30.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման N 12 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Մաթևոսյան |
2022 թ. հուլիսի 29 Երևան
|
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 28-ի
N 1145-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.3 ԵՎ 9.1.3 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը |
Ծրագրի անվանումը |
1136 |
ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում |
|
Ծրագրի միջոցառումները |
|
Ծրագրի դասիչը |
1136 |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
Միջոցառման դասիչը |
31001 |
ինն ամիս |
տարի |
Միջոցառման անվանումը |
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական |
|
|
|
տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ստեղծում և պահպանում |
|
|
Նկարագրությունը |
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ստեղծում և պահպանում |
|
|
Միջոցառման տեսակը |
Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ |
|
|
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը |
Մասնագիտացված կազմակերպություններ |
|
|
Արդյունքի չափորոշիչներ |
|
|
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանն անդամակցության պահանջներին բավարարող սերվերների քանակ, հատ |
(4) |
(4) |
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանն անդամակցության պահանջներին բավարարող սերվերային հիշահամակարգ, հատ |
1 |
1 |
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
- |
- |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական: