Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ...

 

08.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 հոկտեմբերի 2024 թվականի N 315-Ն

 

ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պարատոնզիլյար (ռետրոֆարինգեալ) աբսցեսի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

25.10.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հոկտեմբեր 25-ի
N 315-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1)

 

 

 

 

 

 

 

J36

Հարնշիկայինաբսցես(թարախակույտ)

Ներառյալ`

Նշագեղձերի աբսցես

Հարնշիկային ցելյուլիտ

Կվինզի

Վարակիչ գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ

ծածկագիր (B95-B97):

Բացառությամբ`

հետըմպանային աբսցեսի (J39.0)

նշիկաբորբի`

               • ԱՀՃ (J03.9) 

               • սուր (J03.-)

               • քրոնիկ (J35.0)

2)  J39.0 Հետըմպանային և հարըմպանային աբսցես (թարախակույտ) Շուրջըմպանային աբսցես

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

 1)   Տարիքային խումբ Երեխաներ
 2) Սեռ արական, իգական
 3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)
 4) Հիվանդության փուլը ակտիվ փուլ, ռեմիսիայի փուլ
 5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները հիվանդանոցային (արտահիվանդանոցային, շտապօգնության0 հիվանդանոցային
 6) Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) անհետաձգելի
 7) Կիրառման շրջանակը Մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան
 8) Գանգատներ

Արտահայտված կոկորդացավ,

Տենդ,

Ձայնի խռպոտում,

Թքահոսություն,

Կլման դժվարություն,

Արտահայտված ընդհանուր թուլություն:

 9) Անամնեզ

Ցավոտ կլման ակտ,

Ցավ ;բերանը բացելիս,

Արտահայտված կոկորդացավ,

Կոկորդում նախորդող հիվանդություն,

Հակաբիոտիկների կիրառում մինչև ախտանիշների զարգացումը, Պարատոնզիլյար աբսցեսի նախորդող դրվագներ,

Տենդ

 10) Զննմանարդյունք/Ցուցում

Տենդ,

Օդինոֆագիա/դիսֆագիա (թքի կուտակում/առատ թքահոսություն) , «Տաք կարտոֆիլի» ձայն/ ձայնի խլացում,

Տրիզմ,

Թքահոսություն,

Պերիտոնզիլյար այտուց/ հիպերեմիա ,

Լեզվակի դեվիացիա,

Դիսֆագիա,

Պարանոցի պնդացում/ այտուց,

Պարանոցի կարկամություն,

Ռետրոֆարինգեալ արտափքում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

    ԱԲ Բ
1) Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան – բուժման արդյունավետության բացակայություն, բարդությունների զարգացում 1 2

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

 Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ  
1) Առկա չէ Արյան ընդհանուր քննություն 1 2 Լեյկոցիտոզ` ձախ թեքումով, անեմիա
2) Առկա չէ Ց-ռեակտիվ սպիտակուց   2 C-ռեակտիվ սպիտակուցի կոնցենտրացիայի բարձրացում
3) Առկա չէ Բկանցքից քսուքի արագ անտիգենային/մանրէաբանական քննություն ստրեպտակոկի նկատմամբ 1 1 Բացասական/ Դրական
4) Առկա չէ Արյան մանրէաբանական քննություն 1 1 Ախտաբանական աճ
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ ԿՏ` ն/ե կոնտրաստավորումով 1   1 Պարատոնզիլյար, ռետրոֆարինգեալ աբսցես

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանումը  (ջեներիկ)

Չափման

միավոր

Միջինացված

ցուցանիշ`

տրամադրման

հաճախա-կանություն

Միջին

օրական

չափա-քանակ

Բուժման

կուրսի

միջին

չափա-քանակ

Օրերի

քանակ

1) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի
1000մգ+200մգ
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի
1000մգ+200մգ
սրվակ 3.0 90 մգ / կգ / օր 10-14 10-14
2) Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ սրվակ 4.0 200 մգ / կգ / օր 10-14 10-14
3) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 1.0 – 2.0 100 մգ / կգ / օր 10-14 10-14
4) Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ սրվակ 4.0 60 մգ / կգ / օր 10-14 10-14
5) Մետրոնիդազոլ 500մգ Մետրոնիդազոլ 500մգ Դեղահատեր սրվակ 3.0 30 Մգ / կգ / օր 10-14 10-14
6) Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ,300մգ,600մգ Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ,300մգ,600մգ դեղապատիճներ 3.0 30 մգ / կգ / օր 10-14 10-14

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

 

 

9. Ռետրոֆարինգեալ աբսցես.

Կյանքին պոտենցիալ վտանգ սպառնացող շնչուղիների օբստրուկցիա

Հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ, բայց կարող է լինել այլ տարիքային խմբերում ևս, ի տարբերություն այլ տեղակայման ֆարինգեալ աբսցեսների (կողմնային, պերիտոնզիլյար), որոնք հանդիպում են ավելի մեծ տարիքային խմբերում, ինչպես նաև մեծահասակների մոտ:

 

10. Կլինիկական առանձնահատկություններ.

Ախտանիշներ-տենդ, դող, ընդհանուր թուլություն, ձայնի փոփոխություն, կոկորդացավ, դիսֆագիա, պարանոցի կարկամություն, օտար մարմնի զգացողություն կոկորդում, մեջքի և ուսերի ցավ կլման ժամանակ: Դժվարաշնչությունը լուրջ վտանգի նշան է:

 

11. Ֆիզիկալ զննում.

Տենդ, սեպսիս, միակողմանի լիմֆադենոպաթիա, պարանոցային գոյացություն, բերանի խոռոչի զննման ժամանակ ըմպանի հետին պատին ծավալային գոյացություն, անոթային բարդությունների նշաններ (լծային երակի թրոմբոֆլեբիտ, քնային զ/ե-ի պատռվածք-արյունահոսություն ականջից, քթից կամ բերանից կամ պարանոցին էկխիմոզների զարգացում):

 

12. Ախտորոշում.

1) Կլինիկական զննում,

2) Լաբ ցուցանիշներ-ԱԸՔ, բկանցքից քսուքի քննություն ստրեպտակոկի նկատմամբ, արյան ցանքս,

3) Պարանոցի ԿՏ կոնտրաստով,

4) Պարանոցի ՄՌՏ-ն կարող է ավելի ախտորոշիչ լինել, սակայն շատ դեպքերում չի իրականացվում (պահանջում է ընդհանուր անզգայացում):

 

13. Բարդություններ.

1) Ծավալային գոյացություն (շնչուղիների վրա ճնշման գործադրում),

2) Աբսցեսի պատռվածք (թարախի ասպիրացիան կարող է զարգացնել թոքաբորբ ),

3) Ինֆեկցիայի տարածում (մեդիաստինիտ, պերիկարդիտ, էմպիեմա, լծային երակի թրոմբոզ, քնային զ/ե-ի պատռվածք, պարանոցային ողերի օստեոմիելիտ` ողնուղեղի վնասմամբ),

4) Հազվադեպ- նեկրոզացնող ֆասցիիտ, սեպսիս:

 

14. Պերիտոնզիլյար աբսցես.

1) Պերիտոնզիլյար տարածության` քմային նշիկների և ֆարինգեալ մկանների միջև, ամենահաճախ հանդիպող ինֆեկցիան է, որը սովորաբար բակտերիալ ֆարինգիտի հետևանք է, երբեմն զարգանում է առանց նախորդող պատմության` de novo:

2) Սովորաբար պոլիմիկրոբ հարուցում-գերակշռում են ստրեպտակոկային, S. aureus և շնչական անաերոբ միկրոֆլորան (Fusobacterium, Prevotella և Veillonella spp.): Երբեմն հարուցվում է Haemophilus spp.ով:

 

15. Կլինիկական առանձնահատկություններ` կոկորդացավ, տենդ, ձայնի փոփոխություն, թքահոսություն, դիսֆագիա:

 

16. Ֆիզիկալ զննում. Նշիկների ասիմետրիկ մեծացում և պարանոցի այտուց, կարող է լինել ֆլյուկտուացվող գոյացություն շոշափման ժամանակ և վատ շնչառություն: Կարող է լինել պարանոցային լիմֆադենոպաթիա, տրիզմի առկայությունը կարող է դժվարացնել զննումը:

 

17. Ախտորոշում.

1) Կլինիկական զննում,

2) Լաբ քննություն - ԱԸՔ, բկանցքից քսուքի քննություն ստրեպտակոկի նկատմամբ,

3) Գործիքային հետազոտություններ սովորաբար ցուցված չեն: Պարանոցի կողմնային ռենտգենը կարող է իրականացվել էպիգլոտիտի կամ ռետրոֆարինգեալ աբսցեսի ժխտման նպատակով:

 

18. Բարդություններ.

1) Շնչուղիների օբստրուկցիա

2) Ասպիրացիոն թոքաբորբ

3) Սեպտիցեմիա

4) Ներքին լծային երակի թրոմբոզ

5) Լեմիերի սինդրոմ

6) Քնային զ/ե-ի պատռվածք

7) Քնային զ/ե-ի պսևդոանևրիզմա

8) Մեդիաստինիտ

9) Նեկրոզացնող ֆասցիիտ

 

 Ռետրո/պարաֆարինգեալաբսցեսիհակաբակտերիալբուժումԲուժմանտևողություն(10-14 օր)

Բուժման ավելի երկար տևողությունը կարող է ցուցված բարդ վարակների դեպքում

Ամբուլատոր

Առաջին ընտրություն

 

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու Կամ

 

Կլինդամիցին, բերանացի*

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, կամ 45 մգ/կգ/ դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս.875 մգ/դեղաչափ ամոքսիցիլին)

 

Կլինդամիցին 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

Պենիցիլինից ալերգիայի դեպքում

 

Կլինդամիցին, բերանացի

30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

Հիվանդանոցային

Առաջինընտրություն, թեթև/

միջին ծանրության

Ամպիցիլին/ Սուլբակտամ

կամ

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու

կամ Ցեֆտրիաքսոն

կամ Կլինդամիցին, բերանացի

Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ)

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ)

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/օրը)

Կլինդամիցին30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

Հիվանդանոցային

Առաջինընտրություն, ծանր

Ամպիցիլին/ Սուլբակտամ

կամ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու

+

Վանկոմիցին

կամ

Կլինդամիցին, բերանացի

կամ

Ցեֆտրիաքսոն

+ Մետրոնիդազոլ

Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ)

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ)

Վանկոմիցին 60 մգ/կգ/օրը, 15 մգ/կգ/ դեղաչափ, օրը 4 անգամ, ն/ե (մաքս. 1000 մգ/դեղաչափ)

Կլինդամիցին, բերանացի30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ + Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ)

Պենիցիլիլից ալերգիայի դեպքում

 

Կլինդամիցին, բերանացի

30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

Հիվանդանոցային, <2 տ և/ կամMRSA-ի կասկած

Ամպիցիլին/ Սուլբակտամ

կամ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու

 +

Կլինդամիցին, բերանացի

Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ) >3 ամս.

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ

Պենիցիլինից ալերգիայի դեպքում, ՎԻԹբաժանմունքում

Ցեֆտրիաքսոն +

Վանկոմիցին +

Մետրոնիդազոլ

Ցեֆրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) Վանկոմիցին 60 մգ/կգ/օրը, 15 մգ/կգ/ դեղաչափ, օրը 4 անգամ, ն/ե (մաքս. 1000 մգ/դեղաչափ)

Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ)

Դրենավորումից 48 ժ անց անցում բերանացի բուժման Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու

Կամ Կլինդամիցին, բերանացի

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, կամ 45 մգ/կգ/ դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս.875 մգ/դեղաչափ ամոքսիցիլին)

30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ)

 

Կլինդամիցին, ն/ե* ՀՀ-ում հասանելի չէ:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Sharipo D., Lindgren C., Neuman M., Fine A. A viral features and testing for streptococcal pharyngitis. Pediatrics. 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403 Շարիպո Դ., Լինդգրեն ՍԻ., Նեուման Մ., Ֆինե Ա. Վիրուսային նշաններ և թեստեր ստրեպտոկոկային ֆարինգիտի դեպքում: Մանկաբուժություն 2017թ.: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403

2. Clinical practice guidelines: Sore throat. Royal children’s hospital. Updated 2021. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat / Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Կոկորդի ցավ. Թագավորական մանկական հիվանդանոց. Թարմացվել է 2021 թվականին: Հասանելի է

3. Sauve L., Forrester A.M, Top K. Canadian Paediatric Society. Group A streptococcal (GAS) pharyngitis: A practical guide to diagnosis and treatment. Paediatr Child Health. 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025 Սաուվե Լ., Ֆորրեստեր Ա. Մ, Տոպ Կ. Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ստրեպտակոկային ֆարինգիտ: Ախտորոշման եւ բուժման գործնական ուղեցույց. Մանկաբուժություն և Երեխաների առողջություն 2021թ. ; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025

