Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերով.

2) 2-րդ կետի «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 150-ապատիկի չափով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի և Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-5-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական:

 

 

 


 

 

pin
ՀՀ 22.01.2025
N ՀՕ-5-Ն օրենք