Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

01.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման` սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:».

2) 4-րդ մասից հանել «առավելագույնը երեք» բառերը.

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-519-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

 


 

 

pin
ՀՀ 05.12.2024
N ՀՕ-519-Ն օրենք