Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2 ...

 

13.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1978-Լ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 24.06.21 թիվ 1030-Լ որոշում)

1. Հաստատել`

1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը:

(2-րդ կետը խմբ. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

3. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին` սույն որոշման N 2 հավելվածով  և N 3 հավելվածով սահմանված գործողությունների իրականացման համար, մասնավորապես` օրենքով սահմանված կարգով տրամադրել հայցվող տեղեկատվություն:

(3-րդ կետը փոփ. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. հունվարի 9
Երևան

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1978-Լ որոշման

(1-ին հավելվածը խմբ. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
II. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՆԱԽՈՐԴ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
1.1. ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ
1.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ
1.3. ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
1.4. ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
1.5. ԿԱՐԾԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
2. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
2.1. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
2.2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
2.3. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
2.4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
2.5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
2.6. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
3. ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ
X. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023-2025 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովրդավարական և իրավական պետության առջև դրված կարևորագույն խնդիր է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է այն նպատակը, որի իրականացմանը պետք է ուղղված լինեն հանրային իշխանության բոլոր մարմինների համատեղ ջանքերը: Այս տեսանկյունից իրավունքահենք քաղաքականության ձևավորման համար կարևոր նշանակություն ունի հանրային իշխանության մարմինների կողմից ռազմավարական պլանավորումը և հստակ գործողությունների նախատեսումը: Այս ռազմավարական պլանավորման կենտրոնում պետք է լինեն, մի կողմից, ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով սահմանված իրավական նորմերը, և ՀՀ մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի սթափ և համապարփակ գնահատումը, մյուս կողմից:

Այս առումով կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Հանրային իշխանությունը պարտավոր է հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները: Կարևորագույն նշանակություն ունի նաև նույն հոդվածում ամրագրված հանրային իշխանության` մարդու և քաղաքացու հիմնա- կան իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունքով սահմանափակված լինելու հանգամանքը:

2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում էական վերանայման ենթարկվեցին մարդու իրավունքների վերաբերյալ սահմանադրական կարգավորումները: Մասնավորապես, Սահմանադրության մեջ կատարվեց տարանջատում` առանձնացվելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կարգավորումը տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների կարգավորումից (համապատասխանաբար Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխներ):

Դրա հետ մեկտեղ Սահմանադրությամբ ամրագրվել են մի շարք նախկինում չամրագրված հիմնական իրավունքներ, այդ թվում` մարդու ազատ գործելու իրավունքը (հոդված 39) և հիմնական իրավունքների սահմանափակումը կանոնակարգող մի շարք սկզբունքներ, որոնք են` hամաչափության սկզբունքը (հոդված 78), որոշակիության սկզբունքը (հոդված 79), հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը (հոդված 80):

Սահմանադրական մեկ այլ կարևորագույն սկզբունք է Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումը, համաձայն որի` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այնպիսի նշանակալի և կարևոր միջազգային պայմանագրերի կողմ, ինչպիսիք են «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը(1), «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը(2), «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան (ներառյալ` Կամընտիր արձանագրությունը)(3), «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան(4), «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան(5), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան(6),

 

_____________________________________________

1) https://arlis.am/DocumentView.aspx?DocID=18500

2) http://www.un.am/res/UN%20Treaties/III_3.pdf

3) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60506

4) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60505

5) https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=60503

6) http://www.un.am/res/UN%20Treaties/III_15.pdf

 

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան(7), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիան (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա)(8), «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիան»(9) և այլն: Բացի այդ, Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 62 կոնվենցիա և միացել է 9 մասնակի Համաձայնագրի(10):

 

___________________________________________________________________________

7) https://tbinternet.ohchr.org/_layouts/15/TreatyBodyExternal/Treaty.aspx?CountryID=8&Lang=EN

8) https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870

9) https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=81174

10) https://www.coe.int/en/web/conventions/

 

Այս ոլորտում կարևոր նշանակություն ունի նաև ՀՀ և Եվրոպական միության միջև համագործակցությունը, մասնավորապես` ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», ՀՀ և ԵՄ միջև մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության պլատֆորմը: Նշված համաձայնագրի նպատակներից մեկն է ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումը` նպատակ ունենալով ամրապնդելու իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ, մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության պլատֆորմի առկայությունը հնարավորություն է ընձեռում կողմերին տարեկան կտրվածքով քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև այլ ոլորտում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերը:

Համապատասխանաբար, հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում ստանձնված միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը, մեծ կարևորություն է ստանում ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ մարմինների, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողով, Երեխաների իրավունքների հանձնաժողով և այլն) ակտերի, հանձնարարականների, առաջարկությունների կատարումը, ինչպես նաև պարբերական և արտահերթ զեկույցներում բարձրացված խնդիրների լուծումը:

ՀՀ Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները հանդիսանում են այն կարևորագույն հենքը, որի վրա պետք է մշակվի և իրականացվի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունը: Նման մոտեցումը համընդհանուր ճանաչում ունի. այն ամրագրվել է 1993 թ.-ի հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչների կողմից ընդունված Վիեննայի հռչակագրում(11) և Մարդու իրավունքների համաշխարհային համագումարի գործողության ծրագրում, որում, մասնավորապես, նշված է. «Մարդու իրավունքների միջազգային համաժողովն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի, թե՛ որքանով է նպատակահարմար կազմել գործողությունների ազգային ծրագիր` որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու իրավունքների իրականացումը և պաշտպանությունը»:

 

_________________________________________________

11) https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/vienna.aspx

 

Հետամուտ լինելով այս մոտեցմանը` ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած ՀՀ կառավարության ծրագրի(12) 1-ին կետով ամրագրվել է մարդու իրավունքների պաշտպանվածության առանցքային նշանակությունը: Կառավարության ծրագրի 4.1 կետում նաև նկարագրվել են օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության վարած քաղաքականության հիմնական մոտեցումները և նախանշվել գերակայությունները:

 

___________________________________________________

12) ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանություն ստացած

 

Միաժամանակ, Կառավարության ծրագրից բացի, մի շարք ոլորտային ռազմավարություններ և ծրագրեր նույնպես ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը(13), Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը(14), Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը(15), ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը(16) և այլն:

 

_______________________________________________________

13) ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 30 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած

14) ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 1 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած

15) ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած

16) ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված

 

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով(17) նախատեսված է երկու տասնյակից ավելի ռազմավարական փաստաթղթերի ընդունում, որոնք անմիջականորեն առնչվում են մարդու առանձին իրավունքների պաշտպանությանը և երաշխավորմանը: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերին արդեն հաստատվել են Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև ս. թ. 2019 թ. նոյեմբերի վերջին ընդունված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը և այլն:

 

___________________________________________________________

17) ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված

 

Առաջիկայում նախատեսվում է ընդունել նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությունը:

Հարկ է հաշվի առնել, որ սույն ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերն ուղղված չեն առկա կամ մշակվող ոլորտային ռազմավարությունների և/կամ գործողությունների ծրագրերի փոխարինմանը և/կամ դրանցում արդեն իսկ ներառված կամ ներառվելիք միջոցառումների կրկնությանը:

Առանձին ոլորտային ռազմավարական փաստաթղթերի հետ մեկտեղ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի ընդունումը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի առանձին միջոցառում(18):

 

________________________________________________________

18) ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետ

 

II. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր մշակել և ընդունել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բավականին լավ ազգային օրենսդրության շրջանակ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում պետությունն անդամակցել է միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների, վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման և պաշտպանության տպավորիչ թվով միջազգային փաստաթղթեր:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման վերաբերյալ Սահմանադրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված հիմնադրույթների և պաշտպանական մեխանիզմների կենսագործումն անկախությունից ի վեր գործնականում շարունակում է հանդիպել լրջագույն մարտահրավերների: Վերջիններս կապված են ժողովրդավարական հաստատությունների զարգացման աստիճանի և կառավարությունների կողմից իրավունքահենք քաղաքականությունների մշակման ու իրականացման լրջագույն բացի հետ, ինչը հաճախ հանգեցրել է մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական իրավունքների կոպիտ խախտումների: Այս շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ընտրությունների արդյունքների պարբերաբար կեղծումները, ազատ խոսքի և ազատ մամուլի նկատմամբ ճնշումները, խաղաղ հավաքների ժամանակ ուժի կիրառումը, իրավունքների դատական պաշտպանության լրջագույն խնդիրները, խտրականության և սոցիալական անարդարության դրսևորումները, տնտեսական և, հատկապես, սեփականության իրավունքի կոպիտ խախտումները, և, վերջապես, կոռուպցիան և հովանավորչությունը:

Այս ամենի նկատմամբ կուտակված դժգոհությունը և անհանդուրժողականությունը 2018 թվականին Հայաստանում հանգեցրին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, որի խաղաղ բնույթը կարևոր հիմք և գրավական հանդիսացավ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանության մարմինների ձևավորման և իրավունքակենտրոն կառավարման համակարգի ստեղծման համար:

2019 թվականին ձևավորված կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն հռչակեց անձանց խախտված իրավունքների վերականգնումը և, որ ամենակարևորն է, մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը: Ուստի, վերը նշված և Կառավարության կողմից մշակվող այլ ոլորտային ռազմավարությունների համադրվածության և փոխլրացման տրամաբանությամբ են առանձնացվել սույն ռազմավարությամբ սահմանվող առաջնահերթությունները:

Այս առումով վերլուծվել և առանձնացվել են նաև այն խնդիրները, որոնք վերջին տարիներին եղել են նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Այսպես, մարդու իրավունքներին առնչվող ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական կիրառման խնդիրներին իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (առաջին հերթին` Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում), ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, «Հյուման Ռայթս Ուոթչ» կազմակերպությունը և այլն: Միջազգային այս կառույցների կողմից, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների լրջագույն խնդիրներ, հատկապես առանձնացվել են`

1) զինված ուժերում և ազատությունից զրկման վայրերում մահվան, վատ վերաբերմունքի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի) դեպքերը, դրանց կապակցությամբ ոչ արդյունավետ քննությունը.

2) արդար դատաքննության իրավունքի իրացման ոչ բավարար պայմանները, դատական համակարգի անկախության և անկողմնակալության շուրջ լուրջ կասկածները, հանրության անվստահությունը դատարանների նկատմամբ.

3) իրավահավասարության մթնոլորտի և գործելակերպի ապահովման, բոլոր հիմքերով խտրականության դեմ պայքարի ուղղությամբ անբավարար քայլերը.

4) հավաքների ազատության իրացման նկատմամբ իշխանությունների ոչ իրավաչափ սահմանափակումները և չափազանց կոշտ արձագանքը.

5) առանձին խոցելի խմբերի` երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և փոքրամասնություններին պատկանող անձանց նկատմամբ բռնության և մարդու իրավունքների այլ խախտումների նկատմամբ պետության անհամարժեք արձագանքը:

 

ՆԱԽՈՐԴ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Մինչ սույն ռազմավարության ընդունումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթուղթ է հանդիսացել ՀՀ Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը, որով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Նշված ռազմավարության հիման վրա ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշումներով հաստատվել են նշված ազգային ռազմավարությունից բխող գործողությունների երկու ծրագրերը` համապատասխանաբար 2014-2016 թվականների և 2017-2019 թվականների համար:

Նշված ռազմավարական փաստաթղթերը կարևոր նշանակություն են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման և արդիականացման հարցում, ինչի մասին վկայում են միջազգային կազմակերպությունների և այլ մարմինների զեկույցները:

Միաժամանակ, նշված զեկույցներում զուգահեռաբար բարձրացվել է ընդունված փաստաթղթերի իրագործման ոչ պատշաճ մակարդակը, ինչի պատճառը, քաղաքական ոչ բավարար կամքին զուգահեռ, ինստիտուցիոնալ կարողությունների, իրազեկման և կրթության լրջագույն բացերն էին:

Բացի այդ, ծրագրով նախատեսված գործողությունների կատարումը ենթարկվել է տարատեսակ գնահատումների, որոնցում, մասնավորապես, նշվել են բարելավման կարիք ունեցող հետևյալ խնդիրները`

1) փաստաթղթերում հաշվի չեն առնվել քաղաքացիական հասարակության առաջարկությունների ճնշող մեծամասնությունը, ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում նաև` Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկությունները.(19)

 

_______________________________________________

19) https://www.upr-info.org/sites/default/files/document/armenia/session_21_-_january_2015/upr_arm_mtr_eng_2018_.pdf

 

2) գործողությունների ծրագրում մոնիթորինգի, գնահատման և համակարգման հստակ մեխանիզմների(20), ինչպես նաև Գործողության կատարման կարգավիճակի մասին նշման բացակայությունը.

 

_______________________________________________

20) https://eeas.europa.eu/sites/eeas/files/partnership_implementation_report_armenia.pdf

 

3) գործողությունների և մարդու իրավունքների ոլորտում առկա միջազգային և սահմանադրական պարտավորությունների տրամաբանական փոխկապակցվածության բացակայությունը.

4) հաշվետվությունների միասնական ձևաչափի բացակայությունը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը չի ենթարկվել համապարփակ գնահատման պետական կառավարման մարմինների կողմից: Գնահատման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներից մեկն էլ հանդիսացել է հաշվետվողականության և գնահատման մեխանիզմների բացակայությունը: Այս առումով հարկ է փաստել, որ գործողությունների ծրագրի գնահատում իրականացվել է քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպությունների կողմից:(21)

 

_____________________________________

21) https://hcav.am/19-09-2016-01/

 

Հիմնվելով պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված տեղեկատվության և հրապարակումների, ինչպես նաև անկախ գնահատման արդյունքների վրա` կատարվել է 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման իրավիճակի գնահատում: Կրկին, գործողությունների ծրագրի արդյունքների գնահատման համար լրջագույն դժվարություն է հանդիսացել գնահատման և մոնիթորինգի մեխանիզմների, գնահատման չափանիշների անկատարությունը, ինչի մասին նշվել է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների զեկույցներում: Չափելիության տեսանկյունից կարևոր մարտահրավեր է հավաստի և որակյալ վիճակագրական տվյալների բացակայությունը:

Ուստի, պետք է նկատի ունենալ, որ սույն գնահատումը կատարվել է` հաշվի առնելով վերստուգելի չափանիշների անկատարությունը: Իրավական ակտի ընդունում նախատեսող գործողությունը որպես կատարված է գնահատվում միայն այն դեպքում, երբ համապատասխան իրավական ակտն ընդունվել է ՀՀ կառավարության կամ լիազոր մարմնի կողմից, իսկ օրենքի նախագծի պարագայում` հավանություն է ստացել ՀՀ կառավարության կողմից: Եթե նախագիծը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն, սակայն չի հաստատվել/արժանացել հավանության, ապա այն գնահատվում է որպես մասնակի կատարված` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դեպքերում գործողության նպատակը չի կարող ապահովված համարվել:

Գնահատման արդյունքներով` ըստ 2019 թվականի 1-ին կիսամյակի ամփոփիչ տվյալների` նախատեսված 96 գործողությունից որպես կատարված են գնահատվել 43-ը, մասնակի կատարված` 42-ը, չկատարված` 9-ը, 1 գործողություն փոփոխվել է, ևս 1 գործողություն ուժը կորցրած է ճանաչվել:

Հարկ է հաշվի առնել, որ նշված գնահատումը ներառում է նաև այն գործողությունները, որոնց համար սահմանված է 2019 թվականի երկրորդ եռամսյակից ավելի ուշ կատարման ժամկետ:

Պետք է նկատի ունենալ նաև այն, որ 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի զգալի մասի` 96 գործողությունից 30-ի կատարման ժամկետը փոփոխվել է ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25 N 954-Ն որոշմամբ, ինչը վկայում է այդ գործողությունների` ի սկզբանե սահմանված ժամկետում ոչ ամբողջական կատարման կամ չկատարման մասին: Այսպիսով, նշված վերլուծությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել երկու ծրագրերի իրագործման անբավարար մակարդակի մասին: Կարևոր է նաև արձանագրել, որ նախորդ գործողությունների ծրագրերի հետ սույն ռազմավարությամբ հաստատվող գործողությունների տրամաբանական և շարունակական կապն ապահովելու համար նախորդ տարիներին չկատարված և կարևոր միջոցառումները կներառվեն այս և հաջորդող գործողությունների ծրագրերում:

 

III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Մարդակենտրոն և իրավունքահենք բնույթը. այս սկզբունքի հիմքում ընկած է մարդու` որպես բարձրագույն արժեքի գաղափարը, և, հետևաբար, ռազմավարությունը և գործողությունների ծրագրերը միտված են բարելավելու Հայաստանում գտնվող բոլոր մարդկանց իրավական բարեկեցությունը, անվտանգությունը և պաշտպանվածությունը` համընդհանուր ճանաչում ստացած միջազգային չափանիշներին համապատասխան: Գործողությունները ևս խմբավորված են ըստ պաշտպանվող իրավունքների` ի թիվս այլոց ընդգծելու յուրաքանչյուր գործողության կապը մարդու իրավունքի հետ:

2. Թափանցիկությունը և հաշվետվողականությունը. ռազմավարության և գործողությունների ծրագրերի մշակման, դրանց իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու հանրությանը` քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության ապահովման նկատառմամբ:

3. Մասնակցայնությունը և ներառականությունը. ռազմավարության և գործողությունների ծրագրերի զարգացման բոլոր փուլերում հաշվի են առնվում շահագրգիռ բոլոր կողմերի, առաջին հերթին` մարդու իրավունքների կրողների` պաշտպանության ենթակա անձանց խմբերի, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական իրավասու մարմինների` մարդու իրավունքների ապահովման պարտականությունների հիմնական կրողների դիրքորոշումները: Ընդ որում, մասնակցությունը ենթադրում է նաև ռազմավարության և գործողությունների ծրագրի կյանքի կոչման գործում բոլոր դերակատարների շարունակական ներգրավվածությունը և ներդրումը:

4. Իրագործելիությունը և չափելիությունը. այս սկզբունքը հատկապես վերաբերելի է գործողությունների ծրագրերին և ենթադրում է, որ թեև պետությունն ունի մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրներն առավելագույն սեղմ ժամկետում լուծելու քաղաքական կամք, այդուհանդերձ, առաջին հերթին թիրախավորվում են համեմատաբար առավել հրատապ խնդիրները` հաշվի առնելով ժամանակային և ֆինանսական բավարար միջոցների հատկացման կարևորությունը, ինչպես նաև նախկին գործողությունների ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խոչընդոտները և քաղված դասերը: Բացի դրանից, գործողությունները ձևակերպվում են դրանց չափելիությունը կամ հաշվելիությունն ապահովելու հեռանկարով, որպեսզի հստակ լինեն գործողությունների մշտադիտարկման և արդյունքների գնահատման կառուցակարգերը:

5. Շարունակական կատարելագործումը. այս սկզբունքն ընդգծում է ռազմավարության և գործողությունների ծրագրերի` որպես «կենդանի փաստաթուղթ» դիտարկման կարևորությունը: Այսինքն, դրանք ոչ թե անփոփոխելի, քարացած փաստաթղթեր են, այլ կարող են և պետք է փոփոխվեն` կախված ընթացիկ զարգացումներից, առաջին հերթին որոշակի իրավիճակում և ժամանակահատվածում մարդու իրավունքների ոլորտում ծագած որևէ խնդրի հրատապ արձագանքելու անհրաժեշտությունից:

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1) Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը.

2) ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները.

4) Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով.

5) Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները` հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար:

Նշված նպատակների իրագործման շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմինները պետք է ձեռնարկեն Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված միջոցներ` առանձնակի կարևորելով մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկման դերը:

Միաժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգում ռազմավարական պլանավորման համար նախատեսվում է երկու մակարդակ` սույն ռազմավարությունը, որով սահմանվում են ընդհանուր իրավիճակի նկարագիրը, և ընդհանուր տեսլականը` ներառյալ հիմնական գերակայությունները, և համապատասխան գործողությունների ծրագրերը: Այս երկաստիճան համակարգը հնարավորություն կտա, մի կողմից, դիտարկելու համընդհանուր իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ուղենշելու այն կարևորագույն նպատակները, որոնց պետք է ձգտի պետությունը, սահմանել այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ մեթոդական և կազմակերպական սկզբունքներ, իսկ մյուս մակարդակում` սահմանել այդ նպատակների իրականացմանն ուղղված հստակ, չափելի արդյունք ունեցող գործողություններ:

Հանրային իշխանության մարմինները պետք է հետևողական լինեն համապատասխան ոլորտներում մարդու իրավունքների վերաբերյալ զարգացումներին և ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնեն սույն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի բարելավման, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության նոր և կատարելագործված մեխանիզմների ներդրման նպատակով:

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն ռազմավարությունը որդեգրում է մարդու իրավունքների պաշտպանության իրականացման հետևյալ մեթոդաբանությունը`

1) մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունների գնահատումը և այդ առաջնահերթությունների ապահովման ուղղությամբ ռեսուրսների հատկացման համար անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը.

2) մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ոլորտում օրենսդրության կատարելագործումը և դրա պատշաճ կիրառման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան.

3) մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանն ու իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

4) մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող պետական մարմինների, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունների ուժեղացումը, մարդու իրավունքների պաշտպանության այլ մեխանիզմների հիմնումն ու ամրապնդումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավումը ռազմավարության նպատակներին ուղղված գործողությունների իրականացմանը.

5) սույն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ժամանակ հանրային իշխանության մարմինների և այլ շահառուների համակարգված գործողությունների իրականացումը:

 

IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գիտակցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին` առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները`

1) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն.

2) Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանություն.

3) Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում:

 

1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

1.1 . ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Կյանքի իրավունքը մարդու բնական իրավունք է, որի պաշտպանությունը պետության կարևորագույն խնդիրն է: Կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է, նախ, պետության նախականխիչ գործողություններ` ուղղված մարդկանց կյանքի անվտանգության ապահովմանը, այսինքն` մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների չեզոքացմանը: Իսկ մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում պետությունը պարտականություն է կրում դրանց կապակցությամբ կատարելու արդյունավետ քննություն` արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը:

Ռազմավարությունը և գործողությունների ծրագրերը թիրախավորում են հատկապես պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Առաջին խումբ անձանց թվում են, մասնավորապես, զինծառայողները, ազատությունից զրկված անձինք, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող այլ անձինք, իսկ երկրորդ խումբ անձանց` ընտանեկան բռնությունից տուժող անձինք, առավելապես` կանայք: Զինծառայողների` խաղաղ պայմաններում` կանոնադրային հարաբերությունների խախտումների արդյունքում մահվան դեպքերը, ազատությունից զրկված անձանց մահվան, այդ թվում` ինքնասպանությունների դեպքերը, ինչպես նաև գենդերային հիմքով կանանց մահվան` սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը լրջագույն մարտահրավեր են պետության համար:

Կյանքի իրավունքին առնչվող այս խնդիրներին շարունակաբար անդրադարձել են թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները, թե՛ միջազգային կազմակերպությունները (ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարները, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԱՄՆ Պետքարտուղարությունը և այլն) և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` իրենց հաշվետու փաստաթղթերում: Գործողությունների ծրագրում ներառվել են ինչպես կյանքի իրավունքի խախտումների նախականխմանը, այնպես էլ այդ խախտումների արդյունավետ քննությանն ուղղված միջոցառումներ:

Այս համատեքստում կարևոր է նշել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված թիվ 31-34 միջոցառումներն ուղղված են հենց քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերի նախականխմանը:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը և կանանց նկատմամբ բռնությանը, ապա 2019 թ. սեպտեմբերին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ

«Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում» գերակայության ներքո նախատեսում է միջոցառումներ, որոնք միտված են համակողմանի պաշտպանություն ապահովել ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար: Նախատեսվում է մշակել նաև «Ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր», որով ամրագրված միջոցառումներն ուղղված կլինեն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխմանը և նվազմանը:

Առանձնակի ուշադրության է արժանի նաև տարեցների (կենսաթոշակային տարիքի անձանց) նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը, որի շրջանակներում հիմնական խնդիր է հանդիսանում սոցիալական ծառայությունների հավասար հասանելիությունը և միատեսակ որակի ապահովումը:

Կյանքի իրավունքը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է` «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» (16.1):

 

1.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

 

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքը մարդու հիմնարար իրավունք է, և այդ արգելքը որևէ վերապահում կամ բացառություն չունի: Սա նշանակում է, որ որևէ հանգամանք չի կարող հիմնավորել մարդու նկատմամբ խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, պատիժը, այդ թվում` մարմնական պատիժները:

Խոշտանգումից զերծ մնալու իրավունքը ևս ունի և՛ նյութաիրավական, և՛ դատավարական ասպեկտներ: Այսինքն, պետությունը, մի կողմից, պարտականություն է կրում կանխարգելելու բռնության, վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի տակ գտնվող մարդկանց անվտանգությունը, մյուս կողմից, պարտավոր է անհապաղ և նպատակաուղղված քննություն իրականացնել` դրա մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, եթե մարդը ենթարկվել է բռնության:

Հարկ է նկատել, որ չնայած խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին և գործնականում դրանց կիրառման մեխանիզմների ներդրմանը, Հայաստանում դեռևս առկա են մի շարք օրենսդրական և գործնական բացեր ու խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ ապահովելու այս իրավունքի արդյունավետ պաշտպանությունն ու երաշխավորումը: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և այլ միջազգային մարմինների` Հայաստանին ուղղված նույնաբովանդակ առաջարկությունները վկայում են խնդիրների շարունակականության և դրանց համալիր թիրախային լուծումների բացակայության մասին: Ոլորտի խնդիրներին մշտապես անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ` հրապարակելով տարեկան և արտահերթ զեկույցներ:

Հարկ է նկատի ունենալ, որ բացի պաշտոնական վիճակագրությամբ արտացոլված դեպքերից, խոշտանգումների բազմաթիվ դեպքեր կարող են մնալ անհայտ: Դրանով հանդերձ` հանրությանը հայտնի դարձած խոշտանգումների դեպքերը ևս չափազանց մտահոգիչ են: Ավելին, դրանց մի մասը մնում է չբացահայտված:

Այս խնդիրները հաշվի առնելով` գործողությունների ծրագրերը նախատեսելու են բազմաբնույթ քայլեր` ուղղված օրենսդրական բացերի վերացմանը, կանխարգելման և քննության արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդմանը, անհրա- ժեշտ նյութատեխնիկական ապահովմանը և ոլորտի պատասխանատուների կարողությունների զարգացմանը:

Ռազմավարության և գործողությունների ծրագրերի ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես խոշտանգման ենթարկվելու առավել վտանգի տակ գտնվող անձինք, առաջին հերթին` ազատությունից զրկվածները: Խոշտանգումներից պաշտպանությանն ուղղված գործողություններ նախատեսվելու են նաև այլ փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող մարդկանց` երեխաների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, տարեցների պաշտպանության նպատակով:

Կարևորագույն այս խնդրի լուծմանն ուղղված մի շարք դրույթներ և միջոցառումներ են նախատեսված նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով:

Խոշտանգումների դեմ պայքարի համատեքստում մեծապես կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի դերն ու նշանակությունը:

Խոշտանգումների արգելքը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է` «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» (16.1):

 

1.3. ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Գործի արդարացի քննության իրավունքը ևս ցանկացած ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավական անվտանգության երաշխիքն է: Այս իրավունքը վերաբերում է բոլոր տեսակի գործերի քննությանը` քաղաքացիաիրավական, վարչաիրավական, քրեաիրավական հարաբերությունների շրջանակներում: Գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են քրեական արդարադատության ոլորտում գործերի արդարացի քննությունը` նկատի ունենալով այդ ոլորտում մարդու իրավունքների խիստ սահմանափակման հնարավորությունները: Ընդ որում, քանի որ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը նախատեսում է դատական համակարգի անկախության ամրապնդմանը և դատական պաշտպանության արդյունավետության ամրապնդմանն ուղղված համակողմանի միջոցառումների ամբողջություն (այդ թվում` կազմակերպչական-կառավարչական բնույթի), այս ռազմավարությունն ու գործողություների առաջին ծրագիրն առավելապես թիրախավորում են քրեական գործերի նախնական քննության կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Այդ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները:

Գործի արդար դատաքննության իրավունքը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է` «Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար» (16.3):

 

1.4. ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակն է` պաշտպանել և երաշխավորել բոլորի` խաղաղ հավաքների իրավունքը, ձեռնարկել անհրաժեշտ իրավական բարեփոխումներ` նվազեցնելով ոստիկանության կողմից հավաքների ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունքում բողոքների և խախտումների քանակը:

Վերջին տարիների մի շարք իրադարձություններ գործնականում ցույց տվեցին, որ հավաքների ազատության իրավունքի իրացման հարցում առկա են էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ: Այս խնդիրների շարքին կարելի է դասել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումներ իրականացնելու պրակտիկան, ինչպես 2016 թ. հուլիսյան իրադարձությունների, այնպես էլ 2018 թ. ապրիլյան իրադարձությունների ընթացքում, ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման պրակտիկան, այդ թվում` ինչպես անձանց բերման ենթարկելիս, այնպես էլ ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրելիս, ինչպես նաև նման դեպքերում իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը և այլն:

Հարկ է ընդգծել, որ ոստիկանությունը, անվտանգ հավաքների իրավունքի ապահովման գործում ունենալով կենտրոնական դերակատարում, ոչ միայն մի շարք դեպքերում պատշաճ չի կատարել այդ ուղղությամբ իր պարտականությունները, այլև հենց իր գործողություններով խախտել է հավաքների մասնակիցների, լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները: Առավել խնդրահարույց է այն, որ հավաքների մասնակիցների իրավունքների այդ կոպտագույն խախտումների կապակցությամբ քրեական վարույթները շատ դեպքերում մնացել են անավարտ` կասեցվել կամ ավարտվել են, կարճվել` առանց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու:

Հավաքների ազատության իրավունքի այս խախտումների հիմքում ընկած է առավելապես երկու գործոն` օրենսդրության անկատարությունը, հատկապես հավաքների իրավունքի սահմանափակման հիմքերի անհստակությունը, տարբեր տեսակի հավաքների նկատմամբ կիրառելի իրավակարգավորումների թերիությունը և ոստիկանության ծառայողների գործողությունների հակաիրավականությունը` պայմանավորված առավելապես գիտելիքների և մասնագիտական որակների անկատարությամբ: Հետևաբար, գործողությունների ծրագրերը շեշտադրում են անելու հենց այս երկու խումբ խնդիրների լուծման վրա:

Հավաքների ազատության ապահովման` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է` «Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի» (16.10):

 

1.5. ԿԱՐԾԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը նույնպես երաշխավորվում է: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Գործողությունների ծրագրերը ներառելու են հիմնականում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն ինչպես մարդու` հանրային կառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտող դրույթների բարեփոխումը, այնպես էլ մարդու` զանգվածային լրատվության միջոցներից անկախ, անկողմնակալ և որակյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակող կարգավորումների վերանայումը: Առաջին ուղղությամբ անհրաժեշտ է լինելու բարելավել օրենսդրական կարգավորումներն այնպես, որ հնարավորինս սահմանափակվեն տեղեկատվություն տրամադրելիս հանրային մարմինների հայեցողության շրջանակը և ձևական պահանջների չարաշահման դրսևորումները: Երկրորդ ուղղությամբ օրենսդրական բարեփոխումները պետք է խրախուսեն զանգվածային լրատվության միջոցների գործունեության մրցակցայնությունը, դրանց գործունեության թափանցիկությունը և դրանց կողմից մատուցվող տեղեկատվության անվտանգությունը հասարակության համար: Տեղեկատվության անվտանգության տեսանկյունից հատկապես կարևոր նշանակություն ունի բռնություն, սարսափ պարունակող և քարոզող, ինչպես նաև էրոտիկ բովանդակությամբ տեղեկատվության տարածման նկատմամբ անհրաժեշտ և ողջամիտ սահմանափակումների սահմանումը պետության կողմից:

Երկրի առջև ծառացած առաջնահերթ լուծում պահանջող մեկ այլ խնդիր է սոցիալական ցանցերում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքը: Վերջին շրջանում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում մարդու արժանապատվությունը նվաստացնող, ընդհուպ` ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում` կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող` հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Այս տեսանկյունից ևս մեկ անգամ առավելապես կարևորվում է մարդկանց կրթությանն ուղղված միջոցառումների իրականացումը, մեդիագրագիտությունը, մասնավորապես, քաղաքացիները շատ հաճախ տեղեկացված չեն կարծիքի արտահայտման իրավունքի և ատելության խոսքի սահմանագծի մասին, ինչն ավելի է դժվարացնում դրա դեմ պայքարը:

Կարծիքի արտահայտման ազատության ապահովման` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է` «Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի» (16.10):

 

2. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

2.1. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից են:

Ռազմավարության նպատակը առողջության պահպանման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների և միջոցների ամրապնդումն է: Խնդիրը` առողջության պահպանման իրավունքի անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, որակյալ առողջապահության մատուցման բարելավում և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման համար ևս անհրաժեշտ են համալիր միջոցառումներ` օրենսդրության կատարելագործման, տեխնիկական համալրման և հասարակության իրազեկության բարձրացման միջոցներով: Որպես տարիներ շարունակ առկա խնդիր` գործողությունների ծրագրերը նպատակ են ունենալու վերացնել մարդկանց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման իրավունքի իրացման խոչընդոտները, ինչպես նաև ընդլայնել այդ ծառայությունների շրջանակը: Հոգեբուժական օգնության կարիք ունեցող անձանց (հատկապես` երեխաների) և առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հատուկ կարիքները լինելու են գործողությունների ծրագրերի թիրախում: Այս ուղղությամբ հատկապես կարևորվելու են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և ավելացման, որակյալ բժշկատեխնիկական միջոցների և դեղորայքի համալրման հարցերը: Միջոցառումներ են նախատեսվելու նաև մարդու առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով առավել շատ տեղեկատվության տրամադրման, հանրության իրազեկման բարձրացման ուղղությամբ` թե հիվանդությունների վաղաժամ կանխարգելման, թե բժշկական սպասարկման և օգնության շրջանակներում մարդկանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների բարելավման նկատառումներով:

Առողջության պահպանման իրավունքը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 3 նպատակի իրագործմանը, այն է` «Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից»:

 

2.2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները մարդու արժանապատիվ և բարեկեցիկ սոցիալական պայմանների հիմքում ընկած կարևորագույն հիմնասյուններից են:

Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակն է` աշխատանքային իրավունքի պաշտպանության ընթացակարգերը և մեխանիզմների բարելավումը, խնդիրը` աշխատանքային իրավունքների պաշտպանության համար արդյունավետ ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ստեղծումը:

Ոլորտի ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված չեն, տեղի են ունենում աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ օրենսդրական բացերը և թերի կարգավորումներն իրենց հերթին ևս հանգեցնում են մի շարք խնդիրների(22): Այս համատեքստում ևս կարևորագույն խնդիր է շարունակում մնալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար իրազեկումը, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության թույլ աստիճանը:

 

___________________________________________________________

22) https://www.ombuds.am/images/files/8f03a4f279d0491fd510fca443f8f269.pdf, էջ 121

 

Թերևս այս ոլորտում անկյունքարային նշանակության խնդիր է համարվում աշխատանքային իրավունքների և օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող արտադատական մարմնի բացակայությունը: Ուստի, անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ոլորտի այլ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց հիման վրա կստեղծվի արտադատական մարմին, որը կունենա աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման ու պաշտպանության ապահովման, աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման ու կանխարգելման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը:

Սրան զուգահեռ անհրաժեշտ է զանգվածային լրատվության միջոցներով շարունակել հասարակությանն իրազեկել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության ուղիների վերաբերյալ:

Մարդու աշխատանքային իրավունքը պարտավորեցնում է պետությանը պայմաններ ստեղծել գործազուրկ անձանց զբաղվածությունն ապահովելու համար: Գործողությունների ծրագրերը կարևորելու են գործազրկության մակարդակի նվազմանն ուղղված միջոցառումները` հաշվի առնելով հասարակության բոլոր աշխատունակ անդամների ներուժի առավելագույնս իրացման տեսլականը:

Աշխատանքային իրավունքների ապահովման` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 8 նպատակի իրագործմանը, այն է` «Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար»:

 

2.3. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը: Կրթության ոլորտում պետության առաջնային խնդիրն է ապահովել բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները: Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացումը:

Շարունակվում է համակարգային առումով չլուծված մնալ նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրը: Այս առումով անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 4-րդ նպատակը, որի համաձայն` բոլոր աղջիկները և տղաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք պատրաստ լինեն նախնական կրթության:

Կրթության իրավունքի իրականացման մեկ այլ խոչընդոտ է համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովիության հարցը: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում:

Կարևոր խնդիր է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը: Երեխաների` կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ` ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում` անգամ երեխաների վաղ ամուսնությունը: Օրենսդրությամբ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության` որևէ իրավական ակտով ամրագրված չլինելն ինքնին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդանում է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրումը, որն էլ խոչընդոտ է խնդրի լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի իրականացման համար:

Տարիներ շարունակ բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրների մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով: Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ:

Այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է պատշաճ կերպով իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը և իրազեկմանն ուղղված միջոցառումներ` մասնավորապես, կրթական հաստատություններում ներդնելով միջազգային չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում գործողությունների ծրագրերը նախատեսելու են բուհերի ապակուսակցականությանը, կրթության որակի բարելավմանն ու գիտության ֆինանսավորման ավելացմանը, ակադեմիական բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:

Կրթության իրավունքի ապահովումը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի, այն է` «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ» իրագործմանը:

 

2.4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Յուրաքանչյուր ոք ունի մայրության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Սոցիալական ապահովության իրավունքի տեսանկյունից գործողությունների ծրագրերը շեշտադրելու են սոցիալական աջակցության տրամադրման չափանիշների և ընթացակարգերի հստակեցումը և դրան ուղղված պետական միջոցների ավելացումը: Ցածր կենսաթոշակները, դրա հետ մեկտեղ` կենսաթոշակների տրամադրման գործընթացում առաջացող դժվարությունները, (այդ թվում և կենսաթոշակներից բռնագանձում կատարելու երևույթները) անապահով ընտանիքների գնահատման ճշգրիտ չափանիշների և երիտասարդ (հատկապես անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների, ինչպես նաև վերարտադրողական տարիքի կանանց աջակցության օրենսդրական հենքի բացակայությունը առավել խոցելի են դարձնում սոցիալական աջակցության կարիք ունեցող այս խմբերի վիճակը:

Սոցիալական ապահովության իրավունքի վերը նշված և մի շարք խնդիրների լիարժեք և արդյունավետ լուծման տեսանկյունից պետությունը հանձն է առնում ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ և ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների ավելացմանն ուղղված հստակ քայլեր, այդ թվում` բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերման, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացման միջոցով:

Սոցիալական աջակցության ապահովումը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 1 նպատակի, այն է` «Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով» և թիվ 10 նպատակի, այն է` «Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև» իրագործմանը:

 

2.5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է: Տնտեսական գործունեության ազատության սկզբունքն ազատ քաղաքացիական հասարակության կայուն գոյության նախադրյալ է, մարդու ազատության տնտեսական հիմքը: Տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն` ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար, այսինքն` իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը, ի թիվս այլնի, հիմնված է նաև տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության վրա: Հարկ է փաստել, որ սոցիալական շուկայական տնտեսությունում անհատի ազատ զարգացումն անխուսափելիորեն կապված է հնարավոր անհավասարությունների առաջացման հետ, որի պարագայում սոցիալական պետությունը կոչված է տարբեր միջոցառումներով մեղմել այդ անհավասարությունը: Պատահական չէ, որ սահմանադրական մակարդակով ամրագրում է ստացել տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների բաղկացուցիչ մաս: Տնտեսական գործունեության ազատությունը իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է` ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, իսկ տնտեսական մրցակցության երաշխավորումը պետության ստանձնած պարտականությունն է` պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման համակարգի վերանայմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը, որը կսահմանի համաչափ և հայեցողության իրացման կանխատեսելի չափանիշներով պատասխանատվության միջոցներ:

Հարկ է փաստել, որ անհնարին է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության մասին խոսել այն պայմաններում, երբ չկա պետական մարմնի կողմից ընդունած որոշման հարկադիր կատարումն ապահովելու հնարավորություն: Այդպիսի իրավիճակ է ստեղծվում այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում ապահովել Հանձնաժողովի կայացրած ոչ դրամական բնույթ ունեցող որոշումների հարկադիր կատարումը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որը հնարավորություն կընձեռի այդ որոշումների հարկադիր կատարումը իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

Այսպիսի օրենսդրական բարեփոխումներն ամուր երաշխիքներ կստեղծեն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` տնտեսական գործունեության ազատության իրացման և տնտեսական մրցակցության երաշխավորման համար:

Բացի դրանից, ներկայումս Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական շրջանառության ծավալների աճի համատեքստում կարևորագույն նշանակություն է ստանում Հայաստանի տնտեսվարողների իրազեկության բարձրացումը` ԵԱՏՄ համապատասխան իրավակարգավորումների վերաբերյալ: Հետևաբար` անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ԵԱՏՄ կիրառելի իրավական դաշտի վերաբերյալ հանրությանը համակողմանի տեղեկատվության տրամադրման ուղղությամբ` տնտեսական գործունեության ազատության առավելագույն արդյունավետ իրացումն ապահովելու նկատառմամբ:

