Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

28.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 սեպտեմբերի 2024 թվականի N 278-Ն

 

ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1.Հաստատել թոքաբորբով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.09.2024 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի սեպտեմբերի 12-ի
N 278-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) J18 Թոքաբորբ չճշտված հարուցիչով
2) J16 Թոքաբորբ` այլ չճշտված հարուցիչներով հարուցված
3) J15 Բակտերիալ թոքաբորբ` չդասակարգված
4) J16 Թոքաբորբ հարուցված այլ ինֆեկցիայով` այլ տեղում չդասկարգված
5) J12 Վիրուսային թոքաբորբ` չդասակարգված
6) J13 Թոքաբորբ հարուցված Streptococcus pneumoniae
7) J14 Թոքաբորբ հարուցված Hemophilus influenzae

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ Երեխաներ
2) Սեռ արական, իգական
3) Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ)

4) Հիվանդության փուլը Սուր
5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները

/հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային
6) Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ անհետաձգելի, պլանային
7)  Կիրառման շրջանակը Մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ
8) Գանգատներ

Հազ,

Տենդ,

Շնչական այլ գանգատներ,

Որովայնացավ:

9) Անամնեզ

Գանգատների տևողություն,

Պատվաստումների ստատուս:

10) Զննման արդյունք/Ցուցում

Աուսկուլտատիվ` Խզզոցներ կամ բրոնխիալ շնչառություն,

Վիրուսային ինֆեկցիայի նշաններ,

Հիպօքսիա,

Ներքաշումներ,

Հաճախաշնչություն:

 

3.Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մանկական վիրաբույժ   2

 

4.Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
      5.Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
Արյան ընդհանուր և միկրոսկոպիկ քննություն ԱԲ Բ
1) Առկա չէ 1-2  4-5  լեյկոցիտոզ, լեյկոպենիա, սակավարյունություն, թրոմբոցիտոզ
2) Առկա չէ ՑՌՍ 1-2 4-5 Նոմալ/բարձր
3) Առկա չէ Էլեկտրոլիտների որոշում 0 2 Բարձր/ցածր/նորմալ
4) Առկա չէ Արյան ցանքս 0 1 Մանրէի աճ կա կամ ոչ
5) Առկա չէ Գրիպի նմուշառում 0-1 1 Դրական/բացասական
6) Առկա չէ Ատիպիկ թոքաբորբերի հարուցիչների ՊՇՌ 0 1 Դրական/բացասական
Գործիքային հետազոտություններ
7) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգեն 1 2-3 Նկարագրություն/դինամիկա
8) Առկա չէ ՈւՁՀ   2-3 Նկարագրություն/դինամիկա

 

6.Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7.Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանումը  (ջեներիկ)

Չափման

միավոր

Միջինաց-ված

ցուցանիշ`

տրա-

մադրման հաճա-խականու-թյուն

Միջին օրական

չափա-քանակ

Բուժման կուրսի

միջին չափա-քանակ

Օրերի քանակ
1) Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ, 500մգ Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ, 500մգ սրվակ 2-4 100-150 մգ/կգ  7-14 7-14
2) Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ, 500մգ Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ, 500մգ սրվակ 2-4 100-200 մգ/կգ 7-14 7-14
3) Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ սրվակ 3-4 40-60 մգ/կգ  7-14 7-14
4) Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 600մգ Կլինդամիցին (կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 600մգ դեղապատիճներ 3-4 30-40 մգ/կգ  7-14 7-14
5) Ցեֆտրիաքսո(ցեֆտրիաքսոն նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 1-2 50-100 մգ/կգ  7-14 7-14
6) Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ սրվակ 3-4 150-200 մգ/կգ  7-14 7-14
7) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ դեղահատեր 2- 80-90 մգ/կգ  7-14 7-14
8) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ դեղահատեր 2-3 90մգ/կգ 7-14 7-14
9) Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 250մգ, 500մգ Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 250մգ, 500մգ դեղահատեր 1 10մգ/կգ  5 5
10) Լևոֆլօքսացին 500մգ Լևոֆլօքսացին 500մգ դեղահատեր 2 10-20 մգ/կգ 7-14 7-14
11) Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե ներարկման 5մգ/մլ Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե ներարկման 5մգ/մլ պլաստիկե շշիկ 3 30 մգ/կգ 7-14 7-14
12) Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթո-պրիմդեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթո-պրիմդեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ ապակե շշիկ 2 10 մգ/կգ TMP  7-14 7-14
13) Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ դեղահատեր   15 մգ/կգ  7-14 7-14
14) Ջոզամիցին 500մգ Ջոզամիցին 500մգ դեղահատեր 2 50մգ/կգ  7 7
15) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ դեղապատիճներ 1-2 2-4 մգ/կգ  7-10 7-10

