Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

26.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիսի 2024 թվականի N 219-Ն

 

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել փորկապություն ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապ ահության նախարարի
12 հուլիսի 2024 թվականի
N 219-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) K59.0 Փորկապություն

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

հիվանդանոցային, արտահիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

Պլանային

7)

Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ

8)

Գանգատներ

Դժվարացած կղազատում ,

Ցավ կղազատման ժամանակ,

Կղաքսում,

Արյունահոսություն հետանցքից,

Որովայնացավ,

Ախորժակի կորուստ,

Փսխումներ,

Որովայնի փքվածություն:

9)

Անամնեզ

Շաբաթվա մեջ 2 կամ քիչ կղազատում,

Արտահայտված կղապահման անամնեզում,

Դժվարացած կամ ցավոտ կղազատում,

Մեծ տրամագծով կղանք,

Մեկոնիումի առաջին արտազատումը կյանքի 48 ժ անց,

10)

Զննմանարդյունք/Ցուցում

Ուղիղ աղում կղանքային մեծ զանգվածների, պարունակություն,

Անբավարար փարթամություն,

Գոտկային հատվածի մազածածկույթ,

Ստորին վերջույթների հիպոտոնիա, շարժողական հապաղում,

Համակարգային հիվանդության նշաններ` տենդ, բերանի ցավ, ցան, հոդացավ,

Քաշի կորուստ:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
    ԱԲ Բ
1) Վիրաբույժ 1 1
2) Գաստրոէնտերոլոգ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը). 

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
    ԱԲ Բ  
1) Արյան ընդհանուր քննություն 1 1  Դեֆիցիտներ, բորբոքման նշաններ
2) Ց- ռեակտիվ սպիիտակուց 1 1 Բորբոքային ակտիվություն
3) Կալցիում 1 1 Հիպո/հիպերկալցեմիա
4) Գլյուկոզա 1 1 Բարձր/նորմա
5) Աանին ամինոտրանսֆերազ 1 1 Բարձր/նորմա
6) Ասպարտատամինոտրասֆերազ 1 1 Բարձր/նորմա
7) Լիպազա 1 1 Բարձր/նորմա
8) Կղանքային էլաստազա 1 1 Մուկովիսցիդոզի սկրինինգ
9) Իմունոգլոբուլին Ա 1 1 Ցելիակիայի սկրինինգ
10) Հակատրանսգլյուտամինազային հակամարմիններ 1 1 Ցելիակիայի սկրինինգ
11) Թիրեոտրոպ հորմոն 1 1 Հիպոթիրեոզի սկրինինգ
12) Ազատ թիրոքսին 1 1 Հիպոթիրեոզի սկրինինգ
13) Կլոստրիդիում դիֆիցիլե արագ անտիգենային թեսթ, տոքսիններով 1 1 Դրական/բացասական
14) Կալպրոտեկտին 1 1 Դրական/բացասական
15) Աղիքային ինֆեկցիաների քննություններ` ՊՇՌ, արագ թեսթեր 1 1 Ինֆեկցիայի հայտնաբերում/ ժխտում
16) Թաքնված արյուն կղանքում 1 1 Դրական /բացասական
17)        
Գործիքային հետազոտություններ
18) Ողնաշարի ռենտգեն 1  1 Դիսռաֆիզմ
19) Որովանի ռենտգեն 1 1 Կղանքային կուտակումներ, լայնացումներ, մակարդակների առկայություն, ամպուլայի լցվածություն
20) 21) 22) 23) ՈւՁՀ Բարիումով հոգնա Ուրոֆլոումետրիա անոռեկտալ մանոմետրիա, 1 1 1 1 1 1 1 1 Օրգան-համակարգերի կողմից շեղումներ, գոյացություն Նեղացած/լայնացած աղիների լուսանցք Միզապարկի դիսֆունցիա

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանումը  (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրա-կան չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Լակտուլոզ օշարակ 667մգ/մլ Լակտուլոզ օշարակ 667մգ/մլ փաթեթիկներ 1 2 մլ/կգ 5 5
2) Ֆորլաքս 4 մգ, 10 մգ Ֆորլաքս 4 մգ, 10 մգ Փաթեթ 1 1 գ/կգ 5 5
3) Պիկոսուլֆատ նատրիումկաթիլներ ներքին ընդունման 7,5մգ/մլ Պիկոսուլֆատ նատրիումկաթիլներ ներքին ընդունման 7,5մգ/մլ շշիկ 1 10գ/օրը 5 5
4) Միկրոլաքս միկրոհոգնա 5 մլ, 10 մլ Միկրոլաքս միկրոհոգնա 5 մլ, 10 մլ Հատ 2 1-2 հատ 5 5
5) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ , 400մլ, 500մլ ,1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ , 400մլ, 500մլ ,1000մլ, 2000մլ, 3000մլ  փաթեթ 1 120 մլ 5 5

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

    Տրամադրման քանակը
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը ԱԲ Բ
1) 2) 3) ուղիղ աղու բիոպսիա Կոլոնոսկոպիա Լապարոսկոպիա   1 1 1

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը

 

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Tabbers M., DiLorenzo C., Berger M., Faure C. et al. Evaluation and Treatment of Functional Constipation in Infants and Children: Evidence-Based Recommendations From ESPGHAN and NASPGHAN. J Pediatr Gastroenterol Nutr. 2014; 58(2):258-74.doi: 10.1097/MPG.0000000000000266 Տաբբերս Մ., ԴիԼորենզո Կ., Բերգեր Մ., Ֆաուր Կ., և այլք. ESPGHAN-ի և NASPGHAN-ի ապացույցների վրա հիմնված առաջարկությունները: նորածինների և փոքր երեխաների ֆունկցիոնալ փորկապության գնահատում և բուժում. Մանկական գաստրոէնտերոլոգիայի և սնուցման ամսագիր 2014; 58(2):258-74.doi: 10.1097/MPG.0000000000000266

2. National Institute for Health and Care Excellence (NICE): Guideline on Constipation in children and young people: diagnosis and management. Available at https://www.nice.org.uk/guidance/cg99/resources/constipation-in-children-and-young-people-diagnosis-and-management-pdf-975757753285 Առողջապահության և բժշկական օգնության գերազանցության ազգային ինստիտուտ Երեխաների և երիտասարդների փորկապության ախտորոշման և բուժման ուղեցույց: Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/cg99/resources/constipation-in-children-and-young-people-diagnosis-and-management-pdf-975757753285

3. Johns Hopkins All Children’s Hospital.Constipation Clinical Pathway. Available at https://www.hopkinsallchildrens.org/getattachment/75948ed8-2e3e-4cea-a193-5b48b0b266dd/Constipation Ջոն Հոպկինս մանկական հիվանդանոց.Փորկապության բուժման կլինիկական ընթացքը: Հասանելի է https://www.hopkinsallchildrens.org/getattachment/75948ed8-2e3e-4cea-a193-5b48b0b266dd/Constipation

4. The Yale New Haven Children's Hospital. The Clinical Pathways Program. Constipation. Available at https://lucid.app/documents/embeddedchart/d35140fd-65cd-4801-936a-01b17200e850# Յեյլի մանկական հիվանդանոց Նյու Հեյվենում: "Կլինիկական ուղիներ" ծրագիր: Փորկապություն. Հասանելի է https://lucid.app/documents/embeddedchart/d35140fd-65cd-4801-936a-01b17200e850#

5. Brighton and Sussex university hospitals. NHS. Paediatric Clinical Practice Guideline. Constipation. Available at https://www.bsuh.nhs.uk/library/wp-content/uploads/sites/8/2020/07/Paediatric-Guidelines-constipation-2019.pdf Բրայթոնի և Սասեքսի համալսարանական հիվանդանոցներ: Առողջապահության ազգային ծառայություն. Երեխաների համար կլինիկական պրակտիկայի ուղեցույց. Փորկապություն. Հասանելի է https://www.bsuh.nhs.uk/library/wp-content/uploads/sites/8/2020/07/Paediatric-Guidelines-constipation-2019.pdf

6. Clinical practice guidelines: constipation. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Constipation/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Թագավորական մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Constipation/

7. Clinical practice guidelines: constipation. Starship New Zealand’s national children’s hospital. Available at https://starship.org.nz/guidelines/constipation/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Նոր Զելանդիայի ազգային մանկական հիվանդանոց. Հասանելի է https://starship.org.nz/guidelines/constipation/

8. The Children’s Hospital of Philadelphia (“CHOP”) guidelinees: constipation. Available at https://www.chop.edu/clinical-pathway/constipation-functional-emergent-care-clinical-pathway Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ("CHOP") առաջարկությունները փորկապության դեմ պայքարելու համար: Հասանելի է https://www.chop.edu/clinical-pathway/constipation-functional-emergent-care-clinical-pathway

9. LeLeiko N., Mayer-Brown S., Cerezo C., Plante W. Constipation. Pediatr Rev. 2020; 41 (8): 379–392. doi.org/10.1542/pir.2018-0334 ԼեԼեիկո Ն., Մայեր Բրանուն., Կերեսո Կ., Պանտե Վ. Փորկապությույն. Մանկաբուժության ակնարկ. . 2020; 41 (8): 379–392. doi.org/10.1542/pir.2018-0334

10 Jiles K., Hamrick M. Evaluation and Management of Pediatric Constipation. Current Treatment Options in Pediatrics. 2017; 3: 69–76: Լիլս Կ., Համրիչ Մ. . Երեխաների փորկապության գնահատում և բուժում: Մանկաբուժության բուժման ժամանակակից մեթոդներ 2017; 3: 69–76:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.07.2024
N 219-Ն
Հրաման