Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

02.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1854-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32012. Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 74,194.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ուսումնարանի կաթսայատան կառուցման և ջեռուցման իրականացման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 37,798.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի պարիսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների ձեռքբերման համար.

3) 4,745.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գառնիի Ատոմի անվան հ. 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատանը նոր կաթսայի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար.

4) 1,840.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

5) 14,100.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 15,560.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար.

2) 15,400.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներառական կրթությանը հարմարեցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները`

1) 2022 թվականի հունիսի 14-ին «Նոմինգ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-22/25-1 պայմանագիր.

2) 2022 թվականի հունիսի 8-ին «Սերպանտին Ինժենիրինգ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-22/27-3 պայմանագիր.

3) 2022 թվականի հուլիսի 25-ին «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-22/61 պայմանագիր:

6. Թույլատրել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներն ուղղել անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով և հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման դրամաշնորհի մրցութային հրավերով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 18-րդ, 20-րդ, 21.1-ին և 30.1-ին կետերով սահմանված կարգավորումներից տարբերվող առանձնահատկություններ: Սույն կետով սահմանված կարգավորումը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 31-ի N 32-Ն հրամանի հավելվածով հաստատված Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզով նախատեսված չափորոշչի ամբողջական ներդրումը` մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. դեկտեմբերի 1
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1854-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0
1045 Ծրագրի անվանումը
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 20,368.3
Ծրագրի նպատակը
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետների պատրաստում, կրթության մատչելիության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացում, մատչելի և մրցունակ նախնական (արհեստագոր- ծական) և միջին մասնագիտական կրթության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
12001 Միջոցառման անվանումը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ (53,825.8)
Միջոցառման նկարագրությունը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողներին կրթաթոշակի տրամադրում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
32001 Միջոցառման անվանումը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում 74,194.1
Միջոցառման նկարագրությունը
ՆՄՄԿՈՒ հաստատությունների շենքերի հիմնանորոգման և նախագծման (շինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի ստեղծում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում) աշխատանքների իրականացում
Միջոցառման տեսակը
Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
1146 Ծրագրի անվանումը
Հանրակրթության ծրագիր (84,064.1)
Ծրագրի նպատակը
Ապահովել անվճար և որակյալ հանրակրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացմամբ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված, պատշաճ վարքով և վարվելակերպով անձի ձևավորում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը
Տարրական ընդհանուր հանրակրթություն (84,064.1)
Միջոցառման նկարագրությունը
Պարտադիր կրթության առաջին մակարդակում սովորողների ընդգրկվածու- թյան, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
1183 Ծրագրի անվանումը
Ապահով դպրոց 89,444.9
Ծրագրի նպատակը
Դպրոցներին սպառնացող աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացում, դպրոցի անձնակազմի և աշակերտների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացում` կիրառելով ներառական և երեխայակենտրոն մոտեցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Դպրոցական միջավայրի բարելավում
Ծրագրի միջոցառումներ
32004 Միջոցառման անվանումը
Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում 44,384.9
Միջոցառման նկարագրությունը
Ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավում
Միջոցառման տեսակը
Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
32012 Միջոցառման անվանումը
Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում 45,060.0
Միջոցառման նկարագրությունը
Կրթական ժամանակակից նորմերին համապատասխանող գույքի ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
1193 Ծրագրի անվանումը
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում (25,749.1)
Ծրագրի նպատակը
Յուրաքանչյուր երեխայի համար կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովում` զարգացման առանձնահատկություններին համապատասխան և անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խոցելի խմբերի երեխաների ընդգրկվածության ապահովում հանրակրթական հաստատություններում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ (25,749.1)
Միջոցառման նկարագրություն`
Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և գնահատում, կրթության աջակցության ծառայությունների իրականացում և կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
 2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1854-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1854-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 137,889.9
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 74,194.1
32001 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 74,194.1
«Երևանի թիվ 4 արհեստագոր- ծական պետական ուսումնարան» ՊՈԱԿ 74,194.1
1183 Ապահով դպրոց 89,444.9
32004 Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 44,384.9
«Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ 1,840.7
«Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ 37,798.3
«Գառնիի Ատոմի անվան հ. 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ 4,745.9
32012 Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում 45,060.0
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 14,100.0
«Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ 14,100.0
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 30,960.0
«Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 15,560.0
«Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 15,400.0
1193 Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում (25,749.1)
11001 Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (25,749.1)
Մրցույթով ընտրված կազմակերպություն (1,629.3)
«Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (24,119.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1854-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 8 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՑԱՆԿ

 

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատակացումների գլխավոր կարգադրիչներ, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումներն իրականացնող պետական մարմինների անվանումները
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
1183 Ապահով դպրոց
32012 Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
 2022 թվականի դեկտեմբերի 1-ի
 N 1854-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 6
 ՀՀ կառավարության
 2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1854-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.14 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1854-Ն
Որոշում