Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

14.11.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ գլխի վերնագիրը «ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառից առաջ լրացնել «ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.2-րդ հոդվածով.

 

«

Հոդված 48.2.  Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը`

1) գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.

2) հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստանում է տեղեկատվական շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Կառավարության սահմանած դեպքում և կարգով ստուգում է դրանց հավաստիությունը.

3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին, պետական կառավարման և այլ մարմիններ` տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

5) վարում է տեղեկատվական շտեմարանը, այդ շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.

6) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքում` աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

7) իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. նոյեմբերի 11
Երևան
ՀՕ-418-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 24.10.2024
N ՀՕ-418-Ն օրենք