|
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 881
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90, 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշումների խմբագրությամբ)
«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան` Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշեց.
Ընդունել «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 022/2011) (կցվում է):
Հաստատել, որ`
2.1. «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.
2.2. Մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը թույլատրվում է սննդամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը` Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պարտադիր պահանջներին համապատասխան` մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը.
2.3. Սույն որոշման 2.2 ենթակետին համապատասխան շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում:
Հանձնաժողովի քարտուղարությանը` կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել դրա` սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելը:
Կողմերին`
4.1. Մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին.
4.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը` հաշվի առնելով սույն որոշման 2.2-2.3 ենթակետերը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ`
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
(Ստորագրություն) Ս. Ռումաս |
(Ստորագրություն) Ու. Շուկեև |
(Ստորագրություն) Ի. Շուվալով |
Հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄՄ ՏԿ 022/2011 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90, 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշումների խմբագրությամբ)
Նախաբան
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան:
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում սննդամթերքի մակնշմանը ներկայացվող` կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով:
Հոդված 1. Կիրառության ոլորտը |
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի մակնշման վրա:
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում այն սննդամթերքի վրա, որի արտադրությունն իրականացվում է հանրային սննդի կազմակերպությունների կողմից հանրային սննդի ծառայություններ մատուցելու գործընթացում` արտադրման վայրում սպառելու նպատակով, ինչպես նաև այն սննդամթերքի վրա, որի արտադրությունն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մասնավոր օժանդակ տնտեսություններում` ոչ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով:
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները` սպառողների` սննդամթերքի մասին հավաստի տեղեկատվության իրավունքների իրականացումն ապահովելու առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով:
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը կիրառելիս պետք է հաշվի առնվեն սննդամթերքի առանձին տեսակների մակնշման մասով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում սույն Տեխնիկական կանոնակարգին:
Հոդված 2. Սահմանումները
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները.
սննդամթերքի պատրաստման ամսաթիվ` սննդամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ավարտի ամսաթիվը.
սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվություն` սննդամթերքի մասին տեղեկություններ, որոնք վկայում են սննդամթերքի այնպիսի հատկությունների առկայության մասին, որոնք թույլ են տալիս այն տարբերակել այլ սննդամթերքից (այդ թվում` սննդային արժեքի, ծագման վայրի, բաղադրության, այլ հատկությունների մասին).
ներդիր-թերթիկ` տեղեկակիր, որի վրա զետեղվում է մականշվածքը, և որը տեղադրվում է սպառողական փաթեթվածքի և (կամ) տրանսպորտային փաթեթվածքի մեջ կամ կցվում է սպառողական փաթեթվածքին և (կամ) տրանսպորտային փաթեթվածքին.
պիտակ` տեղեկակիր, որի վրա զետեղվում է մականշվածքը, և որն ամրացվում է սպառողական փաթեթվածքին և (կամ) տրանսպորտային փաթեթվածքին, այդ թվում` սոսնձելու միջոցով.
սննդամթերքի մականշվածք` սննդամթերքի մասին տեղեկատվություն, որը գրառումների, նկարների, նշանների, խորհրդանիշների, այլ նշագրումների և (կամ) դրանց համակցության ձևով զետեղված է սպառողական փաթեթվածքի, տրանսպորտային փաթեթվածքի վրա կամ սպառողական փաթեթվածքին և (կամ) տրանսպորտային փաթեթվածքին ամրացված կամ դրանց մեջ տեղադրված կամ դրանց կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա.
սպառող` ֆիզիկական անձ, որը մտադիր է պատվիրել կամ ձեռք բերել կամ պատվիրում, ձեռք է բերում կամ օգտագործում է սննդամթերքը բացառապես անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ կարիքների համար, որոնք առնչություն չունեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ.
սննդամթերքի համար ստեղծված անուն` բառ կամ բառակապակցություն, որը կարող է լինել որպես սննդամթերքի անվանման լրացում: Սննդամթերքի համար ստեղծված անունը կարող է չարտացոլել դրա սպառողական հատկությունները և չպետք է փոխարինի սննդամթերքի անվանմանը.
սննդամթերք ձեռք բերող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` սպառող, որոնք ձեռք են բերում սննդամթերքը ցանկացած նպատակով օգտագործելու համար.
փաթեթավորված սննդամթերք` սպառողական փաթեթվածքում տեղադրված սննդամթերք:
Սույն հոդվածով չսահմանված եզրույթները Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված իմաստներով:
Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները
Սննդամթերքը շուկայում շրջանառության մեջ է դրվում դրա մականշվածքը Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության մյուս այն տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա:
Հոդված 4. Սննդամթերքի մականշվածքին ներկայացվող պահանջները
4.1. Փաթեթավորված սննդամթերքի մականշվածքին ներկայացվող պահանջները
Փաթեթավորված սննդամթերքի մականշվածքը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) սննդամթերքի անվանումը.
2) սննդամթերքի բաղադրությունը` բացառությամբ սույն հոդվածի 4.4 մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, և եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ.
3) սննդամթերքի քանակությունը.
4) սննդամթերքի պատրաստման ամսաթիվը.
5) սննդամթերքի պիտանիության ժամկետը.
6) սննդամթերքի պահպանման պայմանները, որոնք սահմանված են արտադրողի կողմից կամ նախատեսված սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով: Այն սննդամթերքի համար, որի որակն ու անվտանգությունը փոխվում են սննդամթերքը փչանալուց պաշտպանող փաթեթվածքը բացելուց հետո, նշվում են նաև պահպանման պայմանները փաթեթվածքը բացելուց հետո.
7) սննդամթերքն արտադրողի անվանումը և գտնվելու վայրը կամ սննդամթերքն արտադրող անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը (այսուհետ` արտադրողի անվանում և գտնվելու վայր), ինչպես նաև Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում արտադրողի կողմից լիազորված անձի անվանումն ու գտնվելու վայրը, ներմուծող կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը, կամ ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը (այսուհետ` ներմուծողի անվանում և գտնվելու վայր).
8) սննդամթերքի օգտագործմանը, այդ թվում` դրա պատրաստմանը վերաբերող առաջարկությունները և (կամ) սահմանափակումները, եթե սննդամթերքի օգտագործումը, առանց տվյալ առաջարկությունների կամ սահմանափակումների, դժվարանում է կամ կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը, նրանց գույքին, հանգեցնել սննդամթերքի համային հատկությունների նվազմանը կամ կորստին.
9) սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշները` հաշվի առնելով սույն հոդվածի 4.9 մասի դրույթները.
10) սննդամթերքում գենաձևափոխված օրգանիզմների (այսուհետ` ԳՁՕ) կիրառմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տեղեկությունները.
11) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը:
Փաթեթավորված սննդամթերքի` սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով նախատեսված և գրառումների ձևով կատարված մականշվածքը Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության (օրենսդրությունների) մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում պետք է զետեղվի ռուսերենով և Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)` բացառությամբ սույն հոդվածի 4.8 մասի 3-րդ կետում նշված դեպքերի:
Փաթեթավորված սննդամթերքի մականշվածքի մեջ կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում` տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որին համապատասխան արտադրվել և կարող են նույնականացվել սննդամթերքը, սննդամթերքի համար ստեղծված անունը, ապրանքային նշանը, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողի մասին տեղեկությունները, սննդամթերքի ծագման վայրի անվանումը, լիցենզիան տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը, կամավոր հավաստագրման համակարգերի նշանները:
Փաթեթավորված սննդամթերքի մականշվածքին ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
Ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց մեջ կոֆեինի պարունակությունը գերազանցում է 150 մգ/լ, և (կամ) դեղաբույսերը և դրանց լուծամզվածքները մարդու օրգանիզմին տոնուս հաղորդելու համար բավարար քանակությամբ պետք է մակնշվեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառմամբ:
4.2. Տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված սննդամթերքի մականշվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները
Տրանսպորտային փաթեթվածքի մականշվածքը, որում տեղադրված է սննդամթերքը, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) սննդամթերքի անվանումը.
2) սննդամթերքի քանակությունը.
3) սննդամթերքի պատրաստման ամսաթիվը.
4) սննդամթերքի պիտանիության ժամկետը.
5) սննդամթերքի պահպանման պայմանները.
6) տեղեկություններ, որոնցով հնարավոր է նույնականացնել սննդամթերքի խմբաքանակը (օրինակ` խմբաքանակի համարը).
7) սննդամթերքն արտադրողի անվանումը և գտնվելու վայրը կամ սննդամթերքն արտադրող անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը:
Այն դեպքում, երբ տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված է հետագա չափածրարման համար արտադրողի կողմից նախատեսված` առանց սպառողական փաթեթվածքի սննդամթերք (կոնֆետներ, շաքարավազ և այլ սննդամթերք), ապա տրանսպորտային փաթեթվածքի մականշվածքը, որի մեջ տեղադրված է այդ սննդամթերքը, պետք է համապատասխանի սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով նախատեսված պահանջներին:
Տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված սննդամթերքի` սույն հոդվածի 4.2 մասի 1-ին կետով նախատեսված և գրառումների ձևով կատարված մականշվածքը Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության (օրենսդրությունների) մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում պետք է զետեղվի ռուսերենով և Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)` բացառությամբ սույն հոդվածի 4.8 մասի 3-րդ կետում նշված դեպքերի:
Այն դեպքում, երբ սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով նախատեսված և տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված սննդամթերքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղված մականշվածքի մասին այդ մթերքի սպառողներին կարելի է տեղեկացնել առանց տրանսպորտային փաթեթվածքի ամբողջականությունը խախտելու, ապա թույլատրվում է նշված մականշվածքը չզետեղել տրանսպորտային փաթեթվածքի վրա:
Տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված սննդամթերքի մականշվածքի մեջ կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում` տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որին համապատասխան արտադրվել և կարող են նույնականացվել սննդամթերքը, սննդամթերքի համար ստեղծված անունը, ապրանքային նշանը, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողի մասին տեղեկությունները, սննդամթերքի ծագման վայրի անվանումը, լիցենզիան տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը, կամավոր հավաստագրման համակարգերի նշանները:
Տրանսպորտային փաթեթվածքում փաթեթավորված սննդամթերքի մականշվածքին ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
4.3. Սննդամթերքի անվանման ձևավորմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի` մականշվածքի մեջ նշվող անվանումը պետք է հնարավորություն տա մթերքը դասել սննդամթերքի շարքին, հավաստի կերպով բնութագրել և այլ սննդամթերքից տարբերակել այն:
Սննդամթերքի ստեղծված անվանումը (առկայության դեպքում) պետք է ներառվի սննդամթերքի անվանման մեջ և տեղադրվի անմիջապես դրա կողքին:
(պարբերությունը ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ)
Սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու դեպքում սննդամթերքի անվանումը պետք է համապատասխանի դրանց պահանջներին:
Սննդամթերքի ֆիզիկական հատկությունների և (կամ) մշակման հատուկ եղանակների մասին տեղեկատվությունը (վերականգնված, ապխտած, մարինացված, աղացած, իոնացնող ճառագայթմամբ մշակված, սուբլիմացված սննդամթերք և դրա մասին նմանատիպ տեղեկատվություն) ներառվում է սննդամթերքի անվանման մեջ կամ տեղակայվում անմիջապես անվանման կողքին, եթե այդ տեղեկատվության բացակայությունը կարող է մոլորության մեջ գցել սպառողին (ձեռք բերողին): Սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ այդ տեղեկատվությանը ներկայացվող պահանջները սահմանվում են սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով:
Սննդամթերքի անվանման մեջ չի թույլատրվում նշել բաղադրիչներ, եթե դրանք կամ դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները չեն մտնում սննդամթերքի բաղադրության մեջ:
Այն դեպքում, երբ սննդամթերքի բաղադրության մեջ օգտագործվում է բուրավետիչ, ապա այդ բուրավետիչով փոխարինված և սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող բաղադրիչի անվանումը թույլատրվում է ներառել սննդամթերքի անվանման մեջ` օգտագործելով հետևյալ բառերը` համով և (կամ) բույրով:
Սննդամթերքի անվանումը նշելուն ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
4.4. Սննդամթերքի բաղադրությունը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նշվում են սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներով այլ բան սահմանված չէ: Տվյալ բաղադրիչները նշելուց անմիջապես առաջ պետք է զետեղվի «Բաղադրությունը» գրառումը:
Սննդամթերքի մեջ բարդ բաղադրիչի (երկու և ավելի բաղադրիչներից կազմված) առկայության դեպքում սննդամթերքի բաղադրության մեջ սույն հոդվածի 4.4 մասի 1-ին կետի պահանջների պահպանմամբ նշվում է այդ բարդ բաղադրիչի բաղադրության մեջ մտնող բոլոր բաղադրիչների ցանկը, կամ նշվումէ բարդ բաղադրիչը, որին փակագծերում լրացնում են բաղադրիչները` իրենց զանգվածային մասի նվազման կարգով: Այն դեպքում, երբ բարդ բաղադրիչի զանգվածային մասը կազմում է 2 տոկոս և դրանից պակաս, ապա թույլատրվում է չնշել նրա մեջ մտնող բաղադրիչները` բացառությամբ սննդային հավելումների, բուրավետիչների և դրանց բաղադրության մեջ մտնող սննդային հավելումների, կենսաբանական ակտիվ նյութերի և դեղաբույսերի, բաղադրիչների, որոնք ստացվել են ԳՁՕ-ների և սույն հոդվածի 4.4 մասի 14-րդ կետում նշված բաղադրիչների կիրառմամբ:
Եթե սննդամթերքը պարունակում է 2 տոկոս և դրանից պակաս զանգվածային մաս ունեցող բաղադրիչներ, ապա թույլատրվում է դրանք նշել ցանկացած հերթականությամբ այն բաղադրիչներից հետո, որոնց զանգվածային մասը կազմում է 2 տոկոսից ավելի, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ:
Հենց սննդամթերքը հանդիսացող բաղադրիչի անվանումը նշվում է սննդամթերքի բաղադրության մեջ` սույն հոդվածի 4.3 մասի պահանջներին համապատասխան: Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով նախատեսված բաղադրիչների անվանումները սննդամթերքի բաղադրության մեջ կարող են նշվել սննդամթերքի համապատասխան տեսակների անվանումների ներքո` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բաղադրիչների անվանումները կիրառվում են սննդամթերքի անվանման մեջ:
Սննդամթերքի մեջ բուրավետիչի առկայության դեպքում բաղադրության մասին մականշվածքը պետք է պարունակի «բուրավետիչ (բուրավետիչներ)» բառը: Սննդամթերքի համար ստեղծված անունը` սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բուրավետիչների մասով, թույլատրվում է չնշել:
Սննդամթերքի բաղադրության մեջ սննդային հավելման առկայության դեպքում պետք է նշվեն ֆունկցիոնալ (տեխնոլոգիական) նշանակությունը (թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր, ֆունկցիոնալ (տեխնոլոգիական) այլ նշանակություն) և սննդային հավելման անվանումը, որը կարող է փոխարինվել սննդային հավելման ինդեքսով` Համարակալման միջազգային համակարգի (INS) կամ Համարակալման եվրոպական համակարգի(Е) համաձայն: Եթե սննդային հավելումն ունի զանազան ֆունկցիոնալ նշանակություններ, ապա նշվում է դրա օգտագործման նպատակին համապատասխանող ֆունկցիոնալ նշանակությունը: Չի պահանջվում սննդամթերքի բաղադրության մեջ նշել սննդամթերքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչ օգտագործվող ածխածնի երկօքսիդը` սննդամթերքի մականշվածքի մեջ «Գազավորված» կամ համանման գրառում ներառելու դեպքում:
Չի պահանջվում նշել սննդամթերքի բաղադրությունը ստորև նշվածների համար`
1) թարմ մրգերի (ներառյալ հատապտուղները) և բանջարեղենի (ներառյալ կարտոֆիլը), որոնք կեղևահան արված չեն, կտրատված չեն կամ նման եղանակով մշակված չեն.
2) քացախի, որն ստացվել է պարենային հումքի մեկ տեսակից (առանց այլ բաղադրիչներ ավելացնելու).
3) սննդամթերքի, որը կազմված է մեկ բաղադրիչից` պայմանով, որ սննդամթերքի անվանումը թույլ է տալիս հայտնաբերել այդ բաղադրիչի առկայությունը:
Բացառությամբ սույն հոդվածի 4.4 մասի 14-րդ կետում նշված դեպքի` սննդամթերքի բաղադրիչների շարքին չեն դասվում և դրա բաղադրության մեջ նշելու ենթակա չեն`
1) այն նյութերը, որոնք սննդամթերքի արտադրության գործընթացում հեռացվում են սննդամթերքի բաղադրության մեջ նշված բաղադրիչներից և արտադրության տեխնոլոգիական գործընթացի հաջորդող փուլում ավելացվում են սննդամթերքի մեջ` առանց այդ ելանյութերի քանակությունը գերազանցելու.
2) այն նյութերը, որոնք մտնում են մեկ կամ մի քանի բաղադրիչների բաղադրության մեջ և չեն փոփոխում այդպիսի բաղադրիչներ պարունակող սննդամթերքի հատկությունները.
3) տեխնոլոգիական օժանդակ միջոցները, որոնք օգտագործվում են կոնկրետ սննդամթերքի արտադրության ժամանակ.
4) այն նյութերը, որոնք մտնում են բուրավետիչների կամ սննդային հավելումների բաղադրության մեջ որպես լուծիչներ, համաբուրավետիչ նյութերի կրողներ:
Սննդամթերքի բաղադրության մեջ ջուրը կարող է չնշվել այն դեպքերում, եթե դա`
1) օգտագործվում է սննդամթերքի արտադրության գործընթացում` կոնցենտրացված, խտացրած կամ չոր սննդամթերքի վերականգնման համար.
2) մտնում է սննդամթերքի բաղադրության մեջ նշված հեղուկ բաղադրիչի (այդ թվում` արգանակի, մարինադի, աղալուծույթի, օշարակի, աղաջրի) բաղադրության մեջ:
Սննդամթերքի արտադրության գործընթացում կոնցենտրացված, խտացրած կամ չոր սննդամթերքից վերականգնված բաղադրիչները թույլատրվում է նշել` դրանց վերականգնումից հետո ստացվող զանգվածային մասին համապատասխան:
Մրգերը (ներառյալ հատապտուղները), բանջարեղենը (ներառյալ կարտոֆիլը), ընկույզները, հացազգիները, սնկերը, համեմանքները, համեմունքները, որոնք մտնում են համապատասխան խառնուրդների մեջ և զանգվածային մասով էականորեն չեն տարբերվում, սննդամթերքի բաղադրության մեջ կարող են նշվել ցանկացած հաջորդականությամբ` «փոփոխվող հարաբերակցություններով» գրառմամբ:
Այն սննդամթերքի մականշվածքը, որի բաղադրության մեջ մտնում են քաղցրացուցիչներ` շաքարասպիրտներ, սննդամթերքի բաղադրությունը նշելուց անմիջապես հետո պետք է լրացվի հետևյալ գրառմամբ` Պարունակում է քաղցրացուցիչ (քաղցրացուցիչներ): Չափից ավելի օգտագործման դեպքում կարող է (կարող են) ունենալ թուլացնող ազդեցություն:
Բաղադրիչները (այդ թվում` սննդային հավելումները, բուրավետիչները), կենսաբանական ակտիվ հավելումները, որոնց օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ հակացուցված է հիվանդությունների առանձին տեսակների դեպքում, և որոնք ներկայացված են սույն հոդվածի 4.4 մասի 14-րդ կետում, նշվում են սննդամթերքի բաղադրության մեջ` անկախ դրանց քանակությունից:
Ամենատարածված բաղադրիչների շարքին են դասվում ստորև նշվածները, որոնց օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ հակացուցված է հիվանդությունների առանձին տեսակների դեպքում`
1) գետնընկույզը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
2) ասպարտամը և ասպարտամ-ացեսուլֆամի աղը.
3) մանանեխը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
4) ծծմբի երկօքսիդը և սուլֆիտները, եթե դրանց ընդհանուր պարունակությունը կազմում է 10 միլիգրամից ավելի` մեկ կիլոգրամի համար, կամ 10 միլիգրամ` մեկ լիտրի համար` ծծմբի երկօքսիդի վերահաշվարկով.
5) սնձան պարունակող հացազգիները և դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները.
6) քունջութը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
7) լուպինը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
8) կակղամորթները և դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները.
9) կաթը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները (այդ թվում` կաթնաշաքարը).
10) ընկույզները և դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները.
11) խեցգետնակերպները և դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները.
12) ձուկը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները (բացի ձկան դոնդողանյութից, որն օգտագործվում է որպես հիմնանյութ` վիտամիններ և կարոտինոիդներ պարունակող պատրաստուկների մեջ).
13) նեխուրը և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
14) սոյան և դրա վերամշակումից հետո ստացվող մթերքները.
15) ձուն և դրանց վերամշակումից հետո ստացվող մթերքները:
Սույն հոդվածի 4.4 մասի 14-րդ կետում սահմանված բաղադրիչների ալերգեն հատկությունների մասին տեղեկությունները չի պահանջվում նշել սննդամթերքի մականշվածքի մեջ` բացառությամբ ասպարտամի և ասպարտամ-ացեսուլֆամի աղի մասին տեղեկությունների, որոնք սննդամթերքի արտադրության ժամանակ օգտագործելու դեպքում սննդամթերքի բաղադրությունը նշելուց հետո զետեղվում է «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը:
Իր բաղադրության մեջ հացահատիկային բաղադրիչներ պարունակող սննդամթերքի համար մթերքի բաղադրությունը նշելուց հետո թույլատրվում է զետեղել «Չի պարունակում սնձան» գրառումը, եթե չեն օգտագործվել սնձան պարունակող հացահատիկային բաղադրիչներ, կամ սնձանը հեռացվել է:
Այն դեպքերում, երբ սույն հոդվածի 4.4 մասի 14-րդ կետում սահմանված բաղադրիչները չեն օգտագործվել սննդամթերքի արտադրության ժամանակ, սակայն դրանց առկայությունը սննդամթերքում լիովին բացառել հնարավոր չէ, ապա այդպիսի բաղադրիչների հնարավոր առկայության մասին տեղեկատվությունը զետեղվում է սննդամթերքի բաղադրությունը նշելուց անմիջապես հետո:
Ներկանյութեր (ազոռուբին Е122, դեղին քինոլինային Е104, դեղին «արևի մայրամուտ» FCF Е110, կարմիր հմայիչ АС Е129, պոնսո 4R Е124 և տարտրազին Е102) պարունակող սննդամթերքի համար պետք է կատարվի նախազգուշացնող գրառում. պարունակում է ներկանյութ (ներկանյութեր), որը (որոնք) կարող է (կարող են) բացասական ազդեցություն ունենալ երեխաների ակտիվության և ուշադրության վրա:
Բացառություն են կազմում այն ալկոհոլային խմիչքները և սննդամթերքը, որոնց մեջ նշված ներկանյութերն օգտագործվում են սպանդային մթերքը և մսամթերքը մակնշելու կամ զատիկի համար նախատեսված ձվերը մակնշելու կամ դեկորատիվ ներկելու համար:
4.5. Փաթեթավորված սննդամթերքի քանակությունը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Փաթեթավորված սննդամթերքի քանակը նշվում է այդ մթերքի մականշվածքի մեջ` ծավալի (միլիլիտրերով, սանտիլիտրերով կամ լիտրերով), զանգվածի (գրամներով կամ կիլոգրամներով) կամ հաշվման միավորներով (հատերով): Ընդ որում, թույլատրվում է կիրառել տվյալ միավորների կրճատված անվանումները: Թույլատրվում է չնշել հատով վաճառվող ձվերի, մրգերի, բանջարեղենի զանգվածը կամ ծավալը:
Փաթեթավորված սննդամթերքի քանակը նշելու համար մեծության ընտրությունը, բացառությամբ հատով վաճառվող սննդամթերքի, կատարվում է` հաշվի առնելով ստորև նշված կանոնները, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ`
- եթե սննդամթերքը հեղուկ է, ապա նշվում է դրա ծավալը.
- եթե սննդամթերքը մածուկանման է, մածուցիկ կամ մածուցիկ-կերպարանվող [վիսկոպլաստիկ] թանձրության, ապա նշվում է կա՛մ դրա ծավալը, կա՛մ զանգվածը.
- եթե սննդամթերքը պինդ է, սորուն, պինդ և հեղուկ նյութի խառնուրդ է, ապա նշվում է դրա զանգվածը:
Թույլատրվում է միաժամանակ օգտագործել երկու մեծություններ` սննդամթերքի քանակը, օրինակ` զանգվածը և հատերի քանակը, զանգվածը և ծավալը նշելու համար:
Խմբային փաթեթվածքում սննդամթերքի քանակն անհրաժեշտ է նշել հետևյալ ձևով`
3.1. եթե մեկ անվանում ունեցող սննդամթերքը փաթեթավորված է մի քանի սպառողական փաթեթվածքներում, ապա սննդամթերքի խմբային փաթեթվածքի վրա նշվում են մթերքի ընդհանուր քանակը և սպառողական փաթեթվածքների թիվը.
3.2. եթե փաթեթավորված սննդամթերքի խմբային փաթեթվածքի հատկություններով հնարավոր է լավ տեսնել սննդամթերքի քանակի մասին տեղեկությունները և հեշտությամբ հաշվել սպառողական փաթեթվածքների թիվը, ապա թույլատրվում է դրանք խմբային փաթեթվածքի վրա չնշել.
3.3. եթե փաթեթավորված սննդամթերքը կազմված է տարբեր տեսակների և անվանումներով արտադրանք պարունակող մի քանի սպառողական փաթեթվածքներից և (կամ) տարբեր անվանումներով առանձին արտադրատեսակներից, ապա փաթեթավորված սննդամթերքի խմբային փաթեթվածքի վրա նշվում են յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքում եղած արտադրանքի անվանումը և քանակը և (կամ) յուրաքանչյուր արտադրատեսակի անվանումը, հատերի քանակը կամ զանգվածը:
Տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված սննդամթերքի քանակը նշվում է ծավալի (միլիլիտրերով, սանտիլիտրերով կամ լիտրերով) կամ զանգվածի (գրամներով կամ կիլոգրամներով) միավորներով, կամ տրանսպորտային փաթեթվածքում եղած փաթեթավորման միավորների քանակով (հատերով)` նշելով յուրաքանչյուր փաթեթավորման միավորի մեջ տեղադրված սննդամթերքի քանակը: Ընդ որում, թույլատրվում է կիրառել տվյալ միավորների կրճատված անվանումները:
Այն դեպքում, երբ սննդամթերքը տեղադրված է հեղուկ միջավայրում, օրինակ` ջրում, շաքարի ջրային լուծույթներում, սննդային թթուների ջրային լուծույթներում, աղի ջրային լուծույթներում, աղալուծույթներում, քացախում, մրգային կամ բանջարեղենային հյութերում, ապա սննդամթերքի ծավալը կամ զանգվածը հեղուկ միջավայրի հետ միասին նշելու հետ մեկտեղ պետք է լրացուցիչ նշվեն հեղուկ միջավայրում տեղադրված սննդամթերքի ծավալը կամ զանգվածը: Տվյալ պահանջը տարածվում է նաև հեղուկ միջավայրում տեղադրված սննդամթերքի վրա` հետագա սառեցմամբ:
Չի թույլատրվում կատարել փաթեթավորված սննդամթերքի քանակության և փաթեթավորված սննդամթերքի քանակության արժեքների տիրույթի վերաբերյալ անորոշ նշումներ:
4.6. Սննդամթերքի պատրաստման ամսաթիվը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի մականշվածքի մեջ դրա պատրաստման ամսաթվի նշումը, դրա պիտանիության ժամկետից կախված, կատարվում է հետևյալ բառերի կիրառմամբ`
1) «պատրաստման ամսաթիվը»` նշելով ժամը, օրը, ամիսը` մինչև 72 ժամ պիտանիության ժամկետի դեպքում.
2) «պատրաստման ամսաթիվը»` նշելով օրը, ամիսը, տարին` 72 ժամից մինչև երեք ամիս պիտանիության ժամկետի դեպքում.
3) «պատրաստման ամսաթիվը»` նշելով ամիսը, տարին կամ օրը, ամիսը, տարին` երեք ամիս և ավելի պիտանիության ժամկետի դեպքում.
4) «պատրաստման տարին»` շաքարի համար:
«Պատրաստման ամսաթիվը» բառերից հետո նշվում է սննդամթերքի պատրաստման ամսաթիվը կամ սպառողական փաթեթվածքի վրա այդ ամսաթիվը նշելու տեղը:
Սննդամթերքի մականշվածքի մեջ «պատրաստման ամսաթիվը» բառերը կարող են փոխարինվել «արտադրման ամսաթիվը» կամ իմաստով համանման բառերով:
Սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում «պատրաստման ամսաթիվը» բառերի փոխարեն կարող են սահմանվել այլ հասկացություններ, որոնցով որոշվում է սննդամթերքի առանձին տեսակների արտադրության տեխնոլոգիական գործընթացի ավարտի ամսաթիվը, օրինակ` խմիչքների շշալցման ամսաթիվը, ձվերի տեսակավորման ամսաթիվը, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի տարին, վայրի մրգերի, ընկույզների, մեղվաբուծական արտադրանքի հավաքի տարին:
Սննդամթերքի պատրաստման ամսաթիվը նշելուն ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
4.7. Սննդամթերքի պիտանիության ժամկետը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի մականշվածքի մեջ դրա պիտանիության ժամկետի նշումը կատարվում է հետևյալ բառերի կիրառմամբ`
1) «պիտանի է մինչև»` նշելով ժամը, օրը, ամիսը` դրա մինչև 72 ժամ պիտանիության ժամկետի դեպքում.
2) «պիտանի է մինչև»` նշելով օրը, ամիսը, տարին` դրա 72 ժամից մինչև երեք ամիս պիտանիության ժամկետի դեպքում.
3) «պիտանի է մինչև ....... ավարտը»` նշելով ամիսը, տարին, կամ «պիտանի է մինչև»` նշելով օրը, ամիսը, տարին` դրա` առնվազն երեք ամիս պիտանիության ժամկետ ունենալու դեպքում:
Սննդամթերքի պիտանիության ժամկետը նշելու նպատակով կարող է կիրառվել «պիտանի է» բառը` նշելով օրերի, ամիսների կամ տարիների քանակը, կամ մինչև 72 ժամ պիտանիության ժամկետի դեպքում` «պիտանի է» բառը` նշելով ժամերի քանակը:
«Պիտանի է մինչև», «պիտանի է», «պիտանի է մինչև... ավարտը» բառերից հետո նշվում է կա՛մ սննդամթերքի պիտանիության ժամկետը, կա՛մ փաթեթվածքի վրա այդ ժամկետը նշելու տեղը:
Այն սննդամթերքի մականշվածքը, որի համար արտադրողը սահմանում է պիտանիության անսահմանափակ ժամկետ, պետք է լրացվի «Պիտանիության ժամկետը անսահմանափակ է պահպանման պայմաններին հետևելու դեպքում» գրառմամբ:
Սննդամթերքի մականշվածքի մեջ «պիտանի է մինչև», «պիտանի է», «պիտանի է մինչև ........... ավարտը» բառերը կարող են փոխարինվել «պիտանիության ժամկետը», «օգտագործել մինչև» կամ իմաստով համանման բառերով:
Սննդամթերքի պիտանիության ժամկետը նշելուն ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
4.8. Սննդամթերքն արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի անվանումն ու գտնվելու վայրը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքն արտադրողի անվանումը և գտնվելու վայրը նշվում են սննդամթերքի մականշվածքի մեջ` անկախ սննդամթերքի` Մաքսային միության անդամ պետությունների տարածքում արտադրված լինելու կամ երրորդ երկրներից մատակարարվելու հանգամանքից: Սննդամթերքն արտադրողի գտնվելու վայրը որոշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրով:
Սպառողին (ձեռք բերողին) տրամադրվող տեղեկատվության մեջ անհրաժեշտ է կիրառել արտադրողի` պաշտոնապես գրանցված անվանումը և գտնվելու վայրը (հասցեն` ներառյալ երկիրը): Արտադրողի հասցեի հետ չհամընկնելու դեպքում նաև նշվում են արտադրության (արտադրությունների) և այն անձի հասցեն (հասցեները), որին արտադրողը լիազորել է սպառողների (ձեռք բերողների) դժգոհություններն իր տարածքում ընդունելու համար (առկայության դեպքում):
Երրորդ երկրներից մատակարարվող սննդամթերքն արտադրողի անվանման և գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թույլատրվում է նշել լատինական այբուբենի տառերով և արաբական թվանշաններով կամ սննդամթերքն արտադրողի գտնվելու վայրի երկրի պետական լեզվով (լեզուներով)` երկրի անվանումը ռուսերենով նշելու պայմանով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշման խմբագրությամբ)
Այն սննդամթերքի մականշվածքի մեջ, որի արտադրությունն իրականացնում են մի քանի արտադրողներ, կարող են նշվել յուրաքանչյուր արտադրողի անվանումն ու գտնվելու վայրը` պայմանով, որ սպառողներին (ձեռքբերողներին) յուրաքանչյուր արտադրողի մասին տեղեկացնելու եղանակը, օրինակ` տառեր, թվանշաններ, խորհրդանիշներ կիրառելը, այլ տառատեսակով առանձնացնելը, պետք է թույլ տա միանշանակ կերպով սահմանել կոնկրետ սննդամթերքն արտադրողին:
Ոչ պատրաստման վայրում փաթեթավորված մթերքները (բացառությամբ այն դեպքերի, երբ մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները սննդամթերքը փաթեթավորում են սպառողական փաթեթվածքում) պետք է պարունակեն սույն հոդվածի 4.8 մասի 1-ին կետով նախատեսված տեղեկատվությունն այն արտադրողի և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին, որոնք սննդամթերքի փաթեթավորումն իրականացնում են ոչ դրա պատրաստման վայրում` դրա հետագա իրացման համար կամ այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պատվերով:
Եթե արտադրողն ունի արտադրողի կողմից լիազորված անձ, ապա արտադրողի կողմից լիազորված այդ անձի անվանումը և գտնվելու վայրը պետք է նշվեն սննդամթերքի մականշվածքի մեջ:
Երրորդ երկրներից մատակարարվող սննդամթերքի մականշվածքի մեջ նշվում են ներմուծողի անվանումը և գտնվելու վայրը:
4.9. Սննդամթերքի սննդային արժեքը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի սննդային արժեքը, որը նշվում է դրա մականշվածքի մեջ, ներառում է հետևյալ ցուցանիշները`
1) էներգետիկ արժեքը (կալորիականությունը).
2) սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը.
3) վիտամինների և հանքային նյութերի քանակությունը.
Բուրավետիչների, մաստակի, սուրճի, բնական հանքային ջրի, շշալցված խմելու ջրի, սննդային հավելումների, հում սննդամթերքի (սնկերի, մթերատու կենդանիների և թռչնի, ձկան սպանդից ստացված մթերքների, բանջարեղենի (ներառյալ կարտոֆիլը), մրգերի (ներառյալ հատապտուղները), կերակրի աղի, համեմանքների, համեմունքների, քացախի, թեյի սննդային արժեքը կարող է չնշվել, եթե սննդամթերքի տվյալ տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ: Սննդամթերքի այլ տեսակների սննդային արժեքը կարող է չնշվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում:
Սննդամթերքի սննդային արժեքը պետք է ներկայացվի սննդամթերքի 100 գրամի կամ 100 միլիլիտրի և (կամ) մեկ չափաբաժնի (սննդամթերքի` մականշվածքի վրա որպես մեկ չափաբաժին նշված որոշակի քանակություն` պարտադիր նշելով այդ չափաբաժնի քանակությունը) հաշվարկով:
Սննդամթերքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) պետք է նշվի ջոուլներով և կալորիաներով կամ նշված մեծությունների պատիկով կամ մասով արտահայտված միավորներով:
Սննդանյութերի, այդ թվում` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը սննդամթերքում պետք է նշվի գրամով կամ նշված մեծությունների պատիկով կամ մասով արտահայտված միավորներով:
Սննդամթերքում վիտամինների և հանքային նյութերի քանակությունը պետք է նշվի Միավորների միջազգային համակարգում (ՉՀ) նշված մեծությունների միավորներով (միլիգրամներով կամ միկրոգրամներով) կամ Մաքսային միության անդամ պետություններում կիրառման համար թույլատրված այլ մեծությունների միավորներով` Մաքսային միության անդամ պետությունների` չափումների միասնականության ապահովման ոլորտի օրենսդրությանը համապատասխան:
Սննդամթերքի սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը և էներգետիկ արժեքը (կալորիականությունը) պետք է նշվեն այն սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և էներգետիկ արժեքի (կալորիականության) մասով, որոնց դեպքում սննդամթերքի 100 գրամում կամ 100 միլիլիտրում կամ մեկ չափաբաժնում (եթե սննդային արժեքը ներկայացված է մեկ չափաբաժնի հաշվարկով) այդ քանակությունը կազմում է հասուն մարդու` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և էներգիայի միջին օրական պահանջն արտահայտող մեծությունների 2 և ավելի տոկոսը: Այլ դեպքերում սննդամթերքի սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը և էներգետիկ արժեքը (կալորիականությունը) կարող են նշվել ըստ արտադրողի հայեցողության:
Սննդամթերքում վիտամինների և հանքային նյութերի քանակությունը պետք է նշվի այն դեպքում, երբ վիտամինները և հանքային նյութերը սննդամթերքում ավելացվել են դրա արտադրության ժամանակ: Այլ դեպքերում վիտամինների և հանքային նյութերի քանակությունը սննդամթերքում կարող է նշվել այն վիտամինների և հանքային նյութերի մասով, որոնց դեպքում սննդամթերքի 100 գրամում կամ 100 միլիլիտրում կամ մեկ չափաբաժնում (եթեսննդային արժեքը ներկայացված է մեկ չափաբաժնի հաշվարկով) այդ քանակությունը կազմում է հասուն մարդու` վիտամինների և հանքային նյութերի միջին օրական պահանջն արտահայտող մեծությունների 5 և ավելի տոկոսը:
Հասուն մարդու` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և էներգիայի, վիտամինների, հանքային և այլ նյութերի միջին օրական պահանջն արտահայտող մեծությունները որոշվում են Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածին համապատասխան:
Սպառողների առանձին կատեգորիաների համար նախատեսված սննդամթերքի մականշվածքի մեջ սույն հոդվածի 4.9 մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերում նշված` սննդային արժեքի ցուցանիշները նշելու համար հաշվարկը կատարվում է ըստ սպառողների այդ կատեգորիայի համար միջին օրական պահանջի:
Կենսաբանական ակտիվ սննդային հավելումների համար այն նյութերի մասով, որոնց աղբյուրը տվյալ կենսաբանական ակտիվ հավելումներն են, իսկ հարստացված սննդամթերքի համար այն նյութերի մասով, որոնք օգտագործվում են այդ սննդամթերքի հարստացման համար, լրացուցիչ կերպով պետք է նշվի սննդային արժեքն այն մեծությունների նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, որոնք որոշվել են սույն հոդվածի 4.9 մասի 9-րդ կետով սահմանված կարգով:
Սպառողների կողմից պատրաստման ենթակա սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշների արժեքներն այդ սննդամթերքի մականշվածքի մեջ նշվում են` առանց հաշվի առնելու դրա հետագա պատրաստումը:
Սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշները սննդամթերք արտադրողի կողմից սահմանվում են վերլուծական կամ հաշվարկային եղանակով:
Սննդամթերքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) և դրանում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի պարունակությունը նշելիս կարող են կիրառվել սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշների արժեքների կլորացման կանոնները` Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածին համապատասխան, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ:
Սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշների առումով մականշվածքի վրա կարող է լրացուցիչ կերպով նշվել «Միջին արժեքները» գրառումը: Սննդամթերքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) սահմանելիս պետք է կիրառվեն սննդամթերքի հիմնական սննդանյութերն էներգետիկ արժեքի (կալորիականության) վերահաշվարկելու գործակիցները` Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածին համապատասխան:
Սննդամթերքում ածխաջրերի պարունակությունը սահմանելիս հաշվիէ առնվում դրանց` սննդամթերքում պարունակվող (բացառությամբ սննդային մանրաթելերի) և մարդու օրգանիզմում նյութափոխանակությանը մասնակցող քանակությունը, ինչպես նաև քաղցրացուցիչ շաքարասպիրտների քանակությունը:
Վիտամին А-ի և նախավիտամին А-ի քանակությունը սահմանելիս կիրառվում է փոխակերպման գործակիցն այն հաշվարկով, որ մեկ միկրոգրամ ռետինոլը կամ ռետինոլին համարժեք նյութը համապատասխանում է վեցմիկրոգրամ բետա կարոտինին:
Սննդամթերքի սննդային արժեքը նշելուն ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կարող են սահմանվել սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում:
4.10. Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող ընդհանուր պահանջները
Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը մակնշման ժամանակ նշվում է կամավոր հիմունքներով:
Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը, այդ թվում` սննդամթերքում ԳՁՕ-ներից (կամ) ԳՁՕ-ների օգտագործմամբ ստացված բաղադրիչների բացակայության մասին տեղեկատվությունը պետք է հաստատվեն այն ապացույցներով, որոնք կազմվել են սննդամթերքի մականշվածքի մեջ այդ հայտարարությունը նշած անձի կողմից ինքնուրույն կամ այլ անձանց մասնակցությամբ ստացվել են նրա կողմից: Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների առկայության ապացույցները ենթակա են պահպանման կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերերի մոտ, որոնք տվյալ սննդամթերքը շրջանառության մեջ են դնում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում, և ներկայացվում են Մաքսային միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը, որը նշված է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում, կարող է օգտագործվել միայն այդ հավելվածում ներկայացված պայմանների պահպանման դեպքում, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ: Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում չնշված` սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը կարող է օգտագործվել սննդամթերքի մականշվածքի մեջ` սույն հոդվածի 4.10 մասի 2-րդ կետի պահանջները կամ սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները պահպանելու դեպքում:
Սննդային արժեքի մասով սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը պետք է ուղեկցվի սննդամթերքի մականշվածքի մեջ համապատասխան այն սննդանյութերի քանակության նշմամբ, որոնցով սահմանվում է սննդամթերքի սննդային արժեքը:
4.11. Սննդամթերքում գենաձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տեղեկությունները մականշվածքի մեջ նշելուն ներկայացվող պահանջները
ԳՁՕ-ների օգտագործմամբ ստացված սննդամթերքի, այդ թվում` դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և սպիտակուց չպարունակող սննդամթերքի համար պետք է նշվի հետևյալ տեղեկատվությունը` «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենաձևափոխված օրգանիզմներից ստացված մթերք» կամ «մթերքը պարունակում է գենաձևափոխված օրգանիզմների բաղադրիչներ»:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ)
Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին զետեղվում է ԳՁՕ-ների կիրառմամբ ստացված արտադրանքի` այդ նշանին ձևով և չափով նույնական մականշվածքը` «ԳՁՕ» գրառման տեսքով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ)
Այն դեպքում, երբ արտադրողը սննդամթերքի արտադրության ժամանակ չի օգտագործել գենաձևափոխված օրգանիզմներ, ապա սննդամթերքում ԳՁՕ-ի 0,9 տոկոս և դրանից պակաս պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես չվերացվող խառնուրդ, և այդ սննդամթերքը չի դասվում ԳՁՕ պարունակող սննդամթերքների շարքին: Այդ սննդամթերքի մակնշման ժամանակ ԳՁՕ-ի առկայության մասին տեղեկություններ չեն նշվում:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ)
Այն սննդամթերքի համար, որն ստացվել է գենաձևափոխված միկրոօրգանիզմներից (մանրէներից, խմորասնկերից և միցելային սնկերից, որոնց գենետիկ նյութը փոփոխված է գենային ինժեներիայի մեթոդների կիրառմամբ) (այսուհետ` ԳՁՄ) կամ ստացվել է այդ միկրոօրգանիզմների օգտագործմամբ, պարտադիր նշվում է հետևյալ տեղեկատվությունը`
- կենդանի ԳՁՄ-ներ պարունակող մթերքների համար` «Մթերքը պարունակում է կենդանի գենաձևափոխված միկրոօրգանիզմներ».
- ոչ կենսունակ ԳՁՄ-ներ պարունակող մթերքների համար` «Մթերքն ստացվել է գենաձևափոխված միկրոօրգանիզմների օգտագործմամբ».
- տեխնոլոգիական ԳՁՄ-ներից մաքրված մթերքների կամ ԳՁՄ-ներից մաքրված բաղադրիչների օգտագործմամբ ստացված մթերքների համար` «Մթերքը պարունակում է բաղադրիչներ, որոնք ստացվել են գենաձևափոխված միկրոօրգանիզմների օգտագործմամբ»:
Սննդամթերքի մականշվածքի մեջ ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկություններ չեն նշվում օգտագործված տեխնոլոգիական օժանդակ միջոցների մասով, որոնք պատրաստվել են ԳՁՕ-ներից կամ դրանց օգտագործմամբ:
4.12. Մականշվածքը վերջնականացնելու եղանակներին ներկայացվող պահանջները
Սննդամթերքի` սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով և 4.2 մասի 1-ին կետով նախատեսված մականշվածքը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի, հավաստի և մոլորության մեջ չգցի սպառողներին (ձեռք բերողներին), ընդ որում, գրառումները, նշանները, խորհրդանիշները պետք է կոնտրաստային լինեն այն ֆոնի նկատմամբ, որի վրա զետեղված է մականշվածքը: Մականշվածքի զետեղման եղանակը պետք է ապահովի սննդամթերքի պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում դրա պահպանվածությունը` արտադրողի կողմից սահմանված պահպանման պայմանները պահպանելու դեպքում:
Դյուրընթեռնելիության չափանիշներն են մակնշման մեջ օգտագործվող այն տառատեսակի հստակությունն ու պարզությունը, որի չափսը պետք է համապատասխանի սույն կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված պահանջներին, ինչպես նաև ֆոնի գույնի և դրա վրա զետեղված տեղեկատվության գույնի միջև հակադրությունը, որոնք ապահովում են տեղեկատվությունն առանց օպտիկական հարմարանքների ընթերցելու հնարավորությունը` բացառությամբ տեսողությունը շտկելու համար օգտագործվող հարմարանքների (ակնոց, կոնտակտային լինզաներ և այլն):
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ)
Հասկանալիության չափանիշը սննդամթերքի մասին տեղեկատվության իմաստը տեքստի կամ տեքստի ու պատկերի ձևով փոխանցելու միանշանակությունն է:
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ)
Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ (բացի պատրաստման ամսաթիվը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պատրաստման ամսաթիվը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) և 5-րդ (բացի պիտանիության ժամկետը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) ենթակետերով նախատեսված տեղեկությունները նշվում են 2 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր):
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ)
Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ (օգտագործման առաջարկությունների և (կամ) սահմանափակումների մասով) և 9-րդ (մասնագիտացված սննդամթերքի համար) ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և (կամ) պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունը (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում) նշելու համար օգտագործվող բառերը նշվում են 0.8 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր):
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ)
Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետի 1-ին, 4-6-րդ ենթակետերով և 4.4 մասի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունները պետք է զետեղվեն սպառողական փաթեթվածքի և (կամ) այնպիսի պիտակի վրա, որի հեռացումը սպառողական փաթեթվածքից պետք է դժվար լինի:
Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 7-11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները պետք է զետեղվեն սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի, և (կամ) ներդիր-թերթիկի վրա, և (կամ) յուրաքանչյուր փաթեթավորման միավորում տեղադրվող կամ յուրաքանչյուր փաթեթավորման միավորի վրա փակցվող ներդիր-թերթիկի վրա:
Այն դեպքում, երբ սննդամթերքի սպառողական փաթեթվածքի ավելի մեծ կողմի մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի սանտիմետրը, սույն հոդվածի 4.1 մասի 2-րդ կետով և 1-ին կետի 3-րդ, 7-11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները (բացառությամբ սույն հոդվածի 4.4 մասի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունների) պետք է զետեղվեն սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա, և (կամ) յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի վրա կամ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքի վրա տեղադրվող ներդիր-թերթիկի վրա, կամ յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի կամ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքի վրա փակցվող ներդիր-թերթիկի վրա:
Մանրածախ առևտրի կազմակերպությունների կողմից սպառողի բացակայությամբ սննդամթերքի չափածրարման դեպքում սպառողական փաթեթվածքի կամ դրան փակցված պիտակի վրա պետք է նշվեն սննդամթերքի անվանումը, դրա պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները: Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով և 4.4 մասի 13-րդ կետով նախատեսված այլ տեղեկությունների մասին սպառողը տեղեկանում է այդ սննդամթերքի հիմնավորված ընտրության հնարավորությունն ապահովող ցանկացած եղանակով (այդ թվում` տեղեկությունները մթերքի սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա, և (կամ) յուրաքանչյուր փաթեթավորման միավորում տեղադրվող կամ յուրաքանչյուր փաթեթավորման միավորին փակցվող ներդիր-թերթիկի վրա զետեղելու միջոցով):
Անմիջապես տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված սննդամթերքի առնչությամբ, ինչպես նաև մանրածախ առևտրի կազմակերպությունների կողմից սպառողի ներկայությամբ չափածրարվող սննդամթերքի առնչությամբ սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետով և 4.4 մասի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունների մասին սպառողը տեղեկանում է այդ սննդամթերքի հիմնավորված ընտրության հնարավորությունն ապահովող ցանկացած եղանակով:
Սննդամթերքի` անմիջապես տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված` սույն հոդվածի 4.2 մասով նախատեսված մականշվածքը պետք է զետեղվի տրանսպորտային փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա, և (կամ) յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքում տեղադրվող կամ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթվածքի վրա փակցվող ներդիր-թերթիկի վրա, կամ պարունակվի սննդամթերքին կից ներկայացվող փաստաթղթերում:
Սննդամթերքի մականշվածքը չպետք է պարունակի սննդամթերքի այնպիսի պատկեր կամ տեքստային նկարագրություն, որը չի պարունակվում սպառողական փաթեթվածքում կամ չի օգտագործվել սպառողական փաթեթվածքում գտնվող սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրիչների արտադրության ժամանակ, կամ որի համը և (կամ) բույրը նման չեն սպառողական փաթեթվածքում գտնվող սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչների համին կամ բույրին` բացառությամբ սույն հոդվածի 4.12 մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերի:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշման խմբագրությամբ)
Սննդամթերքի մականշվածքը, որը զետեղված է այնպիսի ճաշատեսակի պատկերի կամ տեքստային նկարագրության տեսքով, որի պատրաստման դեպքում կիրառվում է այդ սննդամթերքը, պետք է ուղեկցվի «պատրաստված ճաշատեսակի տարբերակ» կամ իմաստով համանման բառերով:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշման խմբագրությամբ)
Հոդված 5. Սննդամթերքի մականշվածքին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումը
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին սննդամթերքի մականշվածքի համապատասխանությունն ապահովվում է անմիջապես մականշվածքին ներկայացվող դրա պահանջների կատարմամբ և սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմամբ, որոնցով սահմանվում են դրա մականշվածքին ներկայացվող լրացուցիչ պահանջները:
Հավելված 1
«Սննդամթերքի մակնշման մասին»
Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011)
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ
Բաղադրիչների տեսակները |
Սննդամթերքի տեսակների անվանումները |
1 |
2 |
Յուղեր կամ ճարպեր` ռաֆինացված |
Յուղ կամ ճարպ` նշելով ծագումը.բուսական կամ կենդանական |
Կակաոյի յուղ` ճնշման տակ քամված, լուծամզված կամ ռաֆինացված |
Կակաոյի յուղ |
Մրգերի խառնուրդներ, որոնց զանգվածային մասը կազմում է սննդամթերքի 10 տոկոսից ոչ ավելին |
Մրգեր |
Հատապտուղների խառնուրդներ, որոնք կազմում են սննդամթերքի զանգվածային մասի 10 տոկոսից ոչ ավելին |
Հատապտուղներ |
Շաքարած մրգեր, որոնք կազմում են սննդամթերքի զանգվածային մասի 10 տոկոսից ոչ ավելին |
Ցուկատներ |
Բանջարեղենի խառնուրդներ, որոնք կազմում են սննդամթերքի զանգվածային մասի 10 տոկոսից ոչ ավելին |
Բանջարեղեն |
Մեղր բնական` ցանկացած տեսակի |
Մեղր |
Հացահատիկի երկու և ավելի տեսակների ալյուրի խառնուրդներ |
Ալյուր` հացահատիկի այն տեսակների նշումով, որոնցից դա արտադրված է` դրանց զանգվածային մասի նվազման կարգով |
Օսլաներ և ֆիզիկական միջոցներով կամ ֆերմենտներով մոդիֆիկացված օսլաներ |
Օսլա<*> |
Ձուկ` բոլոր տեսակների |
Ձուկ |
Կերակրի աղ (նատրիումի քլորիդ) |
Աղ |
Պանիր կամ պանիրների խառնուրդ |
Պանիր |
Կաթնային սպիտակուց, կազեիններ, կազեինատներ, շիճուկային սպիտակուց և դրանց խառնուրդները |
Կաթնային սպիտակուց |
Համեմանքներ, որոնք կազմում են սննդամթերքի զանգվածային մասի 2 տոկոսից ոչ ավելին |
Համեմանքներ կամ համեմանքների խառնուրդներ |
Համեմունքներ, որոնք կազմում են սննդամթերքի զանգվածային մասի 2 տոկոսից ոչ ավելին |
Համեմունքներ կամ համեմունքների խառնուրդներ |
Ելանյութեր, որոնք օգտագործվում են մաստակի արտադրության համար |
Հիմք` ռետինային |
Սախարոզա` բոլոր տեսակների |
Շաքար |
Գլյուկոզա` անջուր կամ մոնոհիդրատային |
Գլյուկոզա |
Մաթ` բոլոր տեսակների |
Մաթ կամ գլյուկոզայի թանձրահյութ |
Խաղողի գինիներ |
Գինի |
Ձավարեղեն` բոլոր տեսակների |
Ձավարեղեն |
Սոյայի սպիտակուց (իզոլյատներ, խտանյութեր) |
Սոյայի սպիտակուց |
Ձվամթերք` բոլոր տեսակների |
Ձվամթերք |
<*> Լրացուցիչ նշվում է ծագումը, օրինակ` կարտոֆիլի: |
Հավելված 2
«Սննդամթերքի մակնշման մասին»
Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011)
ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ և ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ` ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հիմնական սննդանյութերը |
Օրական սպառման համար առաջարկվող մակարդակը |
Էներգետիկ արժեքը, կՋ/կկալ<*> |
10 467/2 500 |
Սպիտակուցներ, գ |
75 |
Ճարպեր, գ |
83 |
այդ թվում` պոլիչհագեցած ճարպաթթուներ, գ |
11 |
Դյուրամարս ածխաջրեր, գայդ թվում` շաքար (սախարոզա), գ |
365 |
65 |
Սննդային մանրաթելեր, գ |
30 |
Հանքային նյութեր` |
|
Կալցիում, մգ |
1000 |
Ֆոսֆոր, մգ |
800 |
Երկաթ, մգ |
14 |
Մագնեզիում, մգ |
400 |
Ցինկ, մգ |
15 |
Յոդ, մկգ |
150 |
Կալիում, մգ |
3 500 |
Սելեն, մգ |
0,07 |
Վիտամիններ` |
|
Վիտամին А, մկգ |
800 |
Վիտամին D, մկգ |
5<**> |
Վիտամին Е, մգ |
10 |
Վիտամին С, մգ |
60 |
Թիամին, մգ |
1,4 |
Ռիբոֆլավին, մգ |
1,6 |
Նիացին, մգ |
18 |
Վիտամին В6, մգ |
2 |
Ֆոլացին, մկգ |
200 |
Վիտամին В12, մկգ |
1 |
Բիոտին, մգ |
0,05 |
Պանտոտենային թթու, մգ |
6 |
<*> Էներգետիկ արժեքը ջոուլներով նշելիս փոխարկման համար կիրառվում է «1 կալորիան հավասար է 4,1868 Ջոուլի» (ճշգրիտ) հարաբերակցությունը:<**> 5 մկգ խոլեկալցիֆերոլ - 200 ՄՄ վիտամին D: |
Հավելված 3
«Սննդամթերքի մակնշման մասին»
Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011)
Սննդամթերքի էներգետիկ արժեքի ցուցանիշները կլորացնելու կանոնները
Աղյուսակ 1
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը), կՋ/կկալ |
Կլորացման կանոնները կամ ցուցումները |
1-ից փոքր |
Նշվում է` «1» |
1-ից մինչև 5-ը` ներառյալ |
Մինչև մոտակա ամբողջ թիվը |
5-ից մինչև 100-ը` ներառյալ |
Մինչև 5-ի բազմապատիկ մոտակա ամբողջ թիվը |
100-ից մեծ |
Մինչև 10-ի բազմապատիկ մոտակա ամբողջ թիվը |
Սննդամթերքի սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունների արժեքների կլորացման կանոնները
Աղյուսակ 2
Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը, գ |
Կլորացման կանոնը և (կամ) ցուցումները |
0,5-ից փոքր |
Նշվում է ստորակետից հետո եկող մինչև առաջին տասնորդական նիշի արժեքը |
0,5-ից մինչև 10-ը` ներառյալ |
Մինչև 0,5 գ-ի բազմապատիկ մոտակա արժեքը |
10-ից մեծ |
Մինչև 1 գ-ի բազմապատիկ մոտակա ամբողջ թիվը |
Հավելված 4
«Սննդամթերքի մակնշման մասին»
Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011)
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Էներգետիկ արժեքը, որը պետք է նշվի, հաշվարկվում է վերահաշվարկման հետևյալ գործակիցների կիրառմամբ`
Սննդամթերքի հիմնական սննդանյութերը |
Վերահաշվարկման գործակիցները |
Սպիտակուցներ |
4 կկալ/գ` 17 կՋոուլ/գ |
Ածխաջրեր, այդ թվում` մոնո- և դիսախարիդներ (բացառությամբ շաքարասպիրտների) |
4 կկալ/գ` 17 կՋ/գ |
Շաքարասպիրտներ (բացառությամբ էրիթրիտի) |
2,4 կկալ/գ` 10 կՋ/գ |
Էրիթրիտ |
0 |
Ճարպեր, ճարպաթթուներ |
9 կկալ/գ` 37 կՋ/գ |
Օրգանական թթուներ |
3 կկալ/գ` 13 կՋ/գ |
Սալատրիմ |
6 կկալ/գ` 25 կՋ/գ |
Էթանոլ |
7 կկալ/գ` 29 կՋ/գ |
Սննդային մանրաթելեր |
2 կկալ/գ` 8 կՋ/գ |
Հավելված 5
«Սննդամթերքի մակնշման մասին»
Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011)
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սննդային արժեքի ցուցանիշը կամ բաղադրիչը |
Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը |
Պայմանը, որի պահպանումը պարտադիր է սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը սննդամթերքի մականշվածքի մեջ օգտագործելու դեպքում |
1 |
2 |
3 |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) |
Նվազեցված |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) նվազեցված է առնվազն 30 տոկոսով` համանման սննդամթերքի էներգետիկ արժեքի (կալորիականության) համեմատությամբ |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) |