 

8.Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9.Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Դրենավորում, վիրահատական միջամտություն   1-2
2) Թթվածնաթերապիա    
3) Թոքերի արհեստական շնչառություն   1

 

10.Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

11. Սույն հավելվածի Ձև 6–ում, Ձև 7-ում և 12-20-րդ կետերում ներկայացված է թոքաբորբով երեխաների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.

 

Ձև 6

 

 

*Պարտադիր չէ բոլոր չափանիշների առկայությունը
       **Ցուցված չէ բոլոր դեպքերում իրականացնել շճաբանական թեստեր ատիպիկ թոքաբորբի կասկածի դեպքում. ցուցված է, երբ լայն սպեկտրի հ/բ բուժմանը արձագանք չկա:

 

12. Գնահատում`

 

1) Անամնեզ.

ա. Տենդ,
       բ. Հանգստի ժամանակ հաճախաշնչություն,
       գ. Հազ,
       դ. Դժվարաշնչություն/շնչական դիսթրես,
       ե. Որովայնացավ, փսխում:

 

2) Զննում.

 

 ա. Քնկոտ/վատ տեսքով երեխա,

 բ. Հիպօքսիա,
        գ. Հաճախաշնչություն,
        դ. Նեքաշումներ, քթի փակվածություն,
        ե. Աուսկուլտատիվ` խզզոցներ կամ բրոնխիալ շնչառություն,

 զ. Շնչական ձայների բացակայությունը և պերկուտոր հնչյունի բթացումը պլևրալ արտաքիրտի նշաններ են:

 

3) Ծանրության գնահատում.

 

ա. Ծանր թոքաբորբ ենթադրվում է, եթե առկա են թոքաբորբին բնորոշ նշաններ և հետևյալից որևէ մեկը` 

1. Ծանր շնչական դիսթրես:

2. Ծանր հիպօքսիա կամ ցիանոզ:                                                                                                                                                                   

3. Կայուն տախիկարդիա:

4. Գիտակցության խանգարում:

5. էմպիեմա:  

 

 

ԿԱՄ

 

բ. Կան բարդացած թոքաբորբին բնորոշ նշաններ (ներառյալ` էմպիեմա, , պլևրալ արտաքիրտ, թոքի աբսցես, նեկրոտիզացնող թոքաբորբ),

4) Ոսկեգույն ստաֆիլակոկը` որպես ծանր թոքաբորբի հարուցիչ: Բնորոշումները`

ա. Թոքի աբսցես կամ պնևմատոցելե,

բ. Էմպիեմա,
       գ. Բազմաօրգան ախտահարում,
       դ. Խիստ տոքսիկ/վատ տեսքով երեխա,

ե. Թոքաբորբոը որպես ջրծաղիկի, գրիպի կամ կարմրուկի հետևանք:

 

13. Հետազոտություններ. Հետազոտությունների ծավալը որոշվում է ելնելով կլինիկական պատկերից: Շատ դեպքերում թոքաբորբը կարող է ախտորոշվել ելնելով միայն կլինիկական նշաններից և կրծքավանդակի ռենտգենի անհրաժեշտություն չլինի (հատկապես թեթև ընթացքի դեպքում և երբ բուժումը

 

14. Կրծքավանդակի ռենտգեն, եթե`

 

1) Նշանները տիպիկ չեն.
       2) Ախտորոշումը հստակ չէ.

3)տարիքը <3 ամսական.

4) Խիստ տոքսիկ/վատ տեսք.

5) Անամնեզում շնչական հիվանդության առկայություն.

6) Ենթադրվում են բարդություններ ելնելով կլինիկական գնահատումից (ինչպես օրինակ` արտաքիրտ).

7) Չկա կլինիկական լավացում:

 

15. Այլ հետազոտությունների անհրաժեշտություն սովորաբար ծագում է միայն հոսպիտալացման դեպքում`

 

1) Արյան ցանքս` ջերմող, տոքսիկ կամ սեպտիկ երեխա կամ բարդությունների առկայություն.

2) Արյան մեջ էլեկտրոլիտների որոշում` բոլոր երեխաների համար, ովքեր ստանում են ինֆուզիոն թ-ա (հիպոնատրեմիայի ռիսկ` անտիդիուրետիկ հորմոնի անհամապատասխան սեկրեցիայի հ-շ առաջացման հետևանքով (SIADH).
       3) Արյան ընդհանուր քննություն չի օգնում տարբերակել վիրուսային կամ բակտերիալ ծագումը, բայց կարող է օգնել այլ խնդիրների հայտնաբերմանը, ինչպես օրինակ` անեմիան.

4) Քսուք քթըմպանից` միշտ չէ, որ օգտակար է, այնուամենայնիվ`
       5) Վիրուսների վերաբերյալ ՊՇՌ, եթե ախտորոշումը հստակ չէ կամ գրիպի սեզոն է և անհրաժեշտ է որոշել հակավիրուսային բուժման անհրաժեշտությունը տվյալ դեպքի համար.
       6) Ատիպիկ թոքաբորբերի հարուցիչների ՊՇՌ` ծանր, ձգձգված ընթացքի դեպքում.
       7) Թոքերի ՈՒՁՀ:

 

16. Ծանր կամ բարդացած թոքաբորբ (ամփոփում)`

 

1) Արյան ընդհանուր և միկրոսկոպիկ քննություն.
        2) ՑՌՍ.
        3) Էլեկտրոլիտների որոշում` ինֆուզիոն թ-ա ստացող երեխաների մոտ.
        4) Արյան ցանքս.
        5) Մանրէների հայտնաբերման թեստեր.
        6) Գրիպի նմուշառում (քթից քսուքի կամ արտազատուկի ՊՇՌ).
        7) Խուսափել այլ վիրուսների նմուշառումից (չի ազդելու բուժման ընտրության վրա):

 

17. Վարում. Հոսպիտալացում անհրաժեշտ է թթվածնաթերապիայի, ինֆուզիոն թ-ա, կամ միջին և ծանր դժվարաշնչության կառավարման համար`

 

1) Թթվածնի սատուրացիայի որոշում և թթվածնաթերապիայի միացում, եթե <92%

2) Նազոգաստրալ կամ ն/ե հեղուկի լրացման դեպքում` սահմանափակել հեղուկները` տալ երեխայի համար հաշվարկված անհրաժեշտ ծավալի 2/3 չափով` որպես օժանդակ բուժում, (տես համապատասխան ուղեցույցը` հեղուկով գերծանրաբեռնումից խուսափելու համար, պարբերաբար վերագնահատումով)
       3) Երեխաներից մեծամասնությունը լավանում է բերանացի հ/բ բուժումով:

4) Հ/բ բուժման ընտրությունը ամթոթված է աղյուսակում:

 

18. Երեխաների մոտ արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման էմպիրիկ անտիբիոտիկոթերապիա

 

Ձև 7

 

Հ/Հ Տարիքը և հավանական հարուցիչը Առաջարկվող ն/ե էմպիրիկ հ/բ բուժումը Երկրորդ ընտրություն
1) <1 ամսական 10 օր

Այս տարիքային խմբում բերանացի հ/բ ցուցված չէ:

< 7 օրական` Ցեֆոտաքսիմ 100 մգ/կգ/օրը բաժանած 2 ընդունման Գումարած Ամպիցիլին 100 մգ/կգ/օրը բաժանած 2 ընդունման

7 օր- 1 ամսական` Ցեֆոտաքսիմ 150 մգ/կգ/օրը բաժանած 3 ընդունման

Եթե կա CA-MRSA կասկած

Ավելացնել որևէ մեկը`

Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը 4 գ/օրը)

Կամ

Կլինդամիցին 30-40 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 2.7 գ/օրը),

2) 1-3 ամսական, թեթև-միջին 7 օր Ամպիցիլին 150-200 մգ/կգ/օրը բաժանած 4 ընդունման

Ցեֆտրիաքսոն 50-100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը)

Ցեֆոտաքսիմ 150 մգ/կգ/օրը բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 8 գ/օրը)

3) 1-3 ամսական, ծանր 7-10 օր

Ամպիցիլին-Սուլբակտամ 150-200 մգ/կգ/օրը բաժանած 3-4 ընդունման

կամ

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը)

կամ

Ցեֆոտաքսիմ 150 մգ/կգ/օրը բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 8 գ/օրը)

Եթե կա S. aureus կասկած`

Ավելացնել

Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը 4 գ/օրը)

Կամ

Կլինդամիցին 30-40 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 2.7 գ/օրը)

4) >3 ամսական թեթև-միջին արտահիվանդանոցային թոքաբորբ, ոչ հիվանդանոցային վարում Ամոքսիցիլին 80-90 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման, 5-7 օր (7 օր 6 ամսական)

HIb կասկած`

Ամոքսիցիլին-կլավուլոնատ 90մգ/կգ/օրը, (առավելագույնը` 1 գ/դեղաչափ)

Ոչ-IgE-միջնորդված ալերգիա պենիցիլինից`

Ազիթրոմիցին 10մգ/կգ/օրը, մեկ ընդունումով, 5 օր

Կամ

Կլինդամիցին 40 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման (առավելագույնը` 600մգ/դեղաչափ)

Չպատվաստված/IgE-միջնորդված ալերգիա պենիցիլինից` Ազիթրոմիցին 10մգ/կգ/օրը, մեկ ընդունումով, 5 օր

5) >3 ամսական ծանր, հոսպիտալացված դեպքեր, արտահիվանդանոցային թոքաբորբ 7-10 օր

Ամպիցիլին 200 մգ/կգ/օրը բաժանած 4 ընդունման

կամ

Ամպիցիլին-Սուլբակտամ 150-200 մգ/կգ/օրը բաժանած 3-4 ընդունման

կամ

Ամոքսիցիլին-կլավուլոնատ 90 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման

Պենիցիլինից ալերգիայի միջին ռիսկ/ բարձր դոզայով ամոքսիցիլինի անարդյունավետություն` Ցեֆտրիաքսոն 50-100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը) Ալերգիայի բարձր ռիսկ/ բետտա լակտամազային խմբի հակացուցում կամ ցածր/միջին-ռիսկի ալերգիա ցեֆտրիաքսոն/ցեֆոտաքսիմ/ցեֆեպիմ/ցեֆպոդոքսիմ` Լևոֆլոքսացին` <5 տարեկան` 20 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 375մգ/դեղաչափ) ≥5 տ` 10 մգ/կգ/օրը (առավելագույնը` 750մգ/դեղաչափ)
6) Ծանր, արտահիվանդանոցային թոքաբորբ (օր` արտաքիրտով) 10-14 օր Ամոքսիցիլին-կլավուլոնատ 90-150 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը)

Բարդ դեպքերում ավելացնել ստորև նշվածներից մեկը` Ազիթրոմիցին 10 մգ/կգ/օրը, 5 օր

կամ

Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը 4 գ/օրը)

Ալերգիայի բարձր ռիսկ/ բետտա լակտամազային խմբի հակացուցում կամ ցածր/միջին-ռիսկի ալերգիա ցեֆտրիաքսոն/ցեֆոտաքսիմ/ցեֆեպիմ/դեֆպոդոքսիմ` ավելացնել Լևոֆլոքսացին կամ Վանկոմիցին`

Լևոֆլոքսացին` <5 տարեկան` 20 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 375մգ/դեղաչափ) ≥5 տ` 10 մգ/կգ/օրը (առավելագույնը` 750մգ/դեղաչափ)

7) Բարդացած թոքաբորբ (օր` էմպիեմա, նեկրոտիզացող ընթացք, աբսցես) 10-14 օր

Համատեղ բուժում ստորև նշվածներից մեկով` Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը)

Ցեֆոտաքսիմ 150-200 մգ/կգ/օրը բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 8 գ/օրը)  

Գումարած` Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը 4 գ/օրը)

Կամ

Կլինդամիցին 30-40 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը` 2.7 գ/օրը), եթե Ոսկեգույն Ստաֆիլակոկ կամ անաէրոբ մանրէ է կասկածվում

Ալերգիայի բարձր ռիսկ/ բետտա լակտամազային խմբի հակացուցում կամ ցածր/միջին-ռիսկի ալերգիա ցեֆտրիաքսոն/ցեֆոտաքսիմ/ցեֆեպիմ/ցեֆպոդոքսիմ` Լևոֆլոքսացին` <5 տարեկան` 20 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 375մգ/դեղաչափ) ≥5 տ` 10 մգ/կգ/օրը (առավելագույնը` 750մգ/դեղաչափ)

կամ

Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օրը, բաժանած 3-4 ընդունման (առավելագույնը 4 գ/օրը)

Աբսցես կամ նեկրոտիզացնող թոքաբորբ` Ցեֆտրիաքսոն+Վանկոմիցին +/- Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը (առավելագույնը` 500 մգ/դեղաչափ) բաժանած 3 ընդունման

Step-down therapy:

Ամոքսիցիլին-կլավուլոնատ 90 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման (առավելագույնը` 1 գ/դեղաչափ)

Եթե դեռ կա MRSA ծածկելու անհրաժեշտություն` ավելացնել Տրիմետոպրիմ-Սուլֆոմետաքսազոլ (TMP-SMX) 10 մգ/կգ/օրը ըստ TMP բաժանած 2 ընդունման (առավելագույնը 320 մգ/դեղաչափ) Պենիցիլինային ալերգիա` Լևոֆլոքսացին

<5 տարեկան` 20 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 375մգ/դեղաչափ) ≥5 տ` 10 մգ/կգ/օրը (առավելագույնը` 750մգ/դեղաչափ) գումարած

TMP-SMX 10 մգ/կգ/օրը ըստ TMP բաժանած 2 ընդունման (առավելագույնը 320 մգ/դեղաչափ) Պենիցիլինային ալերգիա և աբսցեսի կամ նեկրոտիզացնող թոքաբորբի առկայություն` Ավելացնել Լևոֆլոքսացինին` Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը (առավելագույնը` 500 մգ/դեղաչափ) բաժանած 3 ընդունման + Լևոֆլոքսացին

8) Հնարավոր կապույտ հազ 5-7 օր Ազիթրոմիցին 10մգ/կգ/օրը, 5 օր Կլարիթրոմիցին 15 մգ/կգ/օրը, 7 օր
9) Chlamydia trachomatis (ներառյալ երկուսը` կոնյուկտիվիտ և թոքաբորբ) Ազիթրոմիցին 10մգ/կգ/օրը, մեկ ընդունումով, 5 օր Խլամիդիային կոնյուկտիվիտի համար տեղային բուժումը արդյունավետ չէ  
10)

Հավանական

Mycoplasma pneumonia

5 -10օր

Ազիթրոմիցին 10 մգ/կգ/օրը, 5 օր

Կամ

Կլարիթրոմիցին 15 մգ/կգ/օրը, 7-14 օր Կամ

Ջոզամիցին 50մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 1գ/օրը), 7օր

Դոքսիցիկլին 2-4 մգ/կգ/օրը, բերանացի կամ ն/ե, բաժանած 1-2 ընդունման, 7-10 օր

Ազիթրոմիցինից ալերգիա/հակացուցում և Լեգիոնելլային ինֆեկցիա`

Լևոֆլոքսացին` <5 տարեկան` 20 մգ/կգ/օրը, բաժանած 2 ընդունման (առավելագույնը` 375մգ/դեղաչափ) ≥5 տ` 10 մգ/կգ/օրը (առավելագույնը` 750մգ/դեղաչափ)

11)

Թոքաբորբ`հավանական գրիպի հետևանքով

 7 օր

Ամոքսիցիլին-կլավուլոնատ 90 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման  
12)

ԳԷՌ-ասոցացված թոքաբորբ

7 օր

Ամոքսիցիլին-կլավուլոնատ 100-150 մգ/կգ/օրը, բաժանած 3 ընդունման

Կամ

Ամպիցիլին-Սուլբակտամ 150-200 մգ/կգ/օրը բաժանած 4 ընդունման (առավելագույնը` 8 գ/օրը` ըստ ամպիցիլինի)

Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը բաժանած 1-2 ընդունման (առավելագույնը` 4գ/օրը)

 

19. Եվրոպական երկրնում Ազիթրոմիցինի օրական դեղաչափը 10մգ/կգ է, տևողությունը` 3 օր, ԱՄՆ` 10մգ/կգ 1ին օրը, ապա 5մգ/կգ հաջորդող 4 օրերին:

 

20. Հսկողություն.

 

1) Դեպքերի մեծամասնությունը արագ են արձագանքում բուժմանը և հեշտ են լավանում.

2) Հազը սովորաբար տևում է 6 շաբաթ.