Տնտեսական իրավունքների ապահովումը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ

8 նպատակի, այն է` «Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար» իրագործմանը:

 

2.6. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Սեփականության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է: Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Յուրաքանչյուր ոք օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ունի: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը միայն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Հարկ է ընդգծել, որ, չնայած սահմանադրական երաշխիքներին և համապատասխան օրենսդրության առկայությունը, զանգվածաբար խախտվում են սեփականատերերի և օգտագործողների հիմնարար իրավունքները:

Այսպես, սեփականության իրավունքի ապահովման ոլորտի համակարգային խնդիրներից է պետության կողմից բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու արդյունքում սեփականության իրավունքի սահմանափակմանը և մի շարք բնակելի տարածքներ` պետության կողմից բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու արդյունքում այդ տարածքների նախկին բնակիչներին համաչափ և արդարացի փոխհատուցում տրամադրելուն առնչվող հիմնահարցերը:

Սեփականության իրավունքի խախտման շրջանակներում հարկ է անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հայաստանի վերաբերյալ վճիռներին: Մասնավորապես, Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 9 վճիռ է կայացրել: Հարկ է հատկապես առանձնացնել «Մինասյանն ու Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործը, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն 600 հազար եվրո վճարել Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Այս գումարն ավելին է, քան 2007-2018 թթ. Հայաստանի դեմ կայացված բոլոր վճիռներով սահմանված փոխհատուցումների հանրագումարը: Դեռևս շարունակվում են ՀՀ կառավարությանը կոմունիկացվել այս հիմնարար իրավունքի խախտման հիմքով դատական գործերը, ինչն ընդգծում է ոլորտում խնդիրների առկայությունը ու առավել քան հրատապ դարձնում դրանց թիրախային լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Այս հիմնախնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է վերանայել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը` միջազգային չափանիշներին համապատասխան և մշակել ու ներդնել հանրային գերակա շահի համար սեփականության օտարման դեպքերով պետական միջոցների հաշվին փոխհատուցման համակարգ` գնահատման օբյեկտիվ մեխանիզմների կիրառման միջոցով:

Այս համատեքստում կարևորվում է նաև սեփականության իրավունքի երաշխավորման ու պաշտպանության վերաբերյալ իրավական նորմերի` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների բովանդակության վերաբերյալ շարունակական ուսուցումը` հատկապես իրավապահ մարմինների ծառայողների և դատավորների շրջանում: Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը պետք է առաջնորդող դերակատարություն ունենա:

Սեփականության իրավունքի ապահովումը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ

1 նպատակի, այն է` «Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով» և թիվ 5 նպատակի «Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով» ենթանպատակների իրագործմանը:

 

3. ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Օրենքի առջև հավասարության, հավասար հնարավորությունների ապահովումը և դրանց հետ սերտորեն կապված խտրականության արգելքի երաշխավորումը պետության կարևորագույն խնդիրներից են: Այս իրավունքի իրականացումը պետու- թյունից պահանջում է, մի կողմից, զերծ մնալ նշված իրավունքների խախտումներից, մյուս կողմից, գործուն իրավական և կազմակերպչական միջոցներ ձեռնարկել հատկապես առավել խոցելի խմբերի պատկանող անձանց համար հասարակությունում հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ խտրականության երևույթի հիմքում ընկած է տարբեր խմբերի մարդկանց նկատմամբ իրավական տեսանկյունից չհիմնավորված և հասարակության մեջ արմատացած կարծրատիպերի պատճառով ի սկզբանե բացասական վերաբերմունքը` պետությունը պարտականություն է կրում միջոցներ ձեռնարկելու այդ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ:

Իրավահավասարության և խտրականության արգելման հիմնահարցերին շարունակաբար անդրադարձել են թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ միջազգային կազմակերպությունները (ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԱՄՆ Պետքարտուղարությունը և այլն), թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նշված երաշխիքների լիարժեք իրագործման խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Դեռևս 2014-2016 և 2017-2019 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսվել էր համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման և դրանց դրույթների կատարման անհրաժեշտությունը: Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության համար շարունակում է գերակա նշանակություն ունենալ իրավահավասարության ապահովման օրենսդրական երաշխիքների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման խնդիրը: Մասնավորապես, կարևոր նշանակություն ունի «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերի ընդունումը:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրներն առավել մանրամասն կարգավորվել են «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման շրջանակներում: Իր հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշման համաձայն հավանություն է ստացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Այս առումով կարևոր է նշել, որ կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը կառավարության առաջնահերթություններից է: Չնայած վերջին տարիներին իրավահավասարության բնագավառում իրավիճակի որոշակի բարելավմանը, մասնավորապես, քաղաքական իրավունքների իրացման ոլորտում` կանանց իրավունքների պաշտպանությունը և իրավունքների ապահովումը շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակի վրա: Այդ մասին մասնավորապես վկայում է այն, որ 2018 թվականի դրությամբ «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի» (Gender Gap Index) համաձայն 144 երկրների ցանկում Հայաստանը 98-րդ տեղում է: Այս առումով պլանավորվում է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել հատկապես ցուցանիշի չորս բաղադրիչներից յուրաքանչյուրի ուղղությամբ` ներառյալ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Այս առաջնահերթության շրջանակներում մեծ կարևորություն ունի նաև կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար շարունակում է գերակայություն հանդիսանալ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը, կյանքի բոլոր ոլորտներում նրանց լիարժեք մասնակցության և իրավունքների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում առկա առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից է հանդիսանում հոգեկան, ինչպես նաև մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունակության և գործունակության ապահովումը, մասնավորապես, այդ խմբին պատկանող անձանց ներառումն իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում: Հայաստանի օրենսդրությունը ներկայումս չի սահմանում աջակցությամբ որոշումների կայացումը կամ գործունակության մասնավոր զրկումը մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսպես, գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեկան, այդ թվում` մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից, և չկան որոշումների կայացմանն աջակցող համակարգեր, որոնք թույլ կտային հաշմանդամություն ունեցող անձին լիարժեք օգտվել անկախ կյանքի և համայնքում ապրելու իրավունքից:

Այս հիմնախնդրի համապարփակ լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել համապատասխան իրավական կառուցակարգեր` միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով վերջ դնելու լիակատար խնամակալությանը և անցում կատարելու անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին` հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում` մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար և ապահովելու դրա գործնական կիրառումը` իրավապահ մարմինների, դատավորների, ինչպես նաև սոցիալական աշխատողների վերապատրաստումների միջոցով:

Իրավահավասարության ապահովումը` որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 5 և 16.B նպատակի իրագործմանը:

 

3.1. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Ռազմավարությունը և գործողությունների ծրագրերն առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու երեխայի իրավունքների պաշտպանությանը: Այս առանձնացումը պայմանավորված է պետության կողմից երեխայի նկատմամբ հատուկ հոգածության ցուցաբերման անհրաժեշտությամբ: Թեև երեխայի իրավունքներին առնչվող մի շարք միջոցառումներ տեղ են գտնելու գործողությունների ծրագրերի այս կամ այն իրավունքին համապատասխանող հատվածում, այնուամենայնիվ, առանձնացվել է նաև երեխայի իրավունքներին նվիրված առանձին հատված:

Երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջնահերթություն: Այս շրջանակներում կարևոր է երեխաների նկատմամբ բռնության, երեխաների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարը, դրանց կանխարգելումը, բոլոր երեխաների կրթության իրավունքի իրացման ապահովումը և այլն:

Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 30 արձանագրային որոշմամբ հավանություն են ստացել Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

Գործողությունների ծրագրերը ներառելու են երեխաների իրավունքներին առնչվող հրատապ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ` սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչև երեխաների համար նախատեսված բոլոր տեսակի հաստատությունների բարեկարգումը: Առանձնակի ջանքեր են ներդրվելու երեխաների հանդեպ բռնության, թրաֆիքինգի ու շահագործման կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ: Երեխայի իրավունքների մասին թե՛ իրենց` երեխաների, թե՛ նրանց ընտանիքի անդամների և թե՛, ընդհանուր առմամբ, հանրության իրազեկության բարձրացումը ևս կարևորվում է: Այս ամենն իրականացվելու է հանուն երեխայի լավագույն շահի ապահովման կարևորագույն սկզբունքի հաշվառմամբ:

 

V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Սույն ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք կարտացոլվեն համապատասխան գործողությունների ծրագրերում` իրականացման առնվազն երկու փուլով:

Գործողությունների և դրանց արդյունքների չափելիության տեսանկյունից հրատապ լուծում պահանջող խնդիր է մարդու իրավունքներին վերաբերող վիճակագրության հավաքման և վարման միասնականության ապահովումը: Մարդու իրավունքների վիճակն արտացոլող քանակական և որակական տվյալների համընդգրկուն և միասնական բազա այժմ գոյություն չունի: Տարբեր պետական մարմիններ միևնույն հարցի վերաբերյալ հաճախ ունենում են չհամընկնող տվյալներ, որոնց ուսումնասիրությամբ անհնար է ստանալ ամբողջական պատկեր այդ հարցերի վերաբերյալ: Հաշվի առնելով մարդու իրավունքների բոլոր առաջնահերթություններին վերաբերող այս խնդրի լուծման կարևորությունը` ստեղծվելու են մարդու իրավունքներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքման, մշակման, պետական մարմինների միջև այդ տվյալների փոխանակման և միասնականացման չափանիշներ ու ընթացակարգեր:

Վերոնշյալ խնդրի առկայության պարագայում նույնիսկ` գործողությունների` թվային արտահայտություն ունեցող արդյունքների չափելիության ապահովման նպատակով ձեռք են բերվելու հնարավորինս ճշգրիտ մեկնարկային քանակական տվյալներ:

Գործողությունների ծրագրերի նախագծման և մշակման համար հիմք են հանդիսանում հանրային իշխանության մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանից, միջազգային կազմակերպություններից, շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստացված առաջարկությունները, համապատասխան ոլորտային քննարկումների արդյունքում վեր հանված և լուծում պահանջող խնդիրները:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Սույն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Պատասխանատուն այն մարմինն է, որն ապահովում է տվյալ գործողության ամբողջական կատարումը և վերջնական հաշվետվության ներկայացումը:

Համակատարողն այն մարմինն է, որն իր իրավասությունների սահմաններում ողջամիտ ժամկետում աջակցում է պատասխանատու մարմնին գործողության կատարման հարցում: Գործողությունների ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման համար համակատարող մարմինը պատասխանատու պետական մարմնին ներկայացնում է տեղեկատվություն` սույն գլխով սահմանված հաշվետվության ներկայացման վերջնաժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Գործողությունների ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը սահմանված կարգով յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ժամկետում, արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն:

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ժամկետում, պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործողությունների իրականացման տարեկան հաշվետվություններ, որոնք մեկամսյա ժամկետում ամփոփվում են արդարադատության նախարարության կողմից, քննարկվում Համակարգող խորհրդում և հավանության արժանանալուց հետո հրապարակվում արդարադատության նախարարության կայքէջում և միասնական էլեկտրոնային հարթակում` տարեկան ամփոփ հաշվետվության տեսքով:

Գործողությունների ծրագրերի ժամկետի վերջին տարվա մինչև սեպտեմբերի 30-ը պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման վերջնական հաշվետվություններ, որոնք ամփոփվում են արդարադատության նախարարության կողմից, քննարկվում Համակարգող խորհրդում և հավանության արժանանալուց հետո հրապարակվում արդարադատության նախարարության կայքէջում և միասնական էլեկտրոնային հարթակում` վերջնական հաշվետվության տեսքով: Վերջնական հաշվետվության նախագիծը կարող է ներկայացվել անկախ փորձագիտական գնահատման, որի արդյունքները հրապարակվում են հաշվետվության հետ միասին:

Հասարակական և միջազգային կազմակերպությունները, Հայաստանում հավատագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև այլ անձինք կարող են գործողությունների ծրագրերի իրականացման նկատմամբ ներկայացնել դիտարկումներ և զեկույցներ: Դիտարկումների և զեկույցի արդյունքները ներկայացվում են համապատասխան պատասխանատու մարմնին կամ արդարադատության նախարարությանը, որոնք պարտավոր են 10-օրյա ժամկետում ապահովել դրանց տեղադրումը էլեկտրոնային հարթակում, ինչպես նաև դրանք ներկայացնել Համակարգող խորհրդի քննարկմանը: Դիտարկումները և զեկույցները հաշվի են առնվում գործողությունների կատարումը գնահատելիս և կարող են հիմք հանդիսանալ նոր միջոցառումների սահմանման համար:

Գործողությունների ծրագրով սահմանված գործողությունների կատարման գնահատումն իրականացվելու է «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակում զետեղված վերստուգելի չափանիշի հիման վրա: Գնահատման արդյունքներով գործողությունը գնահատվելու է «Կատարված», միայն եթե ակնկալվող միջանկյալ արդյունքն ամբողջությամբ ապահովվել է, ինչը հաստատվել է վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ:

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման և հաշվետվության ներկայացման արդյունավետ համակարգի ներդրմամբ:

Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվում է համակարգող խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի հիմնական նպատակը սույն ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:

Խորհրդի կազմում ընդգրկվում են հանրային իշխանության մարմինների հետևյալ ներկայացուցիչները` Արդարադատության նախարարը (խորհրդի նախագահ), Արդարադատության նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Առողջապահության նախարարի տեղակալը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարի տեղակալը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Պաշտպանության նախարարի տեղակալը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Ֆինանսների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ), Ոստիկանության պետի տեղակալը, Գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ), Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը (համաձայնությամբ), Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչը (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալը (համաձայնությամբ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը և կամավորության սկզբունքով` Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորներ` տվյալ գումարման Ազգային ժողովում ներկայացված յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր:

Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել այլ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Խորհրդի կազմում ներառվում են յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ` հասարակական կազմակերպություններ) ներգրավվում են մրցութային կարգով: Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հինգ և ավելի տարվա գործունեության փորձ` վերջին հինգ տարիների ընթացքում.

2) պարբերաբար ներկայացրել են առաջարկություններ մարդու իրավունքների պաշտպանության նախորդ գործողությունների ծրագրերի, սույն ռազմավարության կամ դրանից բխող գործողությունների ծրագրերի վերաբերյալ, կամ կատարել և ներկայացրել են դրանց առնչվող հետազոտություններ ու զեկույցներ կամ մասնակցել են դրանց շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին:

Խորհրդի գործունեության աշխատակարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Խորհրդի գործունեությունն իրականացվում է պարբերաբար անցկացվող նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում համապատասխան էլեկտրոնային հարթակում և հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

 

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացնում է արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

Նախարարությունը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն` հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են խորհրդի կազմում ընդգրկվելու համար ամրագրված պահանջներին (չափանիշներին):

Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք փաստում են սույն ռազմավարությամբ ամրագրված պահանջներին (չափանիշներին) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

Հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), որը պետք է ներկայացնի կազմակերպությունը խորհրդում, այդ թվում` նիստերին մասնակցության միջոցով: Նիստերին մասնակցելու իրավասություն ունի միայն լիազոր ներկայացուցիչը:

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Փաստաթղթերն ընդունելու նպատակով նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ` մինչև սույն ռազմավարությամբ ամրագրված նշված ժամկետի ավարտը (10-օրյա ժամկետում):

Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում` իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Ներգրավումն անցկացվում է երկու փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխա- նությունը սահմանված պահանջներին որոշում է արդարադատության նախարարությունը:

Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:

Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը 7 հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են 7-ից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա անցկացվում է մրցույթի երկրորդ փուլ, որի ժամանակ առաջին փուլն անցած կազմակերպությունների թեկնածությունները քննարկվում են խորհրդի նիստում և ըստ խորհրդի առաջարկության ընտրվում է 7 կազմակերպություն` հաշվի առնելով նաև մարդու իրավունքների ոլորտային ներկայացվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` շահագրգիռ մարմիններին տրամադրվող միջոցների շրջանակում).

2) միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների կողմից նպատակային ֆինանսավորում.

3) հասարակական կազմակերպությունների կողմից ռազմավարության և դրանից բխող գործողությունների իրականացման նպատակային ֆինանսավորում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ:

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

Ռազմավարության և գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ընթացքում հնարավոր են հետևյալ ռիսկերը`

1) միջոցառումների իրականացմանը խոչընդոտող ֆինանսական միջոցների բացակայություն/ոչ բավարար միջոցների տրամադրում.

2) լրացուցիչ/չպլանավորված աշխատանքների կատարման անհրաժեշտության առաջացման ռիսկեր.

3) կազմակերպական մարտահրավերները.

4) պետական մարմինների միջև ոչ բավարար համագործակցության ռիսկեր: Ռիսկերի նվազեցման նպատակով`

1) յուրաքանչյուր գործողության իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը պետք է գործողության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատման հիման վրա ապահովի ֆինանսական միջոցների հատկացման նախատեսումը իր կողմից ներկայացվող բյուջետային հայտում, միջնաժամկետ ծախսերի ծրագրում կամ այլ աղբյուրներից.

2) գործողությունների իրականացման ընթացքում չպլանավորված աշխատանքների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքում ձեռնարկել լրացուցիչ աշխատանքների ծավալի և պահանջվող ֆինանսավորման (առկայության դեպքում) գնահատում և արդյունքների մասին հայտնել խորհրդի առաջիկա նիստում.

3) միջոցներ ձեռնարկել մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների միջև` գործողությունների իրականացման վերաբերյալ տվյալների փոխանակման համար.

4) իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմինների գործողությունների իրականացման հարցում:

 

IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ

 

Մեծապես կարևորելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման նշանակությունը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների ապահովման, պաշտպանության և երաշխավորման գործում` սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլան:

Հաղորդակցության պլանի նպատակներն են`

1) ռազմավարության և գործողությունների ծրագրերի հանրայնացումը.

2) ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու ամրապնդումը.

3) մարդու իրավունքների վերաբերյալ կրթության ապահովումը տարբեր մակարդակներում.

4) մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը:

Վերը նշված նպատակների իրագործման համար կգործարկվի էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը: Մասնավորապես, հարթակը հնարավորություն է ընձեռելու բոլոր շահագրգիռ կողմերին առցանց ծանոթանալ գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին, հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված բոլոր հաշվետվությունները, ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ, մասնակցել հանրային քննարկումներին, գնահատել միջոցառումների կատարման ընթացքը և այլն: Այսպիսի էլեկտրոնային հարթակի ներդրմամբ կկատարելագործվեն ռազմավարության և գործողությունների ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մեխանիզմները:

Այս համատեքստում, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտային ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի փոխկապակցված և փոխլրացված լինելու հանգամանքը, ինչպես նաև հարթակի արդյունավետ կիրառումը` վերջինս համապատասխան գործիքակազմի շնորհիվ կարող է հետագայում հանդիսանալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր ռազմավարությունների մեկ ընդհանուր բազա, որոնք կզուգակցվեն միմյանց:

Ռազմավարական հաղորդակցության իրականացման նպատակով կարող են օգտագործվել հետևյալ միջոցները`

1) իրազեկվածության բարձրացման միջոցառումներ` ներառյալ տեղեկատվական նյութերի տարածում` բացիկների, թռուցիկների, բուկլետների տեսքով.

2) այլ էլեկտրոնային կայքերի միջոցով համապատասխան տեղեկատվության տարածում.

3) մամլո հաղորդագրություններ.

4) սոցիալական մեդիայի` այդ թվում Facebook, Instagram, Twitter հարթակների միջոցով տեղեկատվության տարածում.

5) հաղորդակցային քարոզարշավների իրականացում.

6) կրթական հաստատություններում բաց դռների անցկացում.

7) ներպետական հաղորդակցություն.

8) աշխատաժողովների, կոնֆերանսների, կլոր սեղանների, հանրային քննարկումների կազմակերպում.

9) միջազգային փորձի փոխանակում:

Ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաղորդակցության հիմնական թիրախային խմբերն են`

1) Հայաստանում բնակվող և գտնվող յուրաքանչյուր ոք.

2) հանրային իշխանության մարմինները.

3) զանգվածային լրատվության միջոցները.

4) շահագրգիռ հասարակական կազմակերպությունները` ներառյալ խոցելի խմբերի, երիտասարդության հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունները.

5) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները:

 

X. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

(10-րդ բաժինը խմբ. 12.04.24 թիվ 515-Լ որոշում)

 

(հազ. դրամ)

 

Ընդամենը ռազմավարության համար` 1,578,939.0
Ըստ տարիների` 2023 թ. 2024 թ. 2025 թ.
17,762.5 1,236,205.5 324,971.0
Ըստ ֆինանսավորման աղբյուրների`
Պետական բյուջե 634,304.9
Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 944,634.1

 

Գործո- ղության համար Գործողություններ Ֆինանսա-վորում Ընդամենը բյուջե, հազ. դրամ Բյուջեի կիսամյակային բաշխում, հազ. դրամ
2023 2024-I 2024-II 2025-I 2025-II
Նպատակ 1. Ապահովել կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը զինված ուժերում, քրեական վարույթի ընթացքում, իրավապահ մարմինների հետ առնչվելիս, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու կամ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու ընթացքում:
1.1 Գործողություն 1.1. Զինված ուժերում ամրապնդել հան- դուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը որպես ԶՈՒ-ում կյանքի իրավունքի իրացման հիմնական բաղադրիչ Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 9,600.0 - 1,500.0 2,100.0 3,000.0 3,000.0
1.2 Գործողություն 1.2. Բարձրացնել կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ազատությունից զրկված անձանց իրազեկվածությունը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 9,250.0 - 1,550.0 1,550.0 3,075.0 3,075.0
Նպատակ 2. Ապահովել խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի բացարձակ իրականացումը քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում, հոգեբուժական հաստատություններում, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում, քրեական վարույթի ընթացքում` կազմակերպելով մասնագիտական վերապատրաստումներ և ներդնելով համապատասխան մեխանիզմներ ու կիրառելով անհրաժեշտ գործիքակազմ:
2.1 Գործողություն 2.1. Ազատությունից զրկման վայրերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ` կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 10,625.0 - 10,625.0 - - -
2.2 Գործողություն 2.2. Զինված ուժերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերա- բերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայաց- նելու միջոցներ կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերա- բերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 13,750.0 - 13,750.0 - - -
2.3 Գործողություն 2.3. Հոգեբուժական հաստատություններում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ, ինչպես նաև մշակել արձանագրելու ձևաթուղթ և ուղեցույց ու սահմանել այդ ձևաթուղթն իրավապահ մարմիններին ներկայացնելու հստակ ընթացակարգ Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 12,500.0 - 12,500.0 - - -
2.4 Գործողություն 2.4. Կատարելագործել հոգեբուժական և խնամքի հաստատություններում շահառուի նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների գործադրման իրավական կարգավորումները` հստակեցնելով ուժի կիրառման հիմքերը, սահմանները, բոլոր հնարավոր իրավիճակները և եղանակները Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 23,996.0 - 5,000.0 9,498.0 9,498.0 -
2.5 Գործողություն 2.5. Վերապատրաստել զինված ուժերի հրամանատարական կազմին և ռազմական ոստիկանության ծառայողներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 21,360.0 - - - 10,680.0 10,680.0
2.6 Գործողություն 2.6. Վերապատրաստել քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողներին, զինծառա- յողների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազներին և վարույթ իրականացնող քննիչներին ու դատավորներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 15,828.0 - 4,748.4 3,165.6 4,748.4 3,165.6
2.7 Գործողություն 2.7. Ամրապնդել ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից հոգեբանական աջակցություն տրամադրելու կարողությունները Պետական բյուջե 3,204.9 - - - 1,602.4 1,602.4
2.8 Գործողություն 2.8. Ամրապնդել ՀՀ քննչական կոմիտեի` խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման կարողությունները Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
2.9 Գործողություն 2.9. Վերապատրաստել բուժաշխատողներին, այդ թվում` շտապ օգնության ծառայության և հոգեբուժական հաստատությունների աշխատակիցներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 2,000.0 2,000.0 - - - -
2.10 Գործողություն 2.10. Բարելավել քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված խցերի պայմանները Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
2.11 Գործողություն 2.11. Բարելավել ձերբակալված և կալանավորված անձանց (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) արժանապատիվ տեղափոխման պայմանները Պետական բյուջե 611,100.0 - 305,550.0 305,550.0 - -
2.12 Գործողություն 2.12. Ընդունել «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույցներ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
2.13 Գործողություն 2.13. Երևանում և 1 մարզում ստեղծել խոշտանգումից տուժած անձանց աջակցության (իրավական, հոգեբանական, սոցիալական և այլն) կենտրոններ, որոնց միջոցով կբարելավվի խոշտանգումներից տուժած անձանց առողջական վիճակը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 64,000.0 - - - 32,000.0 32,000.0
Նպատակ 3. Ապահովել գործի արդար քննությանը նպաստող պայմանների արդյունավետ իրականացումը, մասնավորապես` փոխհատուցումների արդյունավետ մեխանիզմի, բողոքներ ներկայացնելու, actio popularis սկզբունքը կիրառելու, «դատավորի ընկեր» (amicus curie) սկզբունքը ներդնելու, պետական տուրքի վերանայման, օրենսդրական ու տեխնիկական բնույթի այլ նախապայմանների ստեղծմամբ:
3.1 Գործողություն 3.1. Օրենսդրորեն նախատեսել կատարողական վարույթների ձգձգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց` ըստ «Ավակիմյան vs Հայաստան» ՄԻԵԴ որոշման պահանջների Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.2 Գործողություն 3.2. Օրենսդրորեն նախատեսել ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ, որով ամրագրվել են ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ և միջոցներ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.3 Գործողություն 3.3. Օրենսդրորեն նախատեսել ֆիզիկական անձի դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ընթացակարգ` նախատեսելով մասնավոր հարաբերություններում հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասների փոխհատուցման հնարավորությունը` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած պահանջները («Բոթոյան vs Հայաստան ՄԻԵԴ վճիռ) Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.4 Գործողություն 3.4. Ապահովել Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործողությունների, այդ թվում` վարչարարության տեսաձայնագրումը, որով կստեղծվեն իրավական հիմքեր և կառուցակարգեր Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող բոլոր գործողությունների (վարչարարության) տեսաձայնագրման համար Պետական բյուջե 20,000.0 - - - 10,000.0 10,000.0
3.5 Գործողություն 3.5. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսել արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու ձևով, հայցվորներին բոլոր հիմնարար իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի հայցերով` ի ապահովումն անձի իրավունքի պաշտպանության արդյունավետության Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.6 Գործողություն 3.6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը` դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.7 Գործողություն 3.7. Հասարակական կազմակերպությունների համար սահմանել դատարան դիմելու իրավունք հանրային նշանակության, կարևորության հարցերով, այդ թվում` ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով` հաշվի առնելով actio popularis սկզբունքը Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.8 Գործողություն 3.8. Ներդնել «դատավորի ընկեր» (amicus curie) հասկացության մեխանիզմներն ու կանոնակարգերը ներպետական իրավական համակարգում, որը կաջակցի դատարանին` տրամադրելով տեղեկատվություն կամ խորհրդատվություն իրավունքի կամ այլ հարակից հարցերի վերաբերյալ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.9 Գործողություն 3.9. Կատարելագործել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգը Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.10 Գործողություն 3.10. Ի կատարումն Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 10-րդ կետի` ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիր և վերահսկողություն սահմանել իրագործման նկատմամբ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.11 Գործողություն 3.11. Արդարադատության ակադեմիայում դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրում մշակել և ներդնել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործու-թյուններին վերաբերող առանձին և համապարփակ ծրագրեր Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 3,750.0 3,750.0 - - - -
3.12 Գործողություն 3.12. Վերանայել անգործունակ ճանաչված անձանց` դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները` բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.13 Գործողություն 3.13. Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը` նախատեսելով պետական տուրքի վճարումից ազատում` հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
3.14 Գործողություն 3.14. Վերանայել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը` սահմանելով հստակ և օբյեկտիվ չափանիշներ մասնավոր սեփականությունը բացառիկ հանրային շահ ճանաչելու համար. նախատեսելով պահանջ և հիմքեր որոշումների ընդունման, այդ թվում` հանրային շահի բացառիկությունը գնահատելու, գործընթացների վաղ փուլերում սեփականատերերի, ինչպես նաև կենսագործունեության միջավայրի փոփոխության առումով շահագրգիռ հասարակության ներկայացուցիչների մասնակցության համար. նախատեսելով բացառիկ` գերակա հանրային շահի անվան տակ օտարվող գույքի ձեռք բերողների նախկին գործունեության ստուգում (due diligence) և դրա թափանցիկության ապահովում. ապահովելով ձեռք բերողների կողմից պետությանը ներկայացվող ֆինանսական երաշխիքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը. երաշխավորելով պետության հանդես գալը որպես կողմ և պատասխանատվության ստանձնումը` ձեռք բերողների պարտականու-թյունների պատշաճ կատարման ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 4. Ապահովել իրավահավասարության և խտրականության արգելքի կիրառումը` համապատասխան օրենսդրական նախապայմաններ ստեղծելու, դատավորների, քննիչների, դատախազների, ոստիկանների, բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստելու, իրազեկվածությունը բարձրացնելու, վարչական կամ քաղաքացիական պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաև իրավահավասարության և խտրականության արգելքի ամրապնդմանն ուղղված օժանդակ այլ գործողություններ իրականացնելու միջոցով:
4.1 Գործողություն 4.1. «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքում սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման/ գործող մարմիններից որևէ մեկի կազմում կառույցի ստեղծման, գործունեության երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
4.2 Գործողություն 4.2. Դատավորների, քննիչների, դատախազների և ոստիկանների (համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները) համար շարունակել իրականացնել վերապատրաստումներ խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման թեմաներով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 2,448.0 - 1,224.0 612.0 - 612.0
4.3 Գործողություն 4.3. Բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների համար շարունակել իրականացնել վերապատրաստումներ խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման թեմաներով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 6,297.6 - 3,148.8 1,574.4 - 1,574.4
4.4 Գործողություն 4.4. Շարունակել բարձրացնել իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածությունը հանրության շրջանում Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 18,000.0 - - 6,000.0 - 12,000.0
4.5 Գործողություն 4.5. Ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար սահմանել վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
4.6 Գործողություն 4.6. Շարունակել իրականացնել իրազեկման արշավներ, այդ թվում` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ` ուղղված ատելության խոսքի, դրա բացասական ազդեցության բացառմանը, այլակարծության և կարծիքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000.0 - - 8,000.0 - 16,000.0
4.7 Գործողություն 4.7. Ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության համար մշակել և հաստատել խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների քննության շարժառիթով գործերի քննության ուղեցույցներ Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 5,625.0 - 5,625.0 - - -
4.8 Գործողություն 4.8. Ստեղծել օրենսդրական երաշխիքներ ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար, որով ներպետական իրավական համակարգում կնախատեսվի ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող առանձին և համապարփակ օրենսդրություն Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 5. Ապահովել ռազմական գործողություններից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների, գերությունից վերադարձած անձանց/զինծառայողների, կալանավորված անձանց և դատապարտյալների, պալիատիվ բուժման կարիք ունեցող անձանց, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, հղի կանանց և բնակչության այլ ներկայացուցիչների առողջապահության պահպանման իրավունքի արդյունավետ իրացումը` զուգահեռաբար բարձրացնելով իրազեկվածությունը տրամադրվող ծառայությունների ու առկա հնարավորությունների մասին:
5.1 Գործողություն 5.1. Երաշխավորել ռազմական գործողություններից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը և դրա հաշվառումը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 100,000.0 - 30,000.0 20,000.0 20,000.0 30,000.0
5.2 Գործողություն 5.2. Երաշխավորել գերությունից վերադարձած անձանց/
զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջական օգնության համակարգը` տրամադրելով անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն
Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 35,000.0 - 21,875.0 13,125.0 - -
5.3 Գործողություն 5.3. Լրամշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ վերաբերելի իրավական ակտերում, որով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռք բերմամբ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
5.4 Գործողություն 5.4. Իրականացնել հոգեկան առողջության վերապատրաստումներ` շեշտադրելով գործնական խնդիրները Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 864.0 - 432.0 216.0 - 216.0
5.5 Գործողություն 5.5. Մշակել բժշկական գաղտնիքին վերաբերող մեթոդաբանական ցուցումներ բուժաշխատողների համար և հաստատել ենթաօրենսդրական իրավական ակտով Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 26,587.5 - 3,750.0 11,418.8 6,851.3 4,567.5
5.6 Գործողություն 5.6. Ապահովել պացիենտի` իր առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հասանելիությունը Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
5.7 Գործողություն 5.7. Կազմակերպել և իրականացնել հանրային իրազեկման արշավներ վճարովի և անվճար բժշկական ծառայությունների և դեղերի մասին, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000.0 - - 8,000.0 - 16,000.0
5.8 Գործողություն 5.8. Ստեղծել տեղեկատվական համակարգ ապահովելու պետության կողմից երաշխավորված ծրագրերի ֆինանսավորման, անվճար և համավճարային սկզբունքով մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 7,125.0 - - 3,125.0 - 4,000.0
5.9 Գործողություն 5.9. Բարձրացնել հանրային իրազեկվածությունը պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման մասին Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000.0 - - 8,000.0 - 16,000.0
5.10 Գործողություն 5.10. Իրականացնել պալիատիվ խնամքի և ցավային համախտանիշի կառավարման վերաբերյալ շարունակական վերապատրաստումներ` բուժաշխատողների համար Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 1,728.0 - - 1,080.0 - 648.0
5.11 Գործողություն 5.11. Բարձրացնել հղիության արհեստական ընդհատման ծառայությունների մատչելիությունը կանանց խոցելի խմբերի համար Oրենքով չարգելված այլ աղբյուրներ - - - - - -
5.12 Գործողություն 5.12. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ օրենսդրության բարելավում Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
5.13 Գործողություն 5.13. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների թվաքանակի նվազեցման և առանց թմրամիջոցների առողջ հասարակություն ունենալու վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 54,250.0 8,750.0 44,000.0 1,500.0 - -
5.14 Գործողություն 5.14. Լրամշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ վերաբերելի իրավական ակտերում, որով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռք բերմամբ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 6. Ապահովել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հավաքների իրականացման ընթացքում:
6.1 Գործողություն 6.1. Վերանայել հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության գործողությունները կանոնակարգող «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» օրենքները` միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների համապատաս-խանելիության առնչությամբ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
6.2 Գործողություն 6.2. Բարձրացնել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների` հավաքների ազատության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել հավաքների ընթացքում մարդու իրավունքների պաշտպա- նության, հույզերի և զանգվածի կառավարման վրա հիմնված պրակտիկան Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 7. Ապահովել կրթության իրավունքի իրացման ընթացքում խոչընդոտների վերացումը` մարդու իրավունքների ապահովման, կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, համընդհանուր ներառականության ապահովման, նախադպրոցական անվճար կրթության հասանելիության համատեքստում:
7.1 Գործողություն 7.1. Երաշխավորել շարունակական վերապատրաստումը միջին և ավագ դպրոցների ուսուցիչների համար մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներով Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 8. Ապահովել կարծիքի արտահայտման իրավունքի իրականացումը` սահմանազատելով ատելության խոսքը և խոսքի ազատությունը:
8.1 Գործողություն 8.1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանազատել ատելության խոսքը և խոսքի ազատությունը` համապատասխան չափորոշիչների սահմանմամբ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 9. Ապահովել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների սոցիալական ապահովության ու նվազագույն կենսապայմանների իրավունքի իրացումը` հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ապահովել սոցիալական աշխատանքի ու աշխատանքային իրավունքների արդյունավետ իրականացումը:
9.1 Գործողություն 9.1. Կազմակերպել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 5,500.0 - 500.0 1,000.0 1,500.0 2,500.0
9.2 Գործողություն 9.2. Կազմակերպել պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 50,000.0 - 10,000.0 10,000.0 10,000.0 20,000.0
Նպատակ 10. Ապահովել երեխայի իրավունքների արդյունավետ իրականացումը և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը որդեգրման գործընթացի, խնամակալության և հոգաբարձության կազմակերպման, իրազեկվածության բարձրացման, երեխայի իրավունքների խախտումներին արձագանքելու, կատարողական վարույթի, ինչպես նաև երեխայի լավագույն շահի պաշտպանությանն ուղղված այլ գործողությունների իրականացման ընթացքում:
10.1 Գործողություն 10.1. Բարձրացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 28,125.0 3,262.5 3,762.5 5,025.0 7,287.5 8,787.5
10.2 Գործողություն 10.2. Սահմանել երեխաների իրավունքների խախտումների հասկացությունը և ստեղծել դրա հաշվառման ու վարման միասնական վիճակագրական համակարգ` սահմանելով «երեխայի իրավունքների խախտում» հասկացությունը և լիազորող նորմ` երեխայի իրավունքների հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգի վերաբերյալ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
10.3 Գործողություն 10.3. Կատարելագործել կատարողական վարույթի շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգը Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
10.4 Գործողություն 10.4. Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` բարելավել երեխայի լավագույն շահի գնահատման և որոշման ընթացակարգը` ներառյալ առանց ուղեկցության և ծնողներից բաժանված երեխաների համար Oրենքով չարգելված այլ աղբյուրներ 8,425.0 - 5,625.0 - 1,200.0 1,600.0
Նպատակ 11. Ապահովել մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդումը` ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի միջոցով:
11.1 Գործողություն 11.1. Մշակել և ընդունել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի ապահովման ազգային մեխանիզմ Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Նպատակ 12. Երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանությունը` ներառյալ ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծումը` իրավունքների պաշտպանության գործընթացներում, այդ թվում` միջազգային իրավական գործընթացներում օգտագործելու նպատակով:
12.1 Գործողություն 12.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների` ներառյալ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում` հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 325.000 - - 325.000 - -
12.2 Գործողություն 12.2. Կազմակերպել և իրականացնել հանրային իրազեկման արշավներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ: Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 11,000.0 - 2,750.0 2,750.0 2,750.0 2,750.0
12.3 Գործողություն 12.3. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում Լրացուցիչ ֆինանսա-վորում չի պահանջվում - - - - - -
Ընդամենը բյուջե   1,578,939.0 17,762.5 487,915.7 748,289.8 124,192.6 200,778.4».

 

(1-ին հավելվածը փոփ. 12.04.24 թիվ 515-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1978-Լ որոշման

(2-րդ հավելվածը փոփ. 18.06.20 թիվ 992-Լ, 24.06.21 թիվ 1030-Լ, 30.12.21 թիվ 2178-Լ որոշումներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1978-Լ որոշման

(3-րդ հավելվածը լրաց. 28.09.23 թիվ 1674-Լ որոշում)

