Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ...

 

11.11.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1737-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 11-րդ ու 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում` համաձայն N 1 հավելվածի:

2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2022 թվականի տասներկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 71.021,6 դրամ` «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

i

3. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահո վող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը սույն որոշման N 1 հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. նոյեմբերի 10
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1735-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

NN

ը/կ

Ֆիզիկական և իրավաբանական անձ (նաև լիազորված անձ)

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Տրանսպորտային

միջոցի

պետհամարանիշը

Տրանսպորտային միջոցի գնահատված արժեքին համապատասխան փոխհատուցման չափը (դրամ)

1.

Արթուր Մանվելի Խեչումյան

VOLKSWAGEN MAN

36 QZ 952

908 700 ՀՀ դրամ

2.

Էդգար Ռազմիկի Հակոբյան

MERSEDES BENZ

77 MR 797

2 083 500 ՀՀ դրամ

3.

Գարեգին Գագիկի Մարկոսյան

NISSAN FPONTIER

36 SQ 456

1 862 400 ՀՀ դրամ

4.

«ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամ, լ/ա Աննա Դավթի Գևորգյան

TOYOTA HILUX

225 OT 61

2 646 900 ՀՀ դրամ

5.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, գլխ. տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկով

UAZ 390902

454 OO 63

2 384 000 ՀՀ դրամ

6.

Տարոն Սմբատի Մանասերյան

UAZ 390945

36 PZ 005

2 397 000 ՀՀ դրամ

7.

Վարուժան Պետիկի Սարգսյան

URAL 43202

35 UP 012

3 132 000 ՀՀ դրամ

8.

Բադիլ Մրազի Կալոյան

ZIL 131

35 FN 934

2 643 000 ՀՀ դրամ

9.

Տիգրան Բաբկենի Գասպարյան

MITSUBISHI PAJERO

92 OZ 002

2 292 000 ՀՀ դրամ

10.

Գևորգ Արմենակի Փիլիպոսյան

HOWO SINOTRUK

36 LV 879

11 901 000 ՀՀ դրամ

11.

Ռուստամ Վարուժանի Ադամյան

KAMAZ 55111

35 ND 996

1 294 500 ՀՀ դրամ

12.

Արտյոմ Արտակի Բաղդասարյան

KAMAZ 5511

34 SV 236

1 294 500 ՀՀ դրամ

13.

Սևակ Մերուժանի Սահակյան

FORD TRANZIT

35 ZF 571

1 927 000 ՀՀ դրամ

14.

Կարեն Համբարձումի Սեդրակյան

KAMAZ 5511

01 PP 012

4 166 000 ՀՀ դրամ

15.

«Լավ ընկեր» ՍՊԸ, տնօրեն Վահե Կամոյի Համբարձումյան

HYUNDAL COUNTY

672 AF 61

4 414 000 ՀՀ դրամ

16.

«Լավ ընկեր» ՍՊԸ, տնօրեն Վահե Կամոյի Համբարձումյան

HYUNDAL COUNTY

111 MM 71

1 391 400 ՀՀ դրամ

17.

«Լավ ընկեր» ՍՊԸ, տնօրեն Վահե Կամոյի Համբարձումյան

HYUNDAL COUNTY

651 AF 61

1 324 200 ՀՀ դրամ

18.

«Լավ ընկեր» ՍՊԸ, տնօրեն Վահե Կամոյի Համբարձումյան

HYUNDAL COUNTY

899 AG 61

1 357 800 ՀՀ դրամ

19.

Սեյրան Պարգևի Սարգսյան

UAZ 31543

35 AM 650

2 044 000 ՀՀ դրամ

20.

Սամվել Վաշիկի Միքայելյան

KAMAZ 5320

24 LU 808

4 107 000 ՀՀ դրամ

21.

Սարգիս Մկրտիչի Համբարյան

KAMAZ 6520

36 VM 849

2 514 600 ՀՀ դրամ

22.

Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյան

^700Ա

09-92HK

2 188 200 ՀՀ դրամ

23.

Արա Արամայիսի Ասատրյան

UAZ 396201

16 LO 993

303 900 ՀՀ դրամ

24.

Արամ Հրաչյայի Ասատրյան

KAMAZ 5511

36 VF 222

4 166 000 ՀՀ դրամ

25.

«Արտեքսիմ» ՍՊԸ, լ/ա Արտաշես Էդուարդի Կիրակոսյան

FORD TRANZIT

124 AO 61

4 299 000 ՀՀ դրամ

26.

Վարդան Նորայրի Սահակյան

UAZ 31519

36 CU 241

1 979 000 ՀՀ դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ

71 021 600 ՀՀ դրամ

Անվերադարձ կորուստ

14

Վերադարձվել է վնասված

12

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1735-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

 

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի

ծրագիրը միջոցառումը
Ընդամենը -
ՀՀ կառավարություն (71,021.6)
1139 Ծրագրի անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (71,021.6)




Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (71,021.6)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսա­վորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ պաշտպանության նախարարություն 71,021.6
Ծրագրի անվանումը
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 71,021.6
Ծրագրի նպատակը
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում` արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում
Ծրագրի միջոցառումներ
12003 Միջոցառման անվանումը 71,021.6
Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց
ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցման տրամադրում
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման համաձայն ռազմական դրության ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատ- կանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքին հասցված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրումը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1735-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Գործառական

դասիչը

Ծրագրային

դասիչը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)


տարի



բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

միջոցառումը

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-


այդ թվում'


11

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

(71,021.6)


այդ թվում'


01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(71,021.6)


այդ թվում'


01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(71,021.6)

այդ թվում'

ՀՀ կառավարություն

(71,021.6)

այդ թվում'

1139

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(71,021.6)

այդ թվում'

11001

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(71,021.6)

այդ թվում' ըստ կատարողների

ՀՀ կառավարություն

(71,021.6)

այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ

ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ

(71,021.6)

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(71,021.6)

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

(71,021.6)

- Պահուստային միջոցներ

(71,021.6)

02

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

71,021.6

այդ թվում'

01

Ռազմական պաշտպանություն

71,021.6

այդ թվում'

01

Ռազմական պաշտպանություն

71,021.6

այդ թվում'

ՀՀ պաշտպանության նախարարություն

71,021.6

1169

ՀՀ պաշտպանության ապահովում

71,021.6

12003

Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակա­հատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցման տրամադրում

71,021.6

այդ թվում' ըստ կատարողների

ՀՀ պաշտպանության նախարարություն

71,021.6

այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ

ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ

71,021.6

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

71,021.6

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

71,021.6

Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

71,021.6

- Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

71,021.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1735-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.15 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.15 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1169

ՀՀ պաշտպանության ապահովում

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը

1169

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Միջոցառման դասիչը

12003

տարի

Միջոցառման անվանումը

Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանա­կահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցման տրամադրում

Նկարագրությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման համաձայն ռազմական դրության ժամանակա­հատվածում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքին հասցված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրում

Միջոցառման տեսակը

Տրանսֆերտների տրամադրում

Միջոցառումն իրականացնողի անվանումը

ՀՀ պաշտպանության նախարարություն

Արդյունքի չափորոշիչներ

Փոխհատուցում ստացող իրավաբական կամ ֆիզիկական անձանց քանակը (հատ)

26

Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

71,021.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1735-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.47 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարություն

 

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1139

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը

1139

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

Միջոցառման դասիչը

11001

տարի

Միջոցառման անվանումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Նկարագրությունը

ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում

Միջոցառման տեսակը

Ծառայությունների մատուցում

Միջոցառումն իրականացնողի անվանումը

ՀՀ կառավարություն

Արդյունքի չափորոշիչներ

Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(71,021.6)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 նոյեմբերի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2022
N 1737-Ն
Որոշում