3) Հսկելու նպատակով կրծքավանդակի ռենտգենի անհրաժեշտություն չբարդացած դեպքերում սովորաբար չի լինում, բայց կարող է անհրաժեշտ լինել բարդացած կամ քրոնիկ/կրկնվող գանգատների դեպքում:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Clinical practice guidelines: Community acquired pneumonia. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Community_acquired_pneumonia/, Կլինիկական ուղեցույց: Արտահիվանդանոցային թոքաբորբ. Ռոյալ մանկական հիվանդանոց.Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Community_acquired_pneumonia/,

2. Clinical practice guidelines: pneumonia. Starship New Zealand’s national children’s hospital. Available at https://starship.org.nz/guidelines/pneumonia/, Կլինիկական ուղեցույցներԼ Թոքաբորբ. Նոր Զելանդիայի ազգային մանկական հիվանդանոց.Հասանելի է https://starship.org.nz/guidelines/pneumonia/

3. Clinical practice guidelines: Antibiotic treatment guidelines for pneumonia in pediatric patients. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/asp/pdf/pediatric_guidelines/PNA_PEDS.pdf, Կլինիկական ուղեցույց: Երեխաների մոտ թոքաբորբի անտիբիոտիկային բուժման ուղեցույցներ.Մոտի մանկական հիվանդանոց.Միչիգանի բժշկություն.Հասանելի է https://www.med.umich.edu/asp/pdf/pediatric_guidelines/PNA_PEDS.pdf

4. Harris M., Clark J., Coote N., Fletcher P. British Thoracic Society guidelines for the management of community acquired pneumonia in children. Thorax. 2011; 66 Suppl 2:ii1-23. doi: 10.1136/thoraxjnl-2011-200598, Հարրիս Մ., Կլարկ Ջ., Քուտ Ն., Ֆլետչեր Պ.Երեխաների արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման Բրիտանական Թորակալ Միության ուղեցույցները.Կրծքավանդակ 2011; 66 Suppl 2:ii1-23. doi: 10.1136/thoraxjnl-2011-200598

5. Bareham J, Lyttle M, Hilliard T, Sanjeevaiah M et al. Clinical Guideline. Community acquired pneumonia management. Bristol Royal Hospital for Children, Emergency Department & Wards. Available at https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines/, բարեհամ Ջ, Լիտտլ Մ, Հիլիարդ Տ, Սանջիվայահ Մ և այլք.Կլինիկական ուղեցույց.Արտահիվանդնոցային թոքաբորբի բուժում.Բրիստոլիի Ռոյալ մանկական հիվանդանոց, Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք և սենյակ.Հասանելի է https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines/,

6. Children’s health Queensland hospital and health service. Community Acquired Pneumonia - Emergency Management in Children. Available at https://www.childrens.health.qld.gov.au/wp-content/uploads/PDF/guidelines/gdl-00759.pdf, Քվինսլենդի առողջապահական ծառայություն և մանկական հիվանդանոց.Արտահիվանդանոցային թոքաբորբ- Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունք.Հասանելի է https://www.childrens.health.qld.gov.au/wp-content/uploads/PDF/guidelines/gdl-00759.pdf,

7. Robert M. Kliegman, Joseph St. Geme. Nelson Textbook of Pediatrics, 2-Volume Set, 21st Edition. Elsevier. 2019, Ռոբերտ Մ.Կլիգման.Ժոզեֆ Ստ.Գեմ.Նելսոնի մանկաբուժության ձեռնարկ, 2-րդ հատոր, 21-րդ թողարկում.Էլսեվիեր.2019

8. Schmid I. Ambulanzmanual PՊdiatrie von A–Z. Springer Medizin. 2019. 369-374, Շմիդ Ի.մանկական անհետաձգելի օգնության ձեեռնարկ Ա-Զ.Շպրինգեր բժշկություն 2019.369-374

9. World Health Organization (WHO) team. Clinical care of severe acute respiratory infections – Tool kit. Available at https://www.who.int/publications/i/item/clinical-care-of-severe-acute-respiratory-infections-tool-kit, Առողջապահության Համաշխարհային կամզակերպության թիմ.Սուր ռեսպիրատոր ինֆեկցիաների ծանր դեպքերի կլինիկական օգնություն: Հասանելի է at https://www.who.int/publications/i/item/clinical-care-of-severe-acute-respiratory-infections-tool-kit

10. WHO. Child Health and Development, Maternal, Newborn, Child & Adolescent Health & Ageing. Oxygen therapy for children. Available at https://www.who.int/publications/i/item/9789241549554, ԱՀԿ.Երեխայի առողջություն և զարգացում.Մայրական, նորածնային,մանկական և դեռահասային առողջություն և ծերացում.Երեխաների թթվածնային թերապիա.Հասանելի է at https://www.who.int/publications/i/item/9789241549554

11. Chibuk T, Cohen E, Robinson J, Mahant S et al. The Canadian Paediatric Society. Paediatric complicated pneumonia: Diagnosis and management of empyema. Paediatr Child Health. 2011; 16(7): 425–427. PMC3200394, Չիբուկ Տ, Կոհեն Ե, Ռոինսոն Ջ, Մահանատ Ս և այլք.Կանադական Մանկաբուժական Միություն.Մանկական բարդացած թոքաբորբ: Էմպիեմայի ախտորոշում և բուժում.Մանկական առողջություն.2011; 16(7): 425–427. PMC3200394,

12. Le Saux N., Robinson J. et al. Canadian Paediatric Society. Uncomplicated pneumonia in healthy Canadian children and youth: Practice points for management. Paediatr Child Health. 2015; 20(8): 441–445. doi: 10.1093/pch/20.8.441, Լե Սուքս Ն., Ռոբինսոն Ջ.և այլք.Կանադական Մանկաբուժական Միություն.Չբարդացած թոքաբորբ առողջ կանադացի երեխաների և դեռահասների մոտ:Բուժման կլինիկական մոտեցումներ.Մանկական առողջություն Paediatr Child Health. 2015; 20(8): 441–445. doi: 10.1093/pch/20.8.441,

13. Red Book Atlas of Pediatric Infectious Diseases from the American Academy of Pediatrics. Editor: Carol J. Baker. 3rd Edition. 2017. Chlamydia trachomatis/Haemophilus influenzae infections/Mycoplasma pneumoniae/Staphylococcus aureus/Streptococcus infections, 13. Մանկական վարակիչ հիվանդությունների կարմիր գրքի ատլասը Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայից: Խմբագիր` Քերոլ Ջ. Բեյքեր. 3-րդ թողարկում: 2017. Խլամիդիա տրակոմատիս/Հեմոֆիլուս գրիպի վարակ/Միկոպլազմա թոքաբորբ/Ստաֆիլոկոկ/ստրեպտոկոկային վարակներ 14. National Institute for Health and Care Excellence (NICE): Guideline on pneumonia (community-acquired) – Antimicrobial prescribing. 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/ng138/resources/pneumonia-communityacquired-antimicrobial-prescribing-pdf-66141726069445,

14. Առողջապահության եւ խնամքի գերազանցության ազգային ինստիտուտ (NICE):Թոքաբորբի ուղեցույց (համայնք-ձեռքբերովի) – անտիմիկրոբային նշանակումների վերաբերյալ: 2019. Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/ng138/resources/pneumonia-communityacquired-antimicrobial-prescribing-pdf-66141726069445,

15. NICE: Guideline on pneumonia (hospital-acquired)–Antimicrobial prescribing. 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/ng139/resources/pneumonia-hospitalacquired-antimicrobial-prescribing-pdf-66141727749061, ՆԻՍ: Թոքաբորբի ուղեցույց(Ներհիվանդանոցային)- Հակամանրէային նշանակում.2019.Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/ng139/resources/pneumonia-hospitalacquired-antimicrobial-prescribing-pdf-66141727749061,

16. American Academy of Pediatrics. Tables of antibacterial drug dosages. In: Red Book: 2018 Report of the Committee on Infectious Diseases, 31st ed, Kimberlin D, Brady M, Jackson M, Long S, (Eds), American Academy of Pediatrics, Itasca, IL 2018. p.914, Մանկաբուժական Ամերիկյան Ակադեմիա.Հակաբակտերիալ դեղերի դոզաների աղյուսակ.Կարմիր գիրք: 2018 Ինֆեկցիոն հիվանդությունների կոմիտեի հաշվետվություն, 31-րդ թողակրկում, Կիմբեռլին Դ, Բրեդի Մ, Ջեքսոն Մ, Լօնգ Ս, Ամերիկյան Մանկաբուժական Ակադեմիա, Իտասկա, ԻԼ 2018.914-րդ էջ,

17. Barson W. Pneumonia in children: Inpatient treatment. Uptodate. 2020, Բարսոն Վ.Երեխաների թոքաբորբ: Ստացիոնար բուժում.Թարմացում.2020,

18. Barson W. Community-acquired pneumonia in children: Outpatient treatment. Uptodate. 2022, Բարսոն Վ.Ներհիվանդանոցային թոքաբորբ երեխաների մոտ: Ամբուլատոր բուժում.Թարմացում.2022,

19. Barson W. Community-acquired pneumonia in children: Clinical features and diagnosis. Uptodate. 2022, Բարսոն Վ.Ներհիվանդանոցային թոքաբորբ երեխաների մոտ: Կլինիկական առանձնահատկությունները և ախտորոշումը.Թարմացում 2022,

20. Janahi I., Fakhoury K. Management and prognosis of parapneumonic effusion and empyema in children. Uptodate. 2022, ՋանահիԻ., Ֆախուրի Կ.Երեխաների մոտ պարապնևմոնիկ արտաքիրտի և էմպիեմայի Վարում և կանխատեսում.Թարմացում.2022

21. Vallejo J. Mycoplasma pneumoniae infection in children. Uptodate. 2022, Վալլեյո Ջ.Երեխաների մոտ Միկոպլազմա պնևմոնիա ինֆեկցիա.Թարմացում 2022,

22. Tuomanen E., Kaplan S. Pneumococcal pneumonia in children. Uptodate. 2022,Թումանեն Ե.,Կապլան Ս.Պնևմոկոկային ինֆեկցիա երեխաների մոտ.Թարմացում 2022

23. Munoz F., Edwards M. Seasonal influenza in children: Management. Uptodate. 2022, ՄունոզՖ., Էդվարդս Մ.Սեզոնային գրիպ երեխաների մոտ: Վարում.Թարմացում.Թարմացում.2022

24. Hammerschlag M. Chlamydia trachomatis infections in the newborn. Uptodate. 2022, Համմերշլագ Մ.Խլամիդիա տրախոմատիս ինֆեկցիա նորածինների մոտ. Թարմացում 2022,

25. Speer M. Neonatal pneumonia. Uptodate. 2022, Սպիր Մ.Նեոնատալ թոքաբորբ.Թարմացում.2022

26. Martվn A.A., de la Cruz O.A., Pռrez G.P. Complicaciones de la neumonվa adquirida en la comunidad: derrame pleural, neumonվa necrotizante, absceso pulmonar y pioneumotցrax. Asociaciցn Espaրola de Pediatrվa. Available at https://www.aeped.es/sites/default/files/documentos/09_complicaciones_neumonia_adquirida_0.pdf, Մարտին Ա.Ա., դե լա Կրուզ Օ.Ա., Պերեզ Գ.Պ.Ներհիվանդանոցային թոքաբորբի բարդություններ: Պլևրալ արտաքիրտ, նեկրոտիզացնող պնևմոնիա, թոքի աբսցեսսև պնևմոթորաքս.Մանկաբուժական Իսպանական Ասոցիացիա.Հասանելի է https://www.aeped.es/sites/default/files/documentos/09_complicaciones_neumonia_adquirida_0.pdf,

27. Gerber J., Metjian T., Siddharth M., Davis D. et al. Clinical Pathway for the Evaluation/Treatment of Children with Community-acquired Pneumonia. The Children’s Hospital of Philadelphia (եCHOP”). Available at https://www.chop.edu/clinical-pathway/pneumonia-community-acquired-clinical-pathway, Գերբեր Ջ., Մեջիան Տ., Սիդդհարտ Մ., Դեվիս Դ.և այլք.Երեխաների ներհիվանդնոցային թոքաբորբի գնահատման/ բուժման կլինիկական մոտեցում.Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալ.Հասանելի է https://www.chop.edu/clinical-pathway/pneumonia-community-acquired-clinical-pathway,

28. Bradley J., Byington C., Shah S., Alverson B. et al. The Management of Community-Acquired Pneumonia in Infants and Children Older Than 3 Months of Age: Clinical Practice Guidelines by the Pediatric Infectious Diseases Society and the Infectious Diseases Society of America. lin Infect Dis. 2011; 53(7):e25-76. doi: 10.1093/cid/cir531: Բրդելի Ջ., Բինգտոն Ս.Շահ Ս., Ալվերոսն Բ.և այլք.Անհասների և մինչև 3 ամսական երեխաների ներհիվանդանոցային թոքաբորբի վարում: Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների միության և Ամերիկյան Ինֆեկցիոն հվանդությունների միության կլինիկական ուղեցույց. Ինֆեկցիոն հիվանդություններ 2011; 53(7):e25-76. doi: 10.1093/cid/cir531:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2024 թվական:

 

pin
Առողջապահության նախարարություն
12.09.2024
N 278-Ն
Հրաման