Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

19.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.

«4. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:

6. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում` արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:

7. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը` արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

8. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով` լիազոր մարմնի դիմումի համաձայն:

10. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում (վճարվում) են հայկական դրամով: Հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում (վճարվում) են անկանխիկ եղանակով` հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, նույնականացման ընթացքում խաղացողի կողմից նշված բնակության վայրը (գրանցման հասցեն) չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, և գործարքը կատարվել է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեից (գործարքի կատարման պահին չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում), և դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) չեն կատարվում (վճարվում) Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի` «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի` սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված` ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում միևնույն աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր անընդմեջ կարող է կնքվել առավելագույնը երեք տարի:

6.2. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը, ըստ միջազգային խմբի, չի տարածվում տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա: Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ և առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ` Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ):

6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված` ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. ապրիլի 8
Երևան
ՀՕ-133-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 20.03.2024
N ՀՕ-133-Ն օրենք