14.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«
Հոդված 5.1. |
Միասնական սոցիալական ծառայությունը |
1. Միասնական սոցիալական ծառայությունը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև իր ստորաբաժանումների միջոցով) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքով սահմանված նպաստները, դադարեցնում է դրանք ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների վճարումը կամ մերժում է նպաստներ նշանակելու, նշանակված նպաստները վերահաշվարկելու դիմումները:»:
i
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է Միասնական սոցիալական ծառայության` օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-426-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: