24.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2044-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1165. ծրագրի 11006. «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն» միջոցառմամբ նախատեսված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` մեկ անձից գնման ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի պարբերությունների պահանջները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծառայություններով ստանձնել պարտավորություններ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 18-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2022 թ. դեկտեմբերի 22 Երևան
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2044-Ն որոշման
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Ծրագրային դասիչը |
Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ծրագիրը |
միջոցառումը |
տարի |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
0.0 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
0.0 |
1058 |
|
Ծրագրի անվանումը |
8,100.0 |
Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ |
Ծրագրի նպատակը |
Էկոնոմիկայի ոլորտում պետական արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման ապահովում |
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Էկոնոմիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի ազդեցության և արդյունավետության բարելավում |
|
Ծրագրի միջոցառումներ |
11003 |
Միջոցառման անվանումը |
8,100.0 |
Տնտեսական հետազոտություններ և վերլուծություններ |
Միջոցառման նկարագրությունը |
Ոլորտային, թեմատիկ հետազոտությունների, վերլուծությունների և գնահատումների իրականացման միջոցով արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունների ու խոչընդոտների բացահայտում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
1059 |
|
Ծրագրի անվանումը |
(76,732.0) |
Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն |
Ծրագրի նպատակը |
Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում |
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Մշակաբույսերի միջին բերքատվության բարձրացում: ՀՀ գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքի համար կազմված ագրոքիմիական քարտեզներով ապահովվածություն: Հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրության ծավալների ավելացում: |
Ծրագրի միջոցառումներ |
12002 |
Միջոցառման անվանումը |
(76,732.0) |
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով փոխհատուցման տրամադրում |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
Աշնանացան ցորենի ցանքատարածությունների ընդլայնմանը և ցորենի համախառն բերքի ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով կատարված մշակության ծախսերի մասնակի փոխհատուցում |
Միջոցառման տեսակը |
Տրանսֆերտների տրամադրում |
1165 |
|
Ծրագրի անվանումը |
68,632.0 |
Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր |
Ծրագրի նպատակը |
Ներդրումների ներգրավման և արտահանման խթանում |
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Նախորդ տարվա համեմատ ներդրումների և արտահանման ծավալների աճ |
|
Ծրագրի միջոցառումներ |
|
11005 |
Միջոցառման անվանումը |
56,422.8 |
«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովում |
Միջոցառման նկարագրությունը |
«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
|
11006 |
Միջոցառման անվանումը |
12,209.2 |
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն |
Միջոցառման նկարագրությունը |
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման ծախսերի իրականացում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
ՀՀ կառավարություն |
- |
1139 |
|
Ծրագրի անվանումը |
- |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
Ծրագրի նպատակը |
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում |
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն |
|
Ծրագրի միջոցառումներ |
|
11001 |
Միջոցառման անվանումը |
76,732.0 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
Միջոցառման նկարագրությունը |
|
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |
11001 |
Միջոցառման անվանումը |
(76,732.0) |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
Միջոցառման նկարագրությունը |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում |
Միջոցառման տեսակը |
Ծառայությունների մատուցում |