Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈ ...

 

17.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1962-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, օրենքի N 1 հավելվածի NN 6 և 8 աղյուսակներում կատարել փոփոխություններ և օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 2,188,023.7 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու.

1) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրում`

ա. ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները` պայմանագրի ընդհանուր գնի տասը տոկոսից ոչ ավել չափով: Այդ կապակցությամբ պայմանագրի 5.1 կետով սահմանված պայմանագրի ընդհանուր գինը ավելացնել սույն ենթակետի հիման վրա ավելացված լրացուցիչ ծավալների գնի չափով,

բ. պայմանագրով 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ չկատարված աշխատանքների, այդ թվում նաև լրացուցիչ աշխատանքների չկատարված մասի համար սահմանել կատարման նոր ժամկետ` 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրի 6.2 կետով նախատեսված պահանջները.

2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրում` պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ` 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը հաշվարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

3) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի հունիսի 27-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-2 պայմանագրում` պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ` 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-2 պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը հաշվարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

4) «Ռ.Ղազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/24Շ-4 պայմանագրում` պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ` 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված` 10 օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները:

5. Անփոփոխ թողնել սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների հետ 2022 թվականի կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները` դրանք կիրառելով նաև սույն որոշման հիմքով 2023 թվականի կնքվելիք համաձայնագրերի հաստատման համար` անհրաժեշտության դեպքում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված կապալառուների կողմից 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում ներկայացված ապահովումների գործողության ժամկետների երկարաձգումը:

6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների կողմից սույն որոշման հիմքով 2023 թվականի համաձայնագրերը կնքելուց հրաժարվելու դեպքում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները չեն վերադարձվի վերջիններիս:

7. Սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. դեկտեմբերի 16
Երևան
1962-Ն

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
 2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային ծրագրերի, միջոցառումների և աշխատանքների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
1049 Ճանապարհային ցանցի բարելավում
11001 Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ¸ այդ թվում` (86,114.7)
1. Ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանում, այդ թվում` (86,114.7)
1.2 Պարբերական պահպանում (միջին նորոգում) (86,114.7)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, միջոցառումները կատարող պետական մարմինների և ուղղությունների անվանումները Տարի
ծրագիրը միջոցառումը
  ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2,105,433.0)
այդ թվում`
1001 31001 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում (129.4)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (129.4)
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (2,045,956.9)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (2,045,956.9)
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (1,439,649.9)
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820 - կմ338+100 հատվածի հիմնանորոգում (17,725.9)
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000 - կմ10+500 հատվածի հիմնանորոգում (687,545.3)
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի հիմնանորոգում (264,488.4)
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ116+790 (կմ116+900)- կմ128+718(կմ127+900) հատվածի հիմնանորոգում (30,416.4)
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ154+000-կմ176+900 հատվածի հիմնանորոգում 45,749.2
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգում և ոլորանների պարամետրերի բարելավում (485,223.1)
2 Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (117,458.1)
Հ-2, /Հ-1/ Աբովյան- Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգում (7,769.7)
Հ-5, /Հ-6/-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ10+000 հատվածի հիմնանորոգում (13,156.0)
Հ-33, /Մ-3 /Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածի հիմնանորոգում (3,845.8)
Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգում (6,125.0)
Հ-41, /Մ-2/ - Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածի հիմնանորոգում (85,000.0)
Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգում (1,040.8)
Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+700 հատվածի հիմնանորոգում (520.8)
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (488,848.9)
Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի կմ0+000- կմ7+300 հատվածի հիմնանորոգում (10,950.0)
Տ-3-76, Զարթոնք - Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի հիմնանորոգում (42,711.2)
Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածի հիմնանորոգում (2,550.0)
Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) - Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+142 հատվածի հիմնանորոգում (3,163.9)
Տ-5-23, /Մ-3/ - Սարամեջ ավտոճանապարհի կմ0+000-կմ4+300 հատվածի հիմնանորոգում (32,997.6)
Մ-6 - Եղեգնուտ - Դեբեդ ավտոճանապարհի կմ0+000 - կմ7+183 հատվածի հիմնանորոգում (2,095.6)
Տ-9-19, /Մ-2/ - Հերհեր -Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+000 - կմ18+700 հատվածի հիմնանորոգում (19,509.7)
Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 290 գծ.մ հատվածի հիմնանորոգում (887.0)
Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցների 3384 գծ.մ (626 գծ.մ, 310 գծ.մ, 176 գծ.մ, 1235 գծ.մ, 950 գծ.մ և 87 գծ.մ ) հատվածների հիմնանորոգում (16,570.7)
Հրազդան քաղաքի հարավային թաղամաս 1069 գծ.մ ( Նոյեմբերյան փողոց 627 գծ.մ, Մյասնիկյան փողոց 442 գծ.մ ) հատվածների հիմնանորոգում (9,761.4)
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցում (98,363.2)
Տ-8-93.Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցում (44,946.3)
Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում (179,529.3)
Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում (24,813.0)
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (59,346.7)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (59,346.7)
այդ թվում` ըստ ուղղությունների
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ Կմ 123+500 (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) վերգետնյա հետիոտնային անցման կառուցում (55,846.7)
Մ-5, Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող Պտղունք գյուղի միջնակարգ դպրոցի հատվածում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում (3,500.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1962-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Ծրագրերի և միջոցառումների անվանումները Պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը գումարը
ԸՆԴԱՄԵՆԸ (50,000.0)
1212 Տարածքային զարգացում (50,000.0)
12003 Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին ՀՀ Սյունիքի մարզպետարան (50,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
 ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
 N 1962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
 N 1962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8, 9.1.34, 9.1.35, 9.1.49, 9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.56, 9.1.57 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 15-ի
 N 1962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1962-Ն
Որոշում