31.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2025 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 107-րդ կետի`
1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «6 (10) կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում`
ա. իրենց որևէ 6 (10) կՎ լարման Առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` տվյալ հաշվառման կետի մասով` մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
բ. իրենց 6 (10) կՎ լարման բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը,».
2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
29 հունվարի 2025 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունվարի 2025 թվական: