06.12.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 նոյեմբեր 2024 թվականի N 352-Ն
ՔԹԻ ՊՈԼԻՊՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել քթի պոլիպով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
18 նոյեմբերի 2024 թվականի
N 352-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԹԻ ՊՈԼԻՊՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J33 |
Քթի պոլիպ,
Բացառությամբ`
ադենոմատոզային պոլիպների (D14.0) |
2) |
J33.0 |
Քթի խոռոչի պոլիպ
Պոլիպ`
խոանների
քիթըմպանային (նազոֆարինգիտ) |
3) |
J33.1 |
Ծոցի պոլիպային կազմափոխություն |
4) |
J33.8 |
Ծոցի այլ պոլիպներ |
5) |
J33.9 |
Քթի պոլիպ` չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` վիրահատական բուժման դեպքում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ-ականջաբան, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, ռևմատոլոգ, ալերգոլոգ–իմունոլոգ, նյարդավիրաբույժ, ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ` քթային դժվարաշնչություն, քթի խոռոչի լորձաթաղանթից արտադրություն, գլխացավ, ցավեր դիմային շրջանում, հոտառության փոփոխություններ, ընդհանուր թուլություն: |
9) |
Անամնեզ |
Քթային դժվարաշնչություն, սինուսիտ, ադենոիդ հյուսվածքի գերաճ, քթի և քթըմպանի բարորակ և չարորակ նորագոյացություններ, առաջնային ցիլիար դիսկինեզիա, ցիստիկ ֆիբրոզ, էոզինոֆիլային գրանուլոեմատոզ պոլիանգիտով, գրանուլեոմատոզ պոլիանգիտով, իմունոսուպրեսված վիճակ, ատամնաբուժական միջամտություններ, ատամների ախտահարումներ, սարկոիդոզ, ստորին շնչուղիների այլ բորբոքային հիվանդություններ: Հիվանդության սկիզբ վաղ մանկական հասակում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Քթային խեցիների այտուց, քթի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական բնույթի արտադրություն, քթի խոռոչի լորձաթաղանթի հիպերեմիա, պոլիպոզ փոփոխություններ, ախտաբանական բնույթի արտադրության հետհոսք ըմպանի հետին պատով: Լրացվում է սինո-նազալ արդյունքային հարցաշար (SNOT – 22): |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Սուր դեպքերում, բարդությունների կասկածի կամ առկայության կամ վիրահատական բուժման դեպքում` ցերեկային ստացիոնարի պայմաններում |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
2) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետի խորհրդատվություն |
- |
0.1 |
3) |
Ռևմատոլոգի խորհրդատվություն |
0.1 |
0.1 |
4) |
Ալերգոլոգ-իմունոլոգի խորհրդատվություն |
0.8 |
0.8 |
5) |
Նյարդավիրաբույժի խորհրդատվություն |
- |
0.5 |
6) |
Ակնաբույժի խորհրդատվություն |
- |
0.5 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ |
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
ԱԲ |
Բ |
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն + Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ) |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում` պայմանավորված վիճակի ծանրությամբ |
2) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ) որոշում |
- |
1 |
Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան: |
4) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) մակարդակի որոշում |
- |
1 |
5) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիրուբինի մակարդակի որոշում |
- |
1 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր: |
6) |
Առկա չէ |
Ուղղակի բիլիրուբինի մակարդակի որոշում |
- |
1 |
7) |
Առկա չէ |
Անուղղակի բիլիրուբինի մակարդակի որոշում |
- |
1 |
8) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով: |
9) |
Առկա չէ |
Միզանյութի մակարդակի որոշում |
- |
0.2 |
10) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
11) |
Առկա չէ |
Քթի խոռոչի փոփոխված լորձաթաղանթի հյուսվածքաբանական հետազոտություն |
0.7 |
- |
Քրոնիկական ռինոսինուսիտի տիպի և բուժման տակտիկայի որոշման նպատակով |
12) |
Առկա չէ |
Քթի խոռոչի փոփոխված լորձաթաղանթում էոզինոֆիլների քանակական որոշում |
0.5 |
0.5 |
13) |
Առկա չէ |
Քթի խոռոչից արտադրության մեջ էոզինոֆիլների քանակական որոշում |
0.5 |
0.5 |
14) |
Առկա չէ |
Քթի խոռոչի լորձաթաղանթում իմունոգլոբուլին E – ի քանակական որոշում |
0.1 |
0.1 |
15) |
Առկա չէ |
Արյան շիճուկում իմունոգլոբուլին E – ի քանակական որոշում |
0.8 |
0.8 |
16) |
Առկա չէ |
Քթի խոռոչից քսուկի մանրէաբանական հետազոտություն |
0.9 |
0.9 |
Բուժման պլանավորման նպատակով |
17) |
Առկա չէ |
Մաշկային պրիկ թեստեր` տարբեր ալերգեններով |
0.3 |
0.3 |
Քրոնիկական ռինոսինուսիտի տիպի և բուժման տակտիկայի որոշման նպատակով |
Գործիքային հետազոտություններ |
18) |
Առկա չէ |
Ֆարինգոսկոպիա |
1 |
1 |
Քթի ու հարակից խոռոչների պաթոլոգիաների հայտնաբերում, քթային անցուղիների վիճակի գնահատում, քթային շնչառության օբյեկտիվ գնահատում, ըմպանի լորձաթաղանթի վիճակի գնահատում և պաթոլոգիաների հայտնաբերում |
19) |
Առկա չէ |
Առաջային ռինոսկոպիա |
1 |
1 |
20) |
Առկա չէ |
Ռինոէնդոսկոպիա |
1 |
1 |
21) |
Առկա չէ |
Ռինոմանոմետրիա |
0.1 |
0.1 |
22) |
Առկա չէ |
Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա |
1 |
1 |
23) |
Առկա չէ |
Քթի և հարակից խոռոչների գերձայնային հետազոտություն |
0,01 |
0,01 |
24) |
Առկա չէ |
Քթի հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն |
0,02 |
0,02 |
25) |
Առկա չէ |
Քթի հարակից խոռոչների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
0.01 |
- |
26) |
Առկա չէ |
Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ |
- |
0.5 |
27) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ |
- |
0.5 |
28) |
Առկա չէ |
Օլֆակտոմետրիա |
0.1 |
- |
29) |
Առկա չէ |
Սախարինային թեստ |
0.01 |
- |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում/ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված
ցուցանիշ`տրա-մադրման հաճախա-կանություն |
Միջին օրական
չափա-քանակ |
Բուժման
կուրսի միջին
չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի րիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ)500մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի րիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ)500մգ+125մգ |
դեղահատեր |
0.2 |
1.6/0.25 |
18/0.2 |
14 |
2) |
Կլարիտրոմիցին 250մգ,500մգ |
Կլարիտրոմիցին 250մգ,500մգ |
դեղահատեր |
0.5 |
0.5 |
12.5 |
7 - 56 |
3) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
դեղապատիճներ |
0.5 |
0.1 |
1.5 |
7 - 21 |
4) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ)դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
0.3 |
1 |
7 |
7 |
5) |
Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ)դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ)դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
0.2 |
2 |
14 |
7 |
6) |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ)200մգ |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ)200մգ |
դեղահատեր |
0.2 |
0.4 |
3.2 |
7-10 |
7) |
Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0.5մգ/մլ |
Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0.5մգ/մլ |
ցողաշիթ քթի |
0.1 |
0.3 |
1.5 |
3-7 |
8) |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ |
դեղահատեր |
0.1 |
4 |
60 |
20 |
9) |
Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ |
Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ |
ցողաշիթ քթի |
0.8 |
200 |
8000 |
20-60 |
10) |
Ֆլյուտիկազոն ֆուրոատ 27,5 մկգ |
Ֆլյուտիկազոն ֆուրոատ 27,5 մկգ |
ցողաշիթ քթի |
0.8 |
110 |
2000 |
20-40 |
11) |
Բուդեսոնիդ փոշի բուդեզոնիդ դեղակախույթ շնչառման 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
Բուդեսոնիդ փոշի բուդեզոնիդ դեղակախույթ շնչառման 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
տարա փաթեթում |
0.4 |
0.5 |
10 |
20-30 |
12) |
Ցիպրոֆլոկսացին 250մգ, 500մգ,750մգ |
Ցիպրոֆլոկսացին 250մգ, 500մգ,750մգ |
դեղահատեր |
0.1 |
2 |
14 |
7 |
13) |
Ցիտիրիզին դիհիդրոքլորիդ 10մ |
Ցիտիրիզին դիհիդրոքլորիդ 10մ |
դեղահատեր |
0.1 |
10 |
70 |
7 |
14) |
Լևոցիտիրիզին 5մգ |
Լևոցիտիրիզին 5մգ |
դեղահատեր |
0.1 |
5 |
7 |
7 |
15) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
0.2 |
8մգ |
26 |
6 |
16) |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
դեղահատեր |
0.3 |
16 |
300 |
20 |
17) |
Պրեդնիզոլոն 10 մգ |
Պրեդնիզոլոն 10 մգ |
դեղահատեր |
0.3 |
10 |
300 |
30 |
18) |
Իբուպրոֆեն թաղանթապատ 400մգ |
Իբուպրոֆեն թաղանթապատ 400մգ |
դեղահատեր |
0.1 |
800 |
2000 |
5 |
19) |
Ծովի ջրի իզոտոնիկ լուծույթ |
Ծովի ջրի իզոտոնիկ լուծույթ |
Փչ |
0.5 |
10 |
70-900 |
7-90 |
8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Քթի խոռոչի լվացում` վակում արտածծիչով հետվիրահատական շրջանում |
1 |
1 |
2) |
Քթի խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դեղերի ներմուծում հետվիրահատական շրջանում |
0.1 |
1 |
3) |
Էնդոսկոպիկ սինուսոտոմիա |
0.5 |
1 |
4) |
էնդոնազալ պոլիպոտոմիա |
0.1 |
- |
5) |
Ֆունկցիոնալ էնդոսկոպիկ պոլիսինուսոտոմիա կամ պանսինուսոտոմիա |
0.5 |
- |
10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. RHINOLOGY Official Journal of the European and International Rhinologic Societies and of the Confederation of European ORL-HNS/ Եվրոպական և Միջազգային Ռինոլոգիական Միությունների և Եվրոպական Համադաշնության «Ռինոլոգիա» պաշտոնական ամսագիր` https://www.rhinologyjournal.com/,
2. «European Position Paper on Rhinosinusitis and Nasal Polyps», 2020/ Ռինոսինուսիտի և քթի պոլիպների վերաբերյալ եվրոպական դիրքորոշման փաստաթուղթ 2020թ
3. W.J. Fokkens, V.J. Lund, C. Hopkins, P.W. Hellings, R. Kern, S. Reitsma, M. Bernal-Sprekelsen, J. Mullol etal./Եվրոպական դիրքային փաստաթուղթ ռինոսինուսիտի և քթի պոլիպների վերաբերյալ 2020թ., Վ. Ջ. Ֆոկկենս, Վ. Ջ. Լունդ, Կ. Հոպկինս, Պ. Վ. Կեռն, Ս. Ռեիցմա, Մ. Բերնալ-Սպրեկելսեն, Ջ. Մուլլոլ և այլք.
Պաշտոնական հրապարակման օրը` 26 նոյեմբերի 2024 թվական: