Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 8-րդ հոդվածի 4-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագրի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.

2) 2-րդ մասի «հաշվեհամարներ» և «հաշվեհամարներից» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշիվներ» և «հաշիվներից» բառերով.

3) 3-րդ մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.

4) 4-րդ մասի «նվիրատվություններ» բառը փոխարինել «մուծումներ» բառով.

5) 5-րդ մասի «նվիրատվություն» և «նվիրատվությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մուծում» և «մուծումները» բառերով.

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

7) 7-րդ և 8-րդ մասերի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.

8) 9-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.

9) 12-րդ մասի «հաշվեհամարներ» բառը փոխարինել «հաշիվներ» բառով.

10) 16-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ այն հիմնադրամները» բառերով, իսկ նույն կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագրի և տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.

2). 3-րդ մասի «Տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) վերնագրի և տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.

2) 8-րդ մասի «տարածքային հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-513-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

 

pin
ՀՀ 05.12.2024
N ՀՕ-513-Ն օրենք