Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ, ԼՈ ...

 

23.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ, ՏԱՇԻՐ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 24-րդ, 127-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում անցկացնել ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հուլիսի  21
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1124-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
ՀՀ կառավարություն (32,992.9) (32,992.9)
1139 Ծրագրի անվանումը (32,992.9) (32,992.9)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (32,992.9) (32,992.9)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 32,992.9 32,992.9
1096 Ծրագրի անվանումը 32,992.9 32,992.9
Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում
Ծրագրի նպատակը
Օրինական և թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպում և ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
11003 Միջոցառման անվանումը 32,992.9 32,992.9
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում
Միջոցառման նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
այդ թվում'
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 32,992.9 32,992.9
այդ թվում'
06 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 32,992.9 32,992.9
այդ թվում'
01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 32,992.9 32,992.9
այդ թվում'
ՀՀ կետրոնական ընտրական հանձնաժողով 32,992.9 32,992.9
այդ թվում'
1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 32,992.9 32,992.9
այդ թվում'
11003 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կա զմակերպում 32,992.9 32,992.9
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ ոստիկանություն 32,992.9 32,992.9
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 32,992.9 32,992.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 32,992.9 32,992.9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 32,992.9 32,992.9
Շարունակական ծախսեր 32,551.3 32,551.3
- Կապի ծառայություններ 32,551.3 32,551.3
Նյութեր (ապրանքներ) 441.6 441.6
- Գրասենյակային նյութեր և հագուստ 441.6 441.6
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (32,992.9) (32,992.9)
այդ թվում'
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (32,992.9) (32,992.9)
այդ թվում'
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (32,992.9) (32,992.9)
այդ թվում'
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (32,992.9) (32,992.9)
այդ թվում'
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (32,992.9) (32,992.9)
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (32,992.9) (32,992.9)
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ (32,992.9) (32,992.9)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (32,992.9) (32,992.9)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (32,992.9) (32,992.9)
Պահուստային միջոցներ (32,992.9) (32,992.9)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.21 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կետրոնական ընտրական հանձնաժողով

 

Աղյուսակ N 9.21

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1096

Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում

 

Ծրագրի դասիչը 1096 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11003 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում
Նկարագրությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության (կազ­մակերպությունների) ան­վանումը (անվանումները) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և տարածքային ընտրական հանձնաժողովներ
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Ընտրատեղամասերի թիվը 168 168
Քանակական Ընտրողների ծանուցում (մարդ) 113222 113222
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 32992.9 32992.9

 

Աղյուսակ N 9.47


ՀՀ կառավարություն

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈԻՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈԻՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (32,992.9) (32,992.9)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.33 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

Աղյուսակ N 9.1.59

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (32,992.9) (32,992.9)

 

Աղյուսակ N 9.1.33

 

ՀՀ ոստիկանություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈԻՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈԻՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը 1096 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11003 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կա զմակերպում
Նկարագրությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության (կազ­մակերպությունների) ան­վանումը (անվանումները) ՀՀ ոստիկանություն
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Ընտրատեղամասերի թիվը 168 168
Քանակական Ընտրողների ծանուցում (մարդ) 113222 113222
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 32,992.9 32,992.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ ոստիկանություն 32,992.9
Բաժին N 01 Խումբ N 06 Դաս N 01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 32,992.9
1096 11003 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում 32,992.9
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 441.6
30197622/17 թուղթ, A4 ֆորմատի ԳՀ կգ 1827.0 241.7 441.6
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 32,551.3
64111200/9 փոստային ծառայություններ' կապված նամակների հետ ՄԱ դրամ 32551325.0 1.0 32,551.3

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1124-Ն
Որոշում