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

1.ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը զինված ուժերում, քրեական վարույթի ընթացքում, իրավապահ մարմինների հետ առնչվելիս, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու կամ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու ընթացքում
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. 2025թ. ավարտին Զինված ուժերում առնվազն 15%- ով նվազել են ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը (այդ թվում` կարգապահական զանցանքները և քրեական իրավախախտումները): Ելակետ` 2022թ. տվյալներ: 2. 2025թ. ավարտին առնվազն 25%-ով նվազել են զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում համապատասխանաբար ոչ մարտական պայմաններում զինծառայողների և ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերը: Ելակետ` 2022թ. տվյալներ:
Գործողություն 1.1. Զինված ուժերում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը` որպես ԶՈՒ-ում կյանքի իրավունքի իրացման հիմնական բաղադրիչ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությամբ մշակվել է «ՀՀ զինված ուժերում ոչ ֆորմալ փոխհարաբերությունների վարքային նորմերը և զինվորների մոտ տարբեր ենթամշակույթի դրսևորման սոցիալական և հոգեբանական հիմնախնդիրների վերաբերյալ» հետազոտության մեթոդաբանությունը, որի իրականացումը 2022թ. սեպտեմբերի 13-14 մարտական գործողություններով պայմանավորված հետաձգվել է: Զինված ուժերի զորամասերում իրականացրած վերահսկողության և մեթոդագործնական օգնության ցուցաբերման աշխատանքների ընթացքում` պայմանագրային և ժամկետային պարտադիր զինծառայողների շրջանում անցկացվել են անանուն սոցիոլոգիական հարցումներ, անհատական և խմբային զրույցներ` զինվորական բարեկրթության, ընկերականության, ինչպես նաև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների ու անհանդուրժողականության դրսևորումների բացասական հետևանքների վերաբերյալ: Կատարված աշխատանքների արդյունքները վերլուծվել են և համապատասխան հանձնարարականներով ուղարկվել են զորամիավորումների (զորամասերի) հրամանատարներին` անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար: 2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 28 սպա-հոգեբան վերապատրաստվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ՌԴ Մոսկվա քաղաքի ռազմական համալսարանում և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում: 1.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներումտարածվել է զինված ուժերում զինվորական կարգապահության կարևորության վերաբերյալ 1 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 2.Վերապատրաստվել է սպա-հոգեբանների 20%-ը 1.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներում տարածվել է զինված ուժերում զինվորական կարգապահության կարևորության վերաբերյալ 1 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 2.Վերապատրաստվել է սպա-հոգեբանների ևս 20%-ը 1.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներումտարածվել է զինված ուժերում զինվորական կարգապահության կարևորության վերաբերյալ 2 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 2.Վերապատրաստվել է սպա-հոգեբանների ևս 30%-ը 1.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներում տարածվել է զինված ուժերում զինվորական կարգապահության կարևորության վերաբերյալ 2 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 2.Վերապատրաստվել է սպա-հոգեբանների ևս 30%-ը 1.1.1.Զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներում տարածվել է զինված ուժերում զինվորական կարգապահության կարևորության վերաբերյալ 6 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ): 1.1.2.Տեսաձայնագրությունները (սոցիալական հոլովակ) մշակվել են միջոլորտային մասնագիտական խմբի (հոգեբան, իրավաբան, ռազմագետ և այլն) կողմից` միջազգային լավագույն փորձին (ներառյալ` գենդերազգայունության բաղադրիչը) համապատասխան և տեսաձայնագրությունները (սոցիալական հոլովակ) տարածվել ենլրատվամիջոցներից օգտվելու օրինաչափությունների (լրատվամիջոցների սպառման վիճակագրություն, տարիքային-հոգեբանական առանձնահատկություններ և այլն) հաշվառմամբ: 1.1.3. Կատարելագործվել են սպա-հոգեբանների 100%-ի` զինծառայողների հետ տարվող աշխատանքներին առնչվող գիտելիքներն և հմտությունները և վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ, իսկ վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (համաձայնությամբ) Հանրային հեռարձակողների խորհուրդ (համաձայնությամբ) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 9,600
Գործողություն 1.2. Բարձրացնել կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ազատությունից զրկված անձանց իրազեկվածությունը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Ազատությունից զրկման վայրերում առկա չեն կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի մասին իրազեկող նյութեր (պաստառներ), իրազեկությունը բարձրացնելուն ուղղված տեսաձայնագրություններ չեն մշակվել: 1.Ազատությունից զրկման վայրերի 20%-ում փակցվել են կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պաստառներ 2.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ազատությունից զրկման վայրերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 1 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 1.Ազատությունից զրկման վայրերի ևս 20%-ում փակցվել են կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պաստառներ 2.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ազատությունից զրկման վայրերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 1 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 1.Ազատությունից զրկման վայրերի ևս 30%-ում փակցվել են կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պաստառներ 2.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ազատությունից զրկման վայրերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 2 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) 1.Ազատությունից զրկման վայրերի ևս 30%-ում փակցվել են կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պաստառներ 2.Մշակվել և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ազատությունից զրկման վայրերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 2 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ 1.4.1. Ազատությունից զրկման վայրերի 100%-ում փակցվել են կյանքի իրավունքի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պաստառներ, որոնց բովանդակությունը մշակվել է միջազգային-իրավական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան: 1.4.2. Պաստառները փակցվել են ազատությունից զրկված անձանց համար հասանելի վայրերում (յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում առնվազն 5 պաստառ): 1.4.3. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ 6 տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ): 1.4.4. Տեսաձայնագրությունները (սոցիալական հոլովակ) մշակվել են միջոլորտային մասնագիտական խմբի (հոգեբան, իրավաբան, քրեագետ և այլն) կողմից` միջազգային լավագույն փորձին (ներառյալ` գենդերազգայունության բաղադրիչը) համապատասխան և տեսաձայնագրությունները (սոցիալական հոլովակ) տարածվել են լրատվամիջոցներից օգտվելու օրինաչափությունների (լրատվամիջոցների սպառման վիճակագրություն, հոգեբանական առանձնահատկություններ և այլն) հաշվառմամբ: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային -իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 9,250
2.ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ ԿԱՄ ՊԱՏԺԻՑ ԶԵՐԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի բացարձակ իրականացումը քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում, հոգեբուժական հաստատություններում, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում, քրեական վարույթի ընթացքում` կազմակերպելով մասնագիտական վերապատրաստումներ և ներդնելով համապատասխան մեխանիզմներ ու կիրառելով անհրաժեշտ գործիքակազմ:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. 2025թ. ավարտին առնվազն 15%-ով նվազել է ազատությունից զրկման վայրերում, հոգեբուժական հաստատություններում և զինված ուժերում վատ վերաբերմունքի (ներառյալ` ֆիզիկական և հոգեբանական բռնությունը) դեպքերի քանակը: Ելակետ` 2022թ. տվյալներ: 2. Ներդրվել են խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին հաղորդումներ ներկայացնելու արդյունավետ մեխանիզմներ և միջոցներ: 3. 2025թ. ավարտին առնվազն 70%-ով նվազել է Զինված ուժերում վերադասի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև զինծառայողների ինքնավնասման դեպքերը: Ելակետ` 2022թ. տվյալներ:
Գործողություն 2.1. Ազատությունից զրկման վայրերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ` կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Ազատությունից զրկման վայրերում չկան խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու առանձին միջոցներ և կառուցակարգեր: Հաղորդումներ կարող են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանին` թեժ գծի միջոցով: Ապահովվել են անանուն հաղորդումների ներկայացման միջոցներ, մշակվել և ընդունվել են այդ միջոցներից օգտվելու վերաբերյալ իրավակարգավորումները` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, հարակից օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում ՀՀ Ազգային ժողով է ուղարկվել օրենսդրական փոփոխությունների փաթեթը 2.1.1. Ընդունվել են անանուն հաղորդումների ներկայացման իրավական հիմքերն ու ընթացակարգերն ամրագրող ենթաօրենսդրական ակտեր (կառավարության որոշում, նախարարի հրաման), որի հիմնավորման համար կատարվել է ուսումնասիրություն` միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համահունչ: 2.1.2. Մշակվել են «Ձերբակալված եվ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենք(ներ)ում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթները և ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով: 2.1.3 Անանուն հաղորդում տալու ընթացակարգերը ներդրված են ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 10,625
Գործողություն 2.2. Զինված ուժերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ` կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.2.1 Ընդունվել են անանուն հաղորդումների ներկայացման իրավական հիմքերն ու ընթացակարգերն ամրագրող ենթաօրենսդրական ակտեր (կառավարության որոշում, նախարարի հրաման), որի հիմնավորման համար իրականացվել է ուսումնասիրություն` միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համահունչ: 2.2.2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթներն ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով: 2.2.3. Անանուն հաղորդում տալու ընթացակարգերը ներդրված են: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 13,750
Զինված ուժերում չկան խոշտանգումների, անմարդկային կամ անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու առանձին միջոցներ և կառուցակարգեր: Հաղորդումներ կարող են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն` թեժ գծի հեռախոսահամարով` աշխատանքային օրերին կամ Մարդու իրավունքների պաշտպանին` թեժ գծի միջոցով: II I II I II
Ապահովվել են անանուն հաղորդումների ներկայացման միջոցներ, մշակվել և ընդունվել են այդ միջոցներից օգտվելու վերաբերյալ իրավակարգավորումները` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, հարակից օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում ՀՀ Ազգային ժողով է ուղարկվել օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Գործողություն 2.3. Հոգեբուժական հաստատություններում և տուն-ինտերնատներերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ, ինչպես նաև մշակել արձանագրելու ձևաթուղթ և ուղեցույց ու սահմանել այդ ձևաթուղթն իրավապահ մարմիններին ներկայացնելու հստակ ընթացակարգ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.3.1. Ընդունվել են անանուն հաղորդումների ներկայացման իրավական հիմքերն ու ընթացակարգերն ամրագրող, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արձանագրելու ձևաթուղթ և ուղեցույց ու սահմանել է այդ ձևաթուղթն իրավապահ մարմիններին ներկայացնելու հստակ ընթացակարգ ենթաօրենսդրական ակտեր (կառավարության որոշում, նախարարի հրաման): 2.3.2. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթներն ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով: 2.3.3.Անանուն հաղորդում տալու ընթացակարգերը ներդրված են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ՀՀ առողջապահության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 12,500
Չնայած մշակվել և 2022 թվականի դեկտեմբերին հոգեբուժական կազմակերպություններում ներդրվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ, այնուամենայնիվ հոգեբուժական հաստատություններում և տուն-ինտերնատներերում չկան խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ և կառուցակարգեր, ինչպես նաև հաստատված ձևաթուղթ և ուղեցույց: II I II I II
Ապահովվել են անանուն հաղորդումների ներկայացման միջոցներ, մշակվել և ընդունվել են այդ միջոցներից օգտվելու վերաբերյալ իրավակարգավորումները` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում, այլ հարակից օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում ՀՀ Ազգային ժողով է ուղարկվել օրենսդրական փոփոխությունների փաթեթը Մշակել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արձանագրելու ձևաթուղթ և ուղեցույց ու սահմանել այդ ձևաթուղթն իրավապահ մարմիններին ներկայացնելու հստակ ընթացակարգ
Գործողություն 2.4. Կատարելագործել հոգեբուժական և խնամքի հաստատություններում շահառուի նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների գործադրման իրավական կարգավորումները` հստակեցնելով ուժի կիրառման հիմքերը, սահմանները, բոլոր հնարավոր իրավիճակները և եղանակները Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.4.1. Ընդունվել է հոգեբուժական և խնամքի հաստատություններում շահառուների նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների գործադրման ընթացակարգերի հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որի հիմնավորման համար իրականացվել է ուսումնասիրություն` միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համահունչ: 2.4.2. Հոգեբուժական և խնամքի հաստատությունների անձնակազմի 100%-ը վերապատրաստվել է ընթացակարգերի կիրառման թեմայով` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 2.4.3.Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 23,996
Հոգեբուժական և խնամքի հաստատություններում չկան շահառուների նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների կիրառման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կսահմանեն ուժի կիրառման հիմքերը, սահմանները, իրավիճակները, եղանակները և այլն: II I II I II
    Միջազգային լավագույն փորձին և չափանիշներն համահունչ մշակվել և ընդունվել է հոգեբուժական և խնամքի հաստատություններում շահառուների նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների գործադրման ընթացակարգեր հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման Ընդունված ընթացակարգերի կիրառման թեմայով վերապատրաստվել է հոգեբուժական և խնամքի հաստատությունների անձնակազմի 50%-ը: Ընդունված ընթացակարգերի կիրառման թեմայով վերապատրաստվել է հոգեբուժական և խնամքի հաստատությունների անձնակազմի 50%-ը:
Գործողություն 2.5. Վերապատրաստել զինված ուժերի հրամանատարական կազմին և ռազմական ոստիկանության ծառայողներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով: Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն կընձեռի զինված ուժերի հրամանատարական կազմին և ռազմական ոստիկանության ծառայողներին զարգացնել և ամրապնդել գիտելիքները, կարողություններն ու հմտությունները վատ վերաբերմունքի արգելքի թեմայով միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և չափանիշների կիրառման վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.5.1.Վերապատրաստվել է զինված ուժերի հրամանատարական կազմի, ռազմական ոստիկանության ղեկավար և ոչ ղեկավար կազմերի 80%-ը: 2.5.2.Վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 2.5.3.Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 21,360
2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Վատ վերաբերմունքի արգելքի թեմայով վերապատրաստվել է զինված ուժերի հրամանատարական կազմի 14%-ը, իսկ ռազմական ոստիկանների ղեկավար և ոչ ղեկավար կազմերի ծառայողների 17%-ը: Զինված ուժերում գրանցված վերադասի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վիճակագրությունը հետևյալն է. 2020թ.` 16 դեպք, 2021թ.` 18 դեպք, 2022թ.` 35 դեպք, Զինված ուժերում զինծառայողների կողմից ինքնավնասման դեպքերի վիճակագրությունը հետևյալն է. 2020թ.` 94 դեպք, 2021թ.` 94 դեպք, 2022թ. 107 դեպք; II I II I II
  1.Վերապատրաստվել է զինված ուժերի հրամանատարական կազմի ևս 20%-ը 2.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ղեկավար կազմի ևս 20%-ը 3.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ոչ ղեկավար կազմի ևս 20%-ը 1.Վերապատրաստվել է զինված ուժերի հրամանատարական կազմի ևս 30%-ը 2.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ղեկավար կազմի ևս 30%-ը 3.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ոչ ղեկավար կազմի ևս 30%-ը 1.Վերապատրաստվել է զինված ուժերի հրամանատարական կազմի ևս 30%-ը 2.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ղեկավար կազմի ևս 30%-ը 3.Վերապատրաստվել է ռազմական ոստիկանության ոչ ղեկավար կազմի ևս 30%-ը  
Գործողություն 2.6. Վերապատրաստել քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողներին, զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազներին և վարույթ իրականացվնող քննիչներին ու դատավորներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով: Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն կընձեռի զարգացնել և ամրապնդել գիտելիքները, կարողություններն ու հմտությունները վատ վերաբերմունքի արգելքի թեմայով միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և չափանիշների կիրառման վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.6.1.Վերապատրաստվել է քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողների 100%-ը: 2.6.2. Վերապատրաստվել է զինծառայողների մահվան դեպքեր քննող քննիչների, դատավորների, զինվորական դատախազների 100%-ը և վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 2.6.3.Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողով (համաձայնությամբ) Միջազգային -իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 15,828
2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողներից «Խոշտանգման, անմարդակային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելումը քրեակատարողական հիմնարկում» թեմայով վերապատրաստման է մասնակցել 20 աշխատակից: Նույն թեման ընդգրկված է եղել նաև ընդհանուր բնույթի վերապատրաստումների շրջանակներում, որին մասնակցել է 1640 աշխատակից: 2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում. ՀՀ արդարադատության ակադեմիայում վատ վերաբերմունքի արգելքի թեմայով պարտադիր վերապատրաստման են մասնակցել. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 11 քննիչ, 10 զինվորական դատախազ, 100 դատավոր: Ընդհանուր առմամբ (ներառյալ` այլ ձևաչափերով) վերապատրաստվել է. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների 25,7%-ը II I II I II
  1.Վերապատրաստվել է քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողների 30%-ը 2.Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող քննիչների 30%-ը 3.Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող դատավորների 30%-ը Վերապատ րաստվել է զինծառայող ների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազների 30%-ը 1. Վերապատրաստվել է քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողների ևս 20%-ը 2. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող քննիչների ևս 20%-ը 3. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող դատավորների ևս 20%-ը Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազների ևս 20%-ը 1. Վերապատրաստվել է քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողների ևս 30%-ը 2. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող քննիչների ևս 30%-ը 3. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող դատավորների ևս 30%-ը Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազների ևս 30%-ը 1. Վերապատրաստվել է քրեակատարողական ծառայության ղեկավար և ոչ ղեկավար կազմի ծառայողների ևս 20%-ը 2. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող քննիչների ևս 20%-ը 3. Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքեր քննող դատավորների ևս 20%-ը 4.Վերապատրաստվել է զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազների ևս 20%-ը
Գործողություն 2.7. ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում 1 մասնագետի պաշտոնի անձնագրում սահմանել հոգեբանության բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պայման: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.7.1. 1 մասնագետի պաշտոնի անձնագրում սահմանված է հոգեբանության բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պայման: ՀՀ պաշտպանության նախարարություն   Պետական բյուջե 3,204.9
ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում չկա հոգեբանի հաստիք: II I II I II
        1 մասնագետի պաշտոնի անձնագրում սահմանվել է հոգեբանության բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պայման:
Գործողություն 2.8. Ամրապնդել ՀՀ քննչական կոմիտեի` խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման կարողությունները Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 2.8.1.ՀՀ քննչական կոմիտեի` խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման կազմն ընդլայնվել է: ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)   Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է առանձին մասնագիտացված ստորաբաժանում` խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Վարչության հաստիքացուցակը սահմանում է 8 հաստիք` հետևյալ կազմով` պետ` 1, պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)` 2, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ` 2, հատկապես կարևոր գործերով քննիչ` 3: Նշված հաստիքներից համալրված է 6-ը: Վարչությունն աշխատում է գերծանրաբեռնված, ինչն էլ որոշ չափով անդրադառնում է գործերի արագ քննության վրա: II I II I II
  Համալրել մասնագիտացված ստորաբաժանման 2 հաստիքները` ՀՀ քննչական կոմիտեի համար հաստատված հաստիքների ընդհանուր թվի սահմաններում      
Գործողություն 2.9. Վերապատրաստել բուժաշխատողներին, այդ թվում` շտապ օգնություն ծառայության և հոգեբուժական հաստատությունների աշխատակիցներին` վատ վերաբերմունքի արգելքի թեմայով Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն կընձեռի զարգացնել և ամրապնդել գիտելիքները, կարողություններն ու հմտությունները վատ վերաբերմունքի արգելքի թեմայով միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և չափանիշների կիրառման վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
Բուժաշխատողներ, այդ թվում` շտապ օգնություն ծառայության և հոգեբուժական հաստատությունների աշխատակիցները չեն վերապատրաստվել և չունեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ վատ վերաբերմունքի արգելքի թեմայով: 2023թ. 2024թ. 2025թ. 2.9.1.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության և հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 100%-ը և վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 2.9.2.Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 2,000
II I II I II
1.Վերապատրաստվել է հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 10%-ը 2.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության աշխատակիցների 10%-ը 1.Վերապատրաստվել է հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 20%-ը 2.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության աշխատակիցների 20%-ը 1.Վերապատրաստվել է հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 20%-ը 2.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության աշխատակիցների 20%-ը 1.Վերապատրաստվել է հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 25%-ը 2.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության աշխատակիցների 25%-ը 1.Վերապատրաստվել է հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 25%-ը 2.Վերապատրաստվել է բուժաշխատողների, այդ թվում` շտապ օգնություն ծառայության աշխատակիցների 25%-ը
Գործողություն 2.10. Բարելավել քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված խցերի պայմանները Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
Քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են մի շարք վերանորոգման աշխատանքներ (ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր, տանիքներ, տեսակցությունների սենյակներ և այլն), սակայն խցերի` ազատությունից զրկված անձանց բնակության տարածքների, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: 2023թ. 2024թ. 2025թ. 2.10.1. Վերանորոգվել է քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված` բարելավման կարիք ունեցող խցերի առնվազն 60%-ը: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ՀՀ դատական դեպարտամենտ Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
II I II I II
  Վերանորոգվել է քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված ` բարելավման կարիք ունեցող խցերի 5%-ը Վերանորոգվել է քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված ` բարելավման կարիք ունեցող խցերի ևս 5%-ը Վերանորոգվել է քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված ` բարելավման կարիք ունեցող խցերի ևս 25%-ը Վերանորոգվել է քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց համար նախատեսված ` բարելավման կարիք ունեցող խցերի ևս 25%-ը
Գործողություն 2.11. Բարելավել ձերբակալված և կալանավորված անձանց (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) արժանապատիվ տեղափոխման պայմանները Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրության տակ գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) պատշաճ պայմաններում տեղափոխման համար տրանսպորտային միջոցները սահմանափակ են: Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումները ներկայումս իրականացնում են ՀՀ ոստիկանության 11 մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումները: Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներին ամրակցված հատուկ տրանսպորտային միջոցները բավականին հին են, որի պատճառով էլ հաճախակի խափանվում են և պիտանի չեն լինում շահագործման: Այդ իսկ պատճառով շատ դեպքերում ուղեկցումներն իրականացվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների տրանսպորտային միջոցներով: Ընդհանուր առմամբ, 2022թ. ընթացքում ՀՀ ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումները քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացել են թվով 13676 գրավոր հայտեր (2021թ.-9108), որոնց հիման վրա իրականացրել են 19667 (2021թ.-16144) անձանց ուղեկցումներ: 2023թ. 2024թ. 2025թ. 2.11.1. Ներքին գործերի նախարարությունն ապահովվել է ազատությունից զրկված անձանց (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) տեղափոխման համար նախատեսված 22 տրանսպորտային միջոցներով: 2.11.2. Ձեռք բերված տրանսպորտային միջոցների պայմանները (մատչելիություն) համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ ներքին գործերի նախարարություն   Պետական բյուջե 611,100
II I II I II
    Ձեռք բերել 22 տրանսպորտային միջոց` նախատեսված ազատությունից զրկված անձանց (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) տեղափոխման համար    
Գործողություն 2.12. Ընդունել «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույցներ` միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույց` միջազգային-իրավական չափանիշների և լավագույն փորձի հիման վրա 2023թ. 2024թ. 2025թ. 2.12.1. Որոշակիացվել է «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների բովանդակությունը` ապահովելով դրանց մեկնաբանման և կիրառման հիմքերը: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ՀՀ արդարադատության ակադեմիա(համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
  ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից ընդունվել է ուղեցույց իրավակիրառողների համար` նշված հասկացությունների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, որը կիրառվում է դասընթացների և վերապատրաստումների շրջանակներում Ուղեցույցի հ իման վրա քննչական մարմինների և դատախազության ղեկավարների կողմից ընդունվել են դրանց կիրառումն ապահովող ներքին իրավական ակտեր    
Գործողություն 2.13. Երևանում և առնվազն 3 մարզերում ստեղծել խոշտանգումից տուժած անձանց աջակցության (իրավական, հոգեբանական, սոցիալական և այլն) կենտրոններ, որոնց միջոցով կբարելավվի խոշտանգումներից տուժած անձանց առողջական վիճակը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
Մինչև 2022թ. ավարտը Երևանում գործել է խոշտանգումից տուժած անձանց աջակցության կենտրոն, որը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել է գործունեությունը: ՀՀ տարածքում չկա խոշտանգումից տուժած անձանց աջակցման ոչ մի կենտրոն: 2023թ. 2024թ. 2025թ. 2.13.1. ՀՀ տարածքում գործում է խոշտանգումից տուժած անձանց աջակցության 4 կենտրոն: 2.13.2. Խոշտանգումից տուժած անձանց աջակցության կենտրոնները, աշխարհագրական բաշխվածության շնորհիվ, սպասարկում են ՀՀ ամբողջ տարածքը: 2.13.3. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվում է որակյալ համապարփակ աջակցություն: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 64,000
II I II I II
        Երևանում և 1 մարզում ՀՀ գործում են խոշտանգումից տուժած անձանց աջակցության կենտրոն
3.ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել գործի արդար քննությանը նպաստող պայմանների արդյունավետ իրականացումը, մասնավորապես` փոխհատուցումների արդյունավետ մեխանիզմի, բողոքներ ներկայացնելու, actio popularis սկզբունքը կիրառելու, «դատավորի ընկեր» (amicus curie) սկզբունքը ներդնելու, պետական տուրքի վերանայման, օրենսդրական ու տենխիկական բնույթի այլ նախապայմանների ստեղծմամբ
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. Օրենսդրորեն կատարելագործվել է կատարողական վարույթի ինստիտուտը, որի արդյունքում 2025թ. ավարտին արձանագրվել է կատարողական վարույթի ձգձգման շարունակական նվազում յուրաքանչյուր տարվա համար առնվազն 5% ի համեմտություն 2022թ. տվյալների: 2. Ներպետական իրավական համակարգում կիրառվում է actio popularis սկզբունքը` լայն հնարավորթյուն ընձեռելով ՀԿ-ներին դիմել դատարան հանրային նշանակության կարևորության հարցերով, այդ թվում` ապահովելով ինչպես` վարչական, այնպես էլ քրեական վարույթներով դատարան դիմելու իրավունքը: 3. Ներպետական իրավական համակարգում ներդրված և կիրառվում է amicus curia «դատավորի ընկեր» սկզբունքը:
Գործողություն 3.1. Օրենսդրորեն նախատեսել կատարողական վարույթների ձգձգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց`ըստ «Ավակիմյան vs Հայաստան» ՄԻԵԴ որոշման պահանջների Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Ներպետական իրավական համակարգում Կատարողական վարույթների ձգձգման հետեւանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության միջոցի բացակայություն   Միջազգային լավագույն փորձին համահունչ մշակել «Կատարողական վարույթի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը     3.1.1. Օրենսդրական փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Գործողություն 3.2. Օրենսդրորեն նախատեսել ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ, որով ամրագրվել են ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ և միջոցներ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխում սահմանվել է պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման կարգը, որի գործընթացային մեխանիզմները հստակեցված չեն և ազատությունից զրկված անձանց բողոքների քննության առավել արդյունավետ մեխանիզմները բացակայում են   Միջազգային փորձի և չափանիշներին համահունչ քրեակատարողական օրենսգրքում և դրան հարակից օրենքներում մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը, Օրենսդրական փաթեթը ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը     3.2.1. Օրենսդրորեն նախատեսված են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն կանխարգելելու ենթադրյալ խախտման շարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրել հասցված վնասի փոխհատուցում, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Գործողություն 3.3. Օրենսդրորեն նախատեսել ֆիզիկական անձի դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ընթացակարգ` նախատեսելով մասնավոր հարաբերություններում հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասների փոխհատուցման հնարավորությունը` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած պահանջները («Բոթոյան vs Հայաստան ՄԻԵԴ վճիռ) Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.3.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Ֆիզիկական անձի դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու առավել արդյունավետ ընթացակարգերը բացակայում են II I II I II
Միջազգային լավագույն փորձին համահունչ մշակել քաղաքացիական օրենսդրության և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթն ուղարկել ԱԺ-ի ընդունմանը
Գործողություն 3.4. Ապահովել Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործողությունների` այդ թվում վարչարարության տեսաձայնագրումը,որով կստեղծվեն իրավական հիմքեր և կառուցակարգեր Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող բոլոր գործողությունները (վարչարարության) տեսաձայնագրման համար: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.4.1. 2025թ. ավարտին Ռազմական ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հագեցած են տեսաձայնագրման միջոցներով: 3.4.2. 2025թ. ավարտին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող բոլոր գործողությունները (վարչարարության) տեսաձայնագրվում են և ֆիզիկական կրիչի միջոցով պարտադիր կերպով կցվում են վարույթի նյութերին: ՀՀ պաշտպանության նախարարություն Պետական բյուջե 20,000
Երևանի, Արարատի, Էջմիածնի, Աբովյանի, Գյումրիի, Վայքի, Սիսիանի բաժիններում տեղադրվել են տեսախցիկներ, իսկ մնացած տարածքային ստորաբաժանումներում տեսախցիկների տեղադրումն ընթացքի մեջ է: Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների 45%-ը հագեցած են տեսաձայնագրման միջոցներով: II I II I II
Մշակել «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում և դրան հարակից այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Ռազմական ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հագեցնել տեսաձայնագրման միջոցներով և զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործողություններ տեսաձայնագրել Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների 100%-ը հագեցնել տեսաձայնագրման միջոցներով
Գործողություն 3.5. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսել արտոնություն`պետական տուրքի վճարումից ազատելու ձևով, հայցվորներին բոլոր հիմնարար իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի հայցերով` ի ապահովումն անձի իրավունքի պաշտպանության արդյունավետության Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ  Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.5.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) Լրավուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ներպետական իրավական համակարգը ենթակա է առավել կատարելագործման` ի ապահովումն անձի իրավունքի պաշտպանության արդյունավետության II I II I II
Միջազգային լավագույն փորձի և չափանիշների հիման վրա մշակել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթն ուղարկել Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 3.6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը` դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.6.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, որով նախատեսված է տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը` դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Լրավուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Ներպետական իրավական համակարգում կարգավորումների բացակայություն II I II I II
Միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և դրան հարակից օրենքներում մշակել համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 3.7. Հասարակական կազմակերպությունների համար սահմանել դատարան դիմելու իրավունք հանրային նշանակության, կարևորության հարցերով, այդ թվում` ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով` հաշվի առնելով actio popularis սկզբունքը: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Գործող իրավակարգավորումները հնարավորություն են տալիս հասարակական կազմակերպություններին շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով դիմելու դատարան: Սակայն, անհրաժեշտ է ընդլայնել այս ցանկը, ինչպես նաև կատարելագործել action popularis սկզբունքը ներպետական իրավական համակարգում:     Քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում և դրանց հարակից օրենքներում մշակել համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատամը` այդ թվում նաև նվազեցնելով շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով դատարան դիմելու համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները: Օրենսդրական փաթեթը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը   3.7.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, որով ընդլայնված է ՀԿ-ների` հանրային նշանակության, կարևորության հարցերով, այդ թվում` ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով դատարան դիմելու իրավունքի շրջանակը` միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ` հաշվի առնելով այն երկրների փորձը, որտեղ կիրառվում է actio popularis սկզբունքը: 3.7.2. Օրենսդրական փոփոխությունների արդյունքներով նվազեցված է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով դատարան դիմելու համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Գործողություն 3.8. Ներդնել «դատավորի ընկեր» (amicus curie) հասկացության մեխանիզմներն ու կանոնակարգերը ներպետական իրավական համակարգում, որը կաջակցի դատարանին` տրամադրելով տեղեկատվություն կամ խորհրդատվություն իրավունքի կամ այլ հարակից հարցերի վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Ներպետական իրավական համակարգում «դատավորի ընկեր» (amicus curie) կարծիքի հասկացությունը, կանոնները, մեխանիզմները բացակայում են:     Մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում և հաստատել ՀՀ կառավարության կողմից: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել Ազգային ժողովի ընդունմանը     3.8.1. Մշակված են համապատասխան օրենսդրական փոփոխությունները և հաստատվել են Կառավարության կողմից 3.8.2. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել Ազգային ժողովի ընդունմանը ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Գործողություն 3.9. Կատարելագործել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգը, որով կնախատեսվի. 1.Մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ` 1. Նախատեսելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը յուրաքանչյուր դեպքում, ներառյալ` երկու բացասական զեկույցների պայմաններում, դատարանի կողմից քննարկելու պահանջ 2. Բացառել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման և վերանայման համար տարբերակված նախապայմանների և չափանիշների սահմանումը. 3. Սահմանել դատարանի կողմից դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցի քննարկման և մերժման դեպքում նոր քննարկման համար հավասար ժամկետներ. 4. Քրեակատարողական ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցի կազմման բալային համակարգում բացառել Քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ պայմաների կամ հնարավորությունների բացակայությունը (օրինակ` աշխատանք, վերասոցիալականացման ծրագրեր և այլն) ի վնաս ազատությունից զրկված անձի կիրառումը. 5. Քրեակատարողական ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցի կազմման բալային համակարգում բացառել տարիքի հիմքով անհիմն տարբերակված մոտեցումը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.9.1. Մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծով բարելավված է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգը: 3.9.2. Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներառում է թվարկված բոլոր կարգավորումները: ՀՀ արդարադատության նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Օրենսդրական և իրավական կարգավորումներն առկա են, սակայն դրանց իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը ենթակա են կատարելագործման II I II I II
ՀՀ քրեական և քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում և այլ հարակից օրենքներում և այլ ենթաօրեսդրական ակտերում և կարգերում մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 3.10. Ի կատարումն Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 10-րդ կետի` ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիր և վերահսկողություն սահմանել իրագործման նկատմամբ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ  Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.10.1. Ապանձնավորման ծրագրի տեխնիկական բնութագիրը մշակված է, և ծրագիրը ներդրված է ու համահունչ անձնական տվյալների պաշտպանության միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավակարգավորումներին, մասնավորապես, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի չափանիշները: ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) ՀՀ արդարադատության նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Գործող www. datalex.am ծրագրում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալներն ապանձնավորված չեն II I II I II
Մշակել ապանձնավորման ծրագրի ներդրման տեխնիկական բնութագիրը Կազմակերպել ծրագրի ներդրման աշխատանքները Ներդնել և գործարկել ապանձնավորման ծրագիրը և սահմանել վերահսկողություն վերջինիս իրագործման նկատմամբ
Գործողություն 3.11. Արդարադատության ակադեմիայում դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրում մշակել և ներդնել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող առանձին և համապարփակ վերապարաստման ծրագրեր Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
Արդարադատության ակադեմիայի տարեկան ուսուցման ծրագրում բացակայում են դատավորների և դատավորների թեկնածուների համար զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող առանձին և համապարփակ վերապարաստման ծրագրերը: «Զինվորական հանցագործությությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ դասընթացը ներառվել է դատախազների տարեկան վերապատրաստման 2023 թվականի ուսուցման ծրագրում,միաժամանակ «Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները», «Զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությունը» վերտառությամբ դասընթացները ներառված են քննիչների տարեկան վերապատրաստման 2023 թվականի ուսուցման ծրագրում Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առնվազն 40%-ը վերապատրաստվել է նոր ծրագրով Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առնվազն 60%-ը վերապատրաստվել է նոր ծրագրով: Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առնվազն 80%-ը վերապատրաստվել է նոր ծրագրով Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 100%-ը վերապատրաստվել են նոր ծրագրով 3.11.1. Վերապատրաստման ծրագիրը մշակված է միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ և ներդրված է Արդարադատության ակադեմիայի ուսուցման տարեկան ծրագրում: 3.11.2. 2025թ. ավարտին դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 100%-ը վերապատրաստված են նոր ծրագրով: ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ արդարադատության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 3,750
Գործողություն 3.12. Վերանայել անգործունակ ճանաչված անձանց` դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները` բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Իրավակարգավորումներն առկա են, սակայն ենթակա են հետագա կատարելագործման և բարելավման 2023թ. 2024թ. 2025թ. 3.12.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով ՀՀ արդարադատության նախարարություն   Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Մշակել քաղաքացիական օրենսգրքում և դրան հարակից այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 3.13. Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը` նախատեսելով պետական տուրքի վճարումից ազատում` հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Հաշվի առնելով պետական տուրքի վճարման գծով օրենքով նախատեսված արտոնություն չունենալու հանգամանքները` հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնող անձինք ունեն դատարան դիմելու մատչելիության իրավունքի ապահովման խնդիր: 2023թ. 2024թ. 2025թ. 3.13.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Մշակել «Պետական տուրքի մասին» և հարակից այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթն ուղարկել Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 3.14. Վերանայել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը` սահմանելով հստակ և օբյեկտիվ չափանիշներ մասնավոր սեփականությունը բացառիկ հանրային շահ ճանաչելու համար. նախատեսելով պահանջ և հիմքեր որոշումների ընդունման, այդ թվում` հանրային շահի բացառիկությունը գնահատելու, գործընթացների վաղ փուլերում սեփականատերերի, ինչպես նաև` կենսագործունեության միջավայրի փոփոխության առումով շահագրգիռ հասարակության ներկայացուցիչների մասնակցության համար. նախատեսելով բացառիկ` գերակա հանրային շահի անվան տակ օտարվող գույքի ձեռքբերողների նախկին գործունեության ստուգում (due diligence) և դրա թափանցիկության ապահովում. ապահովելով ձեռքբերողների կողմից պետությանը ներկայացվող ֆինանսական երաշխիքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը. երաշխավորելով պետության հանդես գալը որպես կողմ և պատասխանատվության ստանձնումը` ձեռքբերողների պարտականությունների պատշաճ կատարման ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 3.14.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով ՀՀ արդարադատության նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարում Հայաստանում բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչման գործընթացները և դրանց հետևանքները շարունակում են մտահոգիչ և խնդրահարույց լինել քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ծագող խնդիրների զգալի մասը պայմանավորված է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» խնդրահարույց կարգավորումներով կամ բացերով: II I II I II
Մշակել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթը ներկայացվել է Ազգային ժողովի ընդունմանը
4.ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել իրավահավասարության և խտրականության արգելքի կիրառումը` համապատասխան օրենսդրական նախապայմաններ ստեղծելու, դատավորների, քննիչների, դատախազների, ոստիկանների, բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստելու, իրազեկվածությունը բարձրացնելու, վարչական կամ քաղաքացիական պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաև իրավահավասարության և խտրականության արգելքի ամրապնդմանն ուղղված օժանդակ այլ գործողություններ իրականացնելու միջոցով:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. Ներպետական իրավական համակարգում ներդրված են անձի` իրավահավասարության ապահովման իրավունքի պաշտպանության օրենսդրական կարգավորումներ: Ձևավորված է իրավահավասրության հարցերող զբաղվող խորհրդակցական մարմին: 2.Սահմանված են ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար պատասխանատվության միջոցներ: 3. Ներպետական իրավական համակարգում ներդրվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանության օրենսդրական կարգավորումներ:
Գործողություն 4.1. «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքում սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման/ գործող մարմիններից որևէ մեկի կազմում կառույցի ստեղծման, գործունեության երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան Իրավահավասարության խորհուրդը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն, առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական և վճռաբեկ դատարաններին` վերջիններիս կողմից հարցման հիման վրա, խտրականության վերաբերյալ գործերով օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու վերաբերյալ, նպաստում է իրազեկվածության բարձրացմանը և այլն: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 4.1.1. Լրամշակված օրենքի նախագիծը համահունչ է միջազգային լավագույն փորձին և չափանիշներին և այդ նախագծով սահմանված է խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման, գործունեության կարգը: 4.1.2. Լրամշակված օրենքի նախագիծը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Ներպետական իրավական համակարգում իրավահավասարության ապահովման վերաբերյալ առանձին և համապարփակ օրենսդրության բացակայություն II I II I II
Լրամշակել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Լրամշակված օրենքի նախագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 4.2. Դատավորների, քննիչների, դատախազների և ոստիկանների (համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները) համար շարունակել իրականացնել վերապատրաստումներ խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման թեմաներով Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորթյուն կընձեռեն շարունակաբար կատարելագործել գիտելիքները, հմտություններն ու կարողությունները իրավահավասարության ապահովման, խտրականության արգելքի թեմաներով միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և միջոցների վերսբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 4.2.1. Վերապատրաստման ուսումնական նյութերը վերանայված, լրամշակված են և համահունչ են միջազգային լավագույն չափանիշներին և փորձին` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի սկզբունքներն ու չափանիշները` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 4.2.2. Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: 4.2.3. 2025թ. ավատին վերապատրաստված դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների թվի աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների: ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 2,448
Դատավորների վերապատրաստում- 2020թ.-0 2021թ. պարտադիր վերապատրաստման ենթակա` 253 , մասնակցած` 62 դատավոր-24% 2022թ.- Պարտադիր վերապատրաստման ենթակա` 270, մասնակցած` 69 դատավոր-25% Դատախազների վերապատրաստում- 2020թ.-0 2021թ.- Պարտադիր վերապատրաստման ենթակա` 167, մասնակցած` 18 դատախազ-11% 2022թ.-0 Քննիչների վերապատրաստում- 2020թ.-0 2021թ.0 2022թ. 0 Ոստիկանների վերապատրաստում- 2020-2022թթ. ընթացքում խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման թեմաներով վերապատրաստվել են ոստիկանության միջին, ավագ և գխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող թվով 106 ծառայող «Հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ արդի հարցեր» վերտառությամբ դասընթացով 2023 թվականին նախատեսված 107 վերապատրաստվողներից վերապատրաստվել են 107 դատավոր և դատավորի թեկնածու: Նույն թեմայով նախատեսված 65 վերապատրաստվողներից փաստացի վերապատրաստվել է 25 դատախազ, իսկ 30-ը համարվել են նշված դասընթացով վերապատրաստումն անցած: II I II I II
Վերապատրաստված դատավորների, քննիչների, դատախազների, ոստիկանների թիվն աճել է առնվազն 40%-ով Վերապատրաստված դատավորների, քննիչների, դատախազների, ոստիկանների թիվն աճել է առնվազն 60%-ով Վերապատրաստված դատավորների, քննիչների, դատախազների, ոստիկանների թիվն աճել է առնվազն 80%-ով
Գործողություն 4.3. Բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների համար շարունակել իրականացնել վերապատրաստումներ խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման թեմաներով Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորթյուն կընձեռեն շարունակաբար կատարելագործել գիտելիքները, հմտություններն ու կարողությունները իրավահավասարության ապահովման, խտրականության արգելքի թեմաներով միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և միջոցների վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 4.3.1.Վերապատրաստման ուսումնական նյութերը վերանայված, լրամշակված են և համահունչ են միջազգային լավագույն չափանիշներին և փորձին` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 4.3.2.Վերապատրաստումից հետո իրականացված գիտելիքների ստուգման արդյունքում վերապատրաստվածները ցուցաբերել են առնվազն 80% իմացություն: 4.3.3. 2025թ. ավարտին վերապատրաստված բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների թվի աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 6,297.6
