Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈ ...

 

28.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1667-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 22451100/13 «անձնագրեր» ՀՄԱ կոդով գնման առարկայի ձեռքբերումն իրականացնել մեկ անձից` ռուսական «Պերվի պեչատնի դվոր» բաց բաժնետիրական ընկերությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնման առարկայի 30 տոկոսի (210 000 հատ) համար 2022 թվականի, իսկ 70 տոկոսի (490 000 հատ) համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնում կատարելու ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար` 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնման առարկայի (210 000 հատ) 100 տոկոսի չափով` հիմք ընդունելով մատակարար կազմակերպության կողմից ներկայացված` հատկացվող գումարի 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի ձևով ապահովումը` պայմանով, որ մատակարար կազմակերպությանը գնման առարկայի 70 տոկոսի մատակարարման համար ֆինանսական միջոցներ կարող են հատկացվել միայն կազմակերպության կողմից գնման առարկայի 30 տոկոսի կապակցությամբ իր պարտավորությունները կատարելուց հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հոկտեմբերի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1667-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազե- ցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ կառավարություն (340,200.0)
1139 Ծրագրի անվանումը (340,200.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (340,200.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ ոստիկանություն 340,200.0
1158 Ծրագրի անվանումը 340,200.0
Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն
Ծրագրի նպատակը
Ոստիկանության համակարգի կազմակերպաիրավական կատարելագործում, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական կարծիքի բարելավում և վստահության բարձրացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Արդի մարտահրավերներին դիմակայող, պետական և հասարակական պահանջարկը բավարարող, թափանցիկ, բարեվարք, հաշվետվողական գործունեության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11007 Միջոցառման անվանումը 340,200.0
Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ քաղաքացու անձնագրի ձևակերպում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, դադարեցնելու, փախստականի կարգավիճակ ստացած, ՀՀ -ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրացիներին մուտքի վիզաներ, կացության կարգավիճակներ տալու մասին գործերի վարում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1667-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների, ինչպես նաև բյուջետային ծախսերի գործառական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (340,200.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (340,200.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (340,200.0)
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (340,200.0)
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (340,200.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (340,200.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (340,200.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (340,200.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (340,200.0)
Պահուստային միջոցներ (340,200.0)
03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 340,200.0
այդ թվում`
01 Հասարակական կարգ և անվտանգություն 340,200.0
այդ թվում`
01 Ոստիկանություն 340,200.0
այդ թվում`
ՀՀ ոստիկանություն 340,200.0
այդ թվում`
1158 Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն 340,200.0
այդ թվում`
11007 Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և 340,200.0
փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ ոստիկանություն 340,200.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 340,200.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 340,200.0
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 340,200.0
Նյութեր (ապրանքներ) 340,200.0
- Հատուկ նպատակային այլ նյութեր 340,200.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1667-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.27, 9.47 ԵՎ 9.1.33, 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Արդյունքի չափորոշիչներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (340,200.0)
ՀՀ ոստիկանություն
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1158 Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1158 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11007 տարի
Միջոցառման անվանումը Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում
Նկարագրությունը ՀՀ քաղաքացու անձնագրի ձևակերպում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, դադարեցնելու, փախստականի կարգավիճակ ստացած, ՀՀ -ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրացիներին մուտքի վիզաներ, կացության կարգավիճակներ տալու մասին գործերի վարում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
Արդյունքի չափորոշիչներ
սահմանված չէ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 340,200.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

ՀավելվածN 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1667-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը (դրամ) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ ոստիկանություն 340,200.0
Բաժին N 03 Խումբ N 01 Դաս N 01 Ոստիկանություն
1158 11007 Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում 340,200.0
ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ 340,200.0
22451100/13 Անձնագրեր ՀՄԱ հատ 1,620 210,000 340,200.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2022
N 1667-Ն
Որոշում