Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

12.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությամբ նախատեսված» բառերից հետո լրացնել «և (կամ) օրենքով ստեղծված» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1-133.6-րդ հոդվածներով.

 

«Հոդված 133.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.2. Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.3. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.4. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.6. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-481-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2024 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.12.2024
N ՀՕ-481-Ն
Սահմանադրական օրենք