Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

03.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1853-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 1,342,950.9 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում` ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. դեկտեմբերի 2
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1853-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1853-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում -
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,342,950.9)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,342,950.9)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (1,342,950.9)
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (1,342,950.9)
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին (1,342,950.9)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 102,637.6
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 102,637.6
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 102,637.6
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 102,637.6
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 102,637.6
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 102,637.6
ՀՀ Արարատի մարզպետարան 152,315.2
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 152,315.2
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 152,315.2
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 152,315.2
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 152,315.2
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 152,315.2
ՀՀ Արմավիրի մարզպետարան 66,848.2
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 66,848.2
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 66,848.2
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 66,848.2
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 66,848.2
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 66,848.2
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 122,363.8
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 122,363.8
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 122,363.8
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 122,363.8
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 122,363.8
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 122,363.8
ՀՀ Լոռու մարզպետարան 459,313.7
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 459,313.7
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 459,313.7
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 459,313.7
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 459,313.7
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 459,313.7
ՀՀ Կոտայքի մարզպետարան 260,139.9
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 260,139.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 260,139.9
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 260,139.9
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 260,139.9
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 260,139.9
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 26,723.8
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 26,723.8
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 26,723.8
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 26,723.8
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 26,723.8
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 26,723.8
ՀՀ Տավուշի մարզպետարան 152,608.7
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 152,608.7
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 152,608.7
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 152,608.7
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 152,608.7
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 152,608.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1853-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12007 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Նկարագրությունը` ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվը (հատ) 23
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1853-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.49,9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.57, 9.1.58 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1853-Ն
Որոշում