Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

18.11.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1767-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով, հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածների աղյուսակ ներում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, NN 2 և 6 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած 8,093,488.7 հազար դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության մարման նպատակով թույլատրել լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով ավելացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը, ինչի նպատակով Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2022 թվականին հատկացնել 8,093,488.7 հազար դրամ բյուջետային ծախսերի «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում`

1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերումը 8,093,488.7 հազար դրամ տեղաբաշխման գնով` ապահովելով ընկերության կողմից ստացված միջոցներով սույն որոշման 1-ին կետի հիմքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կրեդիտորական պարտքերի մարումը.

2) ապահովել Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված` կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:

4. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 8,093,488.7 հազար դրամ գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վերջինիս միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. նոյեմբերի 17
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումը նշված է
դրական նշանով, իսկ նվազեցումը` փակագծերում)
Եկամուտների գծով 8,093,488.7
Ծախսերի գծով 0.0
Դեֆիցիտը (պակասուրդը) (8,093,488.7)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
Ընդամենը` 8,093,488.7
այդ թվում`
Այլ եկամուտներ 8,093,488.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (մարմինները) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
Այլ եկամուտներ, ընդամենը` 8,093,488.7
այդ թվում`
6 Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ 8,093,488.7
այդ թվում`
6.7 Այլ եկամուտներ ՀՀ պետական կառավարման մարմիններ 8,093,488.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` (8,093,488.7)
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը (8,093,488.7)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (8,093,488.7)
այդ թվում`
2.2 Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում (8,093,488.7)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (8,093,488.7)
որից`
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ (8,093,488.7)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
1167 Ծրագրի անվանումը 8,093,488.7
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր
Ծրագրի նպատակը
Նպաստել էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ապահովմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովում
Ծրագրի միջոցառումներ
44002 Միջոցառման անվանումը 8,093,488.7
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում
Միջոցառման նկարագրությունը
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Բաժնեմասերի ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1767-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1167 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 44002 տարի
Միջոցառման անվանումը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում
Նկարագրությունը Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում
Միջոցառման տեսակը Բաժնեմասերի ձեռքբերում
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ
Արդյունքի չափորոշիչներ
Կանոնադրական կապիտալում պետական մասնակցության չափը (տոկոս) 100
Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը (հատ) 9,930,660
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 8,093,488.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2022
N 1767-Ն
Որոշում