Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

07.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1557-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 508,222.1 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2022 թ. հոկտեմբերի 6  
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1557-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում -
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (508,222.1)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 28,285.8
այդ թվում` ըստ ուղղությունների
Արուճ համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և ասֆալտբետոնե ծածկույթի կապիտալ վերանորոգում 6,418.4
Շամիրամ համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի 3-րդ նրբ. 1-ին և 2-րդ հատվածներ, 1-ին փողոցի 3-րդ փակուղի, 3-րդ վերին փողոցի սկիզբ և շարունակություն, 3-րդ ներքին փողոց, 4-րդ և 5-րդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և կապիտալ վերանորոգում 9,208.9
Արագածավան համայնքի Արագածավան բն. լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 12,658.5
ՀՀ Արարատի մարզպետարան 91,458.2
այդ թվում` ըստ ուղղությունների
Այնթապ համայնքի փողոցների հիմնանորոգման և հարթեցման աշխատանքներ 4 կմ 46,095.6
Մասիս քաղաքային համայնքի Հերացի-Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհային հատվածի ջրահեռացման համակարգի և ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում 45,362.6
ՀՀ Արմավիրի մարզպետարան 5,983.1
այդ թվում` ըստ ուղղությունների
Մյասնիկյան համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում 5,983.1
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 168,554.6
այդ թվում` ըստ ուղղությունների
Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ 10,944.2
Գավառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգում և խաղահրապարակի կառուցում 22,244.1
Լուսակունք համայնքի կենտրոնական թիվ 1 փողոցի մասնակի ասֆալտապատում 7,218.8
Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի մշակույթի կենտրոնի վարչական շենքի կապիտալ վերանորոգում /3-րդ փուլ/ 6,147.7
Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում 16,384.3
Վարդենիս համայնքի փողոցային լուսավորության ցանցի և արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրում 74,143.5
Գանձակ համայնքի խորքային հորի հորատում 31,472.0
ՀՀ Լոռու մարզպետարան 107,517.0
այդ թվում` ըստ ուղղությունների
Լուսաղբյուր համայնքի փողոցների գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում 5,249.2
Մեծավան համայնքի Ձյունաշող բնակավայրի ջրագծի արտաքին ցանցի վերակառուցում /լրամշակում/ և Մեծավան բնակավայրի Վարդանանց փողոցի ջրագծի վերակառուցում 16,923.0
Ախթալա համայնքի Ախթալա, Շամլուղ, Ճոճկան բնակավայրերի մարզադաշտերի վերանորոգում 14,304.6
Օձուն համայնքի Օձուն բնակավայրում մարզաառողջարանային կենտրոնի կառուցում 47,451.8
Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով և Վահագնաձոր բնակավայրի դպրոց և եկեղեցի տանող ճանապարհի նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով 23,588.4
ՀՀ Կոտայքի մարզպետարան 74,163.5
այդ թվում` ըստ ուղղությունների
Գառնի համայնքի ջրագծերի կառուցում, հաշվիչների տեղադրում 62,413.5
Ակունք համայնքի վերհան ավտոմեքենայի ձեռքբերում 11,750.0
ՀՀ Շիրակի մարզպետարան 32,259.9
այդ թվում` ըստ ուղղությունների
Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում 32,259.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում -
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (508,222.1)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (508,222.1)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (508,222.1)
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (508,222.1)
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին (508,222.1)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 28,285.8
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 28,285.8
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 28,285.8
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 28,285.8
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 28,285.8
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 28,285.8
ՀՀ Արարատի մարզպետարան 91,458.2
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 91,458.2
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 91,458.2
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 91,458.2
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 91,458.2
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 91,458.2
ՀՀ Արմավիրի մարզպետարան 5,983.1
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 5,983.1
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 5,983.1
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 5,983.1
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 5,983.1
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 5,983.1
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 168,554.6
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 168,554.6
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 168,554.6
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 168,554.6
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 168,554.6
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 168,554.6
ՀՀ Լոռու մարզպետարան 107,517.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 107,517.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 107,517.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 107,517.0
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 107,517.0
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 107,517.0
ՀՀ Կոտայքի մարզպետարան 74,163.5
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 74,163.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 74,163.5
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 74,163.5
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 74,163.5
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 74,163.5
ՀՀ Շիրակի մարզպետարան 32,259.9
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 32,259.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 32,259.9
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 32,259.9
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 32,259.9
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 32,259.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12007 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Նկարագրությունը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածք- ների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվ, հատ 20
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.49, 9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.55 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2022
N 1557-Ն
Որոշում