Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

01.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում» բառերը «ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում» բառերով:

 

i

 Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-508-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 05.12.2024
N ՀՕ-508-Ն օրենք