Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ...

 

12.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1247-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 11-րդ և 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում` համաձայն N 1 հավելվածի:

2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2022 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 31.103,0 հազար դրամ` «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

i

3. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը սույն որոշման 1-ին հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. օգոստոսի 11 
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1247-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

 

NN ը/կ Ֆիզիկական և իրավաբանական անձ (նաև լիազորված անձ) Տրանսպորտային միջոցի մակնիշը Տրանսպորտային միջոցի պետհամարանիշը Տրանսպորտային միջոցի գնահատված արժեքին համապատասխան փոխհատուց ման չափը (դրամ)
1. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, Էդիկ Սոկրատի Ադումյան PAZ 32054 256 AL 61 2 040 000
2. «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին», լիազորված անձ Ավետիկ Հրաչիկի Համբարձումյան UAZ PATRIOT 2.7 593 SS 60 1 365 000
3. «Աթենք» ՍՊԸ, լիազորված անձ, իրավաբան Հայկ Վլադիմիրի Հայրապետյան Կամազ 53212 921 AG 61 1341000
4. «Շարուր» ԱԿ, լիազորված անձ Վահան Գառնիկի Մկրտչյան Զիլ ՄՄԶ-554 698 UL 62 2 140 000
5. «Ավանի աղի կոմբինատ»
ՓԲԸ, լիազորված անձ Նազիկ Ռաֆիկի Սողոմոնյան ՈԻԱԶ 396254 302 LU 61 2 050 000
6. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկով Միցուբիշի L200 897 OS 64 1 425 000
7. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկով Միցուբիշի L200 898 OS 64 1 425 000
8. «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ, տնօրեն Նարեկ Վարդանի Մարգարյան FORD TRANZIT 533 QQ 53 3 950 000
9. «Էլբատ» ՓԲԸ, տնօրեն Դավիթ Ալբերտի Ղալթաղչյան Միցուբիշի L200 527 LU 68 3 950 000
10. քաղ. Արտյոմ Ռադիկի Չախալյան ՈՒազ 315195 35 PQ 898 619 500
11. քաղ. Ռազմիկ Կարապետի Մուրադյան KAMAZ 5111 35 RC 951 4 315 000
12. քաղ. Լևոն Գագիկի Մհերյան FORD TRANZIT 13 SL 606 1 810 000
13. քաղ. Մարատ Զորիկի Եղիազարյան Զիլ 130 1751 NKA 21 OL 376 489 000
14. քաղ. Արմեն Մանուկի Սիմոնյան Կամազ 55111 34 LU 335 1 294 500
15. քաղ. Սարգիս Սուրիկի Խաչատրյան ԶԻԼ ՄՄԶ 45021 03 US 137 594 000
16. «Ապարանի ԷՑՇ» ԲԲԸ, բաժնետեր Նշան Գասպարյան ԿԱՄԱԶ 5320 283 US 15 1 065 000
17. քաղ. Առաքել Գալուստի Մարկոսյան ԿԱՄԱԶ 5511 21 US 057 1 230 000
Ընդամենը` 31 103 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1247-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում
ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
Ընդամենը` - -
ՀՀ կառավարություն (31,103.0) (31,103.0)
1139 Ծրագրի անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (31,103.0) (31,103.0)
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` (31,103.0) (31,103.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
ՀՀ պաշտպանության նախարարություն 31,103.0 31,103.0
Ծրագրի անվանումը`
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 31,103.0 31,103.0
Ծրագրի նպատակը`
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում` արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում
Ծրագրի միջոցառումներ
12001 Միջոցառման անվանումը` 31,103.0 31,103.0
Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցման տրամադրում
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման համաձայն` ռազմական դրության ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրասպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքին հասցված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1247-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (31,103.0) (31,103.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (31,103.0) (31,103.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (31,103.0) (31,103.0)
այդ թվում`
ՀՀ կառավարություն (31,103.0) (31,103.0)
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (31,103.0) (31,103.0)
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (31,103.0) (31,103.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (31,103.0) (31,103.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (31,103.0) (31,103.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (31,103.0) (31,103.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (31,103.0) (31,103.0)
- Պահուստային միջոցներ (31,103.0) (31,103.0)
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 31,103.0 31,103.0
այդ թվում`
01 Ռազմական պաշտպանություն 31,103.0 31,103.0
այդ թվում`
01 Ռազմական պաշտպանություն 31,103.0 31,103.0
այդ թվում`
ՀՀ պաշտպանության նախարարություն 31,103.0 31,103.0
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 31,103.0 31,103.0
12001 Ռազմական կարիքների բավարարում 31,103.0 31,103.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ պաշտպանության նախարարություն 31,103.0 31,103.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 31,103.0 31,103.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 31,103.0 31,103.0
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 31,103.0 31,103.0
Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 31,103.0 31,103.0
- Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 31,103.0 31,103.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1247-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.15 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.15 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1169 ՀՀ պաշտպանության ապահովում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1169 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրության ժամանակ ներգրավված տրանսպորտային միջոցների օգտագործման արդյունքում հասցված նյութական վնասի դիմաց փոխհատուցում
Նկարագրությունը` ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման համաձայն` ռազմական դրության ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրասպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքին հասցված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ պաշտպանության նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Փոխհատուցում ստացող իրավաբական կամ ֆիզիկական անձանց քանակը (հատ) 17 17
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 31,103.0 31,103.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1247-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.47 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (31,103.0) (31,103.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2022
N 1247-Ն
Որոշում