Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները` բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է բուժական քրեակատարողական հիմնարկը:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո` «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-305-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 12.07.2024
N ՀՕ-305-Ն օրենք