Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

27.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) Հանրապետության նախագահին:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) օտարերկրյա պետություններից,

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

6) անանուն անձանցից:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով.

2) 1-ին մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

3) 1-ին մասի երրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով.

4) 1.1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

5) 1.1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

6) 2-րդ մասի առաջին նախադասության «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով.

7) 3-րդ մասի «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը` «նվիրատվությունները» բառով.

8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:».

9) 7-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

10) 8-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ և 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

(4-րդ հոդ փոփ. 24.11.22 ՀՕ-444-Ն, 22.12.23 ՀՕ-416-Ն սահմանադրական օրենքներ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-209-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
07.05.2021
N ՀՕ-209-Ն
Սահմանադրական օրենք