Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

21.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1640-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 444,338.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հոկտեմբերի 20
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1640-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում'
Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին -
այդ թվում'
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
այդ թվում'
1212 Տարածքային զարգացում -
այդ թվում'
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում' ենթակառուցվածքների զարգացման նպատակով -
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (444,338.0)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 57,228.0
այդ թվում' ըստ ուղղությունների
Մաստարա համայնքի 8-րդ փողոցի 8-րդ հասցեում գտնվող «Միջոցառման տան» տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքներ 4,721.6
Արագածավան համայնքի Արագածավան բն. Բաղրամյան փողոցի և Արտենի բն. Բաղրամյան փողոցի ասֆալտապատում 52,506.4
ՀՀ Արարատի մարզպետարան 27,602.3
այդ թվում' ըստ ուղղությունների
Գինեվետ համայնքի 3-րդ փողոցի 4-րդ հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում 2,578.8
Գինեվետ համայնքի 3-րդ փողոցի 5-րդ հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում 2,436.3
Գինեվետ համայնքի «Զբոսայգու վերակառուցում 2-րդ փուլ» 1,878.0
Խաչփար համայնքի 15-րդ փողոցի ոռոգման առուների կապիտալ վերանորգում 20,709.2
ՀՀ Արմավիրի մարզպետարան 62,641.0
այդ թվում' ըստ ուղղությունների
Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Բյուզանդի, Իսահակյան, Պ. Սևակի, Հ Շիրազի, Հ. Թումանյան փողոցների, Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցներն իրար միացնող հատվածի, Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների, Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի, Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում (Շենիկ բնակավայր) 16,427.3
Փարաքար համայնքի Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքներ 46,213.7
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 145,991.9
այդ թվում' ըստ ուղղությունների
Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների փոխարինում նորերով 8,337.8
Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգում 7,504.2
Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման և 2-րդ հարկի դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ 28,187.7
Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխում, Կարապետյան, Հերացի, Գետափնյա 1, Գ. Նժդեհ և Կամոյի փողոցի լուսավորության նոր համակարգի կառուցում 24,288.4
Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցում 402.9
Լճավան համայնքի խմելու ջրագծի վերակառուցում և ջրամբարի վերանորոգում 9,262.4
Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի և Գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատում 38,328.3
Լուսակունք համայնքի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության անցկացում 6,197.9
Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում ասֆալտապատման աշխատանքներ 19,922.5
Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում բազմաբնակարան շենքի մուտքերի և դռների վերանորոգման աշխատանքներ 3,559.8
ՀՀ Լոռու մարզպետարան 20,158.3
այդ թվում' ըստ ուղղությունների
Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բն. ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում 8,643.2
Լոռի Բերդ համայնքի Յաղդան բն. ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում 11,515.1
ՀՀ Կոտայքի մարզպետարան 36,412.8
այդ թվում' ըստ ուղղությունների
Նաիրի համայնքի Եղվարդի Զորավար Անդրանիկի 1-8-րդ նրբանցքների, Աբովյան, Ավտոկայան, Զաքարյան, Կնունյանց, Հովհաննիսյան, Շահումյան, Շիրակի, Սայաթ Նովայի, Սաֆարյան, Արա Գեղեցիկի և Չարենցի փողոցների, Պռոշյան բնակավայրի Մայիսյան 4-րդ նրբանցքի, Գևորգ Չաուշի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ նրբանցքների, Զորավան բնակավայրի 1-ին փողոցի, 2-րդ փակուղու և 10-րդ նրբանցքի Զովունի բնակավայրի 39-րդ, 38-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ (Զորավան բնակավայր) 11,705.0
Արամուս համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ 24,707.8
ՀՀ Շիրակի մարզպետարան 94,303.7
այդ թվում' ըստ ուղղությունների
Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ հատվածի և թիվ 8 փողոցի մոտ 0. 2 կմ հատվածի հիմնանորոգում և ասֆալտապատում 94,303.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1640-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում -
այդ թվում'
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում' ենթակառուցվածքների զարգացման նպատակով -
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (444,338.0)
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ (444,338.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (444,338.0)
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (444,338.0)
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին (444,338.0)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 57,228.0
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 57,228.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 57,228.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 57,228.0
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 57,228.0
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 57,228.0
ՀՀ Արարատի մարզպետարան 27,602.3
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 27,602.3
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 27,602.3
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 27,602.3
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 27,602.3
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 27,602.3
ՀՀ Արմավիրի մարզպետարան 62,641.0
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 62,641.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 62,641.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 62,641.0
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 62,641.0
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 62,641.0
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 145,991.9
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 145,991.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 145,991.9
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 145,991.9
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 145,991.9
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 145,991.9
ՀՀ Լոռու մարզպետարան 20,158.3
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 20,158.3
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 20,158.3
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 20,158.3
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 20,158.3
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 20,158.3
ՀՀ Կոտայքի մարզպետարան 36,412.8
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 36,412.8
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 36,412.8
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 36,412.8
Կապիտայ դրամաշնորհներ պետական հատվածի այյ մակարդակներին 36,412.8
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 36,412.8
ՀՀ Շիրակի մարզպետարան 94,303.7
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 94,303.7
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 94,303.7
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 94,303.7
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 94,303.7
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 94,303.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1640-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները


Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12007 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում' ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Նկարագրությ ունը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում' ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվ, հատ 18
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2022 թվականի հոկտեմբերի 20-ի
 N 1640-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.49, 9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.55 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ N 9.1.49

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2022
N 1640-Ն
Որոշում