Ցածր |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) կազմում է 40 կկալ-ից (170 կՋ) ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 20 կկալ-ից (80 կՋ) ոչ ավելի` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում: Անմիջապես սննդի մեջ օգտագործվող շաքարի փոխարինիչների դեպքում էներգետիկ արժեքը (կալորիականությունը) կազմում է 4 կկալ-ից (17 կՋ) ոչ ավելի/6 գ սախարոզային հավասար` համարժեք քաղցրացնող հատկություններով չափաբաժին |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) |
Բացակայում է (առանց) |
Էներգետիկ արժեքը (կալորիականությունը) կազմում է 4 կկալ-ից (17 կՋ) ոչ ավելի 100 մլ-ի համար: Անմիջապես սննդի մեջ օգտագործվող շաքարի փոխարինիչների դեպքում էներգետիկ արժեքը (կալորիականությունը) կազմում է 0,4 կկալ-ից (1,7 կՋ) ոչ ավելի/6 գ սախարոզային հավասար` համարժեք քաղցրացնող հատկություններով չափաբաժին |
Սպիտակուց |
Աղբյուրը |
Սպիտակուցն ապահովում է սննդամթերքի էներգետիկ արժեքի (կալորիականության) առնվազն 12 տոկոսը` պայմանով, որ սպիտակուցի քանակությունը կազմում է սպիտակուցի օրական պահանջի առնվազն 5 տոկոսը 100 գ-ի համար` կոշտ մթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Սպիտակուց |
Բարձր պարունակություն |
Սպիտակուցն ապահովում է սննդամթերքի էներգետիկ արժեքի (կալորիականության) առնվազն 20%-ը |
Ճարպ |
Ցածր պարունակություն |
Ճարպը կազմում է 3 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 1,5 գ-ից ոչ ավելի` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Ճարպ |
Բացակայում է (առանց) |
Ճարպը կազմում է 0,5 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Հագեցած ճարպաթթուներ |
Ցածր պարունակություն |
Սննդամթերքում հագեցած ճարպաթթուների և տրանսճարպաթթուների հանրագումարը կազմում է 1,5 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 0,75 գ/100 մլ-ի համար` հեղուկների դեպքում, և ցանկացած դեպքում հագեցած ճարպաթթուների և տրանսճարպաթթուների հանրագումարը պետք է ապահովի կալորիականության 10%-ից ոչ ավելին |
Հագեցած ճարպաթթուներ |
Բացակայում է (առանց) |
Սննդամթերքում հագեցած ճարպաթթուների և տրանսճարպաթթուների հանրագումարը կազմում է 0,1 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Շաքարներ (մոնո- և դիսախարիդների հանրագումարը) |
Բացակայում են (առանց) |
Շաքարները կազմում են 0,5 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Շաքարներ (մոնո- և դիսախարիդների հանրագումարը) |
Ցածր պարունակություն |
Շաքարները կազմում են 5 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 2,5 գ-ից ոչ ավելի` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Շաքարներ (մոնո- և դիսախարիդների հանրագումարը) |
Առանց ավելացման |
Սննդամթերքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչներ սննդամթերքի մեջ չեն ավելացվել մոնո- և դիսախարիդներ: Եթե սննդամթերքի մեջ շաքարներն առկա են որպես դրա բնական բաղադրիչ, ապա մականշվածքի մեջ պետք է լինի նաև հետևյալ նշումը` Պարունակում են բնական ծագման շաքարներ |
Շաքարներ (մոնո- և դիսախարիդների հանրագումարը) |
Պարունակում է միայն բնական շաքարներ |
Սննդամթերքի բաղադրության մեջ միայն դրան ներհատուկ բնական շաքարների առկայություն |
Սննդային մանրաթելեր |
Աղբյուրը |
Սննդային մանրաթելերի պարունակությունը կազմում է 3 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 1,5 գ-ից ոչ պակաս` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Սննդային մանրաթելեր |
Բարձր պարունակություն |
Սննդային մանրաթելերի պարունակությունը կազմում է 6 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 3 գ-ից ոչ պակաս` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Վիտամիններ և հանքային նյութեր |
Աղբյուրը |
Վիտամինները և հանքային նյութերը կազմում են հասուն մարդու` վիտամինների և հանքային նյութերի միջին օրական պահանջի առնվազն 15 տոկոսը 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 7,5 տոկոսը` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում կամ մեկ չափաբաժնի համար |
Վիտամիններ և հանքային նյութեր |
Բարձր պարունակություն |
Վիտամինները և հանքային նյութերը կազմում են հասուն մարդու` վիտամինների և հանքային նյութերի միջին օրական պահանջի առնվազն 30 տոկոսը 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում կամ մեկ չափաբաժնի համար |
Խոլեստերին |
Ցածր պարունակություն |
Խոլեստերինը կազմում է 0,02 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 0,01 գ-ից ոչ ավելի` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում, եթե պահպանվել է սննդամթերքում կոշտ սննդամթերքի դեպքում` 100 գ-ի համար 1,5 գ-ից ոչ ավելի հագեցած ճարպաթթուների կամ հեղուկների դեպքում` 100 մլ-ի համար 0,75 գ-ից ոչ ավելի հագեցած ճարպաթթուների պարունակությանը վերաբերող պայմանը |
Խոլեստերին |
Բացակայում է (առանց) |
Խոլեստերինը կազմում է 0,005 գ-ից ոչ ավելի 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 0,005 գ-ից ոչ ավելի` 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում, եթե պահպանվել է սննդամթերքում կոշտ սննդամթերքի դեպքում` 100 գ-ի համար 1,5 գ-ից ոչ ավելի հագեցած ճարպաթթուների պարունակությանը կամ հեղուկների դեպքում` 100 մլ-ի համար 0,75 գ-ից ոչ ավելի հագեցած ճարպաթթուների պարունակությանը վերաբերող պայմանը |
Օմեգա-3 ճարպաթթուներ |
Աղբյուրը |
Օմեգա-3 ճարպաթթուների հանրագումարը կազմում է 0,2 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում, իսկ բուսական կամ կենդանական ճարպերի և յուղերի դեպքում օմեգա-3 ճարպաթթուների հանրագումարը կազմում է 1,2 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Օմեգա-3 ճարպաթթուներ |
Բարձր պարունակություն |
Օմեգա-3 ճարպաթթուների հանրագումարը կազմում է 0,4 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում, իսկ բուսական կամ կենդանական ճարպերի և յուղերի դեպքում օմեգա-3 ճարպաթթուների հանրագումարը կազմում է 2,4 գ-ից ոչ պակաս 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |
Նատրիում (կերակրի աղ, նատրիումի քլորիդ) |
Ցածր պարունակություն |
Նատրիումի (կամ կերակրի աղի համարժեք քանակության) պարունակությունը 0,12 գ-ից ոչ ավելի` 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում: Ջրի դեպքում (բացառությամբ բնական հանքային ջրերի) նատրիումի պարունակությունը` 2 մգ-ից ոչ ավելի` 100 մլ-ի համար |
Նատրիում (կերակրի աղ, նատրիումի քլորիդ) |
Շատ ցածր պարունակություն |
Նատրիումի (կամ կերակրի աղի համարժեք քանակության) պարունակությունը 0,04 գ-ից ոչ ավելի` 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում: Չի թույլատրվում տվյալ նշումը կիրառել ջրի (այդ թվում` բնական հանքային ջրերի) դեպքում |
Նատրիում (կերակրի աղ, նատրիումի քլորիդ) |
Բացակայում է (առանց) |
Նատրիումի (կամ կերակրի աղի համարժեք քանակության) պարունակությունը 0,005 գ-ից ոչ ավելի` 100 գ-ի համար` կոշտ սննդամթերքի դեպքում, կամ 100 մլ-ի համար` հեղուկների դեպքում |