Կրթության ոլորտ «Դիրքորոշում և արժեք» թեման ներառված է ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացի ծրագրում, որով յուրաքանչյուր տարի վերապատրաստվում է հանրապետության բոլոր ուսուցիչների 20 %-ը: «Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում» և «Նախադպրոցական տարիքի երեխաների կրթական կարիքների բազմազանությունը, դրանց բացահայտումն ու գնահատումը» թեմաները ներառված են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման դասընթացի ծրագրում: 2022 թվականի ընթացքում վերոնշյալ ծրագրով վերապատրաստվել է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվով 1066 մանկավարժական աշխատող: Սոցիալական ոլորտ 2020 թվականի սեպտեմբերին Նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է Իրավահավասարության, խտրականության արգելքի թեմայով վերապատրաստում` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատությունների 23 մասնագետների մասնակցությամբ: 2020 թվականի դեկտեմբերին նշված թեմայով` ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի կողմից իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների, մարզպետարանների, խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում: Տվյալ վերապատրաստմանը մասնակցել են ոլորտային 41 մասնագետներ: Առողջապահության ոլորտ 2020-2022թթ.-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում վերապատրաստում անցած 592 բուժաշխատողների դասընթացներում ներառված է եղել «Առողջապահական իրավունք» դասընթացը, որի շրջանակներում ուսումնասիրվում է պացիենտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների իրավունքները, դրանց պաշտպանության երաշխիքները, պարտականությունները, մասնագիտական իրավախախտումները, պատասխանատվության տեսակները: II I II I II
Վերապատրաստված բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների թիվն աճել է առնվազն 40%-ով Վերապատրաստված բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների թիվն աճել է առնվազն 60%-ով Վերապատրաստված բժշկական, կրթական, սոցիալական ոլորտի աշխատողների թիվն աճել է առնվազն 80%-ով
Գործողություն 4.4. Շարունակել բարձրացնել իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածությունը հանրության շրջանում Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 4.4.1. Մշակված և տարածված տեսաձայնագրություններն ու տեղեկատվական նյութերը համահունչ են խտրականության արգելքի վերաբերյալ միջազգային իրավակարգավորումներին: 4.4.2. 2025թ. ավարտին ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով մշակված և տարածված են առնվազն 12 տեսաձայնագրություններ, տեղեկատվական նյութեր: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) «Հանրային հեռարձակողի խորհուրդ» համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 18,000
ՀՀ արդարադատության նախարարություն` իրազեկման ակցիաներ չեն իրականացվել: ՀՀ առողջապահության նախարարություն` 2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ թեմաներով իրազեկման ակցիաներ չեն իրականացվել: II I II I II
    ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով մշակել և տարածել խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման վերաբերյալ առնվազն 4 տեսաձայնագրություններ, տեղեկատվական նյութեր ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով մշակել և տարածել խտրականության արգելքի, իրավահավասարության ապահովման վերաբերյալ առնվազն 8 տեսաձայնագրություններ, տեղեկատվական նյութեր
Գործողություն 4.5. Ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար սահմանել վարչական կամ քաղաքացիական. պատասխանատվության միջոցներ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Ներպետական իրավական համակարգում ատելության խոսքի մեղմ դրսևորումների համար սահմանված չեն վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ 2023թ. 2024թ. 2025թ. 4.5.1. Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, որով ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար սահմանված են վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ: ՀՀ արդարադատության նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Վարչական և քաղաքացիակ օրենսգրքերում և հարակից այլ օրենքներում մշակել համապատասխան փոփոխությունների փաթեթ` սահմանելով ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար պատասխանատվության միջոցներ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 4.6. Շարունակել իրականացնել իրազեկման արշավներ, այդ թվում` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ` ուղղված ատելության խոսքի, դրա բացասական ազդեցության բացառմանը, այլակարծության և կարծիքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Իրազեկման ակցիաներ դեռևս չեն իրականացվել: 2023թ. 2024թ. 2025թ. 4.6.1. Իրազեկման արշավների տեղեկատվական նյութերը և տեսաձայնագրությունները մշակված են միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ և ուղղված են ատելության խոսքի, դրա բացասական ազդեցության բացառմանը, այլակարծության և կարծիքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը: 4.6.2. 2025թ. ավարտին մշակված և տարածված են առնվազն 12 իրազեկման արշավներ: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000
II I II I II
Մշակել և ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով տարածել առնվազն 4 իրազեկման արշավներ/ակցիաներ Մշակել և ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով իրականցնել առնվազն 8 իրազեկման արշավներ
Գործողություն 4.7. Ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության համար, մշակել և հաստատել խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների քննության շարժառիթով գործերի քննության ուղեցույցներ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Խտրականության և ատելության խոսքի շարժառիթով գործերի քննության ուղեցույցների բացակայություն 2023թ. 2024թ. 2025թ. 4.7.1. Ուղեցույցները մշակված են միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ, ինչպես նաև հաշվի առնելով գործնական խնդիրներն ու բացերը: 4.7.2. Ուղեցույցները հաստատված են իրավական ակտի տեսքով և ունեն պարտադիր բնույթ նման գործեր քննող իրավապահ մարմինների աշխատակիցների համար: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 5,625
II I II I II
Մշակել և իրավական ակտի ուժով հաստատել ուղեցույցները Ուղեցույցները հասանելի դարձնել խտրականության և ատելության խոսքի շարժառիթով գործեր քննող իրավապահ մարմինների աշխատակիցներին
Գործողություն 4.8. Ստեղծել օրենսդրական երաշխիքներ ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար, որով ներպետական իրավական համակարգում կնախատեսվի ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող առանձին և համապարփակ օրենսդրություն Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Ներպետական իրավական համակարգում ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանության առանձին և համապարփակ օրենսդրության բացակայություն 2023թ. 2024թ. 2025թ. 4.8.1. Լրամշակված օրենքի նախագիծը համահունչ է միջազգային լավագույն փորձին և չափանիշներին: 4.8.2. Լրամշակված օրենքի նախագիծը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Լրամշակել «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Լրամշակված օրենքի նախագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը,
5.ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել ռազմական գործողություններից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների, գերությունից վերադարձած անձանց/ զինծառայողների, կալանավորված անձանց և դատապարտյալների, պալիատիվ բուժման կարիք ունեցող անձանց, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, հղի կանանց և բնակչության այլ ներկայացուցիչների առողջապահության պահպանման իրավունքի արդյունավետ իրացումը` զուգահեռաբար բարձրացնելով իրազեկվածությունը տրամադրվող ծառայությունների ու առկա հնարավորությունների մասին:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. Հոգեբանական անվճար օգնություն ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թվի պարբերական աճ` հիմք ընդունելով ելակետային տվյալները 2022թ. դեկտեմբերի դրությամբ: 2. Գերությունից վերադարձած անձանց անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցությունը շարունակաբար տրամադրված է` ըստ տարիների: Ելակետ` 2021թ.: 3. 2025թ. ավարտին թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների թվաքանակի շարունակական նվազում` ի համեմատություն նախորդ տարիների: Ելակետ` 2022թ.տվյալներ:
Գործողություն 5.1. Երաշխավորել ռազմական գործողություններից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը և դրա հաշվառումը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.1.1. Հոգեբանական անվճար օգնություն ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թվի պարբերական աճ` հիմք ընդունելով ելակետային տվյալները 2022թ. դեկտեմբերի դրությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 100,000
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 4-ի N 131-Ն որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը» և հայտարարված մրցույթը հաղթած հոգեբանական առողջության «Կոնսրցիումը» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացրել է մարտական գործողություններին մասնակցած և նրանց հետ առնչություն ունեցող անձանց հոգեբանական աջակցության ծառայություն: Ծառայություններից օգտվողների թվաքանակի հաշվառում Պաշտպանության նախարարության կողմից չի իրականացվում: II I II I II
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական անվճար օգնություն ստացած անձանց հաշվառման պարտավորության ամրագրում և վարում Հոգեբանական և անվճար օգնության դիմող և ստացող ռազմական գործողություններից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թիվն աճել է առնվազն 30%-ով Հոգեբանական և անվճար օգնության դիմող և ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թիվն աճել է առնվազն 50%-ով Հոգեբանական և հոգեբուժական անվճար օգնության դիմող և ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թիվն աճել է առնվազն 70%-ով Հոգեբանական և անվճար օգնության դիմող և ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թիվն աճել է 100%-ով
Գործողություն 5.2. Երաշխավորել գերությունից վերադարձած անձանց/ զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջական օգնության համակարգը` տրամադրելով անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.2.1. Գերությունից վերադարձած անձանց անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցությունը շարունակաբար տրամադրված է` ըստ տարիների: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 35,000
Ադրբեջանական գերեվարությունից վերադարձած բոլոր զինծառայողները կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ենթարկվում են ամբուլատոր բժշկական հետազոտության, որի շրջանակներում իրականացվում է նաև հոգեբանական ախտորոշիչ և հոգեբանական առաջին օգնության աշխատանքներ, իսկ հոգեթերապևտիկ ստացիոնար բուժում ենթադրող այլ խնդիրների պարագայում զինծառայողները տեղափոխվում են համապատասխան զինվորական հոսպիտալներ` ըստ անհրաժեշտության քաղաքացիական բուժհաստատություններ: Հետագա զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով և Զինված ուժերի զորամասեր տեղափոխված զինծառայողների հետ հետագա հոգեբանական աջակցման աշխատանքերը մշտական պարբերականությամբ իրականացվում են զորամասերում` սպա-հոգեբանների միջոցով: II I II I II
Գերությունից վերադարձած անձանց առնվազն 30%-ին ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն Գերությունից վերադարձած անձանց առնվազն 50%-ին ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն Գերությունից վերադարձած անձանց առնվազն 80%-ին ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն Գերությունից վերադարձած բոլոր անձանց ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն
Գործողություն 5.3. Լրամշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ վերաբերելի իրավական ակտերում, որով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ: Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորելու հանգամանքների քննություն: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.3.1. «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով, որի հիմնավորման համար իրականացվել է ուսումնասիրություն` միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ, ինչպես նաև հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հետևանքները: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Ներպետական իրավական համակարգում «Անհայտ կորած անձանց մասին» առանձին և համապարփակ օրենսդրության բացակայություն II I II I II
Լրամշակել առկա օրենքի նախագիծը և ներկայացնել հանրային քննարկման Լրամշակված օրենքի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը և ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 5.4. Իրականացնել հոգեկան առողջության վերապատրաստումներ սպա- ` շեշտադրելով գործնական խնդիրները: Զինված ուժերի մշտական բարոյահոգեբանական կայուն կարգավիճակը մշտապես ապահովելու համար անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սպա-հոգեբանների գիտելիքներն ու հմտությունները: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.4.1. Վերանայված և լրամշակված վերապատրաստման ծրագրերը համահունչ են առկա իրողություններին և թիրախավորում են գործնական խնդիրները: 5.4.2.Վերապատրաստումներն իրականացվել միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: 5.4.3. 2025թ. ավարտին վերապատրաստված սպա-հոգեբանների աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների: ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 864
2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում զինված ուժերի թվով 28 սպա-հոգեբաններ` առանձին ծրագրերով, ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ՌԴ ք. Մոսկվայի ռազմական համալսարանում, «Ինթրա» հոգեական առողջության կենտրոնում ներգրավվել են վերապատրաստման դասընթացների: II I II I II
Վերապատրաստված սպա-հոգեբանների թվի աճ առնվազն 40%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների Վերապատրաստված սպա-հոգեբանների թվի աճ առնվազն 60%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների Վերապատրաստված սպա-հոգեբանների թվի աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների
Գործողություն 5.5. Մշակել բժշկական գաղտնիքին վերաբերող տեղեկատվական ձեռնարկ բուժաշխատողների համար և հաստատել ենթաօրենսդրական իրավական ակտով Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.5.1. Ցուցումները մշակված են միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ և հաստատված են իրավական ակտի տեսքով: 5.5.2. 2025թ. ավարտին ցուցումներըհասանելի են ՀՀ-ում գործող բոլոր բուժհիմնարկներում: 5.5.3. Ցուցումները ներբեռնված են նաև ԱՐՄԵԴ համակարգում: ՀՀ առողջապահության նախարարություն   Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 26,587.5
Բժշկական գաղտնիքի պատշաճ մշակմանը, կիրառմանը և տարածման արգելքին վերաբերող ուղեցույցների բացակայություն II I II I II
Մշակված ցուցումները տարածել բուժհիմնարկների առնվազն 50%-ում Մշակված ցուցումներըտարածել բուժհիմնարկների առնվազն 80%-ում Մշակված ցուցումները տարածել բուժհիմնարկների 100%-ում
Գործողություն 5.6. Ապահովել պացիենտի` իր առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հասանելիությունը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.6.1. Ներդրված կամ կատարելագործված են էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ապահովված է պացիենտի` իր առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հասանելիությունը: ՀՀ առողջապահության նախարարություն   Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
Գործող ընթացակարգերը պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ հասանելիություն են ապահովում միայն բուժաշխատողների համար: Մինչդեռ անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որը նման հնարավորություն կընձեռի պացիենտին: II I II I II
Մշակել էլեկտրոնային համակարգերի կատարելագործման տեխնիկական բնութագիր Ներդնել կամ կատարելագործել առկա էլեկտրոնային համակարգերը, որոնք կապահովեն պացիենտի` իր առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հասանելիությունը
Գործողություն 5.7. Կազմակերպել և իրականացնել հանրային իրազեկման արշավներ վճարովի և անվճար բժշկական ծառայությունների և դեղերի մասին, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2020 թվականին պատրաստվել է 3 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում, կազմակերպվել է 2 հեռուստառադիո հարցազրույց: 2021 թվականին պատրաստվել է 1 հաղորդում և 3 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում, կազմակերպվել է 14 հարցազրույց: 2022 թվականին պատրաստվել է 1 հոլովակ, 1 հաղորդում և 1 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում, կազմակերպվել է 17 հարցազրույց: 2023թ. 2024թ. 2025թ. 5.7.1. Հանրային իրազեկման արշավների նյութերը և տեսաձայնագրությունները մշակված են: 5.7.2. 2025թ. ավարտին կազմակերպված և իրականացված են վճարովի և անվճար բժշկական ծառայությունների և դեղերի մասին առնվազն 12 հանրային իրազեկման արշավներ, որոնք տարածվել են ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերի միջոցով: 5.7.3 2025թ. ավարտին իրազեկման պաստառները և տեղեկատվական նյութերը փակցված են պոլիկլինիկաների առնվազն 50%-ում և դեղատներում: ՀՀ առողջապահության նախարարություն «Հանրային հեռարձակողի խորհուրդ» (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000
II I II II I
Մշակել հանրային իրազեկման արշավների նյութեր և տեսաձայնագրություններ Վճարովի և անվճար բժշկական ծառայությունների և դեղերի մասին ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել և իրականացնել առնվազն 4 հանրային իրազեկման արշավներ Վճարովի և անվճար բժշկական ծառայությունների և դեղերի մասին ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել և իրականացնել առնվազն 8 հանրային իրազեկման արշավներ
Գործողություն 5.8. Ստեղծել տեղեկատվական համակարգ կամ առկա համակարգում ապահովել պետության կողմից երաշխավորված ծրագրերի ֆինանսավորման, անվճար և համավճարային սկզբունքով մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.8.1. Տեղեկատվական համակարգը մշակված և ներդրված է, կամ կատարելագործված է առկա համակարգը: ՀՀ առողջապահության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 7,125
Պետության կողմից երաշխավորված ծրագրերի ֆինանսավորման, անվճար և համավճարային սկզբունքով մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգի բացակայություն II I II I II
Մշակել տեղեկատվական համակարգի տեխնիկական բնութագիրը կամ կատարելագործել առկա էլեկտրոնային համակարգերը` ապահովելու տեղեկատվության հասանելիությունը հանրության շրջանում Ներդնել կամ կատարելագործել տեղեկատվական համակարգերը
Գործողություն 5.9. Բարձրացնել հանրային իրազեկվածությունը պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման մասին Իրազեկվածությունը նպատակ ունի պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ բնակչության համար ապահովել ամբողջական և մատչելի տեղեկատվություն: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.9.1. Մշակված տեղեկատվական նյութերը և տեսաձայնագրությունները համահունչ են միջազգային լավագույն փորձին և չափանիշներին: 5.9.2. 2025թ. ավարտին կազմակերպված և իրականացված են առնվազն 12 իրազեկման արշավներ հանրության շրջանում: ՀՀ առողջապահության նախարարություն «Հանրային հեռարձակողի խորհուրդ» (համաձայնությամբ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 24,000
2020 թվականին պատրաստվել է 1 հաղորդագրություն, որը տարածվել է բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում: 2021 թվականին պատրաստվել է 1 հաղորդում և 1 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում: Միաժամանակ, Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկան, որի վերաբերյալ ևս տեղեկատվություն է տարածվել: 2022 թվականին պատրաստվել է 1 հաղորդում, 1 հաղորդագրություն, որը տարածվել է բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել ԱՆ պաշտոնական կայքում և սոցիալական էջերում, կազմակերպվել է 1 ասուլիս, 2 հարցազրույց: II I II I II
Մշակել հանրային իրազեկման արշավների տեղեկատվական նյութեր, տեսաձայնագրություններ և այլն Զանգվածային լրատվության, սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել և իրականացնել առնվազն 4 իրազեկման արշավներ` տեղեկատվական նյութերի և տեսաձայնագրությունների տարածման միջոցով Զանգվածային լրատվության, սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել և իրականացնել առնվազն 8 իրազեկման արշավներ` տեղեկատվական նյութերի և տեսաձայնագրությունների տարածման միջոցով
Գործողություն 5.10. Իրականացնել պալիատիվ խնամքի և ցավային համախտանիշի կառավարման վերաբերյալ շարունակական վերապատրաստումներ` բուժաշխատողների համար: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.10.1 2025թ. ավարտի դրությամբ վերապատրաստված բուժաշխատողների թվի աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների: 5.10.2.Վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 1,728
2020-2022թթ.-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում 90 բուժաշխատող անցել են պալիատիվ խնամք թեմայով վերապատրաստման դասընթացներ: II I II I II
Վերապատրաստված բուժաշխատողների թիվն աճել է առնվազն 30%-ով Վերապատրաստված բուժաշխատողների թիվն աճել է առնվազն 50%-ով Վերապատրաստված բուժաշխատողների թիվն աճել է առնվազն 80%-ով
Գործողություն 5.11. Բարձրացնել հղիության արհեստական ընդհատման ծառայությունների մատչելիությունը կանանց խոցելի խմբերի համար Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Անհրաժեշտ է կատարելագործել գործող իրավակարգավորումները 2023թ. 2024թ. 2025թ. 5.11.1 Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ առողջապահության նախարարություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Լրացուցիչ Ֆինանսավորում չի պահանջվում
II I II I II
Վերանայել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույթը` միայն մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում հղիության արհեստական ընդհատումը կատարելու վերաբերյալ կամ այլ միջոցառումներ և անհրաժեշտության դեպքում մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ Օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվել է և ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը
Գործողություն 5.12. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ օրենսդրության բարելավում Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.12.1. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների բժշկական օգնությունը և սպասարկումը կարգավորող առանձին օրենքի ընդունում: 5.12.2. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների բժշկական իրավունքների սահմանում: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բժշկական օգնությունը ներառված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտում է: Բացի այդ, բժշկական օգնությանը և սպասարկման նվիրված իրավակարգավորումները հնացած, կոլիզիոն և չեն համապատասխան իրավական որոշակիության սկզբունքին, ինչը խախտում է պացիենտների մի շարք իրավունքներ` ամրագրված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով: Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բժշկական օգնությանը նվիրված իրավադրույթները համեմված են խարան առաջացնող իրավական եզրույթներով II I II I II
Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իրավական ակտերի մշակում և ընդունում Ամրագրել թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս
Գործողություն 5.13. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների թվաքանակի նվազեցման և առանց թմրամիջոցների առողջ հասարակություն ունենալու վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմին Համակատարող մարմին Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ. 5.13.1. Ուսումնական հաստատություններումսովորողների կողմից թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործման կամ չարաշահման դեպքերի նվազեցում 50 %-ով: 5.13.2. Բնակչության կողմից թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործման ու չարաշահման դեպքերի նվազեցում 20 %-ով: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 54,250
Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց և թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործողների թվաքանակի նվազեցման և առանց թմրամիջոցների առողջ հասարակություն ունենալու վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ պետական մակարդակով դեռ չեն իրականացվել: Նկարահանվել են մի շարք հոլովակներ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ, ինչպես նաև կազմակերպվել են այցեր դպրոցներ և իրազեկման աշխատանքներ են իրականացվել ուսուցիչների և դպրոցների հոգեբանների հետ: II I II II I
Ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ իրականացնել սովորողների և ուսուցիչների շրջանում «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում մշակել դասընթաց թմրամիջոցներ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործման ու չարաշահման վտանգավորության վերաբերյալ
6.ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հավաքների իրականացման ընթացքում:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. 2025թ. ավարտին հավաքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների շարունակական նվազում` ի համեմատություն նախորդ տարիների: Ելակետ` 2022թ. տվյալներ: 2. 2025թ. ավարտին շարունակաբար նվազել են ենթաօրենսդրական ակտով սահմանված կարգի խախտման հիմքով ծառայողական քննությունների թիվը` ի համեմատություն նախորդ տարիների: Ելակետ` 2022թ. տվյալներ:
Գործողություն 6.1. Վերանայել հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության գործողությունները կանոնակարգող «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» օրենքները` միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների համապատասխանելիության առնչությամբ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
2020-2022թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել 8399 հավաք, որից 2020 թվականին` 1852, 2021 թվականին` 3253, 2022 թվականին` 3294: 2020-2022թթ. Անցկացված հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների կապակցությամբ իրականացվել է 92 ծառայողական քննություն և ծառայողական ուսումնասիրություն: 92 ծառայողական քննությունների և ծառայողական ուսումնասիրությունների արդյունքներով` 66-ով ծառայողական քննության և ծառայողական ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, 21-ով ծառայողական քննությունների ընթացքը կասեցվել է և որոշվել է դրանց անդրադառնալ քրեական վարույթներով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով, 1-ով ծառայողական ուսումնասիրությունը գտնվում է ընթացքի մեջ, 4-ի արդյունքներով հիմնավորվել է ոստիկանության ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և էթիկայի կանոնները խախտելու հանգամանքները, ինչի համար ոստիկանության 5 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:     Մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը Օրենսդրական փաթեթը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը   6.1.1. Հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում ոստիկանության գործողությունները կանոնակարգող օրենքների նախագծերը մշակված են և ներկայացված են ՀՀ Ազգային ժողով, որը հիմնավորվում է մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային չափորոշիչների համապատասխանության տեսանկյունից ներպետական օրենսդրությամբ և պրակտիկայով ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
Գործողություն 6.2. Բարձրացնել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների` հավաքների ազատության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել հավաքների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության, հույզերի և զանգվածի կառավարման վրա հիմնված պրակտիկան Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2023թ. 2024թ. 2025թ.
II I II I II
2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստվել են ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող թվով 420 ծառայող: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի, հեռակա ուսուցման 1-ին կուրսի և կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորողներին «ՀՀ սահմանադրական իրավունք» առարկայի «Քաղաքական իրավունքներ և ազատություններ» թեմայի շրջանակներում դասավանդվում է «Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք» հարցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի և կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորողներին «Ոստիկանության վարչական գործունեություն» առարկայի «Ոստիկանության լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս» թեմայի շրջանակներում դասավանդվում է «Հավաքի հասկացությունը: ՄԻնչև 100 մասնակից ունեցող ինքնաբուխ և շտապ հավաքներ: Իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներ: Իրազեկման քննարկման կարգը և հավաքն արգելելը: Հավաքի ընթացքը» հարցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատում «Մանկավարժությունը և հոգեբանությունը ոստիկանության ծառայողի գործունեության մեջ» դասընթացի շրջանակներում նախատեսված է թեմա, «Խմբային հոգեբանություն արտախմբային վարք» վերնագրով: Քոլեջում նմանատիպ թեմա է նախատեսված «Մասնագիտական հոգեբանություն» մոդուլի շրջանակներում: Թեմայի ուսումնասիրության ժամանակ շեշտադրումն արվում է անկազմակերպ զանգվածային սոցիալական հանրույթի /ամբոխի/ հոգեբանական դրսևորումների վրա, քննարկվում են ամբոխների տեսակները, դրանց առաջացման հոգեբանական մեխանիզմները, ինչպես նաև ոստիկանության գործունեության ուղղություններն ամբոխի հակաիրավական վարքագծի կանխման ուղղությամբ: Նշված թեմայի բանակցային հմտություններին վերաբերող ինֆորմացիա սովորողներին տրվում է «Հաղորդակցման հմտություններ» դասընթացի «Կոնֆլիկտների կառավարում» թեմայի շրջանակներում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի ուսումնական ծրագրերում բակալավրի և քոլեջի սովորողների համար համապատասխան թեմաներ ներառել ու բակալավրի և քոլեջի սովորողների համար կազմակերպել մասնագիտական պատրաստում: Վերապատրաստել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների առնվազն 20%-ին Վերապատրաստել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների առնվազն 50%-ին Վերապատրաստել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների առնվազն 70%-ին Վերապատրաստել Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների 100%-ին 6.2.1. 2025թ.-ի վերջ Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների 100%-ը վերապատրաստված են: 6.2.2. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի բակալավրի և քոլեջի սովորողների 100%-ը պատրաստված են` հավաքների ազատության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հավաքների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային -իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
7.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել կրթության իրավունքի իրացման ընթացքում խոչընդոտների վերացումը` մարդու իրավունքների ապահովման, կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, համընդհանուր ներառականության ապահովման, նախադպրոցական անվճար կրթության հասանելիության համատեքստում:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Բարելավվել են ուսուցիչների գիտելիքները, հմտությունները ու կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և չափանիշների վերաբերյալ: Ստացված գիտելիքները կիրառվում են դասավանդման պրոցեսում:
Գործողություն 7.1. Երաշխավորել շարունակական վերապատրաստումը միջին և ավագ դպրոցների ուսուցիչների համար ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն վերաբերյալ թեմաներով: Վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն կընձեռի զարգացնել և ամրապնդել ուսուցիչների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված մեխանիզմների և չափանիշների վերաբերյալ: Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
«Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» թեման ներառված է ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացի ծրագրում, որով յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների`տվյալ տարվա համար նախատեսված թվով ուսուցիչներ: 2023թ. 2024թ. 2025թ. 7.1.1. 2025թ. ավարտի դրությամբ վերապատրաստված ուսուցիչների թվի աճ առնվազն 80%-ով` ի համեմատություն ելակետային տվյալների: 7.1.2. Վերապատրաստումներն իրականացվել են Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջազգային-իրավական չափանիշների հիման վրա` վերապատրաստումներն իրականացնելով առնվազն 4 (չորս) ակադեմիական ժամ տևողությամբ: ՀՀ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարություն   Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Վերապտրաստված ուսուցիչների թիվն աճել է առնվազն 30%-ով Վերապատրաստված ուսուցիչների թիվն ավելացել է առնվազն 60%-ով Վերապատրաստված միջին և ավագ դպրոցների ուսուցիչների թիվն աճել է առնվազն 80%-ով
8.ԿԱՐԾԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել կարծիքի արտահայտման իրավունքի իրականացումը` սահմանազատելով ատելության խոսքը և խոսքի ազատությունը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Օրենսդրորեն կատարելագործվել են ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատման մեխանիզմները, սահմանվել են դրա չափանիշները:
Գործողություն 8.1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանազատել ատելության խոսքը և խոսքի ազատությունը` համապատասխան չափորոշիչների սահմանմամբ Ելակետային տվյալներ 1. Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատում նախատեսող չափորոշիչներ սահմանված չեն 2023թ. 2024թ. 2025թ. 8.1.1. Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանազատում միջազգային չափորոշիչների հիման վրա ներպետական օրենսդրության և պրակտիկայի առնվազն մեկ ուսումնասիրությունն իրականացված է: 8.1.2.«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարարություն «Հանրային հեռարձակողի խորհուրդ» (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
Ամրագրել ատելության խոսքի ընդունելի սահմանումը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում` միջազգային չափանիշներին համապատասխան գնահատման չափորոշիչներով, հաստատել այն և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով
9.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների սոցիալական ապահովության ու նվազագույն կենսապայմանների իրավունքի իրացումը` հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ապահովել սոցիալական աշխատանքի ու աշխատանքային իրավունքների արդյունավետ իրականացումը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. 2025թ. ավարտին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաինտեգրման կառուցակարգերը կատարելագործվել են և առկա են նախապայմաններ ինստիտուտի շարունակական զարգացման համար: 2. 2025թ. ավարտին պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց վերաինտեգրման կառուցակարգերը կատարելագործվել են և առկա են նախապայմաններ ինստիտուտի շարունակական զարգացման համար::
Գործողություն 9.1. Կազմակերպել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրման կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը` ապահովելով անձանց ինքնուրույնությունն ու ներառականությունը հասարակական կյանքում Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրման կամ վերաինտեգրման վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: 2023թ. 2024թ. 2025թ. 9.1.1 Հոգեկան առողջության խնդիր ունեցող 25 անձանց սոցիալական ինտեգրումը և վերաինտեգրումն իրականացված է: 9.1.2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման արդյունավետությունը բարձրացված է մասնագիտական մոտեցումների կիրառմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 5,500
II I II I II
Ապահովել անհրաժեշտ պայմաններ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման համար Իրականացնել հոգեկան առողջության խնդիր ունեցող առնվազն 5 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել հոգեկան առողջության խնդիր ունեցող առնվազն 10 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել հոգեկան առողջության խնդիր ունեցող առնվազն 10 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել հոգեկան առողջության խնդիր ունեցող առնվազն 25 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում
Գործողություն 9.2. Կազմակերպել պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը` ապահովելով անձանց ինքնուրույնությունն ու ներառականությունը հասարակական կյանքում Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2020թ. հունվարից մինչև 2022թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդհանուր 1112 պրոբացիայի շահառուի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց տրամադրվել է սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնություն: 2023թ. 2024թ. 2025թ. 9.2.1. Պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրումը և վերաինտեգրումը` յուրաքանչյուր խմբից առնվազն 25-ական անձի համար, իրականացված է: 9.2.2.Պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման արդյունավետությունը բարձրացված է մասնագիտական մոտեցումների կիրառմամբ: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 50,000
II I II I II
Ապահովել անհրաժեշտ պայմաններ պրոբացիայի շահառուներին և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձանց սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման համար Իրականացնել պրոբացիայի առնվազն 5 շահառուների և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած առնվազն 5 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել պրոբացիայի առնվազն 10 շահառուների և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած առնվազն 10 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել պրոբացիայի առնվազն 10 շահառուների և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած առնվազն 15 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում Իրականացնել պրոբացիայի առնվազն 25 շահառուների և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած առնվազն 25 անձանց սոցիալական ինտեգրում կամ վերաինտեգրում
10.ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել երեխայի իրավունքների արդյունավետ իրականացումը և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը որդեգրման գործընթացի, խնամակալության և հոգաբարձության կազմակերպման, իրազեկվածության բարձրացման, երեխայի իրավունքների խախտումներին արձագանքելու, կատարողական վարույթի, ինչպես նաև երեխայի լավագույն շահի պաշտպանությանն ուղղված այլ գործողությունների իրականացման ընթացքում:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ 1. Օրենսդրորեն սահմանված է «երեխայի իրավունքների խախտում» հասկացությունը և կատարելագործված են երեխայի իրավունքների խախտման դեպքերի հաշվառման և վարման մեխանիզմները: 2.Ներդրված և կիրառվում է երեխաների իրավունքների խախտման հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգը: 3. 2025թ. ավարտին կատարողական վարույթի շրջանակում հաջողությամբ կազմակերպվող երեխայի տեսակցությունների քանակը շարունակաբաև ավելացել է` ի համեմատություն նախորդ տարիների: Ելակետ` 2022թ. տվյալներ: 4. 2025թ. ավարտին առնվազն 20%-ով նվազել են երեխայի տեսակցության կատարողական վարույթի շրջանակում արձանագրվող խախտումները: Ելակետ` 2022թ. տվյալներ:
Գործողություն 10.1. Բարձրացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2020 թվականին պատրաստվել է 2 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներում, տեղադրվել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական էջերում, կազմակերպվել է 2 հեռուստառադիո հարցազրույց: 2021 թվականին կազմակերպվել է 1 ասուլիս, 5 հեռուստառադիո հարցազրույց: 2022 թվականին կազմակերպվել է 1 ասուլիս, 1 հարցազրույց, պատրաստվել է 2 հաղորդագրություն, որոնք տարածվել են բոլոր լրատվամիջոցներին, տեղադրվել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական էջերում: 2023թ. 2024թ. 2025թ. 10.1.1. Երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառները պատրաստված են` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը: 10.1.2. Երեխայի իրավունքների վերաբերյալ առնվազն 3 տեղեկատվական նյութ պատրաստված է, այդ թվում` իրավունքների պաշտպանության միջոցների մասին` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը: 10.1.3. Երեխայի իրավունքների վերաբերյալ առնվազն 3 տեսաձայնագրություն պատրաստված է` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը: 10.1.4. Երեխայի իրավունքների վերաբերյալ առնվազն 3 իրազեկման ակցիա իրականացված է` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ: . ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ Ներքին գործերի նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 28,125
II I II I II
1. Երեխայի խնամքի, կրթական հաստատությունների առնվազն 10%-ում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 2. Մշակել և տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ տեղեկատվական 1 նյութ, այդ թվում` իրավունքների պաշտպանության միջոցների մասին` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 3. Մշակել և զանգվածային լրատվության միջոցներով տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ 1 տեսաձայնագրություն` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 1.Երեխայի խնամքի, կրթական հաստատությունների առնվազն 20%-ում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 2. Իրականացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիա` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության առնվազն 1 իրազեկման ակցիա 1.Երեխայի խնամքի, կրթական հաստատությունների առնվազն 40%-ում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 2. Մշակել և տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ տեղեկատվական 2 նյութ, այդ թվում` իրավունքների պաշտպանության միջոցների մասին` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 3. Մշակել և զանգվածային լրատվության միջոցներով տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ 2 տեսաձայնագրություն` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 4. Իրականացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիա` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության առնվազն 2 իրազեկման ակցիա 1.Երեխայի խնամքի, կրթական հաստատությունների առնվազն 70%-ում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 2. 2.Մշակել և զանգվածային լրատվության միջոցներով տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ 3 տեսաձայնագրություն` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 3. 4. 3. Իրականացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիա` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության առնվազն 3 իրազեկման ակցիա 1.Երեխայի խնամքի, կրթական հաստատությունների 100%-ում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 2. Մշակել և տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ տեղեկատվական առնվազն 3 նյութ, այդ թվում` իրավունքների պաշտպանության միջոցների մասին` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 3. Մշակել և զանգվածային լրատվության միջոցներով տարածել երեխայի իրավունքների վերաբերյալ 3 տեսաձայնագրություն` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը 4. Իրականացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիա` հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության առնվազն 3 իրազեկման ակցիա
Գործողություն 10.2. Սահմանել երեխաների իրավունքների խախտումների հասկացությունը և ստեղծել դրա հաշվառման ու վարման միասնական վիճակագրական համակարգ` սահմանելով «երեխայի իրավունքների խախտում» հասկացությունը և լիազորող նորմ` երեխայի իրավունքների հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգի վերաբերյալ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
ՀՀ քննչական կոմիտեում 2016 թվականից վարվում է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթների միասնական հաշվառում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից երեխաների իրավունքների խախտումների առնչությամբ վիճակագրություն վարվում է, այդ թվում` ըստ իրավունքների տեսակների: Միասնական վիճակագրական համակարգ առկա չէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վարվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգը, սակայն երեխաների իրավունքների խախտումների հաշվառում չի իրականացնում: 2023թ. 2024թ. 2025թ. 10.2.1.«Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մշակված է և ներկայացված է ՀՀ Ազգային ժողով: 10.2.2. Երեխաների իրավունքների խախտումների համապատասխան միասնական հաշվառման և վարման կարգն ընդունված է: 10.2.3. Երեխաների իրավունքների խախտումների համապատասխան միասնական հաշվառման և վարման համակարգը ներդրված և կիրառված է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
«Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում սահմանել «երեխայի իրավունքների խախտում» հասկացությունը և լիազորող նորմ` երեխայի իրավունքների հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Ընդունել երեխաների իրավունքների խախտումների` միասնական հաշվառման և վարման կարգ Ներդնել երեխայի իրավունքների հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգ
Գործողություն 10.3. Կատարելագործել կատարողական վարույթի շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգը Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
Երեխայի հետ ծնողի տեսակցությունների քանակի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում, քանի որ ն Հարկադիր կատարման ծառայությունում առկա էլեկտրոնային համակարգերը հնարավորություն չեն տալիս այդպիսի վիճակագրություն վարել: 2021 թվականի ընթացքում տեսակցության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի առերևույթ առկայության հիմքով ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 43, իսկ 2022 թվականին` 30 հաղորդում: Հարկադիր կատարման ծառայությունում առկա տեղեկատվության համաձայն` 2022 թվականի ընթացքում ներկայացված հաղորդումների հիման վրա հաստատվել է 11 քրեական գործ, իսկ 2021 թվականին` 18 քրեական գործ: Գլխավոր հարկադիր կատարողի 09.06.2021 թ. թիվ 33-Լ հանձնարարականով հաստատվել է Երեխայի տեսակցության կատարողական վարույթների իրականացման վերաբերմունքուղեցույցը, սակայն տեսակցության վարույթին առնչվող մի շարք հարցեր դեռևս օրենսդրական կամ ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորված չեն: Երեխայի տեսակցության վարույթով երեխայի լավագույն շահի գերակայության ապահովման նպատակով առկա է այս խումբ վարույթներով հոգեբանների, մանկավարժների, սոցիալական աշխատողների մասնակցության ապահովման անհրաժեշտություն: 2023թ. 2024թ. 2025թ. 10.3.1. «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ. ընդունվել է նախագծին հավանություն տալու մասին Կառավարության որոշում: 10.3.2. Երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանն ընդունված է: 10.3.3. Երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման կարգի գործադրման արդյունքում ավելացել են կատարողական վարույթի շրջանակում հաջողությամբ կազմակերպված երեխայի տեսակցությունների քանակները, ինչպես նաև սահմանվել են տեսակցության վարույթի շրջանակում անկախ երեխայի տարիքից երեխայի կարծիքը լսելու պարտադիր հիմքերը և լսված լինելու իրավունքի իրացումը համապատասխան մասնագետների ներգրավմամբ ապահովելու վերաբերյալ կարգավորումներ: ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II I II
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանել երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման համապարփակ կարգավորումներ: Ընդունել կատարողական վարույթի շրջանակներում ծնողի հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրաման Նվազեցնել երեխայի` ծնողի կամ մերձավոր ազգականների հետ շփվելու և դաստիարակություն ստանալու իրավունքների խախտման դեպքերը
Գործողություն 10.4. Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` բարելավել երեխայի լավագույն շահի գնահատման և որոշման ընթացակարգը, ներառյալ` առանց ուղեկցության և ծնողներից բաժանված երեխաների համար Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է երեխայի լավագույն շահը: Ներկայումս վերանայվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, սակայն դրանցում նախատեսված չեն երեխայի լավագույն շահը որոշելու և գնահատելու ընթացակարգեր 2023թ. 2024թ. 2025թ. 10.4.1. Երեխայի լավագույն շահերի գնահատման և որոշման ընթացակարգը բարելավված է և առնվազն 7 վերապատրաստում իրականացված է երեխաների, ներառյալ` առանց ուղեկցության և ծնողներից բաժանված երեխաների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ 8,425
II I II II I
Երեխայի լավագույն շահի գնահատման և որոշման ընթացակարգի բարելավվումն իրականացված է, ներառյալ` առանց ուղեկցության և ծնողներից բաժանված երեխաների համար Իրականացնել 3 վերապատրաստում սոցիալական աշխատողների համար երեխայի լավագույն շահի գնահատման և որոշման ընթացակարգի վերաբերյալ Իրականացնել ևս 4 վերապատրաստում սոցիալական աշխատողների համար երեխայի լավագույն շահի գնահատման և որոշման ընթացակարգի վերաբերյալ
11.ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Ապահովել մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդումը` ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի միջոցով:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ ընթացակարգերի շրջանակում ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանութայն ոլորտում ստանձնած պարտավորությունների և Հայաստանին տրված հանձնարարականների կատարման թվի շարունակական աճ` ի համամետություն նախորդ տարիների: Ելակետ` 2022թ.տվյալներ:
Գործողություն 11.1. Մշակել և ընդունել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի ապահովման ազգային մեխանիզմ Ելակետային տվյալներ Կատարողականի թիրախներ Արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ Պատասխանատու մարմիններ Համակատարող Ֆինանսավորում /հազ.դրամ/
2020թ. դեկտեմբերի 4-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի նամակ-կոչը Հայաստանին ստեղծել միջազգային պարտավորությունների ապահովման ազգային մեխանիզմ 2020 թվականին Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում Հայաստանին տրված հանձնարարական` հիմնել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի ապահովման ազգային մեխանիզմ 2023թ. 2024թ. 2025թ. 11.1.1. Ուսումնասիրվել և ծրագրվել է յուրաքանչյուր տարվա կտրվածքով մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից Հայաստանին տրված հանձնարարականների կատարման ժամկետները, ինչպես նաև ուսումնասիրվել են մարդու իրավունքների ՄԱԿ ընթացակարգերի շրջանակում ստանձնած պարտավորությունների և Հայաստանին տրված հանձնարարական-ների` յուրաքանչյուր տարվա կտրվածքով կատարման ենթական գործողությունները 11.1.2. Իրականացվել է համապատասխան միջգերատեսչական աշխատանքային խմբերի ձևավորում, մշակվել է աշխատանքների ժամանակացույց 11.1.3.Համակարգված միջգերատեսչական աշխատանքի արդյունքում միջազգային կառույցներին են ներկայացվել ՀՀ հաշվետվություններ/ ստանձնած պարտավորությունների և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ; ՀՀ արտաքին գործերի նախարարություն   Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
II I II II I
Կատարվել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի տեսչական մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարման, զեկույցների ներկայացման և հաջորդիվ իրականացվող քայլերի ապահովմա ազգային մեխանիզմի մշակումը; 2023թ. հոկտեմբերին նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Իրականացվել է Ազգային ծրագրի առաջին փուլը Իրականացվել է Ազգային ծրագրի երկրորդ փուլը Իրականացվել է Ազգային ծրագրի երրորդ փուլը Իրականացվել է Ազգային ծրագրի չորրորդ փուլը
pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1978-Լ
Որոշում