28.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 261-Ա
28 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 21-ի N 1278-Ա, N 1284-Ա, N 1285-Ա և N 1286-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 25-26-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Ռաֆաել Մանասյան», Սյունիքի մարզ, ք. Կապան, Շահումյան 38/2 (ՀՎՀՀ 82026806).
2) Ա/Ձ «Ծովինար Ղևոնդյան», Տավուշի մարզ, ք.Իջևան, Անկախության փող. (ՀՎՀՀ 70992426).
3) Ա/Ձ «Արա Նավասարդյան», Արմավիրի մարզ, գ.Գայ (ՀՎՀՀ 49646287).
4) Ա/Ձ «Հեղինե Դովլաթբեկյան», Տավուշի մարզ, ք.Իջևան, Նալբանդյան փող. 3/3 (ՀՎՀՀ 71026364).
5) «ԳՈՐԴ ՇՈՓ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Ագարակ, սահմանամեձ 11/1 (ՀՎՀՀ 09426647).
6) Ա/Ձ «Ռոզա Մարտիրոսյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 50 (ՀՎՀՀ 79808544).
7) Ա/Ձ «Թամարա Գրիգորյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 4 (ՀՎՀՀ 76845222).
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
28.08.2020 թ.