Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏ ...

 

09.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 օգոստոս 2024 թվասկանի N 267-Ն 

 

ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միզային այլ և չճշտված օրգանների չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող` Լ. Նանուշյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
21 օգոստոս 2024 թվականի
N 267-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1)  C68 Միզային այլ և չճշտված օրգանների չարորակ նորագոյացություններ, բացառությամբ`
միզասեռական ուղու` ԱՀՃ`
կանանց մոտ (C57.9),
տղամարդկանց մոտ (C63.9)
2) C68.0 Միզուկի չարորակ նորագոյացություններ, բացառությամբ` միզապարկի միզուկային բացվածքի (անցքի) (C67.5)
3) C68.1 Հարմիզուկային գեղձի
4) C68.8 Միզային օրգանների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից
Միզային օրգանների չարորակ նորագոյացություններ, որոնք ըստ ծագման տեղի հնարավոր չէ դասել հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C64-C68.1 դասերից ոչ մեկում
5) C68.9 Միզային օրգանների չարորակ նորագոյացություն` չճշտված
Միզային համակարգի` ԱՀՃ

 

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ
8) Գանգատներ Արյունամիզություն, շոշափելի գոյացություն միզուկի կամ աճուկային շրջանում, որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում, իզակապություն, տարբեր դիզուրիկ երևույթներ: Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ` պայմանավորված մետաստազների տեղակայմամբ:
9) Անամնեզ Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության:
10) Զննման արդյունք/Ցուցում Զննմամբ արտաքին սեռական օրգանները կարող է լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ըստ տեղակայման համապատասխան օրգանի չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն:
11) Հոսպիտալացման ցուցում Վիրահատական բուժում` հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում: Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի.

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ 1 1
2) Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
3) Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
4) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1
5) Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն 1 1
6) Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն`
ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Քերուկի, դրոշմվածքի բջջաբանական հետազոտություն

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

7)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

9)

Առկա չէ

Որեթրոցիստոսկոպիա

1

1

10)

Առկա չէ

Ուրեթրոգրաֆիա

1

1

11)

Առկա չէ

Ուրոֆլոումետրիա

1

1

12)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

13)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

14)

Առկա չէ

Ըստ ցուցումների գոյացության բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ 70մգ/մ2 21 օրը մեկ 4կուրս 100-140մգ 100-140մգ 1օր
2) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ 1000մգ/մ2 21 օրը մեկ 4կուրս 1500-2000մգ 3000-4000մգ 1,8օր
3) Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ 30մգ/մ2 28 օրը մեկ 4 կուրս 45-60մգ 135-180մգ 1,15,22օր
4) Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ 3մգ/մ2 28 օրը մեկ 4 կուրս 4-6մգ 12-18մգ 2,15,22օր
5) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ 30մգ/մ2 28 օրը մեկ 4 կուրս 40-60մգ 40-60մգ 2օր
6) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ 3մգ/կգ 2շաբաթը մեկ 240-480մգ 240-480մգ 1օր
7) Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ AUC4-5 21օրը մեկ 450-750մգ 450-750մգ 1օր
8) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ 70մգ/մ2 21օրը մեկ 100-150մգ 100-150մգ 1օր
9) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ 200մգ 3 շաբաթը մեկ 200-400մգ 200-400մգ 1օր

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ուրեթրէկտոմիա 1 1
2) Միզուկի տրանսուրեթրալ ռեզեկցիա` ՏՈւՌ 1 1
3) Զստային լիմֆոդիսսեկցիա 1 1
4) Պերկուտան էպիցիստոստոմիա 1 1
5) Առնանդամի կամ միզուկի մասնահատումներ 1 1
6) Տարբեր ծավալի պալիատիվ վիրահատություններ, պայմանավորված համակցված բուժումից հետո տարբեր բարդություններով (խուղակներ, սպիական փոփոխություններ) կամ մնացորդային ուռուցքների տեղակայմամբ 1 1
7) Վերականգնողական բուժում 1 1

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2. Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3. https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.08.2024
N 267-Ն
Հրաման