Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

26.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիս 2024 թվականի N 217-Ն

 

ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մակերիկամի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.07.2024 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
12 հուլիս 2024 թվականի
N 217-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) C74 Մակերիկամի չարորակ նորագոյացություններ
2) C74.0 Մակերիկամի կեղևի
3) C74.1 Մակերիկամի ուղեղային շերտի
4) C74.9 Մակերիկամի չճշտված մասերի

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել)

T` Առաջնային ուռուցք

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis` Ուռուցք տեղում

T1` Ուռուցքի չափը < 5.0 սմ

T2` Ուռուցքի չափը > 5.0 սմ, սակայն դուրս չի գալիս մակերիկամի սահմաններից T3` Ուռուցքը դուրս է գալիս մակերիկամի սահմաններից անկախ չափից

T4` Ուռուցքը ներաճում է շրջակա օրգանների կամ անոթների մեջ

N` Ավշային հանգույցներ

NX` ռեգիոնար ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ

N0` չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1` մետաստազների առկայություն ավշային հանգույցներում

M` Հեռավոր մետաստազներ

MX` հեռավոր մետաստազի մասին չկա տեղեկություն

M0` հեռավոր մետաստազ չկա

M1` առկա է հեռավոր մետաստազ

Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M
I T1 N0 M0
II T2 N0 M0
III T1 T2 T3 T4 N1 N1 Ցանկացած N Ցանկացած N M0 M0 M0 M0
IV Ցանկացած T Ցանկացած N M1
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ (ներզատաբան)
8) Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի և գոտկային շրջաններում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, քրտնարտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն և լարվածություն, գլխացավ, զարկերակային ճնշման բարձրացում, քաշի անկում, կախեքսիա:

9) Անամնեզ Գլխացավեր, ցավեր որովայնի շրջանում, զարկերակային ճնշման բարձրացումներ
10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում
11) Հոսպիտալացման Ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն: CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն: Հորմոնալ հետազոտություններ` կորտիզոլ, թիրոքսին, թիրեոտրոպ հորմոն (TSH), ադրենոկորտիկոտրոպ հորմոն (AKTH), նորադրենալին, ադրենալին, հակամիզամուղային հորմոն (ADH) 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն: Իմունոհիստոքիմիական հետազոտություն: Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1
6) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
7) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1
8) Առկա չէ Կոլոնոսկոպիա` բիոպսիայով, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա 1 1 Սույն Էնդոսկոպիկ հետազոտությունները կատարվում են այլ պաթոլոգիաները ժխտելու նպատակով
9) Առկա չէ Կորոնարոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում` արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10 մլ Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10 մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 480 մգ 6-12 ամիս
2) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4 մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4 մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
3) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5 մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5 մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80 մգ 160 մգ 6-8 ամիս
4) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10 մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10 մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 450 900 մգ 6-8 ամիս
5) Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ /10 մլ Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ /10 մլ սրվակ 28 օրը 1 անգամ 100 400 մգ 6-8 ամիս
6) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2 մգ/մլ, 10 մգ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2 մգ/մլ, 10 մգ սրվակ 28 օրը 1 անգամ 60 150 6-8 ամիս
7) Միտոտան 500 մգ Միտոտան 500 մգ դեղահատեր անենօրյա 14 20 6-8 ամիս
8) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200 մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ 21 օրը 1 անգամ 1800 4000 6-8 ամիս
9) Կապեցիտաբին 500 մգ Կապեցիտաբին 500 մգ դեղահատեր 1-14 օր 21 օրը 1 անգամ 3000 մգ 4000 մգ 6-8 ամիս
10) Տեմոզոլամիդ 140 մգ Տեմոզոլամիդ 140 մգ դեղապատիճ 1-5 օր 28 օրը 1 անգամ 150-200 մգ 1000 մգ 6-8 ամիս
11) Հիդրոկորտիզոն 10 մգ Հիդրոկորտիզոն 10 մգ դեղահատեր անենօրյա 50 75 6-12 ամիս
12) Կորտիզոն 25 մգ Կորտիզոն 25 մգ դեղահատեր անենօրյա 75 100 6-12 ամիս
13) Պրեդնիզոլոն 5 մգ Պրեդնիզոլոն 5 մգ դեղահատեր անենօրյա 10 20 6-12 ամիս

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. մակերիկամի հեռացում,

բ. մակերիկամի գոյացության հեռացում,

գ. մակերիկամի հեռացում շրջակա ճարպաբջջանքով,

դ. մակերիկամի հեռացում լիմֆոդիսեկցիայով,

ե. մակերիկամի հեռացում` համակցված երիկամի հեռացումով,

զ. երկկողմանի ադրենալէկտոմիա,

է. մակերիկամի հեռացում մյուս կողմի մակերիկամի գոյացության հեռացումով

1 1

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2. Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition

3. https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.07.2024
N 217-Ն
Հրաման