4. Moore D., Allen U., Mailman T. Canadian Paediatric Society. Invasive group A streptococcal disease: Management and chemoprophylaxis. Paediatr Child Health. 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039 Մուր Դ., Ալլեն Ու., Մաիլման Տ., Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ինվազիվ ստրեպտոկոկային հիվանդություններ. բուժում և քիմիոպրոֆիլակտիկա: Մանկաբուժություն և Երեխաների առողջություն: 2019 թ. 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039

5. Harris A., Hicks L., Qaseem A. Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention. Ann Intern Med. 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840 Հարրիս Ա., Հիկս Լ., Քասիմ Ա. Հակաբիոտիկների համապատասխան օգտագործումը մեծահասակների Շնչառական տրակտի սուր վարակների դեպքում: Բժիշկների ամերիկյան քոլեջի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բարձրորակ խնամքի վերաբերյալ առաջարկություններ: Ներքին բժշկության տարեգրություն 2016թ.;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840

6.Coutinho G., Duerden M., Sessa A. et al. Worldwide comparison of treatment guidelines for sore throat. Int J Clin Pract. 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879 Կաուտինո Գ., Դուերգեն Մ., Սոսսա Ա. և այլք. Կոկորդի ցավի կառավարման ուղեցույցների համաշխարհային համեմատություն. Կլինիկական պրակտիկայի միջազգային հանդես, 2021թ. ; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879

7. Clinical practice guideline: Infants and children: Acute management of sore throat. New South Wales Ministry of Health (NSWHealth). Updated 2019. Available at https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույց. նորածիններ և փոքր երեխաներ: Շտապ օգնություն անգինայի համար: Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարարություն (NSW Health): Թարմացվել է 2019 թվականին. Հասանելի է https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf

8.Clinical practice guideline: Diagnostics guidance on rapid tests for group A streptococcal infections in people with a sore throat. National Institute for Health and Care Excellence(NICE). Updated 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-1053757440709 Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Կոկորդի ցավ ունեցող մարդկանց մոտ A խմբի ստրեպտակոկային վարակների արագ թեստերի ախտորոշման ուղեցույց. Առողջապահության և գերազանցության ազգային ինստիտուտ (Նիցցա): Թարմացվել է 2019 թվականին: Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-1053757440709

9.Clinical practice guideline: Sore throat (acute)–Antimicrobial prescribing. National Institute for Health and Care Excellence(NICE): Updated 2022. Available at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085 Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Կոկորդի ցավ (սուր) - հակաբակտերիալ դեղամիջոցների նշանակում: Առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտ (Նիցցա). Թարմացվել է 2022 թվականին https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085

10. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases (ESCMID): Guideline for the management of acute sore throat. Available at https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines/ESCMID_

Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն (ESCMID). սուր կոկորդի բուժման ուղեցույց: Հասանելի է https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines/ESCMID_

Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf

11. American Academy of Pediatrics. In: Kimberlin D, Barnett E, Lynfield R, Sawyer M, eds. Red Book: 2021, 32 edition. Report of the Committee on Infectious Diseases. Itasca, IL: American Academy of Pediatrics: 2021 Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա. Համահեղինակ ` Կիմբերլին Դ, Բարնետտ Ե., Լինֆիլդ Ռ., Սոյեր Մ և այլք. խմբ.Կարմիր գիրք. 2021թ. 32-րդ հրատարակություն. Վարակիչ հիվանդությունների կոմիտեի զեկույց: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա 2021թ.

12. Clinical practice guidelines: Pharyngitis. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Ֆարինգիտներ. Ց. Ս. Մոտտ մանկական հիվանդանոց, Միչիգան. Հասանելի է https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf

13. Clinical practice guideline: Sore throat. Bristol Royal Hospital for Children, Emergency Department & Wards. Available at https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Կոկորդի ցավ. Բրիստոլի մանկական թագավորական հիվանդանոց, շտապ օգնության սենյակ և տարեցների սենյակներ: Հասանելի է https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines

14. Clinical practice guideline: Pharyngitis. Centers for Disease Control and Prevention (CDC): Guidance on. Available at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Ֆարինգիտներ. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC). Հասանելի է at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html

15. The protocol was reviewed and highly appreciated by S.Berberian MD, Pediatrician (Sante Armenia) and recommended as national guideline Արձանագրությունը վերանայվել և բարձր է գնահատվել բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Ս. Բերբերյանի (Սանտե Արմենիա) կողմից և երաշխավորվել որպես ազգային ուղեցույց

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2024 թվական:

 


 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.10.2024
N 315-Ն
Հրաման