեստամոքսային համակարգ, միզային համակարգ, կենտրոնական նյարդային համակարգ:
11) Հոսպիտալացման ցուցում

1. Բացարձակ ցուցումներ.

1) նյարդանոթային խրձի վնասումներ.

2) ակտիվ արյունահոսություն.

3) հոդախախտով կոտրվածքի առկայություն.

4) կոմպարտմենտ համախտանիշ` միջփակեղային համախտանիշ.

5) բաց կոտրվածքներ (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, IIIb, IIIc):

2. Հարաբերական ցուցումներ.

1) տեղաշարժով կոտրվածքներ.

2) բաց կոտրվածքներ առանց նյարդանոթային խրձի վնասման (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson I):

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վնասվածքաբան-օրթոպեդ 1 1
2) Անոթային վիրաբույժ 1 1
3) Թերապևտ կամ սրտաբան 1 1
4) Պլաստիկ վիրաբույժ 0.05 -

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակի որոշում
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), միզանյութ, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց) 1 1 Այլ օրգան-համակարգերի գնահատում, hնարավոր շեղումների հայտնաբերում
3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Բորբոքային փոփոխություններ, միզային համակարգի գնահատում
4) Առկա չէ Արյան խումբ և ռեզուս գործոն 1 1 Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
5) Առկա չէ Ընդհանուր կոագուլոգրամմա 1 1 Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում
6) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
7) Առկա չէ Վնասված հատվածի ռենտգենաբանական հետազոտություն` առաջահետին և կողմնային դիրքերով 1 1 Ախտորոշման ճշտում
8) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա (ռենտգենաբանական հետազոտությունով կասկածելի կոտրվածքների և ներհոդային կոտրվածքների առկայության դեպքում) 1 1 Ախտորոշման ճշտում
9) Առկա չէ Որովայնի և կրծքավանդակի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն 1 1 Ներքին օրգանների վիճակի գնահատում
10) Առկա չէ Ստորին վերջույթների անոթների դոպլերոգրաֆիա 1 1 Ստորին վերջույթների անոթների անցանելիության գնահատում
11) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Սրտային ախտաբանությունների հայտնաբերում
12) Առկա չէ Էխոսրտագրություն ( Էխո-ՍԳ) 0.2 0.2 Սրտային ախտաբանությունների հայտնաբերում
13) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Ախտաբանությունների բացառում

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Կետոպրոֆեն 100մգ Կետոպրոֆեն 100մգ դեղահատեր 1 100-150մգ օրական 700մգ 7օր
Դեքսկետոպրոֆեն 25մգ Դեքսկետոպրոֆեն 25մգ 150մգ օրական 800մգ
Պարացետամոլ Պարացետամոլ 1500մգ օրական 10500մգ
2) Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ դեղապատիճներ 0.9 200-400մգ օրական 400մգ 2 օր
3) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ սրվակներ 1 2000մգ 2000մգ 1օր
4) Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; ներարակիչներ 1 40մգ 2800մգ 7օր

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վերջույթի անշարժացում (գիպսակապ, կոշտ բեկակալ, հոդով բեկակալ) 0.8 0.1
2) Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` արտաօջախային ֆիքսման սարքով 0.1 0.05
3) Ոսկրաբեկորների բաց կամ փակ համադրում` ներքին ֆիքսացիայով 0.9 0.05

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

11. Ոլոքի պրոքսիմալ կոտրվածքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.

 

Ձև 6

 

 

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում: Մայր Տ. Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2025 թվական:

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.02.2025
N 16-Ն
